Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբյան (այլ կիրառումներ)

Աբիոն (նաև Ապիոն, Աբյան), գյուղ Օսմանյան կայսրությունում, Տրապիզոնի վիլայեթի Յոմուրայի գավառում, Կալաֆկա-Ուզ գետի միջին հոսանքում, համանուն թեմի կենտրոնը։

Գյուղ
Աբիոն
Աբիոն
Վարչական տարածքՕսմանյան կայսրություն
ՎիլայեթՏրապիզոնի վիլայեթ
ԳավառՏրապիզոնի գավառ
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունաբիոնցի
Աբիոն (Աշխարհ)##
Աբիոն (Աշխարհ)

XX դարի սկզբին ուներ 105 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հողագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։ Գյուղն ուներ 1281 թվականին կառուցված քարաշեն եկեղեցի՝ երկշարք ընդարձակ պատշգամբ–դահլիճներով։ Առանձնահատուկ կառուցվածք ուներ եկեղեցու քարաշեն գմբեթը, որի մեջ շարք-շարք ամրացված էին շուրջ 4 տասնյակ լայնաբերան կժեր, որոնք նպաստում էին ձայնի հնչեղությանը։ 1850-ական թվականներին Աբիոնում գործում էր վարժարան։

1908-1909 թ․-ին Աբիոնում լույս է տեսել Յոմուրայի շրջանի ուսուցչական միության օրգան, խմորատիպ «Գեղջուկ» թերթը (խմբագիր՝ Ե. Սրապյան), որը 1909-1910 թվականներին սկսեց տպագրվել Տրապիզոն քաղաքում։ Բնակիչների մի մասը փրկվեց Մեծ Եղեռնից, տեղափոխվեց Ռուսաստան՝ բնակություն հաստատելով Աբխազիայում, Ղրիմում և Կրասնոդարի երկրամասում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 9։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 26