Մորիս Լեբլան

ֆրանսիացի գրող

Մորիս Մարի Էմիլ Լեբլան (ֆրանսերեն՝ Maurice Marie Émile Leblanc, դեկտեմբերի 11, 1864(1864-12-11)[1][2] կամ նոյեմբերի 11, 1864(1864-11-11)[3], Ռուան - նոյեմբերի 6, 1941(1941-11-06)[4][1][5][…], Պերպինյան[6][8]), 20-րդ դարասկզբի ֆրանսիացի գրող, վիպասան, ով առաջին հերթին հայտնի է որպես ազնվական կողոպտիչ Արսեն Լյուպենի մասին ստեղծագործությունների հեղինակ[9]

Մորիս Լեբլան
ֆր.՝ Maurice Leblanc
Ծննդյան անունֆր.՝ Marie Émile Maurice Leblanc
Ծնվել էդեկտեմբերի 11, 1864(1864-12-11)[1][2] կամ նոյեմբերի 11, 1864(1864-11-11)[3]
ԾննդավայրՌուան
Վախճանվել էնոյեմբերի 6, 1941(1941-11-06)[4][1][5][…] (76 տարեկան)
Վախճանի վայրՊերպինյան[6]
ԳերեզմանCemetery Saint-Martin de Perpignan և Մոնպարնաս գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և վիպասան
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՊիեռ Կոռնելի դպրոց (1882)
Ժանրերդետեկտիվ, գիտական ֆանտաստիկա և հոգեբանական վեպ
Ուշագրավ աշխատանքներLe Formidable Événement?
ԱնդամակցությունSociété des écrivains normands?
ԿուսակցությունՀանրապետական, ռադիկալև ռադիկալ-սոցիալիստական կուսակցություն
Պարգևներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա[7] և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Изображение автографа
 Maurice Leblanc Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ֆրանսիայի հյուսիս-արևմյան Նորմանդիա երկրամասի Ռուան քաղաքում, սովորել տեղի Պիեռ Կոռնել լիցեյում[10]։ Ուսանել է մի շարք երկրների ուսումնական հաստատություններում, դուրս մնացել իրավաբանական դպրոցից, որից հետո բնակություն է հաստատել Փարիզում, զբաղվել գրական աշխատանքով. գրում էր պատմվածքներ, վեպեր, որոնք թեև արժանանում էին գրաքննադատության հավանությանը, բայց այնքան էլ լավ չէին վաճառվում (դրանցում զգալի էր Գյուստավ Ֆլոբերի ու Գի դը Մոպասանի ազդեցությունը)։

Լեբլանը համարվում էր ոչնչով առանձնապես աչքի չընկնող պատմվածքների հեղինակ, մինչև այն ժամանակները, երբ Je sais tout ամսագրում սկսեց լույս ընծայել Արսեն Լյուպենի մասին պատմվածաշարի առաջին երկերը (սկսյալ այդ ամսագրի 1905 թվականի հուլիսի 15-ով թվագրված վեցերորդ համարից)։ Այդ ժամանակներում մեծ ժողովրդականություն վայելող Շերլոկ Հոլմսի հակապատկերը հանդիսացող Արսեն Լյուպենի կերպարը մեծ հռչակ ու նույքան մեծ գումարներ բերեց մինչ այդ գրեթե անհայտ հեղինակին։ Մորիս Լեբլանը Արսեն Լյուպենի՝ այդ ազնվական կողոպտիչի մասին ընդհանուր առմամբ գրել է քսանմեկ գիրք՝ վեպեր և պատմվածքների ժողովածուներ։

Արսեն Լյուպենի կերպարի համար կարող էր նախատիպ ծառայել ֆրանսիացի անարխիստ Մարիուս Ժակոբը, ում դատավարությունը 1905 թվականի մարտ ամսին լայնորեն լուսաբանվում էր ֆրանսիական լրագրերում։ Միանգամայն հնարավոր է նաև, որ Լբլանը որոշ չափով ազդված լիներ Օկտավ Միրբոյի Les 21 jours d'un neurasthénique (1901) և Scrupules (1902) երկերից, որոնց գլխավոր կերպարները ազնվական գողեր են։

 
Լեբլանի տունը Էտրետայում (ներկայումս վերափոխվել է Le clos Arsène Lupin թանգարանի) .

Լեբլանի ստեղծագործություններից հիշարժան են նաև գիտաֆանտաստիկ Les Trois Yeux (1919) և Le Formidable Evènement (1920) վեպերը, որոնցից առաջինում գիտնական հերոսը հեռատեսիլային կապ է հաստատում եռակնանի վեներացիների (Վեներա մոլորակի բնակիչների) հետ, իսկ երկրորդում նկարագրվում են երկրաշարժի հետևանքով Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև ցամաքային մի մեծ զանգվածի գոյացումն ու դրա հետևանքները։

Գրականությանը մատուցած ծառայությունների համար Մորիս Լեբլանը պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով։

Անվանի գրողը մահացել է 1941 թվականին, Պերպինյանում։ Թաղվել է Փարիզի Մոնպառնաս թաղամասի գերեզմանատանը։

Օպերային անվանի երգչուհի, դերասանուհի, գրող Ժորժետ Լեբլանը նրա քույրն է։

Ստեղծագործությունների ընտրանի խմբագրել

  • Une femme (1893)
  • Armelle et Claude (1897)
  • Voici des ailes (1898)
  • Les Lèvres jointes (1899)
  • L’Enthousiasme (1901)
  • Un vilain couple (1901)
  • Gueule rouge (1904)
  • 80 chevaux (1904)
  • La Pitié, Play (1906)
  • L’Aiguille creuse («Տափակ ասեղը») (1909)
  • 813 (1910)
  • La Frontière («Սահմանագիծը»)(1911)
  • Les Trois Yeux («Եռակնանին») (1919)
  • La Robe d’écaille rose (1920)
  • Le Formidable Événement («Ահեղ իրադարձություն») (1920)
  • Le Cercle rouge (1922)
  • Dorothée, danseuse de corde («Պարանին պարող Դորոթեան») (1922)
  • La Vie extravagante de Balthazar (1925)
  • Le Prince de Jéricho («Խորհրդավոր մարդը») (1930)
  • Les Clefs mystérieuses (1932)
  • La Forêt des aventures (1933)
  • Le Chapelet rouge (1934)
  • L’Image de la femme nue («Մերկ կնոջ պատկերը») (1934)
  • Le Scandale du gazon bleu (1935)
  • De minuit à sept heures («Կեսգիշերից մինչև լուսաբաց») (1937)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 NooSFere (ֆր.) — 1999.
  6. 6,0 6,1 6,2 http://www.etretat.net/office-de-tourisme-etretat/modules/content/content.php?page=maison-maurice-leblanc&lang=en
  7. Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  8. Cote 3E 00999 - 1864/10/01 - 1864/12/31 - Rouen, image 106 Արխիվացված 2019-09-07 Wayback Machine.
  9. Mordaunt Hall (1932). «Arsene Lupin». The New York Times.
  10. Lycée Pierre Corneille de Rouen – History

Արտաքին հղումներ խմբագրել