Միմներմոս (հունարեն՝ Μίμνερμος, մ.թ.ա. 7-րդ դար), հին հույն բանաստեղծ։

Միմներմոս
հին հունարեն՝ Μίμνερμος
Ծնվել էմոտ մ. թ. ա. 670[1]
ԾննդավայրԿոլոֆոն, Իզմիրի մարզ, Թուրքիա
Մահացել էմ.թ.ա. 6-րդ դար
Մասնագիտությունelegist, էպիգրամաների հեղինակ, երաժիշտ և բանաստեղծ

Միմներմոսը ապրել է մ.թ.ա. 7-րդ դարում, Իոնիայի Կոլոբոն քաղաքից է։ 7-րդ դարում Իոնիան ընկնում է Փոքր Ասիայի Լյուդիական իշխանության տակ ու դառնում նրա մի մարզը։ Զմյուռնիա քաղաքը նույնպես ենթարկվում է ասիական այդ բռնապետությանը։ Չնայած Միմներմոսի երգերի նյութ է դառնում պատերազմը լյուդիացիների դեմ, ինչպես և Զմյուռնիա և Կոլոֆոն քաղաքների ծագումը, բայց նրա քնարական զեղումների մեջ իշխող տարրը մնում է անձնական մտորումների, զգացմունքների նկարագրությունը, որոնք թախշոտ են ու մռայլ։ Երկու հակադիր խնդիր զբաղեցնում են նրան՝ ծերությունը և պատանեկությունը։ Պատանեկությունը մշտատև չէ, նրան սպասում է մռայլ ծերությունը, որի ուրվականը սարսափեցնում է բանաստեղծին։ Նա ավելի լավ է համարում մեռնել երիտասարդ հասակում, քան ճաշակել ծերության դառնությունը։

Ինչ կյանք, ինչ հաճույք կարող է լինել առանց ոսկե Աֆրոդիտեի,
Ավելի լավ է մեռնել, քան մոռանալ
Սիրո գաղտնի քնքշանքը, և՛ արբեցումի շնորհը, և՛ մահիճը,
Որոնք պատանի հասակի քաղցր ծաղիկ են
Թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար։
Բայց երբ հասնեն օրերը մռայլ ծերության,
Տղամարդոց նա կբերի
Այլանդակություն տկարության հետ.
Նրա սիրտը կկրծեն չար հոգսերն անդադրում,
Նրան չեն ժպտա արևի ճաճանչներն արդեն։
Ո՛չ, ատելի է նա պատանիներին, ատելի և կանանց։
Ահա թե ինչ չարիք դարձրին
Աստվածները մեզ համար ծերությունը[2]։

Աղբյուրներ

խմբագրել
  1. Bibliothèque nationale de France Record #12356269z // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  2. Ա.Առաքելյան (1968). Հունական գրականության պատմություն. Երևան: «Լույս». էջ էջ 99-100.