Ժորժետա Լեբլան (ֆր. Georgette Leblanc, փետրվարի 8, 1869(1869-02-08)[2][3][4][…], Ռուան[5][6][1] - հոկտեմբերի 26, 1941(1941-10-26)[3][6] կամ հոկտեմբերի 27, 1941(1941-10-27)[4], Լը Կանե[5][6]), ֆրանսիացի օպերային երգչուհի, դերասանուհի և գրող։

Ժորժետա Լեբլան
Բնօրինակ անունֆր.՝ Georgette Leblanc
Ի ծնե անունֆր.՝ Marie Blanche Georgette Leblanc[1]
Ծնվել էփետրվարի 8, 1869(1869-02-08)[2][3][4][…]
Ռուան[5][6][1]
Երկիր Ֆրանսիա
Մահացել էհոկտեմբերի 26, 1941(1941-10-26)[3][6] (72 տարեկան) կամ հոկտեմբերի 27, 1941(1941-10-27)[4] (72 տարեկան)
Լը Կանե[5][6]
ԳերեզմանNotre Dame des Anges Cemetery
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունօպերային երգչուհի, գրող, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի
Երգչաձայնսոպրանո[6]
Գործիքներվոկալ[6]
Ստորագրություն
Ստորագրություն
 Georgette Leblanc Վիքիպահեստում
Ժորժետա Լեբլանը Մոննա Վաննայի դերում՝ Փարիզում

Կյանք և ստեղծագործություն

խմբագրել

ժորժետա Լեբլանը հարուստ նավատիրոջ ընտանիքի փոքր դուստրն էր։ Նրա մեծ եղբայրը հայտնի դետեկտիվ ժանրի գրող Մորիս Լեբլանն էր։ Ժորժետան ընդունվել է փարիզյան կոնսերվատորիան, որտեղ սովորել է երգեցողություն։ Առաջին անգամ նա ելույթ է ունեցել 1893 թվականի նոյեմբերին Ֆրանսուազայի դերում՝ «Հարձակում ջրաղացի վրա» («L’Attaque du Moulin») օպերայում, փարիզյան Կոմեդի թատրոնում(Opéra-Comique): 1894 թվականին նա պայմանագիր է կնքում բրյուսելյան Լա-Մոննե (Théâtre de la Monnaie) թատրոնի հետ և այնտեղ կատարում է գլխավոր արիաները Կարմեն, Թայիս օպերաներում, ինչպես նաև Ժյուլ Մասնեյի Նավարցիներ օպերայում Անիտայի դերը։ Երգչուհու ինքնասիրությանը մեծ հարված էր Կլոդ Դեբյուսիի այն որոշումը, որ իր Պելեաս և Մելիսանդա օպերայում (1902) գլխավոր արիան պետք է կատարեր երգչուհի Մերի Գարդենը, չնայած այն բանին, որ պիեսի հեղինակը, որի հիման վրա ստեղծվել էր օպերան, դրամատուրգ Մորիս Մետերլինկն էր՝ Ժորժետա Լեբլանի քաղաքացիական ամուսինն էր և այդ դերը սկզբնապես խոստացված էր նրան։ 1907 թվականի մայիսին երգչուհին շատ մեծ հաջողությամբ կատարեց Արիանայի դերը Պոլ Դյուկայի «Արիանա և Կապույտ մորուք» օպերայում՝ բեմադրված փարիզյան Կոմեդի թատրոնի բեմում։ 1918 թվականին՝ միասին ապրած 23 տարիներից հետո Մորիս Մետերլինկն ու Ժորժետա Լեբլանը բաժանվեցին (նրանք երբեք պաշտոնապես ամուսնացած չեն եղել)։ Մորիս Մետերլինկը միացավ քսանվեցամյա դերասանուհի Ռենե Դագոնի հետ, որի հետ արդեն ութ տարի սիրային հարաբերությունների մեջ էր։ 1920-ական թվականների սկզբին Ժորժետա Լեբլանը ծանոթացավ ամերիկացի գրող Մարգարետ Անդերսոնի (1886—1973) հետ և մինչև իր կյանքի վերջ ապրում է նրա հետ լեսբիական հարաբերությունների մեջ։

Ստեղծագործություններ

խմբագրել
  • 1904 Le Choix de la Vie
  • 1919 Maeterlinck’s Dogs
  • 1927 The Choice of Life
  • 1931 Souvenir
  • 1932 Souvenirs: My life with Maeterlinck
  • 1947 La Machine à Courage, (տպագրվել է հետմահու)

Գրականություն

խմբագրել
  • Paula R. Feldman: Margaret Anderson. American Writers in Paris, 1920—1939, Dictionary of Literary Biography, Detroit (1980)
  • William Patrick Patterson: Ladies of the Rope. Gurdjieff’s Special Left Bank Women’s Group (1996) ISBN 1-879514-41-9
  • Gabriele Griffin: Who’s Who in Lesbian and Gay Writing, Routledge (2002)

Ծանոթագրություններ

խմբագրել

Հավելումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորժետա Լեբլան» հոդվածին։