Բացել գլխավոր ցանկը
Front page of Նյու Յորք Թայմս on Armistice Day, November 11, 1918.
Street Scene - Salta - Argentina.jpg

Լրագիրը պլանավորված տպագրություն է, որ պարունակում է նորություններ ընթացիկ իրադարձությունների մասին, տեղեկատվական հոդվածներ, բազմազան հնարավորություններ և գովազդ։ Այն սովորաբար տպվում է համեմատաբար էժան, ցածրորակ թղթի վրա, ինչպիսին լրագրային թղթերն են։ 2007 թ. տվյալներով, աշխարհում 6580 օրաթերթեր կային 395 միլիոն օրինակի օրական վաճառքով։ 2008 թ. համաշխարհային ճգնաժամը, արագ զարգացող վեբ հիմքով այլընտրանքային լրագրերի հետ գովազդի և վաճառքի լուրջ անկում արձանագրեցին, պատճառ հանդիսանալով մեծ թվով լրագրերի փակվելուն կամ հրատարակման ձևի փոխակերպումին[1]:

Լրագիրը պարբերական տպագիր հրատարակություն է, որը լույս է տեսնում մշտապես միևնույն անվանումով և ամսական առնվազն մեկ անգամ: Ուսումնասիրողները լրագրի նախատիպ են համարում նորությունների հնագույն ձեռագիր ամփոփագրերը: Դեռևս Հուլիոս Կեսարն է սկսել հրատարակել «Սենատի գործերը», իսկ այնուհետև՝ «Ժողովրդի ամենօրյա հասարակական գործերը»: Հռոմեական լրագրերն իրենցից ներկայացնում էին կավե տախտակներ, որոնց վրա գրի էր առնված դեպքերի, իրադարձությունների ժամանակագրությունը:

Ամենայն հավանականությամբ՝ մեր թվականության 911 թվականից Չինաստանում սկսել է լույս տեսնել «Ցզին Բաո»-ն («Մայրաքաղաքային լրաբեր»-ը): Եվրոպական մի շարք լեզուներում լրագիր իմաստով գործածվող «գազետա» բառը ծագել է իտալական մանրադրամի անվանումից (իտալ.՝ gazzetta). XVI դարում պալատական կյանքի նորություններ, երկրում և նրա սահմաններից դուրս տեղի ունեցած իրադարձությունների, տվյալ քաղաքում և նրա մերձակայքում տեղի ունեցած դեպքերի մասին լուրեր, առևտրական տեղեկատվություն պարունակող թերթոնի ընթերցման համար վճարում էին մեկ գազետա:

17-րդ դարից լրագրային գործունեությունն ավելի մեծ թափ ու ծավալ է ստացել՝ հիմնականում ծառայելով որպես տեղեկատվության աղբյուր գործարար մարդկանց համար; Արդեն իսկ 19-րդ դարի սկզբներին Եվրոպայի և Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների բազմաթիվ քաղաքներում լրագրեր էին հրատարակվում:

Ըստ խորհրդային տարիների ԳՕՍՏ-ի՝ լրագիրը «թերթային հրատարակություն է, որն ունի մեկ կամ ավելի տպագրական մամուլ ծավալով տպագիր նյութեր և որոշակի ձևաչափ, որը հրատարակման տեսանկյունից հարմարեցված է տվյալ տպագիր հրատարակության յուրահատկություններին»[2]:

Ըստ մեկ այլ ձևակերպման՝ լրագիրը պարբերական հրատարակություն է, որը տպագիր տեղեկատվություն է պարունակում ընթացիկ դեպքերի, իրադարձությունների մասին:

Լրագրերը կարող են ընդգրկել բազում ոլորտներ, ինչպես, օրինակ, քաղաքականությունը, գործարար կյանքը, մարզական աշխարհը, արվեստը, դրանցում հաճախ սյունակներ են հատկացվում նաև տեսակետների արտահայտման, եղանակի տեսության, խորհրդատվական, տեղեկատվական, գովազդային բազմատեսակ նյութերի, խաչբառերի, ժամանցային այլ նյութերի, ծաղրանկարների տպագրման համար:

Լրագրերից շատերը հրատարակվում են շահույթ ստանալու նպատադրումով, ուստի և դրանց հրատարակիչներն ու խմբագրակազմերն առաջնորդվում են բիզնեսի որոշակի կանոններով:

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Plambeck, Joseph (ապրիլի 26, 2010)։ «Newspaper Circulation Falls Nearly 9%»։ Նյու Յորք Թայմս։ Վերցված է հոկտեմբերի 26, 2011 
  2. Газета (англ. newspaper) в Большой толковый словарь Владимира Чернышева

Արտաքին հղումներԽմբագրել