Թուրքիայի ռազմաօդային ուժեր

Թուրքիայի զինված ուժերի տեսակներից մեկը

Թուրքիայի ռազմաօդային ուժերը (թուրքերեն՝ Türk Hava Kuvvetleri)՝ ՌՕՈՒ — Թուրքիայի զինված ուժերի տեսակներից մեկն են։

Թուրքիայի ռազմաօդային ուժեր

Դրոշ
Տեսակռազմա-օդային ուժեր
Երկիր{{{2}}} Թուրքիա
Հիմնադրված էհունվարի 31, 1944
Կայքhvkk.tsk.tr
 Air force of Turkey Վիքիպահեստում
Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդանավերի շրջանաձև նշանը՝ ռունդելը
Թուրքիայի ՌՕՈՒ-ի օդանավերի վրա պատկերվող դրոշը

Թուրքիայի ՌՕՈՒ-ն հիմնադրվել է 1911 թվականին, Օսմանյան կայսրության օրոք[1], սակայն գործնականում դադարել է գոյություն ունենալ Առաջին համաշխարհային պատերազմից հետո և 1920-ական թվականներին, մասնավորապես քեմալական հանրապետության փաստական, իսկ ապա՝ իրավական գոյության առաջին տարիներին վերստին ստեղծվել է[2]։ Մոտավորապես 1940 թվականին Թուրքիան արդեն ուներ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի և Բալկանյան թերակղղզու խոշորագույն ՌՕՈՒ-ն։ Թուրքական ռազմաօդային ուժերը մասնակցել են թուրքական ներխուժանը Կիպրոս (1974) և Բալկաններում 1990-ականների ռազմական գործողությունները, ինչպես նաև պարբերաբար ներգրավվում են երկրի ներսում մղվող ռազմական գործողություններին։

Թուրքիայի ՌՕՈՒ-ն մեկնարկել է 160 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ (տարեկան ռազմական բյուջեից դուրս) արդիականացման մի ծրագիր։ 45 միլիարդ ԱՄՆ դոլար գումա նախատեսված է հիմնանորոգելու թուրքական ՌՕՈՒ-ի նորոգման կարիք զգացող ինքնաթիռները։ Որպես այդ ծրագրի բաղկացուցիչ մաս՝ Անկարան նպատակադրվել է շարք մտցնել նոր մարտական ինքնաթիռներ, այդ թվում՝ ԹԱԻ ԹՖԻՔՍ (TAI TFX) և ՛՛Լոքհիդ Մարտին Ֆ-35 ՛՛Կայծակ՛՛-2-րդ (Lockheed Martin F-35 Lightning II), ինչպես նաև մարտական ուղղաթիռներ, այդ թվում՝ ծանր բեռնատար, հարձակողական, միջին բեռնատարողության և թեթև ընդհանուր մարտական խնդիրներ իրականացնող ուղղաթիռներ։

Համաձայն ՛՛Միջազգային թռիչքի՛՛ (Flightglobal.com) և Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (International Institute for Strategic Studies)՝ Թուրքիայի ՌՕՈՒ-ն ունի մոտ 60.000 զինծառայողներից բաղկացած գործող անձնակազմ և գործածում է տարբեր տեսակի 668 միավոր օդաչուավոր թռիչքային ապարատ՝ ինքնաթիռներ և ուղղաթիռներ (2014 թվականի դրությամբ)։

Պատմություն խմբագրել

Սկզբնական փուլը խմբագրել

Օսմանյան օդուժի պատմությունը սկսվում է 1909 թվականի հունիսին և 1911 թվականի հուլիսին[3]։ Օսմանյան օդային էսկադրիլիաները մասնակցել են Բալկանյան պատերազմներին (1912–1913 թվականներին) և I Աշխարհամարտին (1914–1918 թվականներ)[4][5]։ Օդուժի նավատորմի չափերն իրենց գագաթնակետին հասան 1916 թվականի դեկտեմբերին, երբ օսմանյան ռազմաօդային ուժերը ունեցան 90 միավոր գործող մարտական ինքնաթիռ։ Սկզբնական ժամանակաշրջանում օսմանյան ռազմաօդային ուժերին որոշակի օգնություն ցուցաբերեց Գերմանական կայսրության օդուժը՝ լյուֆթշտրայքկրաֆթե-ֆլիգերթրուպպե-ն (Luftstreitkräfte-Fliegertruppe). օրինակ Կենտրոնական տերությունների օդաչու-աս Հանս Յոախիմ Բուդդեկեն թռիչքներ էր կատարում թուրքական օդուժի հետ՝ I Աշխարհամարտի ռազմագործողությունների ընթացքում[6]։ Թուրքական օդուժի գլխավոր ռազմական տեսչություն (Kuva-yı Havaiye Müfettiş-i Umumiliği) անվամբ մի կառույց ստեղծելու փորձ արեցին 1918 թվականի հուլիսի 29-ին, բայց դա մնաց թղթի վրա, որպես առանց անձնակազմի մի անվանում[4]։

I Աշխարհամարտի ավարտից հետո հաղթող դաշնախմբի՝ ԱՆՏԱՆՏ-ի մասնակից պետությունների կողմից 1919 թվականին Օսմանյան կայսրության տարածքների գրավում կատարվեց, և այդ ժամանակ որոշ թուրք ավիատորներ փորձեցին նոր օդային ստորաբաժանումներ ու զորամասեր ստեղծել Ստամբուլում, Իզմիրում, Կոնիայում, Էլազիգում և Դիարբեքիրում՝ I Աշխարհամարտից մնացած օդանավերով և փորձեցին դրա համար հավաքել որոշ հին օդաչուական անձնակազմ[4]։ Թուրքական անկախության պատերազմի ընթացքում, թուրք օդաչուները միացան Կոնիայի օդային կայանին (Konya Hava İstasyonuՄուստաֆա Քեմալ Աթաթուրքի և իր զինակցիների կողմից 1920 թվականի ապրիլի 23-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) կազմվելուց և բանակի վերակազմավորունից հետո, ԹԱՄԺ-ի Պատերազմական գրասենյակի ներքո (Harbiye Dairesi) ստեղծվեց օդուժի զորատեսակը (Kuva-yı Havaiye Şubesi)[4]։ ԹԱՄԺ-ին պատկանող փոքրաթիվ մի քանի օդանավեր նորոգվեցին և ապա օգտագործվեցին մարտերում։

1921 թվականի փետրվարի 1-ին, օդուժ զորատեսակը վերանվանվեց Ռազմաօդային ուժերի գլխավոր վարչություն (Kuva-yı Havaiye Müdüriyet-i Umûmiyesi) և գտնվում էր Էսքիշեհիր քաղաքում։ Այնուհետև 1922 թվականի հուլիսի 5-ին այն վերակազմավորվեց որպես Ռազմաօդային ուժերի տեսչություն (Kuva-yı Havaiye Müfettişliği), որը գտնվում էր Կոնիայում[4][7]։

Ռազմաօդային ուժերի տեսչությունը խմբագրել

Անկախության հռչակումից հետո, երբ տեղի ունեցավ քեմալական Թուրքիայի և նրա դաշնակիցների կողմից Անկախ Հայաստանի հանրապետության, իսկ ապա Կիլիկիայի հայության ու Հունաստանի հանրապետության ջախջախումը, Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Զմյուռնիայում դեռ ողջ մնացած հայության բեկորների ոչնչացումը, Թուրքիան, օգտվելով եվրոպական տերությունների եսակենտրոն աշխարհաքաղաքական խաղերից ու թողտվությունից՝ Լոզանի պայմանագրով հաստատեց իր նոր սահմանները՝ ոչ միայն իրեն վերադարձնելով Արևմտյան Հայաստանը, այլև խլելով նաև Արևելյան Հայաստանի Կարսի մարզն ու Սուրալուի գավառը[8][9]։ Նոր Թուրքիայի հանրապետությունը, որը 1923 թվականի հոկտեմբերի 29-ին հռչակվեց Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ, նոր մոտեցում ցուցաբերեց նաև ռազմաօդային ուժերի ստեղծման հարցում։ Սկզբնապես նոր թուրքական օդուժը բաղկացած էր 3 սովորական օդային զորամասից և 1 ծովային նավատորմի օդային զորամասից, ինչպես նաև ուներ ռազմաօդային դպրոց։ Այնուհետև դրանց թիվը հասավ 10 սովորական օդային զորամասի, իսկ ծովային նավատորմի օդային զորամասերի թիվը դարձավ 3[10]։ 1924 թվականից սկսած, սկսեցին անանձկազմ ուղարկեի արտասահման՝ օդաչուական կրթություն ստանալու համար[10]։ 1925 թվականին Էսքիշեհիր քաղաքում վերստեղծվեց ռազմաօդային դպրոց և նրա առաջին ուսանողները ավարտեցին հենց նույն թվականին[10]։ 1928 թվականի Ռազմաօդային ուժերի տեսչությունը վերակազմավորվեց որպես Պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի վարչություն, և ռազմաօդային ուժերի անձնակազմի համար հիմնվեցին նոր դպրոցներ՝ ոչ օդաչուական անձնակազմի պատրաստման համար[10]։ Որոշ զինծառայողներ ուղարկվեցին Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա՝ ուսուցման համար։ 1930 թվականին որոշ զինծառայողներ էլ ուսման ուղարկվեցին ԱՄՆ և Իտալիա[10]։

1932 թվականի հուլիսի 1-ին, ռազմաօդային զորագունդը համարվեց առանձին մարտական զորատեսակ և սկսեց վարժեցնել իր սեփական անձնակազմը[10] Թուրքիայի ավիատորները 1933 թվականին սկսեցին կապույտ համազգեստ կրել[10]։ 1934 թվականին արտադրվեց առաջին թուրքական օդանավը՝ Կայսերի կամ Կեսարիա քաղաքում։ Ստեղծվեցին ՛՛թուրքական թռչունների՛՛ (՛՛թուրքղուշու՛՛, Türkkuşu) ավիացիոն և պարաշյուտային ընկերությունները։ 1936 թվականին Թուրքիայի գործարարներից Նուրի Դեմիրաղին Ստամբուլի Պեշիկթաշ թաղամասում (ներկայիս Ստամբուլի ռազմածովային ակադեմիայի տարածքում հիմնեց Նուրի Դեմիրաղի օդանավային գործարանը (Nuri Demirağ Tayyare Fabrikası), որն առաջին մասնավոր օդանավային գործարանն էր Թուրքիայում։ Մեկ այլ ինքնաթիռաշինական գործարան էլ ստեղծվեց (Nuri Demirağ Airport and its hangars) Եշիլքյոյում՝ ներկայիս Աթաթյուրք միջազգային օդանավակայանի մոտ)։ Դրանք արտադրում էին Նու Դ.36 և Նու Դ.38 մոդելի ինքնաթիռներ՝ Nu D.36 և Nu D.38[11][12]։

1937 թվականին Թուրքիայի ռազմական պատմության մեջ առաջին անգամ կին ռազմական օդաչու դարձավ ծագումով հայուհի՝ հայ ազգից խլված որբուկ և Աթաթյուրքի կողմից ՛՛որդեգրված՛՛ Սաբիհա Գյոկչենը՝ Sabiha Gökçen[13]։ Մեկ այլ կարևոր իրադարձություն էր 1937 թվականին Ռազմաօդային քոլեջի հիմնադրումը (Hava Harp Akademisi)[10]։

Օդուժի հրամանատարությունը խմբագրել

Թուրքական օդուժը և ՆԱՏՕ-ն խմբագրել

Նշանավոր իրադարձություններ խմբագրել

Կազմակերպչական կառուցվածքը խմբագրել

 
Ֆ-16 Ֆայթինգ ֆալքոն՝ ՛՛Մարտնչող բազե,՛՛F-16C Fighting Falcon
 
F-4E 2020 Terminator 3-րդ Ռազմաօդային բազայում Կոնիա
 
F-16DJ 192-րդ ՛՛Վագրերի էսկադրիլիայից՛՛
 
Նկարում պատկերված է ԱՄՆ ՌՕՈՒ-ի F-5-ը, սակայն կանադական արտադրության F-5 ՛՛Թայգըր՛՛ բազմանպատակային կործանիչ-ռմբակոծիչ, կալանիչ ինքնաթիռները գտնվում են նաև թուրքական ՌՕՈՒ-ի սպառազինության մեջ. հավանական է՝ մոտ 40 միավոր
 
ՍՈՄ թևավոր հրթիռ՝ SOM cruise missile մշակված է TÜBİTAK SAGE և Roketsan ընկերությունների կողմից՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի համար

Հրամանատարությունները խմբագրել

Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ. բանակի գեներալ Նեջդեթ Օզել
Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար. բանակի գեներալ Աբիդին Ունալ
  • 1-ին Մարտավարական օդուժի հրամանատարություն՝ Էսքիշեհիր քաղաք
    • 1-ին ռազմաօդային բազա՝ Էսքիշեհիր քաղաք
      • F-4E/2020 Terminator
      • F-4E/TM Phantom II
      • RF-4E/TM Phantom II
      • CN-235M-100 & AS-532 Cougar Mk.1
    • 3-րդ ռազմաօդային բազա՝ Կոնիա (Իկոնիա) քաղաք
      • F-16C/D Fighting Falcon
      • F-4E 2020 Terminator
      • F-5 Freedom Fighter A/B 2000
      • B-737-700 AEW&C MESA
      • AS-532 Cougar Mk.1
    • 4-րդ ռազմաօդային բազա՝ Աքընջը քաղաք, Անկարայի նահանգ
      • F-16C/D Fighting Falcon
    • 6-րդ ռազմաօդային բազա՝ Բանդըրմա քաղաք
      • F-16C/D Fighting Falcon
      • AS-532 Cougar Mk.1
    • 9-րդ ռազմաօդային բազա՝ Բալըքեսիր քաղաք
      • F-16C/D Fighting Falcon
      • AS-532 Cougar Mk.1
    • 15-րդ Զենիթա-հրթիռային բազա, Ստամբուլ (Կոստանդնուպոլիս) քաղաք, ըստ ԱՄՆ-ի բաց աղբյուրների տեղեկությունների և Ալեմդար՝ ըստ ռուսական բաց աղբյուրների տեղեկությունների
    • Այլ ռազմաօդային բազաներ, Աքհիսար, Դալաման, Աֆյոն, Չորլու
  • 2-րդ Մարտավարական օդուժի հրամանատարություն՝ Դիյարբեքիր քաղաք
  • ՌՕՈՒ-ի շտաբային դիվիզիայի հրամանատարություն
    • 11-րդ ռազմաօդային փոխադրական հրամանատարության բազա՝ Էթիմեսգուտ, Անկարայի նահանգ
      • CASA CN-235
      • Cessna Citation|Cessna Citation VII
      • Cessna Citation|Cessna Citation II (CE-550)
      • Gulfstream IV-SP
      • 3 CASA CN-235 (T) ambulance aircraft
    • 12-րդ ռազմաօդային փոխադրական հրամանատարության բազա՝ Էրքիլեթ միջազգային օդանավակայան, Կայսերի (Կեսարիա) նահանգ
      • C-130 Հերկուլես (Hercules)
      • C-160 Տրանսալ (Transall)
      • CASA CN-235 (T)
  • Ռազմաօդային ուսումնական հրամանատարություն՝ Գազիէմիր, Իզմիրի (Զմյուռնիայի) նահանգ
    • 2-րդ ռազմաօդային բազա՝ Չիղլի, Իզմիրի (Զմյուռնիայի) նահանգ
      • T-38A Talon (Tekamül Eğitim Filosu)
      • KT-1, T-37B/C Tweet (Temel Eğitim Filosu-T-37B/C)
      • SF-260D (Başlangıç Eğitim Filosu)
      • CN-235M-100 & UH-1H Իրոկեզ (Iroquois)
    • ՌՕՈՒ-ի ուսումնական հրամանատարություն
    • ՌՕՈՒ-ի դպրոցների և տեխնիկական ուսումնական հրամանատարություն
    • ՌՕՈՒ-ի լեզվական դպրոցների և օդաչուների ուսումնական բրիգադային հրամանատարություն՝ Գազիէմիր, Իզմիրի (Զմյուռնիայի) նահանգ
  • ՌՕՈՒ-ի թիկունքային հրամանատարություն՝ Էթիմեսգուտ, Անկարայի նահանգ
    • ՌՕՈՒ-ի 1-ին մատակարարման և պահպանության կենտրոնի հրամանատարություն՝ Էսքիշեհիր քաղաք
    • ՌՕՈՒ-ի 2-րդ մատակարարման և պահպանության կենտրոնի հրամանատարություն՝ Կեսարիա քաղաք
    • ՌՕՈՒ-ի 3-րդ մատակարարման և պահպանության կենտրոնի հրամանատարություն՝ Անկարա քաղաք
    • ՌՕՈՒ-ի թանգարանային հրամանատարություն՝ Ստամբուլ (Կոստանդնուպոլիս) քաղաք

Էսկադրիլիաներ խմբագրել

Վերոհիշյալ հրամանատարությունները և վարչությունները բաղկացած են հետևյալ ստորաբաժանումներից (էսկադրիլիաներից) և զորամասերից՝

  • 19-րդ կործանիչ էսկադրիլիա
  • 1-ին դիտարկման և հետախուզության էսկադրիլիա
  • 6-րդ ուսումնական ինքնաթիռների էսկադրիլիա
  • 6-րդ փոխադրական ինքնաթիռների էսկադրիլիա
  • 1-ին վառելիքալցավորման էսկադրիլիա
  • 8-րդ ՛՛Երկիր-Երկինք՛՛ հրթիռային (ՀՕՊ) էսկադրիլիա

Կառուցվածք խմբագրել

Բազավորման կետերը խմբագրել

Հիմնական ռազմաօդային բազաները.

Ընդհանրապես Թուրքիայի տարածքում կա արհեստական թռիչքա-վայրէջքային վազքուղյակներ ունեցող 34 օդանավակայան։

Մարտական կազմը խմբագրել

Տեխնիկան և սպառազինությունը խմբագրել

Տարբերանշանները խմբագրել

Թուրքիայի ՌՕՈՒ-ի տարբերանշանների էվոլյուցիան խմբագրել

տարբերանշան ինքնաթիռի նավիրանի վրայի նշանը Հետնամասի նշանը երբ է գործածվել Նշանը դնելու կարգը
     
     
     
      19161918
      19181928
      19281945
      19451972
      1972 թվականից առ այսօր

Համազգեստի տարբերանշանները խմբագրել

Գեներալներ և սպաներ խմբագրել

Կատեգորիաներ Գեներալներ[14] Ավագ սպաներ Կրտսեր սպաներ
                     
Թուրքերեն կոչումը Orgeneral Korgeneral Tümgeneral Tuğgeneral Albay Yarbay Binbaşı Yüzbaşı Üsteğmen Teğmen Asteğmen
Հնչողությունը Օրգեներալ Կորգեներալ Թյումգեներալ Թուղգեներալ Ալբայ Յարբայ Բինբաշի Յուզբաշի Ույսթեղման Թեղման Ասթեղման
Հայերեն
համապատասխանը
Բանակի գեներալ Կորպուսի գեներալ Դիվիզիայի գեներալ Բրիգադի գեներալ Գնդապետ Փոխգնդապետ Մայոր Կապիտան Ավագ լեյտենանտ Լեյտենանտ Կրտսեր լեյտենանտ

Սերժանտներ և շարքայիններ խմբագրել

Կատեգորիաներ Ենթասպաներ Սերժանտներ և ավագներ Զինվորներ
Թուրքերեն կոչումը Kıdemli Başçavuş Başçavuş Kıdemli Üstçavuş Üstçavuş Kıdemli Çavuş Astsubay Çavuş - - Er
Հնչողությունը Կըդեմլի բաշչավուշ Բաշչավուշ Կըդեմլի ույստչավուշ Ույստչավուշ Կըդեմլի չավուշ Աստսուբայ չավուշ ' ' Էր
Հայերեն
համապատասխանը
Ավագ ենթասպա Ենթասպա Կրտսեր ենթասպա Գլխավոր փոխենթասպա Ավագ փոխենթասպա (Ավագ սերժանտ) Փոխենթասպա (Սերժանտ) Կրտսեր փոխենթասպա (Կրտսեր սերժանտ) Ավագ զինվոր Շարքային

Պատկերասրահ խմբագրել

Փաստեր խմբագրել

  • Վարվում է սեփական 5-րդ սերնդի TF-X կործանիչի մշակումը։

Գրականություն խմբագրել

  • Թուրքիայի հանրապետության ռազմաօդային ուժերը (ռուսերեն՝ Военно-воздушные силы Турецкой республики). — Т. 89.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hv. K. K. Mebs. «The First Establishment and the Early Years». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին.
  2. «Scramble on the Web: Turkish Air Force - Order of Battle». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
  3. «Story of Turkish Aviation in 'Turkey in the First World War' website». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Hv. K. K. Mebs. «1918-1923». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին.
  5. «Aviation pages in 'Turkey in the First World War' website». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
  6. «Turkish Aircraft in 'Turkey in the First World War' website». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
  7. Utkan Kocatürk, Atatürk ve Türkiye Cumhuriyeti tarihi kronolojisi, 1918-1938, Türk Tarîh Kurumu Basımevi, 1983, p. 674.
  8. Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք 1-ին, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, Երևան, 2010, էջ 324-338, էջ 367-373,
  9. Թուրքիայի հանրապետության պատմություն, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ, Երևան, 2014, էջ 31-46,
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 Hv. K. K. Mebs. «1923-1944». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին.
  11. «Nuri DEMRA». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին.
  12. «Nuri DEMRA». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին.
  13. Sabiha Gökçen's biography Արխիվացված 2013-05-29 Wayback Machine, USAF Air Command and Staff College
  14. «Ranks». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.

Հղումներ խմբագրել