Էքսմուր (անգլ.՝ Exmoor), աշխարհագրական տեղամաս Հարավարևմտյան Անգլիայի Սոմերսեթ կոմսության արևելյան և Դևոն կոմսության հյուսիսային մասերում։ Այն իր անունը ստացել է Էքս գետի պատվին, որը սկիզբ է առնում այս տարածքի կենտրոնական մասից։ Էքսմուրը 76 կմ² մակերես ունեցող, հնագույն թագավորական որսորդական անտառի մնացորդ է (1815-1818 թվականներ)։ 1815 թվականին թագավորին տրամադրվեց անտառի 41,5 կմ²-ին, որի մեջ մտնում էր նաև Էքսմուրական համայնքը՝ Սիմոնսբաթում գտնվող իր ծխական եկեղեցով։ 1818 թվականին այն վաճառվեց մասնավոր սեփականատիրոջ[1]։ 692,8 կմ² (Սոմերսեթ 71%, Դևոն 29%[2]) մակերես ունեցող ազգային պարկի մեջ, բացի Էքսմուրից, մտնում են նաև Բրենդոնի բլուրները, Իստ-Լինի գետահովիտը, Փորոլոքի հովիտը և Բրիստոլի ծոցի 55 կիլոմետր ափամերձ հատվածը։

Էքսմուր
Տեսակroyal forest? և moorland?
Երկիր Միացյալ Թագավորություն
ՎարչատարածքSomerset West and Taunton?, North Devon? և Mid Devon?
Հիմնվել է1954
Մակերես692
Երկարություն65 կմ
Լայնություն20 կմ
ԲԾՄ519 մետր
Անվանված էԷքս
Էքսմուրը գտնվում է Միացյալ Թագավորությունում
Էքսմուր
Էքսմուրը գտնվում է Երկիրում
Էքսմուր

Բնության բնորոշ մարզ խմբագրել

Էքսմուրը կրում է Անգլիայի բնության բնորոշ մարզի տիտղոսը (ԲԲՄ № 145):

ԲԲՄ-ն Անգլիայի բնական տարածքների ստորաբաժանումն է, որը հիմնված է այնպիսի գործոնների համակցությունների վրա, ինչպիսիք են բնական լանդշաֆտը, բուսական և կենդանական աշխարհի բազմազանությունը և տնտեսական գործունեությունը։ Այն իրականացվում է «Natural England» ոչ գերատեսչական, հասարակական կազմակերպության կողմից, որը Մեծ Բրիտանիայի կառավարության խորհրդատուն է Անգլիայի շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով։ Անգլիայում ընդհանուր կա նմանատիպ 159 մարզ։

Էքսմուրի հարևան ԲԲՄ-ներն են՝ Քուլմի շերտերը՝ հարավ-արևմուտքում, Դևոնի կարմրահողերը՝ հարավում, Թոնթոնի հովիտը և Քվանթոնի բլուրները՝ արևելքում[3][4][5]։

Էքսմուրի ազգային պարկ խմբագրել

Էքսմուրը ազգային պարկ դարձավ 1954 թվականին՝ 1949 թվականի օրենքի համաձայն[6]։ Ազգային պարկի տարածքը լեռնային է, որտեղ գտնվում են մի քանի հեռավոր մեծ ու փոքր գյուղեր։ Դրանցից առավել խոշորներն են՝ Փորլոքը, Դալվերթոնը, Լինթոնը և Լինմաութը, որտեղ ապրում է ազգային պարկի բնակչության 40 տոկոսը։ Լինթոնն ու Լինմաութը միավորված են նույն համայնքում և իրար կապված են ֆունիկուլյորով։

Նախկինում Էքսմուրը եղել է թագավորական անտառ և որսորդական հանդ, որը վաճառվեց 1818 թվականին։ Էքսմուրի որոշ տեղամասեր՝ իրենց ֆլորայի և ֆաունայի շնորհիվ, դարձան գիտական հատուկ նշանակության վայրեր։ 1993 թվականին Էքսմուրի տարածքը հռչակվեց էկոլոգիապես խոցելի գոտի։

Երկրաբանություն խմբագրել

Էքսմուրը երկրաբանական առումով կազմված է նստվածքային ապարներից՝ ավազաքար, թերթաքար, կրաքար, ալևրիտ։ Այս հանքաքարերը հիմնականում ձևավորվել են դևոնյան[Ն 1] և քարածխային ժամանակաշրջաններում։ Այստեղ են անցկացվել դևոնյան ապարների առաջին հետազոտությունները։ Քանի որ այս տարածաշրջանը չի ենթարկվել սառցապատման, լանդշաֆտը բավականին հին է[7][8]։ Հանդիպում են երկաթի և քվարցի հանքաքարերի մերկացումներ[9]։ Գլենթորնում գտնվում են Հենգմենյան շրջանի ավազաքարային տարածումներ։ Հենգմենյան ավազաքարերը հյուսիսային Դևոնի և Սոմերսեթի միջինդևոնյան շրջանի կտրվածքների ապացույցն են[10]։ Ոչ սովորական քաղցրահամ ջրերի շերտերն այս ապարներում ձևավորվել են անապատային կլիմայի պայմաններում[11]։ Ավելի ներքև տեղակայված ապարներն ունեն փխրուն և թթվային կազմություն[12]։ Էքսմուրի ամենաբարձր գագաթը 519 մետր բարձրություն ունեցող Դանքեր Հիլլն է, որը նաև Սամերսեթի ամենաբարձր գագաթն է[13]։

