8–րդ դար ժամանակաշրջան, որը համաձայն Հուլյան օրացույցի սկսվել է 701 թվականին և ավարտվել է 800 թվականին։ Մերձավոր Արևելքը, Հյուսիսային Աֆրիկայի առափնյա հատվածը և Պիրենեյան թերակղզին արագ անցան արաբների տիրապետության տակ։ Արաբական կայսրության հետագա առաջընթացը դժվարությամբ կանգնեցվեց Կոստանդնուպոլսի պաշարումով Բյուզանդական կայսրության կողմից և Պուատիեի ճակատամարտով ֆրանկների կողմից։ Արաբական արշավանքները ավարտվեցին 8–րդ դարի կեսերին[1]։

Արևելյան կիսագունդը 8-րդ դարի սկզբին:

Եվրոպայում, դարի վերջերին վիկինգները, որոնք Սկանդինավիայի ժողովուրներն էին, սկսեցին հարձակվել Եվրոպայի և Միջերկրական ծովի առափնյա հատվածների վրա և հիմնեցին մի քանի կարևոր թագավորություններ։

Ասիայում Պալա կայսրությունը հիմնադրեց Բենգալիան։ Թան դինաստիան հասավ իր հզորության գագաթնակետին չինացի Խուանցոնգ կայսրի օրոք։ Ճապոնիայում սկսվեց Նառա ժամանակաշրջանը։

Իրադարձություններ խմբագրել

 
Բորոբուդուրը Ինդոնեզիայում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Roberts, J., History of the World, Penguin, 1994.