Կիվու[1][2][3], լիճ Արևմտյան Աֆրիկայում, Ռուանդայի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության սահմանին[3]` Արևելաաֆրիկյան ռիֆտային հովտում, Աֆրիկյան մեծ լճերից մեկն է: Կիվու լճից սկիզբ է առնում է Ռուզիզի գետը, որը հոսում է հարավային ուղղությամբ և թափվում Տանգանիկա լիճը[4]:

Կիվու
LakeKivu satellite.jpg
Տեսակmeromictic lake? և լիճ
ԵրկիրFlag of the Democratic Republic of the Congo.svg Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն և Flag of Rwanda.svg Ռուանդա
Երկարություն89 կիլոմետր
Լայնություն48 կիլոմետր
ԲԾՄ1463 մետր
Խորություն485 մետր
Մակերես2700 կմ²
Ծավալ500 000 խորանարդ հեկտոմետր
Մասն էԱֆրիկայի մեծ լճեր
Ավազանի տարածք7000 կմ²
Ավազանի երկիրՌուանդա
Լիճ հոսող գետQ1722738?
Լճից հոսող գետՌուզիզի գետ

ԱշխարհագրությունԽմբագրել

Լճի մակերեսը կազմում է մոտավորապես 2700 կմ²[4], ջրագիծը գտնվում է ծովի մակարդակից 1460 մ բարձրության վրա: Լճի գոգավորությունը տեղակայված է ռիֆտային հովտումում, որն աստիճանաբար ընդլայնվում է` պատճառելով հրաբխային ակտիվություն տարածաշրջանում և խորացնելով լիճը: Ավելագույն խորությունը 496 մետր է[1][4] (16-րդ տեղ): Լիճը շրջապատված է լեռներով:

Կիվուն հայտնաբերվել է 1894 թվականին գերմանացի ճանապարհորդ Գուստավ Ադոլֆ ֆոն Գյոթցենի կողմից[5]:

Լճի վրա է գտնվում աշխարհի ամենամեծ` քաղցրահամ ջրում տեղակայված կղզիներից մեկը` Իջվին (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն):

1948 թվականին տեղի է ունեցել լճի հարևանությամբ գտնվող Կիտուրո հրաբխի ժայթքումը: Լիճը եռաց, և այնտեղ ապրող ձկները եփվեցին: Բնիկները հաճույքով ուտում էին եփած ձուկը` հանելով այն լճից:

ՖաունաԽմբագրել

 Լճում ապրում են բեղլուները:

ՎտանգԽմբագրել

Լճի ջրի ստորին շերտերը հագեցած են ածխաթթու գազով և մեթանով: Մեթանի պաշարները գնահատվում են 55 մլրդ. մ³: Գազերի արտանետումը` երկրաշարժի կամ հրաբխային ակտիվության բարձրացման հետևանքով սպառնում է հարակից տարածքների երկու միլիոն բնակիչների կյանքին[6]:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Киву // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  2. Կաղապար:Словарь географических названий зарубежных стран
  3. 3,0 3,1 Կաղապար:Атлас мира
  4. 4,0 4,1 4,2 Киву (озеро в Африке) // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  5. Կաղապար:Книга:Африка-ЭС
  6. «Опаснейшие озёра»։ Daypic.ru։ 2015-01-07։ Վերցված է 2020-05-12 

ԳրականությունԽմբագրել