Մարզվան նաև՝ Թեոդոսուպոլիս, Մարսովան, Մարսվան, Մերզիփուն, Մեզիֆոն, Մերզիֆուն, Մերսիվուն, Յուշեթ, Նեապոլիս, Պոնտական Փազեմոն, Փազեմոն, քաղաք (գյուղաքաղաք, ավան) Արևմտյան Հայաստանում՝ պատմական Փոքր Հայքում, Սեբաստիայի վիլայեթի Մարզվանի գավառակում[1]։ Գտնվում էր Ալիս և Եշիլըրմակ գետերի միջև, Ամասիա քաղաքից 60 կմ հյուսիս-արևմուտք, լեռների ստորոտում, գեղատեսիլ և այգեվետ հարթավայրում։ Հանդիսանում էր գավառակի կենտրոն։ Բնակչությունը՝ 71 916 մարդ (2018

Աշխարհագրություն

խմբագրել

Բնակավայրի դիմաց տարածվում էր դաշտավայր։

Պատմություն

խմբագրել

Բնակավայրը պատմության մեջ հայտնի է եղել Պոնտական Փազեմոն անունով։ Հռոմեական տիրապետության դարաշրջանում զորավար Պոմպեոսը այն վերանվանեց Նեապոլիս քաղաքի։ Ըստ Ստրաբոնի քաղաքը երկար չի պահել այս անվանումը։ Հայկական միջնադարյան աղբյուրներում բնակավայրը հիշատակվում է Մարզվան անունով։

Մարզվանում է բյուզանդական հայազգի կասր Հովհաննես Չմշկիկը հաղթել բուլղարներին։ Քաղաքը վնասվել է 1822 թվականի երկրաշարժից։ 1895 թվականի կոտորածների և 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ հայ բնակիչները ցիրուցան եղան և կոտորվեցին։

Բնակչություն

խմբագրել

1800-1830-ական թվականներին ուներ 18000 բնակիչ, որից 8000-ը՝ հայեր, 1830-1850-ական թվականներին՝ 90000 բնակիչ, որից 9500-ը՝ հայեր։ XIX դարի վերջերին ըստ Գարեգին Սրվանձտյանի ուներ 6496 հայ, 6874 թուրք, 58 հույն, իսկ 1914 թվականին ուներ 35000 բնակիչ, որից 14000-ը՝ հայեր։

Տնտեսություն

խմբագրել

Բնակավայրն ուներ ավելի քան 500 պղնձաձուլարաններ, որոնց ձեռքի աշխատանքը արտահանվում էր հեռավոր վայրեր։ Հայերը զբաղվում էին արհեստներով (պղնձագործություն, մանածագործություն) և առևտրով։ Տարածված էր բամբակե գործվածքների առևտուրը։ Քաղաքն ուներ բազմաթիվ խանութներ և առատ շուկա։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Մարզվանն ուներ երեք եկեղեցիներ, որոնցից մեկը Ս. Աստվածածին հոկակապ եկեղեցին էր:Այն վերակառուցվել է 1835 թվականին և նրանում պահվում էին 50 ձեռագրեր։ XX դարի դրությամբ պահպանվել էին Մատուռ, Լույս աղբյուր և Խաչին լեռ անուններով ուխտատեղիները։

Հասարակական կառույցներ

խմբագրել

Հասարակական շինույթուններից նշանավոր էին Դաշխանը և քաղաքի մոտ գտնվող Խտըրլըք շենքը։

Կրթություն

խմբագրել

Քաղաքում գործել են Ազգային ճեմարանը, Ս. Սահակյան, Հռիփսիմյան դպրոցները, Կրթասիրաց միության մշակութային ընկերությունը։

Գրչություն

խմբագրել

Միջնադարում եղել է գրչության կենտրոն։

ԶԼՄ-ներ

խմբագրել

Լույս են տեսել «Զեփյուռ» (1889), «Արուսյակ» (1889), «Հայկունի» (1910-1912), «Բողբոջ» (1911-1914) և «Նոր այգ» (1910-1914) պարբերականները։

Անվանի մարդիկ

խմբագրել

Մարզվանում են ծնվել[2]:.

  • Գրաձուլի - հայ տպագրիչ
  • Գրիգոր Մազվանեցի (XVII-XVIII դարեր) - հայերեն տպագիր գրքի փորագրական արվեստի հիմնադիր
  • Սեդրակ Գլըճյան (1867-?) - նկարիչ, արվեստագետ
  • Արամ Երեմյան (1898-1972) - բանասեր
  • Զապել Մանկասարյան (1880-?) - օպերային երգչուհի

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Սեբաստիայի նահանգի Ամասիայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 730-731

Աղբյուրներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարզվան» հոդվածին։