Շարքային
Շարքային (նաև՝ Շարային), զինված ուժերի շարքային կազմի ամենակրտսեր զինվորական կոչումը[1], հրամանատարական՝ սպայական կազմին չպատկանող զինվորական[2][3]։
Հայաստան
խմբագրելԸստ Հայաստանի «Զինվորական ծառայության անցնելու մասին» օրենքի, շարքային զինվորական կոչումը շնորհվում է՝
- Հայաստանի զինված ուժեր զորակոչված այն քաղաքացիներին, ովքեր զինկոմիսարիատից պետք է մեկնեն ծառայության վայր․
- Զինվորական կոչում չունեցող և պահեստազոր փոխադրվող քաղաքացիներին՝ պահեստազորում հաշվառվելիս․
- Ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիներին՝ գրանցելով որպես կուրսանտ․
- Պայմանագրային զինծառայության ընդունված և զինվորական կոչում չունեցող քաղաքացիներին՝ զորամասի անձնակազմի ցուցակներում գրանցելիս[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայաստանի Հանրապետության օրենքը «Զինվորական ծառայության անցնելու մասին»
- ↑ Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, հ. 2 (խմբ. Գ. Բ. Ջահուկյան), Երևան, ««Հայաստան» Հրատարակչություն», 1976, էջ 1103 — 950 էջ։
- ↑ Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, հ. 4, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969, էջ 97։