Տիմոշկայի տոնածառը
«Տիմոշկայի տոնածառը» (ռուս.՝ «Тимошкина ёлка»), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ՝ ստեղծված 1966 թվականին ռեժիսոր Վլադիմիր Դեգտյարյովի կողմից։ «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի տիկնիկային միավորման կողմից 1960-ական թվականներին ստեղծված ամենավառ աշխատանքներից մեկն է[2]։ Մուլտֆիլմը պատմում է այն մասին, որ Ամանորի գիշերը հրաշքները լիովին հնարավոր են[3]։
Տիմոշկայի տոնածառը ռուս.՝ Тимошкина ёлка | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | հեքիաթ |
Ռեժիսոր | Վլադիմիր Դեգտյարյով |
Սցենարիստ | Լյուդմիլա Զուբկովա |
Բեմադրող նկարիչ | Անատոլի Կուրիցին |
Երաժշտություն | Կարեն Խաչատրյան |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 10 րոպե[1] |
Թվական | 1966[1] |
Սյուժե
խմբագրելՏիմոշկան իր շնիկի հետ անտառից տուն է բերում եղևնի։ Տղան սկսում է զարդարել տոնածառը խաղալիքներով Ամանորի համար, բայց շնիկը, օգնելով իր տիրոջը, անզգուշությամբ կոտրում է ապակե գնդերից մեկը։ Տղան զայրանում է ու նրան դուրս անում տնից։ Շնիկը գնում է անտառ ու մոլորվում, որովհետև սկսվում է բուք։ Տղան գնում է փնտրելու շնիկին, սակայն չի գտնում, և բացի այդ կոտրում է դահուկը։ Նա վերադառնում է տուն ու սկսում սպասել, թե երբ կավարտվի բուքը, ու քնում է։ Ձմեռ պապը կենդանացնում է բակում կանգնած Խրտվիլակին ու Ձնեմարդուն, և նրանց ուղարկում շնիկին փնտրելու։ Խրտվիլակն ու Ձնեմարդը հաջողությամբ կատարում են հանձնարարությունը՝ շնիկին հացնելով տուն։ Լսելով շան հաչոց՝ տղան դուրս է վազում տնից, գրկում շնիկին ու հասկանում իր սխալը։
Նկարահանող խումբ
խմբագրելՍցենարի հեղինակ | Լյուդմիլա Զուբկովա |
Ռեժիսոր | Վլադիմիր Դեգտյարյով |
Բեմադրող նկարիչ | Անատոլի Կուրիցին |
Օպերատորներ | Վլադիմիր Սիդորով, Նիկոլայ Գրինբերգ |
Կոմպոզիտոր | Կարեն Խաչատրյան |
Հնչյունային օպերատոր | Գեորգի Մարտինյուկ |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Վլադիմիր Պուզանով, Պավել Պետրով, Լև Ժդանով |
Խմբագիր | Նատալյա Աբրամովա |
Մոնտաժող | Վերա Գոկե |
Ֆիլմի տնօրեն | Նաթան Բիտման |
Տիկնիկներն ու դեկորացիաները պատրաստել են | Օլեգ Մասաինով, Վ. Կուրանով, Պավել Գուսև, Վ. Կալաշնիկովա, Լիլիանա Լյուտինսկայա, Վլադիմիր Ալիսով, Ռոման Գուրովի ղեկավարությամբ |
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Մուլտֆիլմի առաջին տարբերակում եղել է տեքստ։ Պատումն սկսվել է հետևյալ խոսքերով՝ «Դու տեսել ես Տիմոշկային կինոյում էկրանին» («Ты видел Тимошку в кино на экране»)։
Վերաթողարկում
խմբագրելՄուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է DVD-ով «Ամանորյա տոնածառի տոնը» (ռուս.՝ «Праздник Новогодней ёлки») մուլտֆիլմերի հավաքածուում («Սոյուզմուլտֆիլմ», տարածող՝ «Крупный план»)[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Георгий Бородин. Киностудия «Союзмультфильм» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine. Краткий исторический обзор, new.souzmult.ru.
- ↑ Георгий Бородин Новогодняя анимация Октябрь 2007 года
- ↑ DVD «Праздник Новогодней ёлки»
Արտաքին հղումներ
խմբագրել- «Տիմոշկայի տոնածառը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Տիմոշկայի տոնածառը» մուլտֆիլմը Мультик.ру կայքում