Ափամերձ գոտի խմբագրել

Էքսմուրում կա 55 կիլոմետր ափամերձ գոտի, որտեղ գտնվում են Անգլիայի ամենաբարձր ափամերձ ժայռերը։ Սրանց բարձրությունը հասնում է մինչև 314 մետրի (Կալբոունում)։ Այնուամենայնիվ բլուրների ափամերձ շղթայի գագաթները գտնվում են ծովից 1,6 կիլոմետր հեռավորության վրա։ Եթե ժայռ համարենք 60° թեքություն ունեցող բլուրները, ուրեմն Բրիտանիայի ամենաբարձր ժայռը Կում Մարտինի մոտ գտնվող Հենգմենն է, որն ունի 318 մետր բարձրություն և ավելի քան 25 մետր զառիթափ հատված[13]։ Սրա մոտ է գտնվում նաև 250 մետր բարձրություն ունեցող Լիթլ Հենգմենը, որը տեղակայված է Էքսմուրի սահմանին։

Էքսմուրի անտառները որոշ տեղերում տարածվում են մինչև ափ[2], հատկապաես Պրոլոկի և «The Foreland»-ի միջև, այստեղ է գտնվում Անգլիայի և Ուելսի ափամերձ անտառների ամենամեծ հատվածը[14]։ Էքսմուրի ափամերձ գոտու ամայի հատվածներն այնտեղ աճող բուսատեսակների բազմազանության շնորհիվ, ունեն գիտական հատուկ նշանակության կարգավիճակ[15]։

1991 թվականին Էքսմուրն իր տպավորիչ ջրվեժների, ժայռերի և Էքսմուրի քարքարոտ ափամերձ գոտու հրվանդանների համար ստացավ հսկվող ափամերձ գոտու կարգավիճակ[16]։ Տեղի կլիֆֆներում է գտնվում Մեծ Բրիտանիայի ամենաերկար և կտրված միջաթմբերից մեկը[17]։ 1014 կիլոմետր երկարություն ունեցող «South West Coast Path»-ը Անգլիայի ամենաերկար ազգային արահետն է։ Այն սկսվում է Մայնհեդից և շարունակվում է ափամերձ գոտու ամբողջ երկայնքով։ Լինմաութի, Փորլոք Ուեյրի և Կում Մարտինի մոտ կան ոչ մեծ նավահանգիստներ։ Երկրում դրանք ծայրահեղ անհրաժեշտ էին ափագոտու առևտրի համար, բայց XXI-րդ դարում այնտեղ գերազանցապես կայանում էին մասնավոր, ոչ կոմերցիոն զբոսանավեր և ձկնորսական նավեր զվարճանքների համար[18][19]։

Լինթոնի մոտի քարերի հովիտը՝ խորը չոր հովիտ է, որը տարածվում է ափին զուգահեռ։ Հովտի բարձր կետերում՝ ծովափի կողմից, գտնվում են բազմաթիվ խոշոր քարեր։ Հովիտը Սեկտոնզ Բարրոուզ (անգլ.՝ Sexton's Burrows) թերակղզու հետ ձևավորում է Ուոթերմաութ (անգլ.՝ Watermouth) ծոցի բնական ջրբաժան[20]։

Էքսմուրի ափագիծը՝ Քարերի հովտի մոտ
Հյուսիսային Դևոնի ափը
Տեսարան դեպի Լեսթեր փոյնթ՝ Կում Մարտինից
Լեյվեր Սթոուն քարը

Գետեր խմբագրել

Բարձունքներում գտնվում են բազմաթիվ գետերի և առվակների ջրհավաք ավազաններ։ Էքսմուրի անվանական գետերի գումարային երկարությունը կազմում է 483 կիլոմետր[21]։ Էքս գետի (որի անունով անվանակոչվել է Էքսմուրը) ակունքը գտնվում է Սիմոնսբատ գյուղում, Բրիտանական ծոցի մոտ[22], իսկ հենց գետը գրեթե ուղիղ հոսում է դեպի հարավ, դրա համար գետի հունի մեծ մասը գտնվում է Դևոնում։ Էքսը Դևոնի հարավային ափում թափվում է Լա Մանշ նեղուց։ Պատմականորեն գետի ամենացածր կետը գտնվում էր Էքսետեր քաղաքում, սակայն Մ5 մայրուղու կառուցման համար, քաղաքից 3 կիլոմետր հեռավորության վրա, կառուցվել է ուղեկամուրջ և հիմա գետի ամենացածր կետը գտնվում է այդտեղ։ Գետն ունի մի քանի վտակներ, որոնք հոսում են դեպի Էքսմուր։ Բարլ գետը հոսում է Էքսմուրի հյուսիսից դեպի Էքս և թափվում է այնեղ Էքզեբրիջի (անգլ.՝ Exebridge) մոտ։ Բարլ գետն իր հովիտի հետ հանդիսանում են գիտական հատուկ նշանակության տարածքներ։ Մյուս վտակը՝ Հադդեոն, սկիզբ է առնում Ուիմբլբոլ (անգլ.՝ Wimbleball) լճից։

