Արսեն Լյուպեն (ֆր.՝ Arsène Lupin), ֆրանսիացի գրող Մորիս Լեբլանի (1864-1941) վեպերի ու նովելների գլխավոր հերոսը, «ջենթլմեն-կողոպտիչ»։ Առաջին անգամ հայտնվել է «Արսեն Լյուպենի ձերբակալությունը» նորավեպում, որը տպագրվել է ֆրանսիական Je sais tout ամսագրում 1905 թվականի հուլիսին։ Լեբլանը գրել է 24 գիրք Լյուպենի մասին։ Դրանից բացի, գոյություն ունեն մի շարք շարունակություններ, այդ թվում նաև գրված հայտնի համահեղինակներ Պիեռ Բուալոյի և Տոմա Նարսեժակի կողմից, ինչպես նաև բազմաթիվ բեմադրությունները, էկրանավորումներ և կոմիքսներ։

Արսեն Լյուպեն
Տեսակգեղարվեստական անձ և գրական հերոս
ՀեղինակՄորիս Լեբլան
Ներկայացված էArsène Lupin? և Arsène Lupin literary series?
Սեռարական
Քաղաքացիություն Ֆրանսիա
ՄականունRaoul d'Andrésy
Մասնագիտությունգող
Դերը կատարել ենԺորժ Դեքրիեր, Robert Lamoureux?, Ժան Կլոդ Բրիալի, Ռոմեն Դյուրիս և Օմար Սի
 Arsène Lupin Վիքիպահեստում

Լյուպենի կերպարը մեծապես ոգեշնչվել է «ազնիվ ավազակի» և առաջին հերթին Ռոկամբոլի կերպարից, որը Պոնսոն դյու Տերրայի (1829-1871) հերոսն է։

Արսեն Լյուպենի կենսագրությունը

խմբագրել

Բազմիցս փորձ է արվել ներկայացնել Արսեն Լյուպենի ամբողջական կենսագրությունն այն տեղեկությունների հիման վրա, որոնք առկա են Մորիս Լեբլանի ստեղծագործություններում։ Առավել հաջողված են համարվում Ֆ. Լակասենի և Անդրե-Ֆրանսուա Ռուդի աշխատանքները։ Համապատասխանաբար, այդ կենսագրությունները տարբերվում են մի շարք կետերով։

Առավել հավանական է, որ Արսեն Լյուպեն Ռաուլը՝ Հենրիետա դ’Անդրեզիի և Թեոֆրաստ Լյուպենի որդին, կարող է ծնված լինել 1874 թվականին («Կոմսուհի Կալիոստրո» ստեղծագործության մեջ, որի գործողությունները ծավալվում են 1894 թվականին, Արսեն Լյուպենը քսան տարեկան է)։ Նրա ենթադրյալ ծննդավայրը կարող է լինել Բլուա քաղաքը (կախված այն հանգամանքից, թե արդյոք դա ընդունվում է որպես ճշմարտություն, թե այն Լյուպենի հերթական սուտն է)։

Արսենի ծնունդից մի քանի տարի անց նրա մայրը հեռացել է Թեոֆաստ Լյուպենից և որդու հետ բնակություն հաստատել Դրյո-Սուբիզ ընտանիքի տանը։ Այդտեղ Հենրիետան մշտապես ստորացվել է տանտերերի կողմից։ Այդ պատճառով Արսեն Լյուպենը վեց տարեկանում գողանում է Մարի Անտուանետ թագուհու մանյակը, որը Դրյո-Սուբիզ ընտանիքի պարծանքն էր («Թագուհու նոր մանյակը», «Կոմսուհի Կալիոստրո»)։ Չնայած հետաքննությանն այդպես էլ չի հաջողվում պարզել, թե ով և ինչպես է կատարել գողությունը, կասկածն ընկնում է Հենրիետա դ’Անդրեզիի վրա, որն ստիպված է լինում հեռանալ գյուղ, որտեղ էլ մահանում է մի քանի տարի անց։

Արսեն Լյուպենը սովորել է իրավաբանություն, բժշկություն և դարձել մաշկաբանության մասնագետ։ Նա գիտի դասական լատիներեն և հունարեն։ Նրա հայրը եղել է բռնցքամարտի, սուսերամարտի և մարմնամարզության ուսուցիչ և որդուն սովորեցրել է մարտարվեստներ։ Արսենը սովորել է նաև ջուջուցու։

Արտաքին տեսք

խմբագրել
 
«Ոսկե եռանկյուն» վեպի երկրորդ մասի շապիկը (1921 թվականի հրատարակություն)

Արսեն Լյուպենը վերափոխումների վարպետ է և հաճախ է փոխում իր դիմագծերը, մազերի գույնը, հագուստի ոճն ու նույնիսկ բնավորությունը։ Այդ պատճառով դժվար է հստակ նկարագրել նրան։ Միայն հայտնի է, որ հերոսը բավական բարեկազմ է, գեղեցիկ և արտասովոր ուժեղ, ինչն օգնում է նրա գողի մասնագիտությանը։

Բնավորություն

խմբագրել

Արսեն Լյուպենը ցույց է տվել իր տաղանդն ու խելքը բազմաթիվ արկածներում՝ հանդես գալով ոչ միայն որպես կողոպտիչ, այլ նաև որպես դետեկտիվ և լուծելով մինչ այդ անլուծելի հանելուկներ, ինչը հաճախ զգալի շահույթ է բերել նրան։ Սակայն բացառված չեն նաև կերպարի ձախողումները, որոնցից նա դուրս է գալիս իր ունակությունների ու հաջողության շնորհիվ, ինչը ջենթլմեն-կողոպտիչին մոտեցնում է սվորական մարդու։ Դրանից բացի, հերոսն արժանանում է ընթերցողի համակրանքին իր բարոյական սկզբունքների շնորհիվ, որոնցից են սպանության բացառումն ու նուրբ քաղաքավարությունը կանանց հանդեպ։ Լյուպենը հաճախ կանանց օգնում է հաղթահարել դժվարին իրավիճակը, ավելին, նա հանուն կնոջ պատրաստ է հրաժարվել իր հանցագործ մտադրություններից։ Հերոսին խորթ չէ հայրենասիրությունը, ինչն առավել վառ արտահայտվում է այն դրվագներում, որոնցում ներկայացված գործողությունները տեղի են ունենում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նա տանձնում է Ֆրանսիայի օգտին մի շարք դիվանագիտական գործընթացների պատախանատվությունը։ Դրանից բացի, Արսեն Լյուպենն ընդգրկվել է Արտասահմանյան Լեգեոնի կազմում և կռվել Ֆրանսիայի օգտին Հյուսիսային Աֆրիկայում («Վագրի ատամները»)։

Մորիս Լեբլանի ստեղծագործություններն Արսեն Լյուպենի մասին

խմբագրել
  • 1907Արսեն Լյուպենը՝ ազնիվ կողոպտիչը / ֆր.՝ Arsène Lupin gentleman cambrioleur (9 պատմվածք)
    • Արսեն Լյուպենի ձերբակալությունը / ֆր.՝ L'Arrestation D'Arsene Lupin
    • Արսեն Լյուպենը բանտում / ֆր.՝ Arsene Lupin en Prison
    • Արսեն Լյուպենի փախուստը / ֆր.՝ L'Evasion D'Arsene Lupin
    • Խրհրդավոր ճանապարհորդը / ֆր.՝ Le Mysterieux Voyageur
    • Թագուհու մանյակնը / ֆր.՝ Le Collier de la Reine
    • Ինչպես ես ծանոթացա Արսեն Լյուպենի հետ (Փոսիկի յոթ) / ֆր.՝ Comment J'Ai Connu Aresene Lupin: Le Sept de Coeur
    • Մադամ Էմբերի չհրկիզվող պահարանը / ֆր.՝ Le Coffrefort de Madam Imbert
    • Սև մարգարիտ / ֆր.՝ La Perle Noire
    • Հերլոկ Շոլմսն ուշացել է[1] / ֆր.՝ Herlock Sholmes Arrive Trop Tard
  • 1908Արսեն Լյուպենն ընդդեմ Հերլոկ Շոլմսի / ֆր.՝ Arsène Lupin contre Herlock Sholmès
    • Շիկահեր տիկինը/ ֆր.՝ La Dame Blonde
    • Հրեական լամպ / ֆր.՝ La Lamp Juive
  • 1909Արսեն Լյուպեն / ֆր.՝ Arsène Lupin (պիես)
  • 1909Սնամեջ ասեղ / ֆր.՝ L'Aiguille creuse
  • 1910813 / ֆր.՝ 813, 1917 թվականին հրատարակվել է երկու հատորով
    • Արսեն Լյուպենի երկակի կյանքը / ֆր.՝ La double vie d’Arsène Lupin
    • Արսեն Լյուպենի երեք հանցանքները / ֆր.՝ Les trois crimes d’Arsène Lupin
  • 1911-1913Արսեն Լյուպենի գաղտնիքները / ֆր.՝ Les Confidences d'Arsène Lupin (9 պատմվածք)
    • Արևաշողքեր / ֆր.՝ Les jeux du soleil
    • Հարսանեկան մատանի / ֆր.՝ L'anneau nuptial
    • Ստվերի հուշումով / ֆր.՝ Le signe de l'ombre
    • Դժոխային թակարդ / ֆր.՝ Le piege infernal
    • Կարմիր մետաքսե շարֆ / ֆր.՝ L'echarpe de soie rouge
    • Մահը թափառում է մոտակայքում / ֆր.՝ La mort qui rode
    • Կարապի վզով Էդիտը / ֆր.՝ Edeth au cou de cygne
    • Ցղոտի խուրձ / ֆր.՝ Le fetu de paille
    • Արսեն Լյուպենի ամուսնությունը / ֆր.՝ Le mariage d'Arsene Lupin
  • 1911Արսեն Լյուպենի ավանտյուրան / ֆր.՝ Une Aventure d'Arsène Lupin (պիես)
  • 1912Բյուրեղապակե խցան / ֆր.՝ Le Bouchon de cristal
  • 1915Արկի բեկոր / ֆր.՝ L'Éclat d'obus
  • 1917Ոսկե եռանկյուն / ֆր.՝ Le Triangle d'or
  • 1919Երեսուն դագաղների կղզին / ֆր.՝ L'Île aux trente cercueils
  • 1920Վագրի ատամները / ֆր.՝ Les Dents du tigre
  • 1920Արսեն Լյուպենի վերադարձը / ֆր.՝ Le Retour d'Arsène Lupin (պիես)
  • 1923Պատի ժամացույցի ութ զարկերը / ֆր.՝ Les huit coups de l'horloge (8 պատմվածք)
    • Աշտարակի գագաթը / ֆր.՝ Au Sommet de la Tour
    • Ջրով գրաֆին / ֆր.՝ La carafe d'eau
    • Թերեզան և Ժերմենան / ֆր.՝ Therese et Germaine
    • Դիմակազերծող ֆիլմը / ֆր.՝ Le film revelateur
    • Ժան-Լուիի գործը / ֆր.՝ Le cas de Jean-Louis
    • 'Կացնով տիկինը / ֆր.՝ La Dame a la hache
    • Քայլերի հետքերը ձյան վրա / ֆր.՝ Des pas sur la neige
    • Ի պատիվ Մերկուրի աստծու / ֆր.՝ Au dieu Mercure
  • 1924Կոմսուհի Կալիոստրո / ֆր.՝ La Comtesse de Cagliostro
  • 1927Կանաչ աչքերով օրիորդը / ֆր.՝ La Demoiselle aux yeux verts
  • 1927Այծի մորթով մարդը / ֆր.՝ L'homme à la peau de bique (պատմվածք)
  • 1928Գործակալություն Բառնետ և Քո. / ֆր.՝ L'Agence Barnett et Cie (8 պատմվածք)
    • Ընկնող կաթիլներ / ֆր.՝ Les gouttes qui tombent
    • Գեորգ թագավորի սիրային նամակը / ֆր.՝ La lettre d'amour du roi George
    • Բակարայի խաղ / ֆր.՝ La partie de baccara
    • Ոսկե ատամներով մարդը / ֆր.՝ L'homme aux dents d'or
    • Բեշուի տասներկու ակցիաները / ֆր.՝ Les douze Africaines de Bechoux
    • Պատահականությունը հրաշքներ է գործում / ֆր.՝ Le hasard fait des miracles
    • Սպիտակ ձեռնոցներ… սպիտակ զանկապաններ… / ֆր.՝ Gants blancs...guetres blanches...
    • Բեշուն ձերբակալում է Ջիմ Բառնետին / ֆր.՝ Bechoux arrete Jim Barnett
  • 1928Խորհրդավոր դաստակերտը / ֆր.՝ La Demeure mystérieuse
  • 1930Դաստակերտ «Բուռն հոսք» / ֆր.՝ La Barre-y-va
  • 1930Զմրուխտե կարկեհան / ֆր.՝ Le Cabochon d'émeraude (պատմվածք)
  • 1932Երկու ժպիտներով կինը / ֆր.՝ La Femme aux deux sourires
  • 1934Վիկտորը բարձրաշխարհիկ բրիգադից / ֆր.՝ Victor, de la Brigade mondaine
  • 1935Կոմսուհի Կալիոստրոյի վրեժը / ֆր.՝ La Cagliostro se venge
  • 1941Արսեն Լյուպենի միլիարդները / ֆր.՝ Les Milliards d'Arsène Lupin, Արսեն Լյուպենի մասին պատմող շարքի պաշտոնական վերջին գիրքը, հրատարակվել է 1939 թվականին, հետմահու առանձին գրքով լույս է տեսել 1941 թվականին, սակայն առանց «Չհրկիզվող պահարանը» մասի (IX. Les coffres-forts)։ Ավելի ուշ այդ հրատարակությունը հետ է կանչվել Լեբլանի որդու խնդրանքով։ 2002 թվականին որոշ Արսեն Լյուպենի երկրպագուների և կորեացի թարգմանիչ Սոն Գվի Սուի ջանքերով վերականգնվել է բացակայող գլուխը, և Լյուպենի մասին պատմող ամբողջական վերջին վեպը հրապարակվել է Կորեայում՝ Կաչի հրատարակչությունում[2]։ Ներկայում հասանելի են ֆրանսերեն ամբողջական էլեկտրոնային գիրքը[3], ինչպես նաև տպագիր տարբերակը, որ լույս է ընծայվել Editions Manucius հրատարակչության կողմից (2015)[4]։
  • 2012Արսեն Լյուպենի վերջին սերը / ֆր.՝ Le Dernier Amour d'Arsène Lupin (անավարտ վեպ, գրվել է շուրջ 1936 թվականին, տպագրվել է 2012 թվականին՝ այն բանից հետո, երբ 2011 թվականին այն գտել է գրողի թոռնուհին՝ Ֆլորենս Բոեսպֆլյուգ-Լեբլանը)։
 
«Արսեն Լյուպեն՝ ազնիվ կողոպտիչը» ֆրանսիական հրատարակության շապիկը (1907 թվական)

Այլ հեղինակների ստեղծագործություններ

խմբագրել
  • Սերգեյ Կոլբասև
    • Արսեն Լյուպեն (ռուս.՝ Арсен Люпен, 1930, Լենինգրադ, «Поворот всё вокруг» եռագրության կազմում)
  • Անտոնի Բուշե / ֆր.՝ Anthony Boucher
    • Արսեն Լյուպենն ընդդեմ գնդապետ Լիննոյի / ֆր.՝ Arsène Lupin versus Colonel Linnaus (Ellery Queen’s Mystery Magazine ամսագիր, հատոր 5, № 19, նոյեմբեր, 1944 թվական)
  • Վալերի Կատոգան / ֆր.՝ Valère Catogan (կեղծանունը՝ ֆր.՝ Raymond Lindon)
    • Ֆրանսիայի թագավորի գաղտնիքը, կամ Արսեն Լյուպենի իրական դեմքը / ֆր.՝ Le Secret des rois de France ou la véritable identité d’Arsène Lupin (1955, Paris, Édition de Minuit, ռոմանտիկ էսսե[5])
  • Բուալո-Նարսեժակ (ֆր.՝ Boileau-Narcejac)
    • Էներվիլի գաղտնիքը / ֆր.՝ Le Secret d’Eunerville (1973, վեպ)
    • Վառոդի տակառ / ֆր.՝ La Poudrière (1974, վեպ)
    • Արսեն Լյուպենի երկրրդ դեմքը / ֆր.՝ Le Second Visage d’Arsène Lupin (1975, վեպ)
    • Արսեն Լյուպենի արդարադատությունը / ֆր.՝ La Justice d’Arsène Lupin (1977, վեպ)
    • Արսեն Լյուպենի երդումը / ֆր.՝ Le Serment d’Arsène Lupin (1979, վեպ)
    • / ֆր.՝ L’Affaire Oliveira (Տոմ Նարսեժակի պատմվածքը)
  • Քրիստիան Պոսլանեց / ֆր.՝ Christian Poslaniec
    • Իդեալական հանցագործություն / ֆր.՝ Crimes parfaits (École des loisirs, 1999[6])
  • Դանիել Սալմոն / ֆր.՝ Daniel Salmon
    • Ջեյնի ատամը/ ֆր.՝ La dent de Jane (2001)
  • Միշել Զինկ (ֆր.՝ Michel Zink)
    • Արսեն Լյուպենն ու դ’Արսոնվալի գաղտնիքը / ֆր.՝ Arsène Lupin et le mystère d'Arsonval (2004, роман[7])
  • Կարլինա և Դիդյո Կայոլ (ֆր.՝ Caroline et Didier Cayol)
    • Վինսանի գայլերը / ֆր.՝ Les Lupins de Vincent (2006, վեպ)
  • Միշել Բյուսի / ֆր.՝ Michel Bussi
    • Լյուպենի կոդը / ֆր.՝ Code Lupin (2006)
  • Բորիս Ակունին
    • Աշտարակի կալանավորուհին, կամ Երեք իմաստունների կարճ, բայց հիանալի ուղին / ռուս.՝ Узница башни, или Краткий, но прекрасный путь трёх мудрых (2007, վիպակ)
  • Գաբրիել Տովերոն / ֆր.՝ Gabriel Thoveron
    • Ո՞վ է վախեցրել Վիրջինիա Վուլֆին (…պարզից պարզ է, իմ թանկագին Լյուպեն) / ֆր.՝ Qui fait peur à Virginia Woolf? (...élémentaire mon cher Lupin!) (վեպ)
  • Պատրիկ Ֆերտե / ֆր.՝ Patrick Ferté
    • Արսեն Լյուպենը՝ մեծագույն հանելուկը։ Մորիս Լեբլանի տեքստերի կոդի բանալին / ֆր.՝ Arsène Lupin Supérieur Inconnu - La clé de l'œuvre codée de Maurice Leblanc (հոդված Մորիս Լեբլանի ստեղծագործությունների էզոթերիկ կողմերի վերաբերյալ)
  • Կաձուհիկո Կատո
    • Lupin III (մանգա, որի գլխավոր հերոսը Արսեն Լյուպենի թոռն է)

Ֆիլմեր և հեռուստասերիալներ

խմբագրել
 
Անդրե Բրյուլեն «Ատենեյ» թատրոնի «Արսեն Լյուպեն» ներկայացման մեջ (1909)
  • 1910 – Արսեն Լյուպենն ընդդեմ Շերլոկ Հոլմսի (Arsène Lupin contra Sherlock Holmes), Գերմանիա
  • 1916 – Արսեն Լյուպեն (Arsene Lupin), Մեծ Բրիտանիա
  • 1917 – Արսեն Լյուպեն (Arsene Lupin), ԱՄՆ
  • 1932 – Արսեն Լյուպեն (Arsene Lupin), ԱՄՆ
  • 1937 – Արսեն Լյուպեն (Arsène Lupin détective), Ֆրանսիա
  • 1938 – Արսեն Լյուպենը վերադառնում է (Arsène Lupin Returns)
  • 1947 – Արսեն Լյուպեն (Arsenio Lupin), Մեքսիկա
  • 1957 – Արսեն Լյուպենի արկածները, Ֆրանսիա, Իտալիա
  • 1959 – Подписано: Арсен Люпен (Signé: Arsène Lupin), Ֆրանսիա
  • 1962 – Արսեն Լյուպենն ընդդեմ Արսեն Լյուպենի (Arsène Lupin contre Arsène Lupin), Ֆրանսիա, Իտալիա
  • 1971-1973 – Արսեն Լյուպեն (Arsene Lupin), Ֆրանսիա, Իտալիա
  • 1980 – Արսեն Լյուպեն (Arsène Lupin joue et perd), մինիսերիալ, Ֆրանսիա, Իտալիա, Շվեյցարիա, Գերմանիա (ԳՖՀ)
  • 1989 – Արսեն Լյուպենի վերադարձը (Le Retour d’Arsène Lupin)
  • 1995-1996 – Արսեն Լյուպենի նոր սխրանքները (Les Nouveaux Exploits d’Arsène Lupin)
  • 2004 – Արսեն Լյուպեն (Arsène Lupin), Ֆրանսիա
  • 2018 – Kaitou Sentai Lupinranger VS Keisatsu Sentai Patranger

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Պատմվածքն առաջին անգամ հրատարակվել է «Je sais tout» № 17-ում (15 հունիսի, 1906 թվական) «Sherlock Holmes arrive trop tard» վերնագրով, իսկական վերնագրով՝ նշված ժողովածուում, Շերլոկ Հոլմսի անունը փոխվել է Արթուր Կոնան Դոյլի բողոքների պատճառով։ («Французский детектив начала XX века (Арсен Люпен и Фантомас): Сборник / Сост. А. Ф. Строев. — Коммент. А. Ф. Строев. — М.: Радуга, 1989. — На франц. яз. — 397 с».)
  2. Twenty-Volume Complete Works of “Lupin” Translated by Seong Gwi-soo
  3. «Edition published by Ebooks libres et gratuits» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
  4. «First complete French print edition». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
  5. Le roman policier: introduction à la théorie et à l’histoire d’un genre … — Marc Lits — Google Книги
  6. Հրատարակչության կայքը
  7. Quand Arsène Lupin entre au Collège de France Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (վեպի գրախոսական)

Գրականություն

խմբագրել
  • Zink M. Arsène Lupin et le mystère d’Arsonval. Paris: Éditions de Fallois, 2004

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արսեն Լյուպեն» հոդվածին։