Էտրետա
Էտրետա (ֆր.՝ Étretat), քաղաք Ֆրանսիայի Ծովամերձ Սեն դեպարտամենտում։ Ունի շուրջ 1640 բնակիչ։ Քաղաքի անվանումը սկանդինավյան ծագում ունի և թարգմանաբար նշանակում է արմատներ։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Էտրետա | |||
ֆր.՝ Étretat[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | canton of Criquetot-l'Esneval?, Ծովամերձ Սեն և arrondissement of Havre? | ||
Մակերես | 4,07 կմ² | ||
ԲԾՄ | 0±1 մետր, 102±1 մետր | ||
Բնակչություն | ▼1233 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 76790[3] | ||
Պաշտոնական կայք | etretat.fr(ֆր.) | ||
| |||
Էտրետան գտնվում է Լա Մանշի ափին և հայտնի է իր բնական կամարներով և ափամերձ գեղատեսիլ ժայռերով։ Այն համարվում է Ֆրանսիայի զբոսաշրջության խոշոր կենտրոններից մեկը։ Վերոհիշյալ ժայռերը կազմությամբ կավճային են, դրանցից երեքը բնական կամարներ ունեն, իսկ մեկը, որին Ասեղ անվանումն են տվել, սրածայր է և ծովի մակերևույթից բարձրանում է մոտավորապես յոթանասուն մետր[4]։ Որոշ ժայռերի բարձրությունը հասնում է իննսուն մետրի[4][5]։ Այդ ժայռերն ու դրանց առընթեր առողջարան-լողափը գրավել են այնպիսի նկարիչների, ինչպես՝ Գուստավ Կուրբեն, Կլոդ Մոնեն, Էժեն Բուդենը[4], ովքեր այստեղ ստեղծել են իրենց հանրահայտ բնանկարների մի մասը։ Ի դեպ, նրանց կերպարները հանդես են բերված Մորիս Լեբլանի «Տափակ ասեղ» վեպում (1909 թ.) և Լյուկ Բեսոնի «Լյուսի» կինոնկարում (2014 թ.):
Էտրետան հայտնի է նաև գոլֆի ակումբով, որը գտնվում է հենց ծովի ափին.[6]:
Էտրետայում է գտնվում Մորիս Լեբլանի տուն-թանգարանը։ Այս քաղաքում է էկրանավորվել Ժորժ Սիմենոնի «Մեգրեն և ծեր տիկինը» վեպը։ Ֆիլմը նկարահանվել է 1974 թվականին, ԽՍՍՀ պետհեռուստաընկերության կողմից։ Գլխավոր դերում հանդես է եկել Բորիս Տենինը։
Նշանավոր մարդիկ
խմբագրել- Ադրիան Դեկուրսել (1821—1892) — ֆրանսիացի դրամատուրգ[7]։
Պատկերասրահ
խմբագրել-
Գուստավ Կուրբե. Բնական կամարներ
-
Կլոդ Մոնե, Կամարներ
-
Մորիս Լեբլանի տուն-թանգարան
Գրականություն
խմբագրել- «Էտրետա». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2021 — The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ 4,0 4,1 4,2 Scheffel, Richard L.; Wernet, Susan J., eds. (1980). Natural Wonders of the World. United States of America: Reader's Digest Association, Inc. էջեր 140. ISBN 0-89577-087-3.
- ↑ https://www.geolsoc.org.uk/~/media/shared/documents/specialist%20and%20regional%20groups/EngineeringGroup/Download%20the%20Field%20Guide.pdf?la=en
- ↑ Lobban, Christopher S.; Wynne, Michael James (1971). The Biology of Seaweeds. University of California Press. ISBN 978-0520045859.
- ↑ «History of La Guillette». Houseofmaupassant.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 5-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Մեդիաֆայլեր Էտրետա թեմայով Վիքիպահեստում:
- Համայնքի պաշտոնական կայք Արխիվացված 2017-07-22 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էտրետա» հոդվածին։ |