Չեսկի-Կրումլով

քաղաք Չեխիայում

Չեսկի-Կրումլով (գերմ.՝ Krumau or Böhmisch Krumau), քաղաք Չեխիայի Հարավային Բոհեմիայի շրջանում։ Չեսկի-Կրումլովը հին քաղաք է, կենտրոնացած է Չեսկի-Կրումլովի ամրոցի շուրջ։ 1992 թվականից ի վեր Պրահայի ամրոցի հետ միասին ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[5]։

Չեսկի-Կրումլով
Český Krumlov
Դրոշ Զինանշան

ԵրկիրՉեխիա Չեխիա
Ներքին բաժանումDomoradice?[1], Horní Brána?[1], Latrán?[1], Nádražní Předměstí?[1], Nové Dobrkovice?[1], Nové Spolí?[1], Plešivec?[1], Slupenec?[1], Vnitřní Město?[1] և Vyšný?[1]
Առաջին հիշատակում1253[2]
Մակերես22,168455 կմ²
ԲԾՄ492±1 մետր
Բնակչություն12 907 մարդ (հունվարի 1, 2023)[3]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ381 01[4]
Ավտոմոբիլային կոդC
Պաշտոնական կայքckrumlov.cz(չեխ.)
Չեսկի-Կրումլով (Չեխիա)##
Չեսկի-Կրումլով (Չեխիա)

Պատմություն խմբագրել

Բնակավայրը վերածվել է ամրոցի, որը կառուցվել է 1240 թվականին Վիտկովիչի ընտանիքի հետնորդ Վիտեկ I-ի կողմից։ Ամրոցի անունն առաջին անգամ հիշատակվել է 1253 թվականին՝ Chrumbenowe գործով։ Ըստ լեգենդի՝ Չեսկի-Կրումլով ամրոցի ավանումը ծագում է գերմաներեն krumbe ouwe բառից, որը թարգմանաբար նշանակում է «կոր մարգագետին», Վլտավա գետի ոլորանում։

Տեսարժան վայրեր խմբագրել

Չեսկի-Կրումլով քաղաքի շատ ճարտարապետական կառույցներ և ամրոցներ կառուցվել են 14-րդ և 17-րդ դարերում, որոնք հիմնականում կառուցված են Գոթական, Վերածննդի և Բարոկկո ճարտարապետության ոճերով։

Ամրոց խմբագրել

 
Ամրոց

Չեսկի-Կրումլով ամրոցը անսովոր մեծ է քաղաքի չափի համար՝ Չեխիայի Հանրապետությունում այն երկրորդն է, զիջում է միայն Պրահայում գտնվող Հրադչանի ամրոցին։ Պատերից ներս գտնվում են մի ընդարձակ այգի կառուցված ռոկոկո ոճով, լայնածավայլ մի կամուրջ, որի վերևում կառուցված է ամրոցը, իսկ ամրոցը բաղկացած է մի քանի առանձին մասերից, որոնք թվագրվում են տարբեր ժամանակաշրջաններին։

20-րդ դարի երկրորդ կեսին, ամրոցն անբավարար կերպով պահպանվելուց հետո, Համաշխարհային հուշարձանների հիմնադրամի կողմից ներառվել է 1996 թվականի Համաշխարհային հուշարձանների դիտում ծրագրի մեջ։ American Express-ի ֆինանսական աջակցությամբ այգու կենտրոնական շատրվանը պաշտոնագրվել և վերակառուցվել է և մինչև այսօր գործում է ֆունկցիոնալ[6]։

Սուրբ Վիտուսի (Սուրբ Վիտ) եկեղեցին կառուցված է Գոթական ճարտարապետության ոճով, որը գտնվում է ամրոցի ներսում ՝ ճարտարապետության կողմնորոշմամբ մինչև 15-րդ դար։

Ամրոցի թատրոն խմբագրել

 
Թատրոնի բեմը

Չեսկի-Կրումլով ամրոցի թատրոնը կառուցվել է Բարոկկո ոճով, 1680-1682 թվականներին՝ Յոհան I Էգենբերգի կողմից, և 1765-1766 թվականներին թատրոնն իր բեմային սարքավորումների հետ վերանորոգել է Յոզեֆ Ադամ Շվարցենբերգը։ Ամրոցի թատրոնը մի քանի թատրոններից մեկն է, որը պահպանում է իր բնօրինակ բեմական մեքենաները, դեկորացիան և թատերական բեմասարքերը։ Իր տարիքի շնորհիվ, թատրոնն օգտագործվում է միայն երեք անգամ (հանրության համար՝ երկու անգամ), երբ Բարոկկո օպերան կատարվում է մոմի լույսով։

Թատրոնի վերջին սեփականատերը Ադոլֆ Շվարցենբերգն է։ Այստեղ է, որ նա ընդունել է նախագահ Էդվարդ Բենեշին և տվել է նրա մեծ աջակցություն Չեխոսլովակիայի պաշտպանության համար՝ նացիստական Գերմանիայի աճող սպառնալիքի դեմ։ Նրա գույքը 1940 թվականին բռնագրավվել է գեստապոյի կողմից, այնուհետև 1945 թվականին բռնագրավվեց Չեխոլովակիայի կառավարության կողմից։

Մշակույթ խմբագրել

 

Չեսկի-Կրումլովում անցկացվում են մի շարք փառատոններ և այլ միջոցառումներ ամեն տարի, այդ թվում՝ Five-Petaled Rose փառատոնը, որը տեղի է ունենում ամառային արևադարձային շաբաթվա վերջին։ Քաղաքի կենտրոնը դարձել է միջնադարյան քաղաք՝ արհեստավորներով, արվեստագետներով, երաժիշտներով և միջնադարյան զգեստերով տեղացիներով։ Քաղաքի ակտիվությունը ներառում է նիզակախաղ, սուսերամարտ, պատմական պարային ներկայացում և ժողովրդական թատրոն՝ ամրոցի սահմաններում և գետի երկայնքով։ Այն ավարտվում է հրավառությամբ։

Չեսկի-Կրումլովի միջազգային երաժշտության փառատոնը սկսվում է հուլիսին և ավարտվում օգոստոսին, և փառատոնի ընթացքում հնչում են տարբեր ժանրերի երաժշտություններ[7]։ Նման միջոցառումներ անցկացվում են ամբողջ տարվա ընթացքում։ Ամառային երաժշտական փառատոնները ներառում են բլյուզ, ռոք և այլն։

1989 թվականին սկսված Թավշյա հեղափոխության ժամանակ Չեսկի-Կրումլով քաղաքում կառուցվել են ավելի քան ութսուն ռեստորաններ։

Քաղաքի կենտրոնում գտնվում է մոլդավիտ կիսաթանկարժեք ադամանդին նվիրված թանգարան։

Քույր քաղաքներ խմբագրել

Չեսկի-Կրումլով քաղաքի քույր քաղաքներն են․

Մարդիկ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 набор данных ISÚICzech Office of Surveying and Cadastre.
  2. Jakl L. Jak stará jsou česká města? Legendy a fakta. (չեխերեն) // iDNES.cz — 2011.
  3. Český statistický úřad Počet obyvatel v obcích – k 1. 1. 2023 (չեխերեն)Praha: ČSÚ, 2023.
  4. Չեխիայի տարածքային նույնականացման, հասցեների և անշարժ գույքի (ՌՈՒՅԱՆ) ​​գրանցամատյան
  5. «Historic Centre of Český Krumlov». Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. World Monuments Fund – Český Krumlov Garden
  7. «Krumlov International Music Festival». Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեսկի-Կրումլով» հոդվածին։