Ենթասպա
Ենթասպան ռազմական կոչում է հայկական բանակում և Հայաստանի Հանրապետության մի շարք ուժային կառույցներում։ Համապատասխանում է անգլերեն Warrant Officer, «վորընթ օֆիսըր» բառեզրին, ռուսերէն՝ прапорщик, «պրապորշչիկ»։ Վերջինս նշանակում է նշանակում ՝ դրօշակիր, այսինքն՝ պրապոր–ը, դրօշը տանող սպա կամ ենթասպա։ Հայերեն ճիշտ թարգմանութիւնը պետք է լիներ «վառատար», այսինքն՝ «վառ»–ը, դրօշը տանող սպա կամ ենթասպա։ «Վառատար» ռազմական կոչումն օգտագործուել է Հայաստանի Առաջին Հանրապետութեան բանակում։
Ենաթսպա կոչումը Հայկական բանակում
խմբագրելՀայաստանի Հանրապետության Զինված Ուժերում՝ նրանց ստեղծման օրվանից մտցվել է ՙենթասպա՚ ռազմական կոչումը և սահմանվել է զինծառայողների առանձին մի կատերգորիա։ Մասնավորապես՝ ՀՀ ԶՈՒ Ներքին ծառայության կանոնագիրքը սահմանում է հետևյալը՝
Ենթասպա կոչումը տարբեր բանակներում
խմբագրելԵնթասպա կոչումը, որպես «պրապորշչիկ»՝ Пра́порщик, առաջացել է հին սլավոնական «պրապոր»՝ пра́поръ բառից։ Հայերեն պրապոր–ը թարգմանվում է «դրոշ», իսկ հին հայերեն՝ «վառ», որը նոյն նշանակութիւնն ունի՝ դրոշ։
Ենթասպա կամ պրապորշչի բառեզրով նշանակվում էր այն ռազմական կոչումը, որը տրվում էր մի շարք պետությունների զինված ուժերի և այլ ուժային կառույցների որոշակի զինծառայողների։
Ենթասպա կոչումը զանազան երկրների բանակներում
խմբագրելՈրոշ երկրներում ենթասպա ռազմական կոչումը ունի զանազան անվանումներ, սակայն մոտավորապես համարժեք է արդի հայկական բանակի ենթասպա և արդի ռուսական բանակի պրապորշչիկ կոչումներին։
- Հետևյալ երկրներում ենթասպա ռազմական կոչումը արտասանվում է տարբեր ձևով։
Մասնավորապես, նախկին Վարշավյան պակտի երկրնեից մի քանիսում այդ կոչումները համարժեք են ՙենթասպային՚ սակայն հնչում են իրենց ազգային առանձնահատուկ կերպով․
- Ադրբեջան ⇒ Գըզիր՝ ադրբ.՝ Gizir
- Արևելյան Գերմանիա՝ ⇒ Ֆեհնրիխ՝ գերմ.՝ Fähnrich
- Լեհաստան ⇒ Խորունժիյ՝ լեհ.՝ Chorąży
- Սերբիա ⇒ Զաստավնիկ՝ սերբ.՝ Заставник/ Zastavnik
- Հունգարիա ⇒ Ժասլոս՝ հունգ.՝ Zászlós
Իսկ հետևյալ երկրներում թե՛ հնչումը և թե համարժեքությունը գրեթե նույնանման են ռուսական ՙպրոպորշչիկ՚ կոչման հետ՝
- Բելառուս ⇒ Պրապարշչիկ՝ բելառուս․՝ Прапаршчык
- Չեխիա ⇒ Պրապորշչիկ՝ չեխ.՝ Praporčík
- Վրաստան ⇒ Պրոպորշչիկի՝ վրաց.՝ პრაპორშჩიკი
- Ղազախստան ⇒ Պրապորշչիկ՝ ղազ.՝ Прапорщик
- Սլովակիա ⇒ Պրապորչիկ՝ սլովակ.՝ Práporčík
- Սլովենիա ⇒ Պրոպորշչիկ՝ սլովեն.՝ Praporščak
- Ուկրաինա ⇒ Պրապորշչիկ՝ ուկրաիներեն՝ прапорщик. Ուկրաինայում 2016 թ․ բարեփոխումից հետո, զինվորականների այդ կատեգորիան, ինչպես նաև ՙպրոպորշչիկ՚ ռազմական կոչումը դուրս եկան բանակի կոչումների ցանկից[2]։.
Ռուսական թագավորությունում, ռուսական կայսրությունում, ԽՍՀՄ–ում և արդի Ռուսաստանի Դաշնությունում
խմբագրելՌուսական թագավորությունում, ռուսական կայսրությունում, ԽՍՀՄ–ում և արդի Ռուսաստանի Դաշնությունում ենթասպաները՝ պրապորշչիկները զինծառայողների մի կատեգորիա են, որոնք ծառայում են զինված ուժերում, այլ զորքերում, ուժային այլ կառույցներում, և ըստ աստիճանակարգի գտնվում են սպայական կազմի և սերժանտական կազմի միջև, այսինքն՝ իրենց ծառայողական դիրքով սպաներից ցածր են, իսկ սերժանտներից բարձր։
30px | Կրտսեր կոչում։ | Ենթասպա, այսինքն՝ պրապորշչիկ | Ավագ կոչում։ | ||
Ենթապրապորշչիկ он же
|
Զաւորյադ-պրապորշչիկ (այդ կոչումը շնորհվում էր միայն զորահավաքի ժամանակ) |
|
- Ենթասպաների՝ Պրոպորշչիկների տարբերանշանների օրինակներ՝ Ռուսական կայսրությունում
Տարբերանշաններ | Ռուսական կայսերական բանակ | |||
---|---|---|---|---|
էպոլետ ուսադիրы |
||||
Էպոլետ (1904) |
Ուսադիր (1904) |
... (1914) |
... запаса (1904) |
Ենթասպա կոչման ի հայտ գալը Ռուսական պետությունում
խմբագրելՌուսական թագավորության բանակում ցար Ալեքսեյ Միխայլովիչ Ռոմանովի հրամանագրով առաջին անգամ 1649 թվականին ենթասպաներ կամ դրոշակիրներ՝ прапорщик–ներ սկսեցին այն դրոշակիրներին, որոնք նշանակվում էին առավել խիզախ զինվորների թվից, որոնք ֆիզիկապես ամուր էին և մարտերում ստուգված։
Պետրոս I Ռոմանով ցարը, որը ստեղծեց Ռուսաստանի կանոնավոր բանակը, 1712 թվականին բանակ ներմուծեց պրապորշչիկ՝ прапорщик ռազմական կոչումը, որպես առաջին (կրտսեր) աստիճան՝ նախատեսված օբեր–սպայական կազմի որոշ անդամների համար։ Ընդ որում՝ կոչումը մտցվեց թե՛ հետևակում, թե՛ հեծելազորում[4]։
Ռուսական կայսերական բանակում հետևակային զորքերի ենթասպա՝ կամ պրապորշչիկ՝ «прапорщик» կոչումին 1712–1796 թթ․ համապատասխանում էր շտիկ–յունկեր կոչումը հրետանային զորքերում[5]։
Փաստորեն, դա սպայական, առաջին կոչումն էր։ Արդի տերմինով ասած՝ առաջին կրտսեր սպայական կոչումը, իսկ հին ռուսական և եվրոպական տերմինով՝ առաջին օբեր սպայական կոչումը։ Օբեր սպաներից ներքև ունտեր սպաներն էին, այսինքն ենթասպաները կամ սերժանտները։ Շփոթության պատճառն այն է, որ իրականում սերժանտները պետք է կոչուեն ենթասպաներ, իսկ պրապորշչիկները՝ փոխսպաներ։
1884 թվականից Ռուսաական կայսերական բանակում ռազմական ուսումնարանների շրջանավարտների համար առաջին սպայական կոչումը դարձավ պոդպորուչիկը կամ ենթապորուչիկը։ Հեծելազորում դրան համապատասխանում էր կորներտը՝ корнет։ Սակայն ենթասպա՝ прапорщик կոչումը, որպես առաջին սպայական կոչում կազակական աշխարհազորային զորքերում, ինչպես նաև պատերազմական ժամանակի համար[6]։ Նույն կերպ այն համարվում էր առաջին սպայական կոչում պահեստազորի ենթասպաների՝ прапорщик запаса կատերգորիայի համար[7]։ Բացի այդ, ենթասպա, այսինքն՝ прапорщик աստիճանը շնորհվում էր որպես մարտում աչքի ընկնելու համար սպայական կազմի մեջ ընդգրկված զինվորականներին՝ որպես առաջին սպայական կոչում։
Խորհրդային Միություն
խմբագրելՌուսական կայսրության փլուզումից հետո Խորհրդային Ռուսաստանը և նրան փոխարինած Խորհրդային Միությունը չեն ունեցել ենթասպա, կամ պրապորշչիկ կոչումը իրենց բանակներում, մասնավորապես՝ 1917−1946 թթ. այսպես կոչված Բանվորագյուղացիական Կարմիր Բանակում, իսկի դրանից հետո՝ մինչև 1972 թվականը՝ Խորհրդային բանակում։
Խորհրդային Միության Զինված Ուժերում ենթասպա՝ պրապորշչիկ՝ прапорщик կոչումը մտցվել է 1972 թվականի ունվարի մեկից։ Միաժամանակ՝ Ռազմածովային նավատորմում մտցվել է միչման ռազմական կոչման համար նոր տարբերանշաններ։ Այդ բոլորի մասին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության հրամանագիրը հրապարակվել է 1971 թվականի նոյեմբերի տասնութին[8]։
1981 թվականի հունվարի տասներկուսից Խորհրդային բանակում, ռազմածովային ուժերի առափնյա զորամասերում և օդատորմում, ԽՍՀՄ սահմանապահ և ներքին զորքերում մտցվել է նաև ավագ ենթասպա, կամ ավագ պրապորշչիկ՝ старший прапорщик ռազմական կոչումը։ Միաժամանակ՝ ԽՍՀՄ ռազմածովային նավատորմում մտցվել է դրան համարժեք ավագ միչման՝ старший мичман կոչումը։
Նախկին ԽՍՀՄ–ի և արդի Ռուսաստանի Դաշնության ենթասպաների՝ պրապորշչիկների ուսադիրները (1971 − 1994)
խմբագրելՄոտոհրաձգային զորքեր, համզորային ուսադիրներ Ցամաքային զորքեր |
Տեխնիկական զորքեր, Ճարտարագիտական զերքեր, Տանկային զորքեր, Հրետանի, Հրթիռային զորքեր Ռազմավարական նշանակության հրթիռային զորքեր, Զենիթա–հրթիռային զորքեր), Ավտոմոբիլային զորքեր, Շինարարական զորամասեր |
Ռազմաօդային ուժեր Օդա–դեսանտային զորքեր |
Դաշնային ծառայություն՝ ՖՍԻՆ, ФСИН Արտակարգ իրավիճակների նախարարության զորքեր Ոստիկանություն |
Ներքին զորքեր Ներքին գործերի նախարարություն | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Շքերթային համազգեստի ուսադիրներ (կարովի) |
Ամենօրյա համազգեստի ուսադիրներ (կարովի և հանովի) | |||||||||
1971–ից 1991–ից |
Պատկեր:Прапорщик ВВ.gif | Պատկեր:Старший прапорщик ВВ.gif | ||||||||
Ենթասպա՝ պրոպորշչիկ՝ Прапорщик (1971—1994) |
Ավագ ենթասպա՝ ավագ պրապորշչիկ՝ Старший прапорщик (1981—1994) |
Ենթասպա՝ պրոպորշչիկ՝ Прапорщик (1971—1994) |
Ավագ ենթասպա՝ ավագ պրապորշչիկ՝ Старший прапорщик (1981—1994) |
Ենթասպա՝ պրոպորշչիկ՝ Прапорщик (1971—1994) |
Ավագ ենթասպա՝ ավագ պրապորշչիկ՝ Старший прапорщик (1981—1994) |
Ենթասպա՝ պրոպորշչիկ՝ Прапорщик | Ավագ ենթասպա՝ ավագ պրապորշչիկ՝ Старший прапорщик | Ներքին զորքերի ենթասպա՝ Прапорщик BB (1995 ⇒ …) |
Ներքին զորքերի ավագ ենթասպա՝ Старший прапорщик BB (1995 ⇒ …) |
- Համազգեստի թևքերի նշաններ՝ թևքանշաններ։
Նմանատիպ կոչումներ
խմբագրելԱՊՀ–ի երկրներում և հատկապես սլավոնական երկրներում ենթասպա՝ прапорщик և ավագ ենթասպա՝ старший прапорщик ռազմական կոչումները՝ նմանատիպ տարբերանշաններով գոյություն ունեն մինչև այժմ։ Հատկապես Բելառուսում և Ուկրաինայում։ Կան նաև Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Միջին Ասիայի և Մերջբալթյան հանրապետություններում։ Բայց աստիճանաբար կատարվում է հեռացում ռազմական կոչումների ռուսական համակարգից։ Մասնավորապես՝ Ուկրաինայի ազգային ոստիկանությունում «прапорщик» հատուկ կոչումը վերացվել է։ Միլիցիայի պրապորշչիկներին, որոնք տեղափոխվել են ազգային ոստիկանություն՝ տրվել է հետևյալ հատուկ կոչումը՝ ոստիկանության ավագ սերժանտ՝ «старший сержант полиции»։ Արևելաեվորապակն երկրները անցնում են դեպի ՆԱՏՕ–ի ռազմական կոչումների համակարգը։ Ադրբեջանը և թյուրքախոս երկրները՝ դեպի Թուրքիայի օղուզալեզու ռազմական կոչումների համակարգը։ Հայաստանը փորձելու է վերադառնալ Հին և Միջնադարյան Հայկական ռազմական կոչումների համակարգին, որի ջատագովներից մեկը ռազմական պատմաբան Գնդապետ Մնացական Ռ․ Խաչատրեանն է[9]։ Թաջիկստանը փորձում է վերադառնալ հին իրանական ռազմական կոչումների համակարգին։
Ուկրաինայի ենթասպաների ուսադիրները
խմբագրել-
Ենթասպա՝ Прапорщик, Ուկրաինայի զինված ուժեր (2009)
-
Ավագ ենթասպա՝ Старший прапорщик, ՈւԶՈւ (2009)
-
Ենթասպա՝ Прапорщик, ՈւԶՈւ (2016)
-
Ավագ ենթասպա՝ Старший прапорщик, ՈւԶՈւ (2016)
Սլովենիա և Չեխիա
խմբագրելՍլովենիա և Չեխիա երկրների ազգային Զինված Ուժերում կան համանման ռազմական կոչումներ, ինչպես նաև ենթասպաների առավել տարատեսակ կատեգորիաներ.
Սլովենիայի ենթասպաների ուսադիրներ
խմբագրել-
Ենթասպա՝ Praporščak - Прапорщик
-
Ավագ ենթասպա՝ Višji praporščak - Старший прапорщик
-
Շտաբային ենթասպա՝ Štabni praporščak - Штабной прапорщик
-
Ավագ շտաբային ենթասպա՝ Višji štabni praporščak - Старший штабной прапорщик
Չեխիա
խմբագրել- Չեխիայի Զինված ուժերում ենթասպաների կատեգորիայի մեջ դասվում են (praporčický sbor, praporčíci)
Չեխիայի բանակաի զինծառայող ենթասպաների ուսադիրները՝
-
Ռոտմիստր՝ Rotmistr - Ротмистр
-
Ավագ ռոտմիստր՝ Nadrotmistr - Надротмистр
-
Ենթասպա՝ Praporčík - Прапорщик
-
Ավագ ենթասպա՝ Nadpraporčík - Надпрапорщик
-
Շտաբային ենթասպա՝ Štábní praporčík - Штабной прапорщик
Այլ սլավոնական երկրներ
խմբագրելՈրոշ սլավոնական երկրներում կա ենթասպայի «խորունժիյ» կոչվող տեսակը՝ хорунжий սլավոնական խորուգվ՝ Хоругвь դրոշ կամ դրոշազոր բառից, որը նշանակում՝ մեկ դրոշակի տակ ծառայող զորագունդ կամ բրիգադ։
Նման սլավոնական երկրներց է Լեհաստանը։
Լեհաստանի խորունժիների ուսադիրները և տարբերանշանները
խմբագրելՍերբիա
խմբագրելՍերբիա սլավոնական երկրում ենթասպայի համարժեքը կոչվում է «Զաստավնիկ»՝ «заставник», սերբերեն՝ «застава», այսինքն՝ դրոշ բառից։
Անգլոսաքսոնական ենթասպայական ռազմական կոչումներ
խմբագրելՄի շարք անգլոսաքսոնական երկրներում ենթասպայի կամ պրապորշչիկի համարժեք կամ իմաստով մոտ կոչումը համարվում է վորընթ–օֆիսըրը։ Մի շարք երկրներում առկա նաև էնսին կոչումը, որը նշանակում է դրոշը կրող զինծառայող։
Ֆրանսախոս երկրներ
խմբագրելՖրանսախոս երկրներում ենթասպայի կոչմանն առավել մոտ է «անսեն» կամ էնսին կոչումը, որը նույնպես նշանակում է դրոշը կրող զինծառայող։
Կա նաև Ասպիրանտ կոչումը՝ Aspirant։ Այն տրվում է այն թեկնածուներին, որոնք ցանկանում են զբաղեցնել թափուր սպայական պաշտոնները։
Իսպանախոս երկրներ
խմբագրելԻսպանիայում և Լատինական Ամերիկայի երկրներում ենթասպային, կամ պրոպորշչիկին՝ հայկական «վառատարին» համապատասխանող կոչում կարելի է համարել ալֆարեսը՝ (իսպ.՝ alférez)։
Պորտուգալախոս երկրներ
խմբագրելՊորտոգալիայում, իսկ նախկինում նաև Բրազիլիայում «վառատար» կամ ենթասպա՝ «դրոշակիր» տերմինին համարժեք կարելի է համարել ալֆերեշը՝ (պորտ.՝ alferes, որը մեկ աստիճան բարձր է ասպիրանտից՝ այսինքն՝ սպայական կոչման հավակնորդից կամ թեկնածուից, պորտուգալերեն՝ «Ասպիրանտե»՝ (պորտ.՝ aspirante a oficial)։ Վերջինս մեկ աստիճան ցած էր կրտսեր լեյտենանտից՝ պորտուգալերեն՝ «տենենտե»՝ (պորտ.՝ tenente)։ Պորտուգալական «ալֆերեշ» տերմինը, ինչպես նաև իսպանական «ալֆարեսը» պարզորոշ կերպով խագում են Ռեկոնկիստայի ժամանակներից, երբ իսպանա–պորտուգալական պետություները ազատագրում՝ վերամվաճում էին իրենց պապենական հողերը և դուրս մղում արաբական նվաճողներին։ Ահա վերջիններից էլ նրանք վերցրեցին արաբական ալ–ֆարիս կամ ալ ֆարես ռազմական կոչումը՝ արաբ․՝ الفارس al-fāris, որը պորտուգալերենում ստացել էր «հեծյալ»՝ «կավալեյրո»՝ (պորտ.