Եզոպոս
Եզովպոս (հին հուն․՝ Αἴσωπος; մոտ. մ. թ. ա. 620[1], Մեսեմբրիա (Պոնտոս), Նասեբար, Բուրգասի մարզ, Բուլղարիա - մոտ. մ. թ. ա. 564, Դելֆի, Delfi Municipality, Phocis Regional Unit, Կենտրոնական Հունաստան, Հունաստան), անտիկ աշխարհի առակախոս։ Նրանով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության զարգացումը՝ իբրև առանձին ժանրի։ Եզովպոսի մասին տեղեկությունները պատմական չեն։ Ամենահին հիշատակությունը մ.թ.ա. 5-րդ դարի պատմիչ Հերոդոտոսի մոտ է, որտեղից ենթադրվում է, որ Եզովպոսը ապրել է մ.թ.ա. VI դ. Սամոսում, եղել ոմն Յադմոնի ստրուկը և սպանվել Դելփիքում։ Կան նաև ենթադրություններ, ըստ որոնց, նա թրակացի կամ փռուգացի ստրուկ էր։ XIII դ. տարածվել է Եզովպոսի կենսագրությանը Մաքսիմոս Պլանուդեսի օրինակը։ Կենսագրության երկրորդ ընդարձակ մասը մ.թ.ա. VII դ. ապրած ասորա–բաբելոնական իմաստուն Ախիկարի սյուժեն է։ Հայ հին մատենագրության մեջ մինչև XVIII դ. Եզովպոսի կենսագրությունը թարգմանելու փորձ չի արվել։ Թարգմանվել են միայն «Առակք Ողիմպիանու» առակը։ V դ. արդեն հայերին ծանոթ էր Ախիկարի զրույցը՝ «Պատմութիւն և խրատք Խիկարայ Իմաստնոյ»։ Եզովպոսյան կամ ախիկարյան սյուժեի տարածման գործում մեծ դեր ունի հայկական տարբերակը, որն այժմ պահպանվում է և հնագույնն է։ Այն թարգմանվել է բազմաթիվ լեզուներով։ Առակներում դեմոկրատական աշխարհայեցողության դիրքերից է արտահայտել անտիկ Հայաստանի բարոյականությունը և վարքը, նշավակել մարդկային մոլությունները, արատները և կենդանիների վարքից բերված օրինակներով փորձել ուղղել դրանք։
Եզոպոս հին հուն․՝ Αἴσωπος | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ. մ. թ. ա. 620[1] |
Ծննդավայր | Մեսեմբրիա (Պոնտոս), Նասեբար, Բուրգասի մարզ, Բուլղարիա |
Վախճանվել է | մոտ. մ. թ. ա. 564 |
Վախճանի վայր | Դելֆի, Delfi Municipality, Phocis Regional Unit, Կենտրոնական Հունաստան, Հունաստան |
Մասնագիտություն | առակագիր, գրող և առասպելագիր |
Լեզու | հին հունարեն[1] |
Ազգություն | հույն |
Ուշագրավ աշխատանքներ | Եզոպոսի առակներ IC և Q52722532? |
Եզոպոս Վիքիքաղվածքում | |
Aesop Վիքիպահեստում |
Մեզ հասած եզովպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում։ Հետագա դարաշրջանների առակագիրները (օրինակ՝ ֆրանսիացի Ժան դը Լաֆոնթենը, ռուս Իվան Կռիլովը և ուրիշներ) օգտվել են Եզովպոսի առակների սյուժեներից և փոխադրել դրանք։ Հին Հունաստանում ծագել է «եզովպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե բանավոր, թե գրավոր խոսքում մտքերը Եզովպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով։ Հայ գրականության մեջ եզովպոսյան լեզուն վարպետորեն օգտագործել է առակագիր Վարդան Այգեկցին։ V դարում հայերն արդեն ծանոթ էին եզովպոսյան առակներին։ Դրանք հայերեն առաջին անգամ լույս են տեսել 1818 թ-ին Վենետիկում։
Եզովպոսը հայերեն
- Խոհարար և շուն; Նապաստակք և գորտք; Բու և գիշերահաւ; Աղուէս և շուն; Ոչխար և շուն: «Արշալոյս Արարատեան», 1851, № 388: Հունարեն բնագրից թարգմ.՝ Աբել Մխիթարյան:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Record #11929800n // Ֆրանսիայի ազգային գրադարանի ընդհանուր քարտագրացուցակ