Ռուանդի (ՄՀԱ՝ [ɾ(g)wɑndɑ]), պաշտոնապես՝ Ռուանդայի Հանրապետություն[1], ցամաքային երկիր է։ Կենտրոնական Աֆրիկայի Great Rift Valley տարածքում, որտեղ աֆրիկյան Մեծ լճերի տարածաշրջանը և Հարավարևելյան Աֆրիկան միանում են։ Ռուանդան գտնվում է Հասարակածից մի քանի աստիճան հարավ և սահմանակից է Ուգանդային, Տանզանիային, Բուրունդիին և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը։ Այն շատ բարձր է, ինչը նրան տալիս է «հազար բլուրների երկիր» մականունը, նրա տարածքում գերակշռում են արևմուտքում լեռները և հարավ-արևելքում սավաննաները, բազմաթիվ լճերը ողջ երկրով մեկ։ Կլիման բարեխառն և մերձարևադարձային է՝ յուրաքանչյուր տարի երկու անձրևային և երկու չոր եղանակներով։ Դա մայրցամաքային աֆրիկյան ամենախիտ բնակեցված երկիրն է. 10000 կմ2-ից ավելի տարածք ունեցող երկրների շարքում այն աշխարհի հինգերորդ ամենախիտ բնակեցված երկիրն է։ Նրա մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքը Կիգալին է։

Ռուանդայի Հանրապետություն
Repubulika y'u Rwanda
République du Rwanda
Ռուանդա դրոշ
Դրոշ
Ռուանդա զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
Ubumwe, Umurimo, Gukunda Igihugu
"Unity, Work, Patriotism"
Ազգային օրհներգ՝ Rwanda nziza
Ռուանդա դիրքը
Ռուանդա դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Կիգալի
1°57′S, 30°4′E
Պետական լեզուներ Ռվանդերեն, Ֆրանսերեն, Անգլերեն
Կառավարում Հանրապետություն
 -  Նախագահ Paul Kagame
 -  Վարչապետ Bernard Makuza
Անկախություն Բելգիայից 
 -  Ամսաթիվ Հուլիսի 1 1962 
Տարածք
 -  Ընդհանուր 26,798 կմ²  (147th)
 -  Ջրային (%) 5.3
Բնակչություն
 -  July 2005 նախահաշիվը 7.6 միլիոն  (86րդ)
 -  2002 մարդահամարը 8,128,553 
 -  Խտություն 320 /կմ² (27րդ)
829 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2005 գնահատում
 -  Ընդհանուր $11.24 միլիարդ (130րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $1,300 (160րդ)
ՄՆԶԻ (2004) 0.450 (ցածր) (158րդ)
Արժույթ Ռուանդայի ֆրանկ (RWF)
Ժամային գոտի CAT (ՀԿԺ+2)
 -  Ամռանը (DST) not observed (ՀԿԺ+2)
Ազգային դոմեն .rw
Հեռախոսային կոդ +250

Որսորդ-հավաքիչները բնակեցրեցին այդ տարածքը քարի և երկաթի դարերում, հետագայում նաև բանտու ժողովուրդները։ Բնակչությունը միավորվեց նախ կլանների, ապա՝ թագավորությունների։ 15-րդ դարում թագավորներից մեկին՝ Գիհանգա թագավորին, հաջողվեց միացնել իր մերձավոր հարևան տարածքներից մի քանիսը, ստեղծելով Ռուանդայի թագավորությունը։ Ռուանդայի թագավորությունը իշխում էր տասնութերորդ դարի կեսերից, երբ թութսի թագավորները ռազմական ճանապարհով նվաճեցին մյուսներին, կենտրոնացրին իշխանությունը և գործադրեցին հակահութու քաղաքականություն։ 1897 թվականին Գերմանիան գաղութացրեց Ռուանդան որպես գերմանական Արևելյան Աֆրիկայի մի մաս, այնուհետ Բելգիան՝ 1916 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Երկու եվրոպական երկրներն էլ կառավարում էին Ռուանդայի թագավորի միջոցով, հավերժացնելով թութսիամետ քաղաքականությունը։ Հութու բնակչությունը ապստամբեց 1959 թվականին։ Նրանք կոտորեցին բազմաթիվ թութսիների և 1962 թվականին, նախագահ Գրեգուար Կայբանդայի գլխավորությամ, հիմնեցին անկախ, հուտուներով գերակշռող հանրապետություն։ 1973-ի ռազմական հեղաշրջումը տապալեց Կայբանդային և իշխանության բերեց Յուվենալ Հաբյարիմանային, որը պահպանեց հուտուամետ քաղաքականությունը։ 1990 թվականին թութսիների գլխավորած Ռուանդայի Հայրենասիրական ճակատը (ՌՀՃ) քաղաքացիական պատերազմ սկսեց։ Հաբյարիմանան սպանվեց 1994 թվականի ապրիլին։ Ռուանդայի ցեղասպանության ժամանակ սոցիալական լարվածություն բռնկվեց, որը տևեց հարյուր օր։ 1994 թվականի հուլիսին Ռուանդայի Հայրենասիրական ճակատը վերջ դրեց ցեղասպանությանը ռազմական հաղթանակով։

1994 թվականից Ռուանդան փաստացի կառավարվում է ՌՀՃ կողմից որպես միակուսակցական պետություն, իսկ ՌՀՃ-ի նախկին հրամանատար Փոլ Կագամենը 2000 թվականից Ռուանդայի նախագահն է։ Մինչգաղութային ժամանակներից սկսած րկիրը կառավարվել է մի շարք կենտրոնացված ավտորիտար կառավարությունների կողմից։ Թեև Ռուանդան, համեմատած հարևան երկրների հետ, կոռուպցիայի ցածր մակարդակ ունի, այնուամենայնիվ այն ամենացածրն է կառավարության թափանցիկության, քաղաքացիական ազատությունների և կյանքի որակի չափանիշներով:։ Բնակչությունը երիտասարդ է և հիմնականում գյուղաբնակ. Ռուանդան ունի աշխարհի ամենաերիտասարդ բնակչությունից մեկը։ Ռուանդացիները կազմված են միայն մեկ մշակութային և լեզվական խմբից՝ Բանյարվանդայից, որը կազմված է երեք ենթախմբերից՝ հուտուներ, տուտսիներ և տվաներ։ Տուան անտառաբնակ պիգմայ ժողովուրդ է և հաճախ համարվում է Ռուանդայի ամենավաղ բնակիչների ժառանգները։ Քրիստոնեությունը երկրի ամենամեծ կրոնն է. Հիմնական և ազգային լեզուն կինյարվանդան է, որով խոսում են բնիկ ռուանդացիները, իսկ անգլերենը, ֆրանսերենը և սուահիլիը ծառայում են որպես լրացուցիչ պաշտոնական օտար լեզուներ։

Ռուանդայի տնտեսությունը հիմնականում հիմնված է բնական գյուղատնտեսության վրա։ Սուրճը և թեյը Ռուանդայից արտահանվող հիմնական մշակաբույսերն են։ Զբոսաշրջությունը արագ զարգացող ոլորտ է և այժմ երկրի արտարժույթի առաջատար աղբյուրն է։ Ռուանդան Աֆրիկյան միության, ՄԱԿ-ի, Ազգերի Համագործակցության, COMESA-ի, OIF-ի և Արևելաաֆրիկյան համայնքի անդամ է։

Պատմություն խմբագրել

Այժմյան Ռուանդայի տարածքում մարդկանց բնակեցումը սկիզբ է առնում ամենաուշը վերջին սառցադաշտային ժամանակաշրջանից՝ կա՛մ նեոլիթյան ժամանակաշրջանից մ.թ.ա. մոտ 8000 թ., կա՛մ երկարատև խոնավ ժամանակաշրջանին հաջորդող ժամանակներից՝ մ.թ.ա. մոտ 3000 թվականը:[2] Հնագիտական պեղումները ցույց են տվել որսորդ-հավաքիչների կողմից քարի դարի վերջում նոսր բնակեցման ապացույցներ, որին հաջորդել են վաղ երկաթե դարի ավելի խիտ բնակչություն, որոնք արտադրել են փորվածքներ խեցեղեն և երկաթյա գործիքներ։[3][4] Այս վաղ բնակիչները տվա պիգմեյ աբորիգենների, որսորդ-հավաքիչների նախնիներն էին, որոնք այսօր ևս բնակվում են Ռուանդայում:[5] Մ․թ․ա. 700-ից մինչև մ.թ. 1500 թվականները Բանտուի մի շարք խմբեր գաղթեցին Ռուանդա։ Նրանք անտառային հողերը մաքրեցին գյուղատնտեսության համար։ [5][6] Անտառաբնակ տուաները կորցրեցին իրենց բնակավայրերի մեծ մասը և տեղափոխվեցին լեռների լանջեր։[7] Պատմաբանները Բանտու միգրացիայի բնույթի վերաբերյալմի քանի տեսություններ ունեն։ Տեսություններից մեկն այն է, որ առաջին վերաբնակիչները եղել են հուտուները, մինչդեռ թութսիները ավելի ուշ են գաղթել։[8] Այլընտրանքային տեսությունն այն է, որ միգրացիան եղել է դանդաղ և կայուն, երբ եկող խմբերը ինտեգրվել են գոյություն ունեցող հասարակությանը, այլ ոչ թե նվաճելայն։[5][9] Այս տեսության համաձայն, հուտուի և տուտսիի տարբերությունը առաջացել է ավելի ուշ և հավանաբար դասակարգային է եղել, քան ռասայական:[10][11]

 
Թագավորական հնագույն պալատի վերակառուցում Նիանզա

Տարածաշրջանում սոցիալական կազմակերպման ամենավաղ ձևը կլանն էր (ubwoko):[12] Կլանները չէին սահմանափակվում գենեոլոգիական տոհմերով կամ աշխարհագրական տարածքով, դրանց մեծ մասում կային հուտու, տուտսի և տուա։[13] 15-րդ դարից կլանները սկսեցին միավորվել թագավորությունների։[14] Գիհանգա թագավորին հաջողվեց միավորել իր մերձավոր հարևան տարածքներից մի քանիսը և ստեղծել Ռուանդայի թագավորությունը։ Մինչ 1700 թվականը ներկայիս Ռուանդայի տարածքում գոյություն ուներ շուրջ ութ թագավորություն։[15] Դրանցից մեկը՝ Ռուանդայի Թագավորությունը, որը ղեկավարվում էր Թութսի Նիիգինյա կլանի կողմից, տասնութերորդ դարի կեսերից ավելի գերիշխող դարձավ։[16] Թագավորությունը իր ամենամեծ չափերին հասավ տասնիններորդ դարում, Կիգելի Ռուաբուգիրի թագավորի օրոք։ Ռուաբուգիրին նվաճեց մի քանի փոքր պետություններ, ընդլայնեց թագավորությունը արևմուտքում և հյուսիսում,[16][17] նախաձեռնեց վարչական բարեփոխումներ։ Rwabugiri-ի փոփոխությունները հուտու և թութսի բնակչության միջև խզում առաջացրին։[17] Տուաները ավելի լավ էին ապրում քան մինչ թագավորության ժամանակները, նրանցից ոմանք դարձան արքունիքի պարողներ,[7] սակայն դրանց թիվը պակասում էր։[18]

1884 թվականի Բեռլինի կոնֆերանսը այդ տարածքը հատկացրեց Գերմանական կայսրությանը, որն այն հայտարարեց որպես Գերմանական Արևելյան Աֆրիկայի մաս։ 1894 թվականին հետախույզ Գուստավ Ադոլֆ ֆոն Գյոտցեն առաջին եվրոպացին էր, ով անցավ ողջ տարածքով, նա հարավ-արևելքից հասավ մինչև Կիվու լիճը և հանդիպեց թագավորին։ [19][20] 1897 թվականին Գերմանիան թագավորի հետ դաշինք կնքելով իր ներկայությունը հաստատեց Ռուանդայում՝ սկիզբ դնելով գաղութատիրության դարաշրջանին[21]։ Գերմանացիները երկրի սոցիալական կառուցվածքում էական փոփոխություն չարեցին, այլ իրենց ազդեցությունը պահեցին աջակցելով թագավորին և գոյություն ունեցող հիերարխիային, իշխանությունը փոխանցելով տեղական պետերին:[22][23] 1916 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, Բելգիական ուժերը ներխուժեցին Ռուանդա և Բուրունդի, իսկ ավելի ուշ՝ 1922 թվականին, նրանք սկսեցին կառավարել ինչպես Ռուանդան, այնպես էլ Բուրունդին որպես Ռուանդա-Ուրունդի անվանմամբ Մանդատային տարածքներ, որով և սկսվեց ավելի ուղղակի գաղութային կառավարման շրջան։[24] Բելգիացիները պարզեցրեցին և կենտրոնացրին իշխանության կառուցվածքը,[25] կրթության, առողջապահության, հասարակական աշխատանքների և գյուղատնտեսության վերահսկման ոլորտում լայնածավալ ծրագրեր նախաձեռնեցին, ներառյալ նոր մշակաբույսերը և բարելավեցին գյուղատնտեսական տեխնիկան՝ փորձելով նվազեցնել սովի դեպքերը։[26] Ե՛վ գերմանացիները, և՛ բելգիացիները, Նոր իմպերիալիզմի զարթոնքին, առաջ մղեցին թութսիների գերակայությունը՝ համարելով հուտու և թութսի տարբեր ցեղեր։[27] 1935 թվականին Բելգիան ներդրեց ինքնության քարտի համակարգ, որը յուրաքանչյուր անհատի պիտակավորում էր որպես տուտսի, հուտու կամ տվա։ Թեև նախկինում հատկապես հարուստ հութուների համար հնարավոր էր դառնալ պատվավոր թութսի, նույնականացման քարտերը դասերի միջև հետագա ցանկացած տեղաշարժ խոչընդոտում էին:[28]