՝ cavaleiro, ասինքն՝ ասպետ իմաստը, կամ նաև՝ «զինակիր»՝ էսկուդեյրո՝ պորտ.՝ escudeiro իմաստը[10]։. Կրտսեր սպայական կազմի այս կոչումը պետք է չշփոթել գլխավոր դրոշակրի բարձրագույն ռազմական պաշտոնի հետ, որը Պիրենեյան թերակղզու միջնադարում թագավորություններում հետագայում դարձել էր պատվավոր տիտղոս։ Օրինակ՝ Պորտուգալիո Ալֆարեշ–Մոր։ Սակայն այդ արքունական բարձր ռազմական կոչումը անհետացավ 1910 թվականին՝ Պորտուգալիայում թագավորության անկումից և հանրապետության հռչակումից հետո։ Ըստ Գնդապետ Մնացական Ռ․ Խաչատրեանի՝ Պիրենեյան պետություններոի միջնադարում ռազմական կոչումների էվոլյուցիայի այդ գործընթացը հիշեցնում է վաղնջական Հայաստանում և վաղ միջնադարյան Հայաստանում ռազմական կոչումների առաջացման համակարգը[11]։ Մասնավորապես՝ ասպետ տերմինը որպես հասարակ զինվորական, հեծելազորային սպա, և «Հայոց Ասպետ» նախարարական գործակալությունը, որպես Մեծ Հայքի թագավորության արքունիքի բարձրագույն կոչումներից մեկը, որը ժառանգաբար կրում էին Բագրատունիները[11]։
Գերմանախոս երկրներ
խմբագրելԳերմանիայի Դաշնային Հանրապետության Զինված ուժերի՝ Բունդեսվերի ենթասպաներ
խմբագրելԲունդեսվերում Օբերշտաբսֆելդֆեբելը՝ գերմաներեն՝ Oberstabsfeldwebel, որը կրում է ՆԱՏՕ–ի ռազմական կոչումների դասակարգման OP-9 կոդը, հանդիսանում է ենթասպայական ռազմական կոչումներից ամենաբարձրը։ Նրան համարժեք է համարվում Օբերֆենրիխը՝ գերմաներեն՝ Oberfähnrich, որը համարվում է սպայական կոչման թեկնածու կամ Բունդեսվերի ռազմական ուսումնարաններից որևէ մեկի ուսանող՝ կուրսանտ՝ սերժանտի կոչմամբ։.
- Տարբերանշաններ։
-
Ֆահնեն–յունկեր
Լյուֆթվաֆֆե՝ Ռազմաօդային ուժեր -
Ֆեհնրիխ
Ճարտարագիտական զորքեր՝ ՃԳԶ -
Ֆեհնրիխ
Լյուֆթվաֆֆե -
Օբեր–Ֆեհրնիխ
ՌՕՈՒ և Ցամաքային Զորքեր -
Օբեր–Ֆեհրնիխ
ՌՕՈՒ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ։ ԳԼՈՒԽ 1։ Հոդված 5։[1]
- ↑ The President approved new unilateral items and insignia of the Armed Forces of Ukraine /Президент затвердив нові предмети однострою та знаки розрізнення Збройних Сил України
- ↑ Висковатов А.В., Историческое описание, 4, 497, Каптенармус и подпрапорщик мушкетёрских рот пехотного полка с 1763 по 1786 г․
- ↑ Տե՛ս Խորհրդային ռազմական հանրագիտարանը՝ СВЭ, 1978 թ․, էջք՝ 498−499։
- ↑ ЭСБЕ
- ↑ ВТ-ЭСБЕ, Прапорщик․
- ↑ ВТ-МЭСБЕ, Прапорщик․
- ↑ Տե՛ս Խորհրդային ռազմական հանագիտարանի Ենթասպա կամ պրապորշչիկ հոդվածը։
- ↑ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան։ Հայաստանի ռազմական պատմութիւն։ Երևան, 2013թ. (Անտիպ)։
- ↑ Alferes․ Dicionário infopédia da Língua Portuguesa․ Porto․ ․ 2018-05-01․ [2]
- ↑ 11,0 11,1 Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան։ Հայաստանի ռազմական պատմութիւն։ Երևան, 2013թ. (Անտիպ)։ Մասն Ա։