Ֆանտա (գերմ.՝ Fanta), ոչ ալկոհոլային, ուժեղ գազավորված, զովացուցիչ ըմպելիք՝ նարնջի դասական համով, ապրանքանշանը՝ Կոկա-Կոլա ընկերության։

Ֆանտա
Изображение логотипа
Տեսակբրենդ
Ենթատեսակոչ ոգելից ըմպելիքներ
ԱրտադրողԿոկա-Կոլա ընկերություն
Ծագման երկիր Գերմանիա
Ստեղծման տարի1940
fanta.com(անգլ.)
 Fanta Վիքիպահեստում
Fanta Shokata (թանթրվենիով)։ Վաճառվում է Եվրոպայում և Ասիայի մի քանի երկրներում:

Ստեղծման պատմություն խմբագրել

Ըմպելիքն ի հայտ է եկել Գերմանիայում 1940 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Կոկա-Կոլայի արտադրության համար պահանջվող օշարակի ներմուծումը Գերմանիա դադարեցվեց, ինչի պատճառը հակահիտլերյան խմբավորման հիմնումն էր։ Այդ ժամանակ Մաքս Քայթը, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Գերմանիայում Կոկա-Կոլա ընկերության մասնաճյուղի պատասխանատուն էր, որոշում կայացրեց՝ ստեղծելու նոր ապրանք, որը կպատրաստվեր այնպիսի բաղադրատարրերի հիման վրա, որոնք այդ պահին հասանելի էին Գերմանիայում։ Նոր ըմպելիքի համար հիմնական բաղադրիչներ դարձան խնձորի քուսպը (սիդրի արտադրության մնացորդները) և կաթնային շիճուկը (շիճուկային արտադրության կողմնակի արտադրանք)։ Ստացված ըմպելիքը դեղնավուն երանգ ուներ և բավականին տարբերվում էր նարնջի «Ֆանտա»-ից, որն առավել տարածված է[1]։ Ըմպելիքի անվանումը կոլեկտիվ քննարկման արդյունք էր, ինչն սկսվեց Քայթի կոչից հետո, երբ նա քննարկման մասնակիցներին հորդորեց «օգտագործել սեփական երևակայությունը» (գերմ.՝ «Fantasie»), ինչին ի պատասխան՝ ներկաներից մեկը՝ Joe Knipp-ը, միանգամից արտաբերեց՝ «Fanta!»[2]:

Կոկա-Կոլա ընկերության գլխավոր ստորաբաժանումը 1960 թվականին իրավունք ձեռք բերեց՝ ունենալու Fanta ապրանքանիշը։

Նմուշակազմ խմբագրել

Ռուսաստանյան շուկայում այժմ «Ֆանտա»-ն վաճառվում է 5 տարբեր համերով։

  • «FANTA նարինջ». «Ֆանտա»-ի դասական համ (արտադրվել է մինչև 2017 թվականի ամառ)։ Նույն տարվա հուլիսից վաճառվում է նարնջի «Ֆանտա»-ն, որն ավելի քիչ շաքար է պարունակում։ Արդյունքում՝ առանց շաքարի արտադրվող Ֆանտայի պատճառով որոշեցին հրաժարվել «Ֆանտա»-ի հին տարբերակից։

2018 թվականի ամռանն արտադրվել է Fanta Zero ըմպելիքը[3][4][5]։

Դասական «Ֆանտա»-ն վաճառվում է 250 մլ, 330 մլ, 0,5 լ, 1 լ, 2 լ տարաներով։

Ամերիկայում վաճառվում է համերի ամենամեծ քանակությունը՝ «Fruit Punch», «Peach», «Citrus», «Orange», «Lemon», «Lemon Zero», «Orange Zero», «Strawberry», «Mango», «Pineapple», «Apple», «Toronjo» և այլն։

Մեր օրեր խմբագրել

Չնայած այն հանգամանքին, որ արտադրող ընկերությունը նախընտրում է ըմպելիքի ստեղծման պատմությունը զտել, 2008 թվականին նորից[8] վաճառքում հայտնվեց խնձորի համով «Ֆանտա»-ն։

Ծավալ խմբագրել

Ապակյա շշերով «Ֆանտա»-ն ունենում է 0,25 լ տարողություն։

Երկաթյա տարաներն ունենում են 0,25 լ, 0,33 լ տարողություն։

Պլաստիկե շշերն ունենում են 0,5 լ, 0,9 լ, 1 լ, 1,5 լ, 2 լ, 2,5 լ տարողություն։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Брэнды Третьего Рейха. Послевоенная судьба. Интервью «Эхо Москвы» К. Залесского
  2. Mark Pendergrast: For God, Country and Coca-Cola, Charles Scribner’s Sons, New York, 1993
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  4. https://www.coca-cola.ie/drinks/fanta/Fanta-Zero(չաշխատող հղում)
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  7. 7,0 7,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  8. Смысловая связь первой и второй части предложения отсутствует.Coca-Cola Launches Fanta Apple Արխիվացված 2011-09-06 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել