Հին հունական գրականությունը, որը հնագույնն է Եվրոպայում, խարսխված է հույն ժողովրդի բանահյուսության վրա։ Գրականության առաջացումը (մ.թ.ա. 8-7-րդ դարեր) կապված է պոլիսային համայնքի ներսում տոհմական կապերի քայքայման և անհատի ինքնագիտակցության բարձրացման հետ։ Այդ ժամանակ ստեղծվեցին Հոմերոսին վերագրվող «Իլիական» և «Ոդիսական» էպիկական պոեմները, Հերոդոտոսը (մ.թ.ա. 8-7-րդ դարեր) տվեց աշխարհի ու աստվածների ծագումնաբանությունը («Թեոգոնիա»), կազմեց բարոյա-տնտեսական ու կրոնական խրատների ժողովածու՝ թագավորներից ճնշվող հողագործի տեսանկյունով («Աշխատանք և օրեր»

Հոմերոս

Հին հունական գրականություն խմբագրել

 
Արքիլոքոս
 
Սիմոնիդես Ամորգացի
 
Սոլոն

Մ.թ.ա. 8-10-րդ դար խմբագրել

մ.թ.ա. 8-10-րդ դարերում գրականության մեջ սկսեց զգալի դեր խաղա-քնարերգությունը։ Հոնիայում կազմավորվել էր երկու ժանր՝ խրատական եղերերգը՝ ռազմա-քաղաքական, բարոյախրատական ու սիրային թեմատիկայով (Կալլինոս, Արքիլոքոս, Միմներմոս, մայրցամաքային Հունաստանում՝ Տիրտեոս, Սոլոն, Թեոգնիս և այլն), և խարազանող ծիծաղաշարժությամբը (Արքիլոքոս, Սիմոնիդես, Հիպպոնաքս)։ Սաբոս կղզու բանաստեղծները գրում էին քնարի նվագակցությամբ կատարվող մեներգեր (մոնադիական քնարերգություն)։

Մ.թ.ա. 6-4-րդ դար խմբագրել

Ալկեոսի (մ.թ.ա. 6-րդ դարի սկիզբ) ստեղծագործություններում քաղաքացիական մարտիկի ու վտարանդիի անհանգիստ կյանքի մոտիվներն ընդունեցին տղամարդկանց ընկերակցության համար ավանդական կենաց երգի ձև Սաֆոն արմատավորեց կանանց ընկերակցության պոեզիան՝ սիրային ու հարսանեկան թեմատիկայի գերակշռումով։ Նրանց օրինակով հոնիացի Անակրեոնը (մ.թ.ա. 6-5-րդ դարեր) ստեղծեց գլխավորապես խնջույքի ու սիրո սյուժեներով քնարական մանրապատկերներ։ Զարգանում էր խմբերգային հանդիսավոր քնարերգությունը, հիմների պոեզիան։ Քնարերգության ներկայացուցիչներից առավել հայտնի էին Ալկմանը, Ստեսիքորոսը, Աբիոնը, Իբիկոսը, Սիմոնիդեսը և Պինդարոսը։

մ.թ.ա. 6-րդ դարում Հոնիայում ծնունդ առավ փիլիսոփայական ու պատմողական արձակը։ Առաջացավ բանահյուսական պատմվածքի մի նոր տեսակ՝ պատմական կամ կենցաղային գործող անձերով նովելը։ Արձակ բանահյուսության ցայտուն դեմք է Եզոպոսը՝ կենցաղային անեկդոտի հերոս և, ըստ ավանդության, առակների հեղինակ։ Աթենքի մշակութային առաջնության ժամանակը՝ մ.թ.ա. 5-4-րդ դարերում, հին հունական գրականության բարձրագույն ծաղկման շրջանն էր։ Աթենքի դեմոկրատիայի զարգացումը բարձրացրեց քաղաքացիների դերը որպես համայնքի լիիրավ անդամների։ Կենտրոնական տեղ գրավեցին դրամատիկ ժանրերը։ Առաջատարը դիցաբանական սյուժեով ողբերգությունն էր։

Աթենքի դեմոկրատիայի կազմավորման շրջանի բանաստեղծ Էսքիլեսը պատկերեց դեմոկրատական կարգի հաղթանակը բռնատիրության նկատմամբ («Պարսիկներ»), պետականության, դատարանի հաղթանակը՝ տոհմատիրական կարգերի նկատմամբ («Օրեստեա» եռերգություն, «Ցոթն ընդդեմ Թեբեի»), ընտանիքի սկզբունքների («Դանայուհիներ») և քաղաքակրթության («Պրոմեթևսը շղթայված») հաղթանակը։ Աստվածային ուժերի գործունեությունը ձուլվեց մարդու գիտակցված ընտրության և անձնական պատասխանատվության հետ։ Աթենքի դեմոկրատիայի ծաղկման դարաշրջանի դրամատուրգ Սոֆոկփսի գործերում («Անտիգոնե», «Փի- լոկտետես», «էլեկտրա», «էդիպ արքա» և այլն) մարդիկ միանգամայն ինքնուրույն են իրենց վարվեցողության մեջ։

Դասական Հունաստան խմբագրել

Աթենքի դեմոկրատիայի ճգնաժամի շրջանի դրամատուրգ Եվրիցիդեսը («էլեկտրա», «Հերակլես», «Մեդեա», «Հիպպոլիտոս», «Տրոյուհիներ», «Իոն», «Հեղինե») ելնում է անհատի ինքնուրույն էթիկայից և քննադատում ավանդական առասպելները։ Կատակերգությունը, որ առաջացել էր Սիկիլիայում (Եպիքարմոս, մ.թ.ա. 6-5-րդ դար) բայց զարգացել Աթենքում (մ.թ.ա. 5-րդ դար), պահպանեց կառնավալա-խաղային հին ձևերը՝ դրանք տոգորելով հասարակական-երգիծական նոր բովանդակությամբ։ Արիստոփանեսի (Արիսաոֆանի) կատակերգությունները համարձակ ու խոր ծաղրի են ենթարկում մ.թ.ա. 5-րդ դարի վերջի և 4-րդ դարի սկզբի Աթենքի քաղաքական ու մշակութային կյանքի, ստրկատիրական դեմոկրատիայի ագրեսիվ արտաքին քաղաքականությունը («Հեծյալներ», «Իշամեղուներ»), սոփեստական փիլիսոփայությունը («Ամպեր»), Եվրիպիդեսի ողբերգությունները («Գորտեր»)։

Գործող անձանց անհատականացնելու փոխարեն հին կատակերգությունն ստեղծում է ընդհանրացված ծաղրական կերպարներ։ մ.թ.ա. 5-րդ դարի 2-րդ կեսին սկսված պոլիսի ճգնաժամը գաղափարախոսական արտահայտություն ստացավ, այսպես կոչված, սոփեստական շարժման մեջ, որը հանգեցրեց արձակի արագ զարգացման, արձակը գեղարվեստական բարձր մակարդակի հասավ պատմագրության (Հերոդոտոս, Թուկիդիդես, Քսենոփոն), փիլիսոփայական երկխոսության (Պլատոն) և հռետորական արվեստի բնագավառներում։ մ.թ.ա. 4-րդ դարում ծաղկեց ճարտասանությունը՝ դատական ու քաղաքական (Լիսիաս, Դեմոսթենես), ինչպես նաև «հանդիսավոր» (Իսոկրատես)։ մ.թ.ա. 4-րդ դարում հունական հասարակության վերնախավերում տարածվեցին հակադեմոկրատական, նույնիսկ միապետական միտումներ (Իսոկրատես, Քսենոփոն, Պլատոն), այստեղից էլ իդեալական իմաստուն թագավորի կերպարի նկատմամբ հետաքրքրությունը և բարոյականություն քարոզող վարքագրության զարգացումը։ Գրական կերպարը պատմագրության (Քսենոփոն), ճարտասանության (Իսոկրատես) և փիլայական երկխոսության մեջ ժամանակի նվաճումներից մեկն է։ Գրականության տեսությունը նույնպես դարձավ որոնումների առարկա. Արիստոտելը «Բանաստեղծների մասին» տրակտատում և «Պոետիկա»-ում ամփոփվեց նախորդ շրջանի ուսումնասիրությունների արդյունքները։

Հելլենիզմ խմբագրել

Մակեդոնական տիրապետություն խմբագրել

Հունաստանում մակեդոնական տիրապետության հաստատումը և հելլենիստական պետության կազմավորումը (մ.թ.ա. 3-րդ դարի սկիզբ) կտրուկ փոխեցին հունական կենսակարգը։ Հելլենիստական պետություններում հաստատված միապետական ռեժիմը և հունական դասական մշակույթի աստիճանաբար անկումը դրսևորվեցին հասարակական-քաղաքական նշանակալի խնդիրներից հեռանալու մեջ։ Քաղաքական ճարտասանությունը կորցրեց իր հենարանը։ Գրականությունը դիմեց ընտանեկան ու կենցաղային թեմաներին։ Պատմագրությունն ու դրամատուրգիան պատկերեցին պատահականության տիրապետությունը։ մ.թ.ա. 4-3-րդ դարերի սահմանագծում զարգացավ ընաանեկան-կենցաղային և սիրային թեմաներով «Նոր կատակերգությունը»՝ հասարակական հակասությունների մարդասիրական մեկնաբանությամբ (Մենանդրոս և ուրիշներ) սյուժեներն սկսեցին կառուցվել ավանդական սխեմաներով, բայց մշտական դիմակներն ավելի անհատականացած բնույթ ստացան։ Որոշ ժամանակ անց լուրջ դրամայի բոլոր տեսակներին դուրս մղեց միմը, կիսանատուրալիստական կիսաֆանտաստիկ ֆարսը։ Հունա-արևելյան երկրամասերում, հատկապես Ալեքսանդրիայի ազդեցության ոլորտում, որտեղ հույների տիրապետությունը ժողովրդական հիմք չուներ, զարգացավ դիցաբանական «գիտական» պոեզիան։

Հելլենիստական դարաշրջան խմբագրել

 
Արգոնավորդներ

Այսպես, Փիլիսոփա և բանաստեղծ Կալլիմաքոսը (մ.թ.ա. 3-րդ դար) ստեղծեց քնարերգության և էպոսի փոքր ժանրեր՝ գիտա-անտիկվարային և սիրային բովանդակությամբ։ Առասպելը նյութ դարձավ սեռական-կենցաղային ծաղրական պատկերման համար։ Ի հակադրություն Կալլիմաքոսի՝ Ապոլլոնիոս Հռոդոսացին նորացրեց մեծ էպոսը՝ նրա մեջ մտցնելով սիրո հոգեբանական վերլուծություն («Արգոնավորդները», պոեմ)։ Դիցաբանական թեմայով ժանրային պատկերները, քաղաքի ցածր խավերի կյանքից վերցված միմիկական տեսարանները, վերջապես հովվերգական բանաստեղծություններն են բնորոշ Թեոկրիտոսի «իդիլիաների» համար։ Նատուրալիստական բնույթ ունեն Հերոնդասի միմիամբները (երգիծական տեսարանները)։ Բանաստեղծական փոքր ձևերից է սիրային, խրախճանական, դամբանական, երգիծական մակագիրը։ Պատմագրական նշանակալի երկեր չեն պահպանվել՝ առաջացել են կեղծ պատմական ժանրեր՝ ֆանտաստիկ ճանապարհորդություն-ուտոպիա, արետալոգիա՝ որևէ աստծու և նրա մարգարեների «հզորության» ու «հրաշքի» պատմություն, պատմական, կենցաղային, երբեմն՝ երգիծական բովանդակությամբ նովել։

Հռոմեական շրջան խմբագրել

Հռոմի նվաճումը (մ.թ.ա. 2-րդ դարի կես) խորացրեց Հունաստանի մշակութային կյանքի անկումը։ Միայն 1-ին դարից հունական մարզերի դրությունն սկսեց լավանալ։ Հունական հասարակության վերնախավը դիմեց իր անցյալին, և Հռոմի քաղաքականությունը արձագանքեց այդ արխաիկ միտումներին։ Գրականության մեջ դրանք արտահայտվեցին ատտիցիզմի ձևով՝ դեպի ատտիկյան արձակի լեզուն կողմնորոշվելով։ Բարոյախոս-պատմիչ Պլուտարքոսը (1-2-րդ դար) իր «Զուգակշիռք»-ում ստեղծեց հունական և հռոմեական անցյալի նշանավոր գործիչների իդեալականացված կերպարներ։ Հունական արխաիզմի բարձրակետը պայմանավորված է 2-րդ դարի մշակութային աշխուժացումով, որի տակ, սակայն, թաքնված էր ինքնուրույն ստեղծագործության բացակայությունը։ Այսպես կոչված երկրորդ սոփեստականությունը ծայրահեղության հասցրեց տպավորիչ խոսքի և բովանդակազուրկ արտասանության պաշտամունքը։ Հանդիսավորության կողքին՝ հնազանդություն ճակատագրին, միստիցիզմ և սնապաշտություն։

Միջին գրականության շրջան խմբագրել

Գաղափարական տնկման այս գծերի քննադատությունն է բովանդակում Լուկիանոսի (2-րդ դար) երգիծական ստեղծագործությունը։ Այս բոլորը նպաստեցին պատմողական արձակի հելլենիստական ժանրերի հետագա աճին։ Պասսիվ, տառապող հերոսը այդ գրականության սիրելի կերպարներից էր։ Անտիկ աշխարհի վերջին պատմողական ժանրը՝ 1-3-րդ դարերում հունական վեպը (առավելապես սիրային), պատկերում էր իդեալական սիրահարների, որոնք, չնայած ճակատագրի հարվածներին և զանազան գայթակղություններին, հավատարիմ են մնում իրար (Բարիտոն, Քսենոփոն Եփեսացի, Տամբլիքոս, Աքիլլես Տատիոս, էոնգոս, Հելիոդորոս)։ Հունական անտիկ գրականությունը 4-րդ դարում առաջատար տեղը զիջեց քրիստոնեականին, թեև հին ձևերը դեռևս որոշ ժամանակ շարունակում էին գոյություն ունենալ։

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Albrecht Dihle (01 հնվ, 1989). Die griechische und lateinische Literatur der Kaiserzeit. Von Augustus bis Justinia., München։ C.H. Beck 1989.
  • Albrecht Dihle։ Griechische Literaturgeschichte, Stuttgart։ Kröner 1967.։ C.H. Beck ²1991; Taschenbuch ebd. 1998։ ISBN 3-406-44450-4.
  • Albin Lesky։ Geschichte der Griechischen Literatur. Saur, München 1999, ISBN 3-598-11423-0.
  • Martin Hose։ Kleine griechische Literaturgeschichte. Von Homer bis zum Ende der Antike, München 1999 (261 Seiten) (Beck'sche Reihe).
  • Handbuch der Altertumswissenschaft, Abteilung 7.
  • Roderick Beaton։ From Byzantium to Modern Greece: Medieval Literature and its Modern Reception (Farnham։ Ashgate 2008), ISBN 978-0-7546-5969-3.
  • Hans-Georg Beck։ Geschichte der byzantinischen Volksliteratur (Byzantinisches Handbuch II.3 [HdAW XII.2.3]), München 1971.
  • Hans-Georg Beck։ Kirche und theologische Literatur im byzantinischen Reich. München 1959.
  • Herbert Hunger։ Die hochsprachliche profane Literatur der Byzantiner, 2 Bände, 1978.
  • Jan Olof Rosenqvist։ Die byzantinische Literatur. Vom 6. Jahrhundert bis zum Fall Konstantinopels 1453. de Gruyter, Berlin, New York, 2007, ISBN 3110188783.
  • Λεξικό Νεοελληνικής Λογοτεχνίας. Πρόσωπα, έργα, ρεύματα, όροι. Αθήνα։ εκδ. Πατάκη 2007, ISBN 978-9-60162-237-8.
  • Roderick Beaton։ An Introduction to Modern Greek Literature, zweite überarb. Aufl. (Oxford University Press 1999; 1. Aufl. Oxford։ Clarendon Press 1994; griech. Übersetzung 1996), Google Bücher։ [1].
  • Roderick Beaton, David Ricks (Hgg.)։ The Making of Modern Greece: Romanticism, Nationalism, and the Uses of the Past (1797-1896) (Farnham։ Ashgate 2009), ISBN 978-0-7546-6498-7, Google Bücher։ [2].
  • Konstantinos Thiseos Dimaras|Κ. Θ. Δημαράς։ Ιστορία της νεοελληνικής λογοτεχνίας. Athen։ Ικαρος 1975, englisch։ A History of Modern Greek Literature, Albany (New York)։ State University of New York Press 1972, Google Bücher։ [3].
  • Dimosthenis Kourtovik։ Griechische Schriftsteller der Gegenwart. Ein kritischer Leitfaden. Romiosini, Köln 2000, ISBN 3-929889-35-8.
  • Peter Mackridge u.a. (Hrsg.)։ Contemporary Greek Fiction in a United Europe. From local history to the global individual. Legenda Books, Oxford 2004, ISBN 1-900755-85-8.
  • Bruce Merry։ Encyclopedia of modern Greek literature. Greenwood Publishing Group, Westport CT, 2004, ISBN 0313308136, Google Bücher։ [4].
  • Ulrich Moennig։ Die neugriechische Literatur. In։ Walter Jens (Hrsg,)։ Kindlers Neues Literaturlexikon (1 CD-ROM). Systema-Verlag, MÜnchen 2002, ISBN 3-634-99900-4 (hier։ Bd. 19, S. 972–979).
  • Johannes Niehoff-Panagiotidis։ Neugriechische Literatur. In։ Hubert Cancik u.a. (Hrsg.)։ Der Neue Pauly. Enzyklopädie der Antike (DNP). Metzler, Stuttgart 1996–2003, ISBN 3-476-01470-3 (hier։ Bd. 15/1, S. 895–918).
  • Linos Politis։ Geschichte der neugriechischen Literatur. Romiosini, Köln 1996, ISBN 3-923728-08-5.
  • Pavlos Tzermias։ Die neugriechische Literatur. Homers Erbe als Bürde und Chance. Francke, Tübingen 2001, ISBN 3-7720-1736-3.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։