«Քաղցր հեքիաթ» (ռուս.՝ «Сладкая сказка»), խորհրդային մուլտֆիլմ հրուշակեղենի խանութում խաղալիքների ունեցած արկածների մասին։ Նկարահանվել է 1970 թվականին Վլադիմիր Դեգտյարյովի կողմից։ Նրա ճանաչողական ֆիլմերից մեկն է, որ հասցեագրված է ամենափոքրերին[1]։ Ուրախ և զվարճալի ձևով պատմվում է հրուշակեղենի արդյունաբերության մասին։

Picto infobox cinema.png
Քաղցր հեքիաթ
ռուս.՝ Сладкая сказка
Քաղցր հեքիաթ.jpg
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎլադիմիր Դեգտյարյով
ՍցենարիստՀենրիխ Սապգիր և Գենադի Ցիֆերով
ՀնչյունավորումԿլարա Ռումյանովա և Յուրի Խրժանովսկի
Բեմադրող նկարիչԱնատոլի Կուրիցին
ԵրաժշտությունԿարեն Խաչատրյան
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1970

ՍյուժեԽմբագրել

Մուլտֆիլմի գլխավոր հերոսը փոքրիկ ու շատ ագահ վիշապիկն է։ Նա ուտում է իր տան բոլոր ուտելիքներն ու գնում արջուկի ծնունդը։ Նրա տուն գնալով բոլոր հյուրերից առաջինը՝ վիշապիկն սկսում է ուտել արջուկի բոլոր քաղցրավենիքները և նրան նույնիսկ նվեր չի տալիս։ Երբ վիշապիկն ուտում է այն ամենը, ինչ կարող էր, արջուկի մյուս հյուրերի հետ հեռուստացույցի միջով գնում է հրուշակեղենի գործարան։

Այնտեղ վիշապիկն ամբողջությամբ կորցնում է ինքնավերահսկողությունն ու սկսում ուտել բոլոր քաղցրավենիքները, բայց չի հաշվարկում իր ուժերն ու ընկնում է շոկոլոդով տաշտի մեջ։ Մնացածները նրան փրկում են՝ չնայելով վիշապիկի ագահությանն ու կոպտությանը։ Դրանից հետո վիշապիկը փոխվում է դեպի լավը։

ՍտեղծողներԽմբագրել

Ռեժիսոր Վլադիմիր Դեգտյարյով
Սցենարի հեղինակ Հենրիխ Սապգիր, Գեննադի Ցիֆերով
Բեմադրող նկարիչ Անատոլի Կուրիցին
Անիմատորներ Մայա Բուզինովա, Իոսիֆ Դոուկշա,
Պավել Պետրով
Օպերատոր Նիկոլայ Սոլովցով
Կոմպոզիտոր Կարեն Խաչատրյան
Հնչյունային օպերատոր Գեորգի Մարտինյուկ
Դերերը հնչյունավորել են Կլարա Ռումյանովա (Վիշապիկ),
Թամարա Դմիտրիևա (Ալյոնկա տիկնիկ),
Բրոնիսլավա Զախարովա (Շնիկ),
Յուրի Խրժանովսկի (արջուկ Միշա),
Վալենտինա Լեոնտևա (ձայն հեռուստացույցից – տիտրերում նշված չէ)
  • Մուլտֆիլմի ստեղծողների անունները ներկայացված են ըստ նրա տիտրերի։

Վերաթողարկում DVD-ովԽմբագրել

Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի հավաքածուներում.

  • «Ծննդյան օր», «Սոյուզմուլտֆիլմ», տարածող՝ «Союз», սկավառակում ընդգրկված մուլտֆիլմեր՝ «Ծննդյան օր» (ռուս.՝ «День рождения», 1959), «Տատիկի ծննդյան օրը» (ռուս.՝ «День рождения бабушки», 1981), «Նվեր ամենաթույլի համար» (ռուս.՝ «Подарок для самого слабого», 1978), «Քաղցր հեքիաթ» (ռուս.՝ «Сладкая сказка», 1970), «Պոնին վազում է շրջանով» (ռուս.՝ «Пони бегает по кругу», 1974), «Հենց այնպես» (ռուս.՝ «Просто так», 1976), «Այսօր ծնունդ է» (ռուս.՝ «Сегодня день рождения», 1966), «Ծղրիդ Կուզյայի արկածները (պատմություն առաջին)» (ռուս.՝ «Приключения кузнечика Кузи», 1990), «Ծղրիդ Կուզյայի արկածները (պատմություն երկրորդ)» (1991), «Կախարդական դեղ» (ռուս.՝ «Волшебное лекарство», 1982), «Лошарик» (1971), «Յոլա կտանի» (ռուս.՝ «Так сойдёт», 1981)[2]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Наши мультфильмы». — Издательская программа «Интерроса», 2006. — С. «Владимир Дегтярёв». — 352 с. — ISBN 5-91105-007-2
  2. Ծննդյան օր (DVD)

ԳրականությունԽմբագրել

  • Сапгир Г.В. Сказки. — М.: Эксмо, 2014. — 72 с. — (Читаем сами). — ISBN 978-5-699-66781-9 В том числе «Сладкая сказка» — с. 33.

Արտաքին հղումներԽմբագրել