Մնացած գետերի մեծ մասը հոսում է հյուսիս՝ դեպի Բրիտանական ծոց[23]։ Էքսմուրի արևմտյան սահմաններով ձգվող Հեդդոնը և Իստ Լին, Վեստ Լին գետերը հանդիպում են Լինմաութի մոտ։ Հո Օուկ Ուոթերը (անգլ.՝ Hoar Oak Water) Իստ Լինի ճահճացած վտակն է, որը թափվում է Իստ Լին Ուոթերսմիթի (անգլ.՝ Watersmeet) մոտ[24]։ Հորներ (անգլ.՝ Horner) գետը սկիզբ է առնում Լակոմբայի մոտ և թափվում է Պորլոկի ծոց։ Հյուսիս հոսող գետերից բացառություն են կազմում Թո և Մոուլ (անգլ.՝ Mole) վտակները։

Իստ Լին գետը
Հորներ գետը
Հո Օուկի Լին գետ թափվելու տեղը
Սպան Հեդ առվակները
Լին գետի կամուրջը, որը տանում է դեպի Լինմաութ

Կլիմա խմբագրել

Հորներ Վուդսը ձմռանը
Հյուսիսային Մոլթոնը սեպտեմբերի վերջին
Կում Մարտինը մայիսի կեսերին

Ինչպես մնացած Հարավարևմտյան Անգլիան, այնպես էլ Էքսմուրը գտնվում է հավասարակշռված կլիմայական պայմաններ ունեցող գոտում։ Այստեղի կլիման ավելի մեղմ և ավելի խոնավ է քան մնացած շրջաններում։ Սիմոնսբատում միջին տարեկան ջերմաստիճանը 8,3 °C է։ Սեզոնային և օրական արժեքները տատանվում են, բայց ծովի մեղմացուցիչ ազդեցության շնորհիվ ջերմաստիճանային տատանումներն այստեղ ամենափոքրերից են ամբողջ Մեծ Բրիտանիայում։ Ամնենացուրտ ամիսը հունվարն է, որի միջին ամսական ջերմաստիճանը 1-2 °C է։ Ամենաշոգ ամիսներն են հուլիսն ու օգոստոսը, երբ միջին օրական ջերմաստիճանը հասնում է 21 °С-ի։ Սովորաբար Էքսմուրն ամենից քիչ արևային լույս է ստանում դեկտեմբերին, իսկ ամենից շատը հունիսին։ Էքսմուրն ինչպես մնացած հարավ-արևմուտքը, հատկապես ամռանը, ենթարկվում է Ազորյան կղզիներից եկող ցիկլոնի ազդեցությանը։

Երկրի վրա՝ հատկապես բլուրների մոտ, ձևավորվում են կույտավոր ամպեր, որոնք փակում են պարկը արևի լույսից։ Արևաթայլի միջին տարեկան ժամերի քանակը կազմում է 1600 ժամ։ Սովորաբար մթնոլորտային տեղումներ են թափվում՝ Ատլանտյան օվկիանոսի վրա ցածր ճնշման մարզերի ձևավորման և կոնվեկցիայի հետևանքով։

Ամռանը կոնվեկցիան առաջանում է ցամաքի գերտաքացման հետևանքով և ծովի հետ ջերմաստիճանային տարբերության պատճառով, որի արդյունքում երբեմն ձևավորվում են որոտային ամպեր։ Ընդհանուր առմամբ` տեղումների մեծ մասը թափվում է տեղատարափ անձրևների և որոտների ընթացքում։ Այստեղ՝ տարվա ընթացքում, միջինը թափվում է 800 միլիմետրից (արևելքում) մինչև 2000 մմ (Չեյնզ սարահարթ) տեղումներ։

1952 թվականի օգոստոսի 16-ին Չեյնզ սարահարթի վրա 24 ժամվա ընթացքում թափվել է 225 մմ անձրև։ Տեղատարափ անձրևներին հաջորդած շատ խոնավ ամառը Լինմութի ջրհեղեղի պատճառը դարձավ, որը խլեց 34 մարդու կյանք և մեծ վնաս հասցրեց քաղաքին[21].

Ձյան շերտը հաստատուն չէ, այն տատանվում է 6 օրից (ափամերձ գոտում) մինչև 23 օր (բարձրալեռնային գոտիներում)։