 
Նախագահ Յուվենալ Հաբյարիմանայի լուսանկարը, ով ուղեկցությամբ ժամանում է Էնդրյուս ռազմաօդային բազա, Մերիլենդ, ԱՄՆ 1980 թվականի սեպտեմբերի 25-ին

Բելգիան շարունակում էր կառավարել Ռուանդա-Ուրունդին (որի հյուսիսային մասը կազմում էր Ռուանդան) որպես ՄԱԿ-ի վստահության տարածք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ վերջնական անկախությունը վերահսկելու մանդատով[29][30]։ Լարվածությունը սրվեց թութսիների, ովքեր հավանություն էին տալիս անհապաղ անկախությանը, և հուտու ազատագրման շարժման միջև, որն ավարտվեց 1959 թվականի Ռուանդայի հեղափոխությամբ. հութու ակտիվիստները սկսեցին սպանել տուտսիներին և ավերել նրանց տները[31]՝ ավելի քան 100,000 մարդկանց ստիպելով ապաստան փնտրել հարևան երկրներում:[32][33] 1961 թվականին հուտուամետ բելգիացիները անսպասելիորեն հանրաքվե անցկացրեցին, որտեղ երկիրը քվեարկեց միապետությունը վերացնելու օգտին։ Ռուանդան բաժանվեց Բուրունդիից և անկախություն ձեռք բերեց 1962 թվականի հուլիսի 1-ին[34], որը նշվում է որպես Անկախության օր՝ ազգային տոն[35]։Հետևեցին բռնության ցիկլեր, երբ հարևան երկրներ բռնի տեղահանված թութսիները հարձակվեցին, իսկ հութուները վրեժխնդիր եղան տուտսիներին լայնածավալ ջարդերով և ռեպրեսիաներով։[36] 1973 թվականին ռազմական հեղաշրջման արդյունքում իշխանության եկավ Յուվենալ Հաբյարիմանան։ Հութուների կողմնակալ խտրականությունը շարունակվեց, բայց տնտեսական բարգավաճում և թութսիների նկատմամբ բռնության նվազեցում էր դրսևորվում։[37]Տվաները մարգինալացված մնացին և 1990 թվականին կառավարության կողմից գրեթե ամբողջությամբ դուրս էին մղվել անտառներից. շատերը մուրացկան դարձան։[38] 1989 թվականին Ռուանդայի բնակչությունը 1934 թվականի 1,6 մլն մարդուց աճել էր, հասնելով 7,1 մլն-ի, ինչը հանգեցրել էր հողի համար մրցակցության:[39]

 
Մարդկային գանգեր Նիամատայի ցեղասպանության հուշահամալիրում

1990 թվականին Ռուանդայի Հայրենասիրական ճակատը (ՌՀՃ), թութսի փախստականներից կազմված ապստամբ խումբը, Ուգանդայի իրենց բազայից, ներխուժեց Հյուսիսային Ռուանդա՝ սկիզբ դնելով Ռուանդայի քաղաքացիական պատերազմին։[40] Խումբը, հիմնականում հութուներից կազմված կառավարությանը, մեղադրում էր փախստականների առջեւ ծառացած խնդիրների լուծման և դեմոկրատիզացման ձախողման համար։ Պատերազմում կողմերից ոչ մեկը չկարողացավ վճռական առավելություն ստանալ,[41] սակայն 1992 թվականի շեմին այն թուլացրեց Հաբյարիմանայի հեղինակությունը և զանգվածային ցույցերը ստիպեցին նրան ընդդիմության հետ կոալիցիայի մեջ մտնել և ի վերջո ստորագրել 1993 թվականի Արուշայի համաձայնագիրը։[42] 1994 թվականի ապրիլի 6-ին Կիգալիի օդանավակայանի մոտ Հաբյարիմանայի ինքնաթիռը խոցվեց, ինչի հետևանքով նա սպանվեց։[43] Ինքնաթիռի խոցումը վերջ դրեց զինադադարին և Ռուանդայի ցեղասպանության սկիզբը դրեց։ Մոտավորապես 100 օրվա ընթացքում ժամանակավոր կառավարության հրամանով լավ ծրագրված հարձակումների արդյունքում 500,000-ից մինչև 1,000,000[44] թութսի և քաղաքանապես չափավոր հուտու սպանվեցին։[45] Շատ տվաներ նույնպես սպանվեցին, չնայած ուղղակի թիրախ չէին:[38]

Թութսի ՌՀՃ-ն վերսկսեց իր հարձակումը և մեթոդաբար երկրի վերահսկողությունը վերցրեց իր ձեռքը՝ մինչև հուլիսի կեսերը նրա վերահսկողության տակ անցավ ողջ երկիրը։[46] Միջազգային արձագանքը ցեղասպանությանը սահմանափակ էր, խոշոր տերությունները չէին ցանկանում ընդլայնել ՄԱԿ-ի առանց այդ էլ չափազանց մեծ թվով խաղաղապահ ուժերը։[47] Երբ ՌՀՃ-ն ստանձնեց իշխանությունը, հաշվեհարդարից վախենալով մոտավորապես երկու միլիոն հութու փախան հարևան երկրներ, մասնավորապես Զաիր, [48] Բացի այդ, RPF-ի գլխավորած բանակը Կոնգոյի Առաջին և Երկրորդ պատերազմների հիմնական ռազմատենչն էր:[49] Ռուանդայի ներսում սկսվեց հաշտեցման և արդարադատության շրջան՝ Ռուանդայի համար Միջազգային քրեական տրիբունալի (ICTR) հիմնադրմամբ և Գակակայի՝ գյուղական ավանդական դատարանների համակարգի վերականգնմամբ։[50] 2000 թվականից ի վեր Ռուանդայի տնտեսությունը,[51] զբոսաշրջիկների թիվը,[52] և մարդկային զարգացման ինդեքսը արագորեն աճել են,[53] between 2006 and 2011 the poverty rate reduced from 57% to 45%,[54] while life expectancy rose from 46.6 years in 2000[55] to 65.4 years in 2021.[56]

Քաղաքականություն և կառավարություն խմբագրել

 
Rwandan President Paul Kagame

Ռուանդան փաստացի միակուսակցական պետություն է[57][58][59][60][61][62] որը 1994 թվականից՝ քաղաքացիական պատերազմի ավարտից ի վեր շարունակաբար ղեկավարվում է Ռուանդայի Հայրենասիրական ճակատի (ՌՀՃ) և նրա առաջնորդ Փոլ Կագամեի կողմից[63][64]։ Թեև անվանապես Ռուանդան ժողովրդավարական երկիր է, սակայն ընտրությունները կեղծվում են տարբեր ձևերով, որոնք ներառում են ընդդիմադիր կուսակցությունների արգելում, քննադատների ձերբակալություն կամ սպանություն և ընտրակեղծիքներ։ ՌՀՃ-ի ղեկավարները վախենում են ոչ միայն այն բանից, որ իրենք կպարտվեն ազատ և արդար ընտրություններում, այլև այն կհանգեցնի ազգամիջյան բռնությունների վերսկսմանը[65]։ ՌՀՃ-ը թութսիների գերակշռող կուսակցություն է, սակայն այլ համայնքներից նույնպես աջակցություն է ստանում։[66]

Սահմանադրությունն ընդունվել է 2003 թվականին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեից հետո՝ փոխարինելով 1994 թվականից գործող անցումային սահմանադրությանը։[67] Սահմանադրությունը ենթադրում է ժողովրդավարության և ընտրությունների վրա հիմնված բազմակուսակցական կառավարման համակարգ։[68] Այնուամենայնիվ, սահմանադրությունը պայմաններ է սահմանում, թե ինչպես կարող են գործել քաղաքական կուսակցությունները։ Հոդված 54-ում ասվում է, որ «քաղաքական կազմակերպությունները չեն կարող հիմնվել ռասայի, էթնիկական խմբի, ցեղի, տոհմի, տարածաշրջանի, սեռի, կրոնի կամ որևէ այլ բաժանման վրա, որը կարող է խտրականության պատճառ դառնալ»:[69] Ռուանդայի նախագահը պետության ղեկավարն էT,[70] և լայն լիազորություններ ունի, ներառյալ Ռուանդայի կաբինետի հետ համատեղ քաղաքականություն մշակելը, զինված ուժերը ղեկավարելը,[71] commanding the armed forces,[72] պայմանագրեր բանակցելը և վավերացնելը,[73] նախագահական հրամանների արձակելը,[74] և պատերազմ կամ արտակարգ դրություն հայտարարելը։[72] Նախագահն ընտրվում է յոթ տարին մեկ,[75] և նշանակում է վարչապետին և կառավարության բոլոր մյուս անդամներին։[76] Խորհրդարանը բաղկացած է երկու պալատից. Այն կազմում է օրենսդրությունը և սահմանադրությամբ լիազորված է վերահսկելու նախագահի և Կառավարության գործունեությունը։[77] Ստորին պալատը պատգամավորների պալատն է, որն ունի 80 անդամ՝ 5 տարի ժամկետով։ Այս տեղերից 24-ը վերապահված են կանանց, որոնք ընտրվում են տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների համատեղ ժողովի միջոցով, ևս երեք տեղ վերապահված է երիտասարդներին և հաշմանդամներին, մնացած 53 տեղերն ընտրվում են համընդհանուր քվեարկությամբ՝ համամասնական ընտրակարգով։[78]

 
Պատգամավորների պալատի շենք

Ռուանդայի իրավական համակարգը ընդհանուր առմամբ հիմնված է գերմանական և բելգիական քաղաքացիական իրավունքի համակարգերի վրա։[56] Դատական ​​իշխանությունը անկախ է գործադիր իշխանությունից,[79] չնայած նախագահը և Սենատը ներգրավված են Գերագույն դատարանի դատավորների նշանակման հարցում։[80] Human Rights Watch-ը գնահատել է Ռուանդայի կառավարության արդարադատության իրականացման գործում արձանագրված առաջընթացը, ներառյալ մահապատժի վերացումը,[81] բայց միևնույն ժամանակ մեղադրել է կառավարության անդամների կողմից դատական ​​համակարգին միջամտելը, ինչպես օրինակ՝ քաղաքական դրդապատճառներով դատավորների նշանակումը, Դատախազության լիազորությունների չարաշահումը և ճնշումը դատավորների վրա՝ որոշակի որոշումներ կայացնելիս։[82] Սահմանադրությունը նախատեսում է երկու տեսակի դատարաններ՝ սովորական և մասնագիտացված։[83] Սովորական դատարաններն են Գերագույն դատարանը և շրջանային դատարանները, մինչդեռ մասնագիտացված դատարանները ռազմական դատարաններն են։[83] Գործում է նաև առևտրային դատարանների համակարգը, որը ստեղծվել է 2011 թվականին, առևտրային դատավարություններն արագացնելու համար։[84] 2004-ից 2012 թվականներին գործում էր Գակակայի դատարանների համակարգը[85] Gacaca, Գակական՝ Ռուանդայի ավանդական դատարանը, որը գործում էր գյուղերի և համայնքների կողմից։ Այն վերածնվեց՝ արագացնելու ցեղասպանության կասկածյալների դատավարությունը։[86] Դատարանին հաջողվեց վերացնել ցեղասպանության դեպքերի կուտակումները, սակայն արժանացավ իրավապաշտպան խմբերի քննադատությանը, քանի որ այն չէր համապատասխանում իրավական արդար չափանիշներին։[87]

Ռուանդան համեմատած աֆրիկյան այլ երկրների մեծ մասի հետ կոռուպցիայի ցածր մակարդակ ունի։ 2014 թվականին Transparency International-ը Ռուանդային դասել է որպես հինգերորդ Սուբ-Սահարական Աֆրիկա 47 երկրների և 55-րդ ամենամաքուրը աշխարհի 175 երկրների մեջ։[88][89] Սահմանադրությունը նախատեսում է օմբուդսմեն, որի պարտականությունները ներառում են կոռուպցիայի կանխարգելումը և պայքարը դրա դեմ։[90][91] Պետական ​​պաշտոնյաները (ներառյալ նախագահը) սահմանադրությամբ պարտավոր են հայտարարել իրենց ունեցվածքը օմբուդսմենին և հանրությանը. նրանք, ովքեր չեն կատարում պահանջները, կասեցվում են պաշտոնից:[92] Չնայած դրան, Human Rights Watch-ը նշում է լայնածավալ քաղաքական ռեպրեսիաներ ողջ երկրում, ներառյալ ապօրինի և կամայական կալանավորումներ, սպառնալիքներ կամ ահաբեկման այլ ձևեր, անհետացումներ, քաղաքական դրդապատճառներով դատավարություններ և խաղաղ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների կոտորածներ[93]։

Ռուանդան ՄԱԿ-ի,[94] Աֆրիկյան միության, Ֆրանկոֆոնիայի,[95] Արևելյան Աֆրիկայի Համայնքի],[96] և Ազգերի Համագործակցության [97]անդամ է։ Երկար տարիներ Հաբիարիմանայի ռեժիմի օրոք երկիրը սերտ կապեր էր պահպանում Ֆրանսիայի, ինչպես նաև նախկին գաղութատեր Բելգիայի հետ։.[98] Այնուամենայնիվ, ՌՀՃ-ի կառավարության օրոք, Ռուանդան ձգտեց ավելի սերտ կապեր հաստատել Արևելյան Աֆրիկայի համայնքի հարևան երկրների և անգլախոս աշխարհի հետ։ Դիվանագիտական ​​հարաբերությունները Ֆրանսիայի հետ դադարեցվել են 2006 թվականին, երբ ֆրանսիացի դատավորը Ռուանդայի պաշտոնյաների դեմ մեղադրանք ներկայացրեց,[99] չնայած 2010 թվականի դրանց վերականգնմանը, as of 2015 երկեւ երկրների միջև հարաբերությունները լարված էին մնում։.[100] Կոնգոյի Առաջին և Երկրորդ պատերազմներում Ռուանդայի մասնակցության պատճառով Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության հետ հարաբերությունները լարված էին։[49] Կոնգոյի բանակը պնդում էր, որ Ռուանդան հարձակումներ է գործել իրենց զորքերի վրա, մինչդեռ Ռուանդան մեղադրում էր Կոնգոյի կառավարությանը Հյուսիսային և Հարավային Կիվու նահանգներում հուտու ապստամբներին ճնշելու ձախողման մեջ։[101][102] 2010 թվականին Միավորված ազգերի կազմակերպությունը զեկույց հրապարակեց, որում Ռուանդայի բանակին մեղադրում էր Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Կոնգոյի Առաջին և Երկրորդ պատերազմների ընթացքում մարդու իրավունքների լայնածավալ խախտումների և մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեջ։ Ռուանդայի կառավարությունը հերքեց բոլոր մեղադրանքները։[103] Հարաբերությունները էլ ավելի վատացան 2012 թվականին, երբ Կինշասան Ռուանդային մեղադրեց արևելյան Կոնգոյում M23 ապստամբությանը աջակցելու մեջ։[104] 2015 թվականի դրությամբ խաղաղությունը վերականգնվել է և հարաբերությունները բարելավվում են։[105] Ռուանդայի հարաբերությունները Ուգանդայի հետ նույնպես լարված էին 2000-ականներն։ Հարաբերությունները սրվեցին 1999 թվականի երկու երկրների բանակների միջև բախումից հետո, երբ Կոնգոյի Երկրորդ պատերազմում Ռուանդան աջակցում էր հակառակորդ ապստամբ խմբերին,[106] սակայն էապես բարելավվեցին 2010 թվականից։[107][108] 2019 թվականին երկու երկրների հարաբերությունները վատթարացան, և Ռուանդան փակեց իր սահմանները Ուգանդայի հետ[109][110]։

Վարչական բաժանումներ խմբագրել

 
Ռուանդայի նահանգներ

Մինչ արևմտյան գաղութացումը, Ռուանդայի կառավարման համակարգն ուներ քաղաքական բազմակարծության և իշխանության բաշխման քվազի-համակարգ։[111] Չնայած խիստ հիերարխիային, նախագաղութային համակարգը կարողացել էր ձեռք բերել «կենտրոնացված իշխանության և ապակենտրոնացված ինքնավար միավորների» կայացած, համաձայնեցված համակարգ։ Միապետի օրոք ընտրված առաջնորդը կառավարում էր գավառ, որը բաժանված էր հողի հետ կապված հարցերը, իսկ մյուսը վերահսկում էր անասունները։ Թագավորը (մվամին) վերահսկումն իրականացնում էր գավառների, շրջանների, բլուրների և թաղամասերի համակարգի միջոցով։[112] 2003 թվականի դրությամբ սահմանադրությունը Ռուանդան բաժանել է գավառների (ինտարա), շրջանների (ուտուրե), քաղաքների, մունիցիպալիտետների, քաղաքների, սեկտորների (imirenge), բջիջների (utugari) և գյուղերի (imidugudu)։ Ավելի մեծ տարածքները և նրանց սահմանները սահմանվում են խորհրդարանի կողմից։[113] 2006 թվականի հունվարին Ռուանդան վերակազմավորվեց այնպես, որ տասներկու նահանգները միավորվելով կազմեցին՝ հինգ, իսկ 106 շրջանները՝ երեսունի[114]։ 2006 թվականին գծված ներկայիս սահմանները նպատակաուղղված են ապակենտրոնացնել իշխանությունը և վերացնել հիշողությունները հին համակարգի և ցեղասպանության հետ։ Տասներկու նահանգների նախկին կառուցվածքը, որ կապված էր խոշորագույն քաղաքների հետ, փոխարինվեց աշխարհագրության վրա հիմնված հինգ գավառներով։[115] Դրանք են Հյուսիսային նահանգը, Հարավային նահանգը, Արևելյան նահանգը, Արևմտյան նահանգը և Կիգալիի քաղաքապետարանը՝ կենտրոնում։

Հինգ նահանգները հանդես են գալիս որպես միջնորդներ ազգային կառավարության և իրենց կազմի մեջ մտնող շրջանների միջև՝ ապահովելու ազգային քաղաքականության իրադործումը շրջանային մակարդակում։ Ռուանդայի ապակենտրոնացված կառավարման համակարգը, որը մշակվել է Տեղական ինքնակառավարման նախարարության կողմից, «նահանգում կառավարման խնդիրները համակարգելը, ինչպես նաև մոնիտորինգի և գնահատման» պատասխանատվությունը վերագրում է տեղական մարմիններին։[116] Նահանգները ղեկավարում են նահանգապետերի կողմից, ովքեր նշանակվում են նախագահի կողմից և հաստատվում Սենատի կողմից։[117] Շրջանները պատասխանատու են հանրային ծառայությունների մատուցման համակարգման և տնտեսական զարգացման համար։

Աշխարհագրություն խմբագրել

 
Ռուանդայի տեղագրությունը

26,338 քառակուսի կիլոմետր (10,169 քառակուսի մղոն) տարածքով Ռուանդան իր մեծությամբ աշխարհի 149-րդ երկիրն է, [118] և չորրորդ ամենափոքր երկիրը՝ Աֆրիկայում Գամբիայից, Էսվատինիից և Ջիբութիից հետո։[118] Չափերով այն համեմատելի է Բուրունդիի, Հաիթիի և Ալբանիայի հետI։[56][119] Երկիրն ամբողջությամբ գտնվում է մեծ բարձրության վրա. ամենացածր կետը Ռուսիզի գետն է՝ ծովի մակարդակից 950 մետր (3117 ֆտ) բարձրության վրա [56]Ռուանդան գտնվում է Կենտրոնական/Արևելյան Աֆրիկայում, այն արևմուտքում սահմանակից է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը, հյուսիսից՝ Ուգանդային, արևելքում Տանզանիային և հարավում՝ Բուրունդիին։[56] Ռուանդան գտնվում է հասարակածից մի քանի աստիճան հարավ և դեպի ծով ելք չունի։[120] Մայրաքաղաք Կիգալին գտնվում է Ռուանդայի կենտրոնին մոտ։[121]

Կոնգոյի և Նեղոսի հիմնական ջրհավաք ավազանների միջև ընկած ջրբաժանն անցնում է հյուսիսից հարավ Ռուանդայի միջով, որտեղ երկրի տարածքի ջրերի մոտ 80%-ը թափվում է Նեղոս, իսկ 20%-ը՝ Կոնգո Ռուսզի գետով և Տանգանիկա լճով։[122] Երկրի ամենաերկար գետը Նյաբարոնգոն է, որը սկիզբ է առնում հարավ-արևմուտքից, հոսում է հյուսիս, արևելք, և հարավ-արևելք, այնուհետ այն միաձուլվելով Ռուվուբուի հետ, կազմում է Կագերա գետը։ Այնուհետ Կագերան հոսում է դեպի հյուսիս՝ Տանզանիայի հետ արևելյան սահմանով։ Նյաբարոնգո-Կագերան ի վերջո թափվում է Վիկտորիա լիճը։[123] Ռուանդան ունի բազմաթիվ լճեր, որոնցից ամենամեծը Կիվու լիճն է։ Այս լիճը զբաղեցնում է Ալբերտինի ճեղքվածքի հատակը Ռուանդայի արևմտյան սահմանի երկարության մեծ մասի երկայնքով և առավելագույն խորությամբ 480 մետր։[124] Այն աշխարհի քսան ամենախոր լճերից մեկն է[125] Մյուս խոշոր լճերն են Բուրերա, Ռուհոնդո, Մուհազի, Ռվերու և Իհեմա։[126]

Կենտրոնական և արևմտյան Ռուանդայում գերակշռում են լեռները, և երկիրը երբեմն ֆրանսերենով անվանում են «Pays des mille collines» («Հազար բլուրների երկիր»[127]։ Դրանք Ալբերտին Ռիֆտ լեռների մի մասն են, հարում են Արևելյան Աֆրիկայի ճեղքվածքի Ալբերտինյան հատվածին, որն անցնում է հյուսիսից հարավ Ռուանդայի արևմտյան սահմանով։[128] Ամենաբարձր գագաթները գտնվում են հյուսիս-արևմուտքում գտնվող Վիրունգա հրաբխային շղթայում, որը ներառում է Կարիսիմբի լեռը՝ Ռուանդայի ամենաբարձր՝ 4507 մետր բարձրությամբ, կետը։4,507 metres (14,787 ft).[129] Երկրի արևմտյան հատվածը գտնվում է Ալբերտին Ռիֆտի լեռնային անտառների էկոշրջանում։[128] Այն ունի 1500-ից 2500 մետր բարձրություն։[130] Երկրի կենտրոնը առավելապես գլորվող բլուրներն են, իսկ արևելյան սահմանային շրջանը բաղկացած է սավաննաներից, հարթավայրերից և ճահիճներից։.[131]

Կլիմա խմբագրել

 
Լիճը և հրաբուխը Վիրունգա լեռներում

Ռուանդան ունի բարեխառն արևադարձային բարձրլեռնային կլիմա, ավելի ցածր ջերմաստիճանով, քան բնորոշ է հասարակածային երկրներին՝ բարձր դիրքի պատճառով։[120] Կիգալիում, որը գտնվում է երկրի կենտրոնում, օրական միջին ջերմաստիճանի միջակայքը 15-ից 28 °C (59 և 82 °F), տարվա ընթացքում փոքր տատանումներով։[132] Լեռնային արևմուտքը և հյուսիսը հիմնականում ավելի զով են, քան ցածրադիր արևելքը.[133] Տարվա ընթացքում երկու անձրևոտ ժամանակահատված կա՝ առաջինը տևում է փետրվարից հունիս, իսկ երկրորդը՝ սեպտեմբերից դեկտեմբեր։ Սրանց բաժանում են երկու չոր սեզոններ՝ հիմնականը՝ հունիսից սեպտեմբեր, որի ընթացքում հաճախ ընդհանրապես անձրև չի լինում, և ավելի կարճ և ավելի քիչ ուժեղ՝ դեկտեմբերից փետրվար։.[134] Երկրի արևմուտքում և հյուսիս-արևմուտքում տարեկան ավելի շատ տեղումներ են լինում, քան արևելքում և հարավ-արևելքում.[135] Գլոբալ տաքացումը հանգեցրել է անձրևային եղանակների փոփոխության։ Ըստ Ռազմավարական կանխատեսման խմբի զեկույցի՝ կլիմայի փոփոխությունը նվազեցրել է տարվա ընթացքում անձրևոտ օրերի քանակը, բայց նաև առաջացրել է տեղատարափ անձրևների հաճախականության աճ։[136] Երկու փոփոխություններն էլ դժվարություններ են առաջացրել ֆերմերների համար, նվազեցրել են բերքատվություն։[137] Ռազմավարական կանխատեսումը Ռուանդան բնութագրում է որպես արագ տաքացող երկիր՝ հիսուն տարվա ընթացքում միջին ջերմաստիճանի 0,7 °C-ից մինչև 0,9 °C աճ։[136]

Կենսաբազմազանություն խմբագրել

 
Volcanoes National Park-ը լեռնային գորիլաների ամենամեծ պոպուլյացիայի տունն է աշխարհում:

Նախապատմական ժամանակներում լեռնային անտառները զբաղեցնում էին ներկայիս Ռուանդայի տարածքի մեկ երրորդը։ Ի սկզբանե գոյություն ունեցող բուսականությունն այժմ հիմնականում սահմանափակված է երեք ազգային պարկերով, երկրի մնացած մասում գերակշռում է տեռասներով գյուղատնտեսությունը։ [138] Nyungwe, ամենամեծ անտառային տարածքում աճում են 200 տեսակի ծառեր, ինչպես նաև խոլորձներ և բեգոնիաներ.[139] Հրաբխային ազգային պարկի բուսականությունը հիմնականում բամբուկն է և խոտածածկ՝ անտառների փոքր հատվածներով։[138] Ի հակադրություն, Ակագերան ունի սավանների էկոհամակարգ, որտեղի բուսական աշխարհում գերիշխում է ակացիան։ Ակագերայում կան մի քանի հազվագյուտ կամ անհետացող բուսատեսակներ, այդ թվում՝ Markhamia lutea և Eulophia guineensis[140]:

Խոշոր կաթնասունների ամենամեծ բազմազանությունը հանդիպում է երեք ազգային պարկերում, որոնք հանդիսանում են պահպանության տարածքներ։[141] Ակագերայում բնակվում է տիպիկ սավանների կենդանիներ, ինչպիսիք են ընձուղտները և փղերը,[142] մինչդեռ հրաբխային հատվածներում բնակվում են աշխարհի լեռնային գորիլաների մոտ մեկ երրորդը։[143] Նյունգվե անտառը հայտնի է պրիմատների տասներեք տեսակներով, ներառյալ սովորական շիմպանզեները և Ruwenzori colobus arboreal կապիկները; Ruwenzori colobus-ը շարժվում է մինչև 400 հոգանոց խմբերով, ինչը Աֆրիկայում ցանկացած պրիմատների ամենամեծ թվաքանակն է։[144]

 
Ընձուղտ Ակագերա ազգային պարկում

Ռուանդայի առյուծների պոպուլյացիան ոչնչացվել է 1994 թվականի ցեղասպանության ժամանակ, քանի որ ազգային պարկերը վերածվել էին տեղահանվածների ճամբարների, կենդանի մնացած կենդանիները թունավորվել էին հովիվների կողմից։ 2015 թվականի հունիսին հարավաֆրիկյան երկու զբոսայգիները յոթ առյուծ նվիրեցին Ակագերա ազգային պարկին՝ առյուծների պոպուլյացիան Ռուանդայում վերականգնելու նպատակով։ Առյուծներին սկզբում պահում էին այգու պարսպապատ տարածքում, իսկ հետո վզին կապ էին դնում և մեկ ամիս անց միայն բաց թողնում վայրի բնություն։ ։[145]

2017 թվականին Հարավային Աֆրիկայից Ռուանդա են բերվել անհետացման վտանգի տակ գտնվող 18 սև ռնգեղջյուր[146]։ Կենդանիները շատ լավ հարմարվեցին, ուստի 2019 թվականին Եվրոպայի կենդանաբանական այգիներից ևս հինգ սև ռնգեղջյուր բերվեցին Ակագերա ազգային պարկ[147]։

Նույն կերպ Ռուանդայում աճում է սպիտակ ռնգեղջյուրների պոպուլյացիան։ 2021 թվականին Ռուանդան Հարավային Աֆրիկայից ստացավ 30 սպիտակ ռնգեղջյուր, որի նպատակն է Ակագերան, գրեթե վտանգված տեսակների համար, բուծման ապահով վայր դարձնել[148][149]։

Թռչունների 670 տեսակներ կան Ռուանդայում, որոնք արևելքում և արևմուտքում տարբեր են։[150] Նյունգվե անտառը, արևմուտքում, ունի 280 գրանցված տեսակ, որից 26-ը Ալբերտինի ճեղքվածքի համար էնդեմիկ տեսակներ են[150] որոնց թվում Rwenzori turaco-ն և գեղեցիկ ցողուն-թռչունը։.[151] Արևելյան Ռուանդայում, ընդհակառակը, կան սավաննաային թռչուններ, ինչպիսիք են սևագլուխ գոնոլեկը և ճահիճների ու լճերի հետ կապված թռչունները, ներառյալ արագիլներն ու կռունկները:[150]

Վերջին միջատաբանական աշխատանքները Ռուանդայում բացահայտեցին աղոթարարի հարուստ բազմազանություն,[152] ներառյալ նոր տեսակ Dysacta tigrifrutex, որը կոչվում է «բուշի վագրային մանտի։[153]

Ռուանդան ներառում է երեք ցամաքային էկոշրջաններ՝ Ալբերտին Ռիֆթի լեռնային անտառներ, Վիկտորիա ավազանի անտառ-սավաննա խճանկար և Ռուվենզորի-Վիրունգա լեռնային խոտածածկ տարածքներ[154]։ 2019-ին Ռուանդայի Անտառային լանդշաֆտի ամբողջականության միջին ինդեքսը 3,85 էր 10-ից, որով այն 172 երկրների շարքում զբաղեցրել է 139-րդ տեղը[155]։

Տնտեսություն խմբագրել

Ռուանդայի տնտեսությունը խիստ տուժել է 1994 թվականի ցեղասպանության ժամանակ, որն ուղեկցվում էր մարդկային մեծ կորուստներով, ենթակառուցվածքների թչնչացմամբմամբ, թալանով և կարևոր բնամթերքների անտեսմամբ։ Սա ՀՆԱ-ի մեծ անկում առաջացրեց և ի չիք դարձրեց մասնավոր և արտաքին ներդրումներ ներգրավելու երկրի հնարավորությունները։[56] Այդ ժամանակից ի վեր տնտեսությունն ուժեղացել է, և մեկ շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ն 2022 թվականին գնահատվել է 909,9 դոլար[156], 1994 թվականի 127 դոլարի համեմատ։[157] Արտահանման հիմնական շուկաները ներառում են Չինաստանը, Գերմանիան և Միացյալ Նահանգները։[56] Տնտեսությունը կառավարվում է Ռուանդայի Կենտրոնական Ազգային բանկի կողմից, իսկ արժույթը Ռուանդական ֆրանկն է; որի փոխարժեքը 2019 թվականի դեկտեմբերին կազմում էր 910 ֆրանկ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց[158]։ 2007 թվականին Ռուանդան միացել է Արևելյան Աֆրիկայի Համայնքին և վավերացրել է յոթ անդամ երկրների միջև արժութային միության ծրագիրը,[159] որն ի վերջո կարող է հանգեցնել ընդհանուր արևելյան աֆրիկյան շիլլինգի ստեղծմանը։[160]

Ռուանդան քիչ բնական ռեսուրսներով երկիր է,[120] և տնտեսությունը հիմնված է կենսապահովման գյուղատնտեսության վրա՝ տեղական ֆերմերների կողմից՝ պարզ գործիքներi օգտագործմամբ:[161] Որոշ գնահատականներով աշխատող բնակչության մոտ 90%-ը զբաղված է գյուղատնտեսությամբ, և 2014 թվականին այն կաղմում էր ՀՆԱ-ի մոտ 32,5%-ը։[56] Հողատարածքները հիմնականում փոքր են և զառիթափ լանջերով:[162] 1980-ականների կեսերից ի վեր ֆերմերային տնտեսությունների չափերը և սննդի արտադրությունը նվազել են՝ մասամբ տեղահանվածների վերաբնակեցման պատճառով։[163]{{sfn|U.S. Չնայած Ռուանդայի բերրի էկոհամակարգին, սննդամթերքի արտադրությունը հաճախ չի հասցնում համապատասխանել բնակչության աճին, և սննդամթերքի ներմուծման անհրաժեշտություն է առաջանում։ է[56] Սակայն, վերջին տարիներին գյուղատնտեսության աճին զուգահեռ իրավիճակը բարելավվել է[164]։

 
2019 թվականին Ռուանդան արտադրել է 2,6 միլիոն տոննա բանան։ Դա նրա ամենամեծ բերքն էր։[165]

Երկրում աճեցվող մշակաբույսերը ներառում են matoke (կանաչ բանան), որը զբաղեցնում է երկրի գյուղատնտեսական հողերի ավելի քան մեկ երրորդը,[162] կարտոֆիլը, հատիկավորները, քաղցր կարտոֆիլը, կասավան, ցորենը և եգիպտացորենը։[162] Սուրճը և թեյը արտահանվող հիմնական մշակաբույսերն են, իսկ բարձրություններով, զառիթափ լանջերով և հրաբխային հողերը բարենպաստ պայմաններ են ապահովում դրանց համար։[162]Հաղորդագրությունների համաձայն ավելի քան 400,000 ռուանդացիներ իրենց ապրուստը վաստակում են սուրճի պլանտացիաներից։[166] Գյուղատնտեսական ապրանքների արտահանումից կախվածությունը Ռուանդային խոցելի է դարձնում դրանց գների փոփոխությունից:[167] Ռուանդայում պահվող ընտանի կենդանիներից են կովերը, այծերը, ոչխարները, խոզերը, հավերը և նապաստակները։[168] Արտադրական պայմանները հիմնականում ավանդական են, թեև Կիգալիի շրջակայքում կան մի քանի ինտենսիվ կաթնամթերքի ֆերմաներ:[168] Հողի և ջրի պակասը, անբավարար և անորակ կերը և հաճախակի համաճարակները անբավարար անասնաբուժական ծառայությունները արտադրանքի քանակի հիմնական սահմանափակումների պատճառն են։ Երկրի լճերում ձկան պաշարները սպառված են, և կենդանի ձուկ է ներկրվում՝ փորձելով աշխուժացնել ձկնարդյունաբերությունը:[169]

Արդյունաբերության ոլորտը փոքր է, 2014 թվականին այն կազմել է ՀՆԱ-ի 14,8%-ը։[56] Արտադրվող ապրանքներն են ցեմենտ, գյուղատնտեսական ապրանքներ, փոքրածավալ խմիչքներ, օճառ, կահույք, կոշիկ, պլաստմասսե իրեր, տեքստիլ և ծխախոտ:[56] Ռուանդայի հանքարդյունաբերությունը կարևոր ներդրող է, 2008 թվականին այն 93 միլիոն ԱՄՆ դոլար է բերել։[170] Օգտակար հանածոներն են կասիտիտ, վոլֆրամիտ, ոսկի և կոլտան, որն օգտագործվում է էլեկտրոնային և հաղորդակցման սարքերի արտադրության մեջ։[170][171]

Ռուանդայի սպասարկման ոլորտը տուժել է 2000-ականների վերջերի ռեցեսիայի ժամանակ՝ բանկային վարկավորումների, օտարերկրյա օգնության ծրագրերի և ներդրումների կրճատման պատճառով։[172] Ոլորտը վերականգնվեց 2010 թվականին՝ տնտեսական արդյունքով՝ ՀՆԱ-ի 43,6%, դառնալով ամենամեծ ոլորտը։[56] Ոլորտի հիմնական ներդրողներն են բանկային գործունեություն և ֆինանսներ, մեծածախ և մանրածախ առևտուր, հյուրանոցներ և ռեստորաններ, տրանսպորտ, պահեստավորում, կապ, ապահովագրություն, անշարժ գույք, բիզնես ծառայություններ և պետական կառավարում, ներառյալ կրթությունը և առողջապահությունը։[172] Զբոսաշրջությունը ամենաարագ աճող տնտեսական ոլորտներից է և 2007 թվականին այն դարձավ երկրին արտարժույթ բերող առաջատարը։[173] Չնայած ցեղասպանության անցյալին, երկիրը գնալով միջազգայնորեն ավելի է ընկալվում որպես ապահով վայր։[174] 2013 թվականին զբոսաշրջիկների թիվը կազմել է 864,000 մարդ՝ 2010 թվականի 504,000-ի համեմատ։[52] Զբոսաշրջությունից ստացված եկամուտը 2014 թվականին կազմել է 303 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2000 թվականի 62 միլիոն ԱՄՆ դոլարի դիմացR։[175] Եկամտի ամենամեծ աղբյուրը Հրաբխային ազգային պարկում լեռնային գորիլաների վարքագծին հետևելն է,[175] Ռուանդան երեք երկրներից մեկն է, որտեղ լեռնային գորիլաներին կարելի է անվտանգ այցելել։ Գորիլաները տարեկան գրավում են հազարավոր զբոսաշրջիկների, որոնք պատրաստ են բարձր գներ վճարել թույլտվությունների համար։[176] Այլ տեսարժան վայրերից են Նյունգվե անտառը, որտեղ ապրում են շիմպանզեները, Ռուվենզորի կոլոբուսները և այլ պրիմատներ, Կիվու լճի հանգստավայրերը և Ակագերան՝ երկրի արևելքում գտնվող փոքրիկ սավաննա արգելոցը։[177]

2023 թվականին նորարարության համաշխարհային ինդեքսում Ռուանդան զբաղեցրել է 103-րդ տեղը[178]։

Լրատվամիջոցներ և հաղորդակցություն խմբագրել

Խոշոր ռադիո և հեռուստատեսային կայանները պետական են, և թերթերի մեծ մասը պատկանում է կառավարությանը։[179] Ռուանդացիների մեծ մասին հասանելի է ռադիոն։ 1994 թվականի ցեղասպանության ժամանակ Radio Télévision Libre des Mille Collines ռադիոկայանը հեռարձակվում էր ամբողջ երկրում և հակաթութսի քարոզչության միջոցով սպանություններ էր հրահրում[179] As of 2015, 2015 թվականի տվյալներով՝ Ռուանդայի պետական ռադիոն ամենամեծն է և նորությունների հիմնական աղբյուրը ողջ երկրում։[179] Հեռուստատեսության հասանելիությունը սահմանափակ է՝ սեփական հեռուստացույց չունենալու պատճառով։[180] 2014 թվականին կառավարությունը թողարկեց թվային հեռուստատեսությունը, և մեկ տարի անց յոթ ազգային կայան գործարկվեց՝ անալոգային դարաշրջանի ընդամենը մեկ կայանի փոխարեն։[181] Մամուլը խիստ սահմանափակված է, և կառավարության հաշվեհարդարից խուսափելու համար, թերթերը պարբերաբար ինքնագրաքննվում են։[179] Այնուամենայնիվ, կինյարվանդա, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով կառավարությանը քննադատող հրատարակությունները լայնորեն հասանելի են Կիգալիում։ 2010թ. Ռուանդայի նախագահական ընտրությունների նախաշեմին սահմանափակումներն ավելացվեցին, բարձրագույն խորհրդի կողմից երկու անկախ թերթերը՝ Umuseso-ն և Umuvugizi-ն, վեց ամսով կասեցվեցին։.[182]

2011 թվականին լուծարվեց Երկրի ամենահին հեռահաղորդակցության խումբը՝ Rwandatel-ը, որի 80%-ը պատկանում էր լիբիական LAP Green ընկերությանը [183] 2013 թվականին այն ձեռք բերվեց Liquid Telecom - ի կողմից,[184] ընկերություն, որն ապահովում է հեռահաղորդակցության և օպտիկամանրաթելային ցանցեր արևելյան և հարավային Աֆրիկայում։[185] 2015 թվականի դրությամբ Liquid Telecom-ը ֆիքսված կապի ծառայություններ է մատուցում 30,968, իսկ բջջային օպերատոր MTN Rwanda-ն սպասարկում է լրացուցիչ 15,497 ֆիքսված կապի բաժանորդի։[186] Քաղաքային հեռախոսները հիմնականում օգտագործվում են պետական հաստատությունների, բանկերի, ՀԿ-ների և դեսպանատների կողմից:[187] 2015 թվականի դրությամբ բջջային հեռախոսների տարածվածությունը երկրում կազմում էր 72,6%,[199]՝ 2011 թվականի 41,6%-ի համեմատ։[188][189] MTN Rwanda-ն առաջատար մատակարարն է՝ 3,957,986 բաժանորդով, որին հաջորդում է Tigo-ն՝ 2,887,328 և Bharti Airtel-ը՝ 1,336,679:[186] Ինտերնետի ներթափանցումը ցածր է, բայց արագորեն աճում է։[188] [190] 2011 թվականին ավարտվեց 2300 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային հեռահաղորդակցության ցանցը, որը նախատեսված է լայնաշերտ ծառայություններ մատուցելու և էլեկտրոնային առևտուրը հեշտացնելու համար։[191] Այս ցանցը միացված է SEACOM-ին՝ սուզանավային օպտիկամանրաթելային մալուխին, որը կապում է հարավային և արևելյան Աֆրիկայի կապի օպերատորներին։ Ռուանդայի ներսում մալուխները անցնում են քաղաքները միացնող հիմնական ճանապարհների երկայնքով։[191] Բջջային կապի մատակարար MTN-ն ապահովում է անլար ինտերնետ ծառայություն, որը հասանելի է Կիգալիի շատ շրջաններում:[192]

2019 թվականի հոկտեմբերին Mara Corporation-ը Ռուանդայում թողարկեց աֆրիկյան արտադրության առաջին սմարթֆոնը[193]։

Բնակչություն խմբագրել

Երկրի բնակչության 80 %-ը պատկանում է բանտու-բանյառուանդա լեզվաընտանիքին, որի մեջ մտնում են հուտու (բահուտու)՝ 88 %, թութսի՝ 11 %, գաճաճ (պիգմեյ)՝ 1 %, էթնիկ խմբերը։ Բնակվում են նաև եվրոպացիներ և ասիացիներ։ Խոշոր քաղաքներն են Կիգալին, Գիտատաման, Բուտարեն։ Ըստ Ռուանդայի վիճակագրության ազգային ինստիտուտըի 2015 թվականի դրությամբ, երկրի բնակչությունը կազմել է 11,262,564 մարդ,[194] մինչդեռ 2022 թվականի կանխատեսումը եղել է 13,246,394[195]։ 2012 թվականի մարդահամարը գրանցել է 10,515,973։[196] Բնակչությունը երիտասարդ է. 2012 թվականի մարդահամարի ժամանակ բնակչության 43,3%-ը եղել է 15 և ցածր տարիքի, իսկ 53,4%-ը՝ 16-ից 64 տարեկան:[197] Ըստ «Աշխարհի փաստերի գրքի»՝ 2015 թվականինտ տարեկան ծնելիությունը 1000 բնակչի կտրվածքով 40,2 ծնունդ էր, իսկ մահացությունը՝ 14,9։[56] Կյանքի ընդհանուր տևողությունը 67,67 տարի է (կանանց համար 69,27՝ տղամարդկանց՝ 67,11 տարի), որը 26-րդ ամենացածրն է 224 երկրներից և տարածքներից։[56][198] Սեռերի ընդհանուր հարաբերակցությունը երկրում կազմում է 100 կնոջը՝ 95,9 տղամարդ։[56]

 
Գյուղի երեխաներ

Քառակուսի կիլոմետրի վրա 445 մարդ ցուցանիշով,[194] Ռուանդայի բնակչության խտությունը ամենաբարձրերից է Աֆրիկայում:[199] Պատմաբանները, ինչպիսիք են Gérard Prunier-ը, ենթադրում են, որ 1994 թվականի ցեղասպանությունը կարելի է մասամբ բացատրել բնակչության խտությամբ:[39] Բնակչությունը գլխավորապես գյուղական է, կան մի քանի խոշոր քաղաքներ։ Բնակարանները հավասարապես տարածված են ողջ երկրով:[200] Երկրի միակ նոսր բնակեցված տարածքները՝ նախկին Umutara նահանգում գտնվող սավաննա հողն է և Ակագերա ազգային պարկը, արևելքում:[201] Կիգալին ամենամեծ քաղաքն է՝ մոտ մեկ միլիոն բնակչությամբ:[202] Արագ աճող բնակչությունը մարտահրավեր է նետում դրա ենթակառուցվածքային զարգացմանը։[56][203][204] Ըստ 2012 թվականի մարդահամարի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը Գիսենյին է, որը գտնվում է Կիվու լճի և Կոնգոյի Գոմա քաղաքի հարևանությամբ և ունի 126,000 բնակչություն։[205] Այլ խոշոր քաղաքներն են Ռուհենգերին, Բուտարեն և Մուհանգան, բոլորն էլ 100,000-ից ցածր բնակչությամբ։[205] Քաղաքային բնակչությունը 1990 թվականի բնակչության 6%-ից աճել է,[203] մինչև 16,6% 2006 թվականին,[206] սակայն 2011 թվականի դրությամբ համամասնությունը փոքր-ինչ նվազել է՝ մինչև 14,8%։[206]

Ռուանդան ախագաղութային ժամանակներից միասնական պետություն է,[27] և բնակչությունը կազմված է մեկ մշակութային և լեզվական խմբից՝ Բանյարվանդա,[207] սա ժամանակակից աֆրիկյան պետությունների մեծամասնության հակառակն է, որոնց սահմանները գծված էին գաղութատիրական տերությունների կողմից և չէին համապատասխանում էթնիկական սահմաններին կամ նախագաղութային թագավորություններին։[208] Բանյարվանդա ժողովրդի մեջ կան երեք առանձին խմբեր՝ հութուները, տուտսիները և տվաները։[209] Ըստ աշխարհի փաստագրքի, 2009 թվականին հութուները կազմում էին բնակչության 84%-ը, տուտսիները՝ 15%-ը, իսկ Տուան՝ 1%-ը։[56] Տուան պիգմայ ժողովուրդ է, որը սերում է Ռուանդայի վաղ բնակիչներից, գիտնականները, սակայն, համաձայնության չեն եկել հութուների և տուտսիների ծագման և տարբերությունների վերաբերյալ։[210] Մարդաբան Ժան Հիերնոն պնդում է, որ տուտսիները առանձին ռասա են, ունեն «երկար ու նեղ գլուխներ, դեմքեր և քթներ»,[211] այլոք, օրինակ՝ Վիլյա Ջեֆրեմովասը, կարծում են, որ չկա նկատելի ֆիզիկական տարբերություն, և կատեգորիաները պատմականորեն խիստ չեն եղել։[212] Նախագաղութային Ռուանդայում տուտսիները իշխող դասն էին, որոնցից սերել են թագավորները և ղեկավարների մեծամասնությունը, մինչդեռ հուտուները գյուղատնտեսներ էին։[213] Ներկայիս կառավարությունը չի խրախուսում Հութու/Թութսի/Տուա տարբերակումը և նման դասակարգումը հանել է նույնականացման քարտերից։[214] 2002 թվականի մարդահամարն առաջինն էր 1933 թվականից ի վեր[215], որը Ռուանդայի բնակչությանը չէր բաժանում երեք խմբերի։[216]

Կրթություն խմբագրել

 
Երեխաները Ռուանդայի տարրական դպրոցում՝ One Laptop Per Child ծրագրի կողմից տրամադրված նոութբուքերով

Մինչև 2012 թվականը, Ռուանդայի կառավարությունը պետական դպրոցներում ինը տարի անվճար կրթություն էր տրամադրում՝ վեց տարի տարրական և երեք տարի՝ ընդհանուր միջնակարգ ծրագրով։[217] 2012 թվականին այն սկսեց ընդլայնվել մինչև 12 տարի։[218] 2015 թվականին կատարված ուսումնասիրություն ցույց է տալիս, որ թեև տարրական դպրոցներում հաճախելիությունը «մոտ է համատարածին», սակայն ավարտելու ցուցանիշները ցածր են, և նույն դասարանում մնալու մակարդակը՝ բարձր:[219] Թեև դպրոցն անվճար է, ակնկալվում է, որ ծնողները պետք է նպաստեն իրենց երեխաների կրթության ծախսերին՝ նրանց դպրոցական պարագաներ տրամադրեն, աջակցեն ուսուցիչների զարգացմանը և իրենց ներդրումն ունենան դպրոցի կառուցման գործում։ Կառավարության կարծիքով, այդ ծախսերից հրաժարվելը, ակայն, չպետք է երեխաներին կրթությունից հեռացնելու պատճառ համնդիսանան։[218] Երկրում կան բազմաթիվ մասնավոր դպրոցներ, դրանցից մի քանիսը եկեղեցական են, որոնք հետևում են նույն կրթական ծրագրին, բայց վճարնովի են։[220] 1994 թվականից մինչև 2009 թվականը Արևելյան Աֆրիկայի Համայնքի և Համագործակցության հետ երկրի աճող կապերի պատճառով, միջնակարգ կրթությունն առաջարկվում էր ֆրանսերեն կամ անգլերեն լեզուներով. այժմ ուսումնական պլանները միայն անգլերեն են։[221] Երկիրն ունի մի շարք բարձրագույն կրթության հաստատություններ։ 2013 թվականին նախկին բարձրագույն ուսումնական հաստատությունների միաձուլման արդյունքում ստեղծվեց Ռուանդայի հանրային համալսարանը։[222][223][224] 2013 թվականին Ռուանդայում բարձրագույն կրթության մեջ ընդգրկվածության գործակիցը կազմել է 7,9%, 2006 թվականի 3,6%-ի համեմատ։[225] Երկրի գրագիտության մակարդակը՝ 15 տարեկան և ավելի բարձր մարդկանց կարդալ ու գրելու կարողությունը, 2009 թվականին կազմել է 71%՝ 1978թ.-ի 38%-ի և 1991թ.-ի 58%-ի համեմատ։[226]

Առողջություն խմբագրել

 
Բուտարո հիվանդանոց Բուրերայում, Հյուսիսային նահանգ

Առողջապահության որակը Ռուանդայում պատմականորեն շատ ցածր է եղել՝ ինչպես 1994 թվականի ցեղասպանությունից առաջ, այնպես էլ դրանից հետո։[227] 1998 թվականին մինչև հինգ տարեկան երեխաներից հինգից առնվազն մեկը մահացելէ,[228] հիմնականում մալարիայից։[229]

Նախագահ Կագամեն առողջապահությունը դարձրել է Ռուանդայի զարգացման՝ Vision 2020, ծրագրի առաջնահերթություններից մեկը,[230] 2013 թվականին առողջապահական ծախսերն ավելացնելով երկրի համախառն ներքին արդյունքի մինչև 6,5%-ը,[231] 1996 թվականի 1,9%-ի համեմատ։[232] Կառավարությունը առողջապահության ֆինանսավորումն ու կառավարումը փոխանցել է տեղական համայնքներին՝ «mutuelles de santé» կոչվող առողջապահական ապահովագրողների համակարգի միջոցով։[233] mutuelles-ը փորձնական գործարկվել է 1999 թվականին և զարգացման միջազգային գործընկերների աջակցությամբ արդեն 2000-ականների կեսերին հասանելի է դարձել ողջ երկրում։ [233] Կառավարությունը նաև ստեղծել է ուսումնական ինստիտուտներ, ներառյալ Կիգալիի բժշկական ինստիտուտը (KHI), որը հիմնադրվել է 1997 թվականին[234], որը այժմ Ռուանդայի համալսարանի մաս է կազմում։ 2005 թվականին Նախագահ Կագամեն նաև սկսեց մի ծրագիր, հայտնի որպես Նախագահների մալարիայի նախաձեռնություն[235]։ Այս նախաձեռնությունը նպատակն էր մալարիայի կանխարգելման համար ամենաանհրաժեշտ նյութերը, ինչպիսիք են մոծակների ցանցերը և դեղամիջոցները, հասցնել Ռուանդայի գյուղական շրջաններ։

 
Historical development of life expectancy in Rwanda

Վերջին տարիներին Ռուանդայում բարելավվել են առողջության հիմնական ցուցանիշների զգալի մասը։ 2013 թվականներին կյանքի տևողությունը 2005-ի 55,2-ից հասել է 64,0-ի,[236] մինչեւ 5 տարեկան երեխաների մահացությունը նվազել է 106,4-ից մինչեւ 52,0՝ 1000 կենդանի ծնվածի հաշվով,[237] իսկ տուբերկուլյոզով հիվանդացությունը 100000 մարդու հաշվով 101-ից նվազել է 69։[238] Առողջապահության ոլորտում երկրի առաջընթացը հիշատակվել է միջազգային լրատվամիջոցների և բարեգործական կազմակերպությունների կողմից։ The Atlantic-ը հոդված է նվիրել «Ռուանդայում առողջության վերականգնման պատմությանը։»[239] Partners In Health կազմակերպությունը նկարագրել է առողջապահական ձեռքբերումները «ամենադրամատիկներից, որոնք աշխարհը տեսել է վերջին 50 տարիների ընթացքում»։[240]

Չնայած այս բարելավումներին, այնուամենայնիվ, վարակիչ հիվանդությունները շարունակում են գերակշռել առողջապահական համակարգում։[241] և Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը «առողջապահական նշանակալի մարտահրավերներ» է նկարագրել,[242] ներառյալ մայրական մահացության մակարդակը, որն «անընդունելի բարձր է»,[242] ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի շարունակվող համաճարակը։[242] Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնների՝ Ռուանդա մեկնող ճանապարհորդներին խորհուրդ է տրվում ընդունել մալարիայի կանխարգելիչ դեղամիջոցներ, ինչպես նաև համոզվել, որ դրանք պատվաստանյութերով, ինչպիսին դեղին տենդն է, թարմացված են[243]։

Ռուանդան նաև բժշկական մասնագետների պակաս ունի՝ 1000 բնակչի հաշվով ընդամենը 0,84 բժիշկ, բուժքույր և մանկաբարձուհի:[244] Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) վերահսկում է երկրի առողջապահական առաջընթացը դեպի Հազարամյակի զարգացման նպատակների շրջանակներում։ ՄԱԶԾ-ի 2015-ի կեսերի զեկույցում նշվում էր, որ երկիրը չի կարողանում նվազեցնել մանկական մահացության մակարդակը, չնայած այն «էապես նվազել է»,[245] երկիրը «լավ առաջընթաց է գրանցել»։ մայրական մահացության գործակիցը երեք քառորդով կրճատել է,[246] մինչդեռ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածությունը չի նվազել։[247]

Կրոն խմբագրել

 
Կաթոլիկ եկեղեցի Ռվամագանայում

Ռուանդայում ամենատարածված հավատքը կաթոլիկությունն է, սակայն ցեղասպանությունից հետո ազգի կրոնական ժողովրդագրության մեջ զգալի փոփոխություններ են տեղի ունեցել, շատերը կրոնափոխվել են ավետարանական քրիստոնեության և, ավելի քիչ՝ իսլամի։[248] 2012 թվականի մարդահամարի համաձայն՝ կաթոլիկ քրիստոնյաները կազմում էին բնակչության 43,7%-ը, բողոքականները (առանց յոթերորդ օրվա ադվենտիստների)՝ 37,7%-ը, յոթերորդ օրվա ադվենտիստները՝ 11,8%-ը և մուսուլմանները՝ 2,0%-ը; 0,2%-ը նշել է, որ կրոնական համոզմունքներ չունի, իսկ 1,3%-ը կրոն չի նշել։[249] Ավանդական կրոնը, չնայած պաշտոնապես նրան հետևում է բնակչության միայն 0,1%-ը, պահպանում է իր ազդեցությունը։ Ռուանդացիներից շատերը քրիստոնյա Աստծուն համարում են ռուանդական ավանդական Իմանա Աստծո հոմանիշը:[250]

Լեզուներ խմբագրել

Երկրի հիմնական և ազգային լեզուն կինյարվանդան է, որով փաստացի խոսում է ողջ երկիրը (98%).[251] Գաղութատիրության ժամանակաշրջանում եվրոպական հիմնական լեզուներն էին գերմաներենը, թեև այն երբեք չի ուսուցանվել կամ լայնորեն օգտագործվել, և այնուհետև ֆրանսերենը, որը 1916 թվականին ներմուծվել է Բելգիայի կողմից և 1962 թվականի անկախությունից հետո մնաց որպես պաշտոնական և լայնորեն խոսվող լեզու։[252] Խոսվում էր նաև հոլանդերեն։ 1990-ականներին անգլիախոս ռուանդացի փախստականների վերադարձը [252] նոր չափ հաղորդեց երկրի լեզվական քաղաքականությանը։[253] իսկ Ռուանդայի վերադիրքավորումը որպես Արևելյան Աֆրիկայի Համայնքի անդամ, բարձրացրեց անգլերենի կարևորությունը, 2008 թվականին կրթական համակարգը ֆրանսերենից անցավ անգլերենի[251]։ Կինյարվանդան, անգլերենը, ֆրանսերենը և սուահիլիը բոլորն էլ պաշտոնական լեզուներ են[254]։ Թեև Կինյարվանդան ազգային լեզուն է, մինչդեռ անգլերենը միջնակարգ և բարձրագույն կրթության հիմնական ուսուցման միջոցն է:[255] Սուահիլին, Լինգվա ֆրանկան է Արևելյան Աֆրիկայի Համայնքի համար, որպես երկրոդ լեզու խոսվում է որոշների՝ մասնավորապես, Ուգանդայից, Քենիայից, Տանզանիայից և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից վերադարձած փախստականների կողմից։[256] 2015 թվականին սուահիլին որպես պարտադիր առարկա մտցվեց հանրակրթական դպրոցներում։[255] Ռուանդայի Նկոմբո կղզու բնակիչները խոսում են մաշի լեզվով, որը սերտորեն կապված է կինյարվանդայի հետ։[257]

Ըստ 2012 թվականի մարդահամարի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության.[258] ֆրանսերեն խոսում է բնակչության 6%-ից մի փոքր պակաս։ 2009 թվականին հաղորդվում էր, որ անգլերեն խոսում էր բնակչության 15%-ը, թեև նույն զեկույցում ֆրանսախոսների համամասնությունը 68% էր։ [251] Սուահիլի խոսում է 1%-ից պակաս[259]։

Մարդու իրավունքներ խմբագրել

Համասեռամոլությունը, ընդհանուր առմամբ, համարվում է տաբու թեմա, և երկրի ոչ մի տարածաշրջանում այս հարցի էական հանրային քննարկում չկա։ Որոշ լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (ԼԳԲՏ) ռուանդացիներ հայտնել են, որ իրենց ենթարկել են ոտնձգությունների և շանտաժի:[260][261][262] Ռուանդայում միասեռական գործունեությունը անօրինական չէ։ Կառավարության որոշ պաշտոնյաներ աջակցություն են հայտնել ԼԳԲՏ մարդկանց իրավունքներին,[263] սակայն ԼԳԲՏ անձանց օրենսդրական պաշտպանություն չի տրամադրվում[261], նրանք կարող են ձերբակալվել ոստիկանության կողմից հասարակական կարգի և բարոյականության հետ կապված տարբեր օրենքների համաձայն[262]։ Միասեռ ամուսնությունները չեն ճանաչվում պետության կողմից, քանի որ սահմանադրությունը նախատեսում է, որ «ճանաչվում է միայն տղամարդու և կնոջ միջև քաղաքացիական միամուսն ամուսնությունը»:[264]

2006 թվականից ի վեր Human Rights Watch-ը փաստել է, որ Ռուանդայի իշխանությունները հավաքում և կալանավորում են փողոցային երեխաներին, փողոցային առևտրականներին, սեքսուալ աշխատողներին, անօթևաններին և մուրացկաններին, ինչպես նաև խոշտանգումներ են կիրառում անվտանգ տներում և այլ հաստատություններում, ինչպիսիք են Քամիի ռազմական ճամբարը, Kwa Gacinya և Gikondo բանտը[265]։

Մշակույթ խմբագրել

 
Ավանդական ինտորե պարողներ

Երաժշտությունն ու պարը Ռուանդայի արարողությունների, փառատոների, սոցիալական հավաքույթների և մատմություններ ներկայացնելու անբաժանելի մասն են:Ամենահայտնի ավանդական պարը խիստ բեմականացված առօրյան է, որը բաղկացած է երեք բաղադրիչներից՝ ումուշագիրիրո կամ կովերի պար՝ կանանց կողմից, [266] intore, կամ հերոսների պար, որը կատարում են տղամարդիկ,[266] և ինգոմա՝ թմբկահարում, որը նույնպես ավանդաբար տղամարդիկ կատարում են թմբուկների վրա։[267] Ամենահայտնի պարախումբը Ազգային բալետն է, որը հանդես է գալիս ազգային և միջազգային մակարդակներում։ Այն 1974 թվականին հիմնադրվել է Նախագահ Հաբյարիմանայի կողմից։[268] Ա Երաժշտությունը ավանդաբար փոխանցվում է բանավոր։ Ընդ որում սոցիալական խմբերից կախված, ոճերը տարբեր են։ Թմբուկները մեծ նշանակություն ունեն. թագավորական թմբկահարները արքունիքում բարձր կարգավիճակ ունեին (Մվամի)։[269] Թմբկահարները սովորաբար նվագում են յոթից ինը հոգանոց խմբերով։[270] Երկիրն ունի աճող ժողովրդականություն վայելեղ երաժշտական արդյունաբերություն՝ աֆրիկյան Մեծ լճերի, Կոնգոյի և ամերիկյան երաժշտության ազդեցության տակ։ Ամենահայտնի ժանրը հիփ հոփն է՝ պարային հոփի, ռեփի, ռագգայի, R&B-ի և դանս-փոփի խառնուրդով։[271]

 
Ռուանդական հյուսված ագասեկե զամբյուղ

Ավանդական արվեստներն ու արհեստները տարածված են ողջ երկրով մեկ, ի սկզբանե իրերը որ ստեղծվող իրերը ֆունկցիոնալ են։ Հատկապես տարածված են հյուսված զամբյուղներն ու թասերը, հատկապես ագասեկե զամբյուղը։[272] Կովի գոմաղբի եզակի արվեստը՝ Իմիգոնգոն, տարածված է Ռուանդայի հարավ-արևելքում, այն սկսվում է անկախ Գիսակա թագավորության ժամանակներից։ Թրիքը խառնվում է տարբեր գույների բնական հողերի հետ և նախշավոր ծայրերով ձևավորելով, ստեղծում երկրաչափական կոնտուրներ։[273] Տարածված են նաև խեցեգործությունը և փայտի փորագրությունը։[274] Ավանդական բնակարանաշինության մեջ օգտագործում են տեղական մատչելի նյութեր. Առավել տարածված են շրջանաձև կամ ուղղանկյուն ցեխե տները՝ խոտածածկ տանիքներով (հայտնի են որպես նյակացի)։ Կառավարությունը դրանք ժամանակակից նյութերով փոխարինելու ծրագիր է նախաձեռնել։[275][276]

Ռուանդան գրավոր գրականության երկար պատմություն չունի, սակայն կա բանավոր խոսքի ուժեղ ավանդույթ՝ սկսած պոեզիայից մինչև ժողովրդական պատմություններ։ Երկրի բարոյական արժեքներից շատերը և պատմության մանրամասները բանավոր փոխանցվել են սերունդների միջով[277] Ռուանդայի ամենահայտնի գրական գործիչը Ալեքսիս Կագամեն էր (1912–1981), ով բանավոր ավանդույթների հետազոտություններ է իրականացրել և հրատարակել, ինչպես նաև բանաստեղծություններ գրել։[278] Ռուանդայի ցեղասպանությունը հանգեցրեց նոր սերնդի գրողների կողմից ինչպիսիք են Բենջամին Սեհենը և Մֆուրանզիմա Ֆրեդը գեղարվեստական գրականության ստեղծմանը։ Ռուանդայի ցեղասպանության մասին նկարահանվել են մի շարք ֆիլմեր, այդ թվում՝ «Ոսկե գլոբուս»-ին առաջադրված «Ռուանդա հյուրանոցը», «100 օր», «Սատանայի ձեռքերը սեղմել», «Երբեմն ապրիլին» և «Կրակել շներին», վերջին չորսը նկարահանվել են Ռուանդայում և դերասանական կազմերում նկարահանվել են վերապրածներ։[279][280]

Տարվա ընթացքում նշվում են տասնչորս կանոնավոր ազգային տոներ,[281] իսկ մյուսները ժամանակ առ ժամանակ մտցվում են կառավարության կողմից։ Ապրիլի 7-ին` Ցեղասպանության հիշատակի օրվան հաջորդող շաբաթը հայտարարված է պաշտոնական սգո շաբաթ։[282] Հութու ծայրահեղականների նկատմամբ RPF-ի հաղթանակը նշվում է որպես Ազատագրման օր՝ հուլիսի 4-ին։ Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը ումուգանդան է՝ պարտադիր համայնքային ծառայության ազգային առավոտը, որը տևում է առավոտյան 8-ից մինչև 11-ը, որի ընթացքում 18-ից 65 տարեկան բոլոր աշխատունակ մարդիկ պետք է կատարեն համայնքային խնդիրներ, ինչպիսիք են փողոցները մաքրելը կամ անապահով խավերի համար տներ կառուցելը։ մարդիկ.[318] հուլիսի 4-ին նշվում է հութու ծայրահեղականների նկատմամբ RPF-ի հաղթանակը որպես Ազատագրման օր։ Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը ումուգանդան է՝ պարտադիր համայնքային ծառայության ազգային առավոտ, որը տևում է առավոտյան 8-ից մինչև 11-ը, որի ընթացքում 18-ից 65 տարեկան բոլոր աշխատունակ մարդիկ պետք է կատարեն համայնքային խնդիրներ, ինչպիսիք են փողոցները մաքրելը կամ անապահով խավերի համար տներ կառուցելը:[283] Most normal services close down during umuganda, and public transportation is limited.[283]

Խոհանոց խմբագրել

 
Մի ափսե «ուգալի» և կաղամբ

Ռուանդայի խոհանոցը հիմնված է տեղական մթերքների վրա, ինչպիսիք են բանանը, կանաչ բանանը (հայտնի է որպես իբիտոկե), ընդեղենը, քաղցր կարտոֆիլը, լոբին և մանիոկը (մանիոկ)։[284] Ռուանդացիներից շատերը ամիսը մի քանի անգամից ավելի միս չեն ուտում։[284] Լճերի մոտ ապրողների մոտ տարածված է թիլապիան։[284] Շատ տարածված է կարտոֆիլը, որը ենթադրաբար, Ռուանդա է ներմուծվել գերմանացի և բելգիացի գաղութատերերի կողմից։[285] Ուգալին, որը տեղում հայտնի է որպես Ուբուգարի (կամ ումուտսիմա)՝ շիլա, որը պատրաստվում է մանյակից կամ եգիպտացորենից և ջրից, այն տարածված է Աֆրիկյան Մեծ լճերի բնակավայրերում։[286] Isombe-ն պատրաստվում է մանյակի պյուրով և կարելի է մատուցել չորացրած ձկան, բրնձի, ուգալիի, կարտոֆիլի և այլնի հետ:[285] Ճաշը սովորաբար բաղկացած է վերը նշված հատիկավորներից, հնդեղեններից և երբեմն մսից։[287] Բրոշետները ամենահայտնի կերակուրն են, երբ երեկոյան ուտում են դրսում, սովորաբար պատրաստվում են այծի, տավարի մսից կամ ձկից։[287] Գյուղական վայրերում շատ բարեր բրոշետավաճառ, ունեն, ով պատասխանատու է այծերին խնամելու և մորթելու, միսը խորովածի համար շամփուրելու և խորոված բանանով մատուցելու։[288] Կաթը, մասնավորապես մածունի տեսքով, որը կոչվում է ikivuguto, տարածված է ողջ երկրում։[289] Շատ տարածված է ավանդական Ikigage գարեջուրը, որը պատրաստվում է սորգոյից և urwagwa-ից, բանանից, նաև Umutobe կոչվող զովացուցիչ ըմպելիքը, որը պարզապես բանանի հյութ է։ Այս խմիչքները մատուցվում են ավանդական ծեսերի և արարողությունների ժամանակ։[285] Ռուանդայում ըմպելիքների խոշոր արտադրողը Bralirwa-ն է, որը ստեղծվել է 1950-ականներին, Heineken-ի գործընկերն է և այժմ գրանցված է Ռուանդայի ֆոնդային բորսայում։[290] Bralirwa-ն արտադրում է զովացուցիչ ըմպելիքներ Կոկա-Կոլա ընկերության լիցենզիայի ներքո, այդ թվում՝ Կոկա-Կոլա, Ֆանտա և Սփրայթ,[291] և մի շարք գարեջրեր՝ Primus, Mützig, Amstel և Turbo King։[292] 2009 թվականին բացվեց նոր գարեջրի գործարան՝ Brasseries des Mille Collines (BMC), որը արտադրում էր Skol գարեջուրը և տեղական տարբերակը՝ Skol Gatanu։[293] Այն այժմ պատկանում է բելգիական Unibra ընկերությանը։[294] Երկրում գործում են նաև արևելա-աֆրիկյան գարեջրի գործարաններ, որոնք ներմուծում են Գինես, Տասկեր և Բել, ինչպես նաև վիսկի և սպիրտներ։[295]

Սպորտ խմբագրել

 
Ադրիեն Նիյոնշուտին, «Ռուանդայի ամենահայտնի մարդկանցից մեկը,[296] մասնակցում է 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերում, լեռնային հեծանվավազքի մրցաշարում։

Ռուանդայի կառավարությունը սպորտը դիտարկում է որպես «զարգացման և խաղաղության կառուցման» հզոր միջոց,[297] և ստանձնել է ընդլայնելու սպորտի օգտագործումը երկրի զարգացման նպատակների համար, ներառյալ կրթությունը։.[298] Ռուանդայում ամենատարածված մարզաձևերն են ֆուտբոլը, վոլեյբոլը, բասկետբոլը, ատլետիկան և պարալիմպիկ մարզաձևերը։[299] Քենիայից վերադարձած փախստականների շնորհիվ, որտեղ նրանք սովորել էին խաղալ, մեծ ժողովրդականություն է վայելում կրիկետը։[300][301] Հեծանիվը, որը Ռուանդայում ավանդաբար տրանսպորտի միջոց է, նույնպես դառնում է տարածվածս սպորտաձև,[302] և «Ռուանդայի թիմի հաջողությունները» գրքի և այնուհետ ֆիլմի թեմա է դարձել՝ «Երկրորդ հնարավորությունների երկիր. Ռուանդայի հեծանվային թիմի անհնարին վերելքը» և «Մոխիրից բարձրանալը» ֆիլմը:[303][304]

 
Գահանգա կրիկետ մարզադաշտ

Ռուանդան Օլիմպիական խաղերին մասնակցում է 1984 թվականից,[305] իսկ Պարալիմպիկ խաղերին՝ 2004 թվականից։[306] 2012 թվականի Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերին, յոթ սպորտսմեն ուղարկեց, որոնք մրցակցեցին աթլետիկայի, լողի, լեռնային հեծանվավազքի և ձյուդոյի մարզաձևերում,[305] և 15 սպորտսմեն Լոնդոնի ամառային պարալիմպիկ խաղերում՝ աթլետիկայի, ուժային եռամարտի և նստած վոլեյբոլի մարզաձևերում։[306] 2009 թվականին Համագործակցությանը միանալուց հետո, երկիրը նաև մասնակցել է Համագործակցության խաղերին։[307][308] Ռուանդայի բասկետբոլի ազգային հավաքականը 2000-ականների կեսերից մեծ ժողովրդականություն է վայելում, իսկ տղամարդկանց հավաքականը 2007 թվականից ի վեր չորս անգամ անընդմեջ իրավունք է ստացել մասնակցելու Աֆրիկայի բասկետբոլի առաջնության եզրափակիչ փուլին։[309] Ռուանդայի ֆուտբոլի ազգային թիմը 2004 թվականին հանդես է եկել Աֆրիկայի ազգերի գավաթում,[310] սակայն չի կարողացել առաջ անցնել խմբային փուլից։[311] Թիմը երբևէ մրցույթի ուղեգիր չի ստացել և աշխարհի գավաթի համար չի որակավորվել։[312] Ռուանդայի ամենաբարձր ներքին ֆուտբոլային մրցաշարը Ռուանդայի ազգային ֆուտբոլային լիգան է,[313] as of 2015, 2015 թվականի դրությամբ առաջատար թիմը Կիգալիի APR FC-ն է, որը հաղթել է վերջին 17 առաջնություններից 13-ում։[314] Ռուանդայի ակումբները մասնակցում են Կենտրոնական և Արևելյան Աֆրիկայի թիմերի Կագամեի միջակումբային գավաթին, որը 2002 թվականից հովանավորվում է Նախագահ Կագամեի կողմից։[315]

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Government of Rwanda: Welcome to Rwanda». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
  2. Chrétien, 2003, էջ 44
  3. Dorsey, 1994, էջ 36
  4. Chrétien, 2003, էջ 45
  5. 5,0 5,1 5,2 Mamdani, 2002, էջ 61
  6. Chrétien, 2003, էջ 58
  7. 7,0 7,1 King, 2007, էջ 75
  8. Prunier, 1995, էջ 16
  9. Mamdani, 2002, էջ 58
  10. Chrétien, 2003, էջ 69
  11. Shyaka, էջեր 10–11
  12. Chrétien, 2003, էջ 88
  13. Chrétien, 2003, էջեր 88–89
  14. Chrétien, 2003, էջ 141
  15. Chrétien, 2003, էջ 482
  16. 16,0 16,1 Chrétien, 2003, էջ 160
  17. 17,0 17,1 Mamdani, 2002, էջ 69
  18. Prunier, 1995, էջ 6
  19. Chrétien, 2003, էջ 217
  20. Prunier, 1995, էջ 9
  21. Carney, J.J. (2013). Rwanda Before the Genocide: Catholic Politics and Ethnic Discourse in the Late Colonial Era. Oxford University Press. էջ 24. ISBN 9780199982288. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 25-ին.
  22. Prunier, 1995, էջ 25
  23. See also Helmut Strizek, "Geschenkte Kolonien: Ruanda und Burundi unter deutscher Herrschaft", Berlin: Ch. Links Verlag, 2006
  24. Chrétien, 2003, էջ 260
  25. Chrétien, 2003, էջ 270
  26. Chrétien, 2003, էջեր 276–277
  27. 27,0 27,1 Appiah, Gates, էջ 450
  28. Gourevitch, 2000, էջեր 56–57
  29. United Nations (II)
  30. United Nations (III)
  31. Linden, Linden, էջ 267
  32. Gourevitch, 2000, էջեր 58–59
  33. Prunier, 1995, էջ 51
  34. Prunier, 1995, էջ 53
  35. Karuhanga, James (2018 թ․ հունիսի 30). «Independence Day: Did Rwanda really gain independence on July 1, 1962?». The New Times (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  36. Prunier, 1995, էջ 56
  37. Prunier, 1995, էջեր 74–76
  38. 38,0 38,1 UNPO, 2008, History
  39. 39,0 39,1 Prunier, 1995, էջ 4
  40. Prunier, 1995, էջ 93
  41. Prunier, 1995, էջեր 135–136
  42. Prunier, 1995, էջեր 190–191
  43. BBC News (III), 2010
  44. Henley, 2007
  45. Dallaire, 2005, էջ 386
  46. Dallaire, 2005, էջ 299
  47. Dallaire, 2005, էջ 364
  48. Prunier, 1995, էջ 312
  49. 49,0 49,1 BBC News (V), 2010
  50. Bowcott, 2014
  51. World Bank (X)
  52. 52,0 52,1 World Bank (XI)
  53. UNDP (I), 2010
  54. National Institute of Statistics of Rwanda, 2012
  55. UNDP (V), 2013, էջ 2
  56. 56,00 56,01 56,02 56,03 56,04 56,05 56,06 56,07 56,08 56,09 56,10 56,11 56,12 56,13 56,14 56,15 56,16 CIA (I)
  57. Thomson, Susan (2018). Rwanda: From Genocide to Precarious Peace (անգլերեն). Yale University Press. էջ 185. ISBN 978-0-300-23591-3.
  58. Ph.D, Joseph Sebarenzi; Twagiramungu, Noel (2019 թ․ ապրիլի 8). «Rwanda's economic growth could be derailed by its autocratic regime». The Conversation (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 5-ին.
  59. Waldorf, Lars (2005). «Rwanda's failing experiment in restorative justice». Handbook of Restorative Justice. Routledge. էջ ?. ISBN 978-0-203-34682-2.
  60. Beswick, Danielle (2011). «Aiding State Building and Sacrificing Peace Building? The Rwanda–UK relationship 1994–2011». Third World Quarterly. 32 (10): 1911–1930. doi:10.1080/01436597.2011.610593. S2CID 153404360.
  61. Bowman, Warigia (2015). Four. Imagining a Modern Rwanda: Sociotechnological Imaginaries, Information Technology, and the Postgenocide State (անգլերեն). University of Chicago Press. էջ 87. doi:10.7208/9780226276663-004 (inactive 2024 թ․ հունվարի 31). ISBN 978-0-226-27666-3.{{cite book}}: CS1 սպաս․ DOI inactive as of 2024 (link)
  62. Reyntjens, Filip (2011). «Behind the Façade of Rwanda's Elections». Georgetown Journal of International Affairs. 12 (2): 64–69. ISSN 1526-0054. JSTOR 43133887.
  63. Stroh, Alexander (2010). «Electoral rules of the authoritarian game: undemocratic effects of proportional representation in Rwanda». Journal of Eastern African Studies. 4 (1): 1–19. doi:10.1080/17531050903550066. S2CID 154910536.
  64. Matfess, Hilary (2015). «Rwanda and Ethiopia: Developmental Authoritarianism and the New Politics of African Strong Men». African Studies Review. 58 (2): 181–204. doi:10.1017/asr.2015.43. S2CID 143013060.
  65. Waldorf, Lars (2017). «The Apotheosis of a Warlord: Paul Kagame». In Themnér, Anders (ed.). Warlord Democrats in Africa: Ex-Military Leaders and Electoral Politics (PDF) (անգլերեն). Bloomsbury Academic / Nordic Africa Institute. ISBN 978-1-78360-248-3.
  66. Clark, 2010
  67. Panapress, 2003
  68. CJCR, 2003, article 52
  69. CJCR, 2003, article 54
  70. CJCR, 2003, article 98
  71. CJCR, 2003, article 117
  72. 72,0 72,1 CJCR, 2003, article 110
  73. CJCR, 2003, article 189
  74. CJCR, 2003, article 112
  75. CJCR, 2003, articles 100–101
  76. CJCR, 2003, article 116
  77. CJCR, 2003, article 62
  78. CJCR, 2003, article 76
  79. CJCR, 2003, article 140
  80. CJCR, 2003, article 148
  81. Human Rights Watch, Wells, I. Summary
  82. Human Rights Watch, Wells, VIII. Independence of the Judiciary
  83. 83,0 83,1 CJCR, 2003, article 143
  84. Kamere, 2011
  85. BBC News (VIII), 2015
  86. Walker, March 2004
  87. BBC News (IX), 2012
  88. Transparency International, 2014
  89. Agutamba, 2014
  90. CJCR, 2003, article 182
  91. Office of the Ombudsman
  92. Asiimwe, 2011
  93. Roth, Kenneth (2019 թ․ դեկտեմբերի 10). Rwanda Events of 2019. Human Rights Watch. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 4-ին.
  94. United Nations (I)
  95. Francophonie
  96. Grainger, 2007
  97. Fletcher, 2009
  98. Prunier, 1995, էջ 89
  99. Porter, 2008
  100. Xinhua News Agency, 2015
  101. USA Today, 2008
  102. Al Jazeera, 2007
  103. McGreal, 2010
  104. BBC News (X), 2012
  105. Agence Africaine de Presse, 2015
  106. Heuler, 2011
  107. BBC News (VI), 2011
  108. Maboja, 2015
  109. Malingha, David (2019 թ․ մարտի 8). «Why a Closed Border Has Uganda, Rwanda at Loggerheads». Bloomberg. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
  110. Butera, Saul; Ojambo, Fred (2020 թ․ փետրվարի 21). «Uganda, Rwanda Hold Talks On Security Concerns, Reopening Border». Bloomberg. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
  111. OAU, 2000, էջ 14
  112. Melvern, 2004, էջ 5
  113. CJCR, 2003, article 3
  114. Gwillim Law (2010 թ․ ապրիլի 27). «Rwanda Districts». www.statoids.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 10-ին.
  115. BBC News (I), 2006
  116. MINALOC, 2007, էջ 8
  117. Southern Province
  118. 118,0 118,1 CIA (II)
  119. Richards, 1994
  120. 120,0 120,1 120,2 U.S. Department of State, 2004
  121. Encyclopædia Britannica, 2010
  122. Nile Basin Initiative, 2010
  123. BBC News (II), 2006
  124. Jørgensen, 2005, էջ 93
  125. Briggs, Booth, էջ 153
  126. Hodd, 1994, էջ 522
  127. Christophe Migeon. "Voyage au Rwanda, le pays des Mille Collines Արխիվացված 7 Ապրիլ 2019 Wayback Machine" (In French), Le Point, 26 May 2018. Retrieved 31 July 2019.
  128. 128,0 128,1 WWF, 2001, Location and General Description
  129. Mehta, Katee, էջ 37
  130. Munyakazi, Ntagaramba, էջ 7
  131. Munyakazi, Ntagaramba, էջ 18
  132. World Meteorological Organization
  133. Best Country Reports, 2007
  134. King, 2007, էջ 10
  135. Adekunle, 2007, էջ 1
  136. 136,0 136,1 Strategic Foresight Group, 2013, էջ 29
  137. Bucyensenge, 2014
  138. 138,0 138,1 Briggs, Booth, էջեր 3–4
  139. King, 2007, էջ 11
  140. «Climate Change Adaption in Rwanda» (PDF). USAID. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 14-ին.
  141. Government of Rwanda (II)
  142. RDB (III)
  143. RDB (I), 2010
  144. Briggs, Booth, էջ 140
  145. The New Times, 2015
  146. «Black rhinos return to Rwanda 10 years after disappearance». The Guardian. Agence France-Presse. 2017 թ․ մայիսի 3. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 17-ին.
  147. «Rwanda Just Pulled Off the Largest Transport of Rhinos From Europe to Africa». Condé Nast Traveler. 2019 թ․ հունիսի 26. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 17-ին.
  148. «White rhinos flown from South Africa to Rwanda in largest single translocation». The Guardian. 2021 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 17-ին.
  149. Hernandez, Joe (2021 թ․ նոյեմբերի 30). «Conservationists flew 30 white rhinos to Rwanda in a huge operation to protect them». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 17-ին – via NPR.
  150. 150,0 150,1 150,2 King, 2007, էջ 15
  151. WCS
  152. Tedrow, 2015
  153. Maynard, 2014
  154. Dinerstein, Eric; և այլք: (2017). «An Ecoregion-Based Approach to Protecting Half the Terrestrial Realm». BioScience. 67 (6): 534–545. doi:10.1093/biosci/bix014. ISSN 0006-3568. PMC 5451287. PMID 28608869.
  155. Grantham, H. S.; և այլք: (2020). «Anthropogenic modification of forests means only 40% of remaining forests have high ecosystem integrity – Supplementary Material». Nature Communications. 11 (1): 5978. Bibcode:2020NatCo..11.5978G. doi:10.1038/s41467-020-19493-3. ISSN 2041-1723. PMC 7723057. PMID 33293507.
  156. «World Economic Outlook database: April 2022». imf.org. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
  157. IMF (I)
  158. «USD–RWF 2019 Yaohoo». 2019. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.
  159. Asiimwe, 2014
  160. Lavelle, 2008
  161. FAO / WFP, 1997
  162. 162,0 162,1 162,2 162,3 Our Africa
  163. WRI, 2006
  164. «From genocide to growth: Rwanda's remarkable economic turnaround – GE63» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 31-ին.
  165. «Rwanda production in 2019, by FAO». The Food and Agriculture Organization of the United Nations. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 17-ին.
  166. Tumwebaze, 2016
  167. WTO, 2004
  168. 168,0 168,1 MINAGRI, 2006
  169. Namata, 2008
  170. 170,0 170,1 Mukaaya, 2009
  171. Delawala, 2001
  172. 172,0 172,1 Nantaba, 2010
  173. Mukaaya, 2008
  174. Nielsen, Spenceley, էջ 6
  175. 175,0 175,1 KT Press, 2015
  176. Nielsen, Spenceley, էջ 2
  177. RDB (II)
  178. WIPO. «Global Innovation Index 2023, 15th Edition». www.wipo.int (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 29-ին.
  179. 179,0 179,1 179,2 179,3 BBC News (VII), 2015
  180. Gasore, 2014
  181. Opobo, 2015
  182. Reporters Without Borders, 2010
  183. Mugisha, 2013
  184. Southwood, 2013
  185. Mugwe, 2013
  186. 186,0 186,1 RURA, 2015, էջ 6
  187. Majyambere, 2010
  188. 188,0 188,1 RURA, 2015, էջ 5
  189. RURA, 2011, էջ 3
  190. World Bank (II)
  191. 191,0 191,1 Reuters, 2011
  192. Butera, 2010
  193. «Rwanda launches first 'Made in Africa' smartphones». Reuters (անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  194. 194,0 194,1 National Institute of Statistics of Rwanda, 2015
  195. National Institute of Statistics of Rwanda. «Size of the resident population». National Institute of Statistics of Rwanda. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 29-ին.
  196. National Institute of Statistics of Rwanda, 2014, էջ 3
  197. National Institute of Statistics of Rwanda, 2014, էջ 8
  198. CIA (III), 2011
  199. Banda, 2015
  200. Straus, 2013, էջ 215
  201. Streissguth, 2007, էջ 11
  202. Kigali City
  203. 203,0 203,1 Percival, Homer-Dixon
  204. REMA (Chapter 2), 2009
  205. 205,0 205,1 City Population, 2012
  206. 206,0 206,1 National Institute of Statistics of Rwanda, 2012, էջ 29
  207. Mamdani, 2002, էջ 52
  208. Boyd, 1979, էջ 1
  209. Prunier, 1995, էջ 5
  210. Mamdani, 2002, էջեր 46–47
  211. Mamdani, 2002, էջ 47
  212. Jefremovas, 1995
  213. Prunier, 1995, էջեր 11–12
  214. Coleman, 2010
  215. Kiwuwa, 2012, էջ 71
  216. Agence France-Presse, 2002
  217. MINEDUC, 2010, էջ 2
  218. 218,0 218,1 Williams, Abbott, էջ 935
  219. Williams, Abbott, էջ 931
  220. Briggs, Booth, էջ 27
  221. McGreal, 2009
  222. Koenig, 2014
  223. MacGregor, 2014
  224. Rutayisire, 2013
  225. World Bank (III)
  226. World Bank (I)
  227. Drobac, Naughton
  228. World Bank (IV)
  229. Bowdler, 2010
  230. Evans, 2014
  231. World Bank (V)
  232. World Bank (VI)
  233. 233,0 233,1 WHO, 2008
  234. IMF, 2000, էջ 34
  235. «HIV/AIDS, Malaria and other diseases». United Nations in Rwanda. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 20-ին.
  236. World Bank (VII)
  237. World Bank (VIII)
  238. World Bank (IX)
  239. Emery, 2013
  240. Rosenberg, 2012
  241. WHO, 2015
  242. 242,0 242,1 242,2 USAID (III), 2015
  243. «Health Information for Travelers to Rwanda». Centers for Disease Control and Prevention. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 8-ին.
  244. Partners In Health, 2013
  245. UNDP (II), 2015
  246. UNDP (III), 2015
  247. UNDP (IV), 2015
  248. Walker, April 2004
  249. National Institute of Statistics of Rwanda, 2014, էջ 17
  250. Wiredu, Abraham, էջեր 236–237
  251. 251,0 251,1 251,2 «The Benefits of the English Language for Individuals and Societies: Quantitative Indicators from Cameroon, Nigeria, Rwanda, Bangladesh and Pakistan» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2023 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  252. 252,0 252,1 Université Laval, 2010
  253. Samuelson, Freedman
  254. «No, Rwanda hasn't dropped French as an official language». Fact Check (անգլերեն). 2019 թ․ մայիսի 28. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
  255. 255,0 255,1 Tabaro, 2015
  256. Stanford University Swahili Department
  257. Nakayima, 2010
  258. La langue française dans le monde Արխիվացված 5 Հունվար 2023 Wayback Machine (2022)
  259. «Ethnologue report for Rwanda». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  260. Gmünder, 2007
  261. 261,0 261,1 Spartacus International Gay Guide, p. 1216. Bruno Gmunder Verlag, 2007.
  262. 262,0 262,1 «Gay Rwanda 2008». 2009 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 17-ին.
  263. U.S. Department of State, 2016
  264. CJCR, 2003, article 26
  265. «"As Long as We Live on the Streets, They Will Beat Us": Rwanda's Abusive Detention of Children». Human Rights Watch (անգլերեն). 2020 թ․ հունվարի 27. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 10-ին.
  266. 266,0 266,1 Rwanda Development Gateway
  267. RMCA
  268. Briggs, 2004
  269. Adekunle, 2007, էջեր 135–136
  270. Adekunle, 2007, էջ 139
  271. Mbabazi, 2008
  272. Adekunle, 2007, էջեր 68–70
  273. Briggs, Booth, էջ 243–244
  274. Briggs, Booth, էջ 31
  275. Ntambara, 2009
  276. Adekunle, 2007, էջ 75
  277. King, 2007, էջ 105
  278. Briggs, Booth, էջ 29
  279. Milmo, 2006
  280. Fegley, 2016, էջեր 55–56
  281. Government of Rwanda (I)
  282. Watson, Renzi, էջ 25
  283. 283,0 283,1 Rwanda Governance Board
  284. 284,0 284,1 284,2 Adekunle, 2007, էջ 81
  285. 285,0 285,1 285,2 Adekunle, 2007, էջ 13
  286. Auzias, 2007, էջ 74
  287. 287,0 287,1 Briggs, Booth, էջեր 54–55
  288. Anyango, 2010
  289. Nzabuheraheza, 2005
  290. Bralirwa (I)
  291. Bralirwa (II)
  292. Bralirwa (III)
  293. Ngarambe, 2012
  294. Craig, 2012
  295. Kezio-Musoke, 2014
  296. CyclingNews.com, 2012
  297. MINISPOC, 2012, էջ 18
  298. McCracken, Colucci, էջեր 86–90
  299. Ndengeye, 2014, էջեր 125–128
  300. Aglietti, 2014
  301. BBC News (XI), 2014
  302. Hoye, Smith, էջ 206
  303. Robbins, 2013
  304. Willgoss, 2014
  305. 305,0 305,1 BBC Sport (I), 2012
  306. 306,0 306,1 International Paralympic Committee, 2015
  307. BBC Sport (II), 2010
  308. Office of the Prime Minister, 2014
  309. Bishumba, 2015
  310. Carlin, 2003
  311. Copnall, 2004
  312. Montague, 2014, էջ 67
  313. Mugabe, Kamasa
  314. Schöggl, 2015
  315. CECAFA
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուանդա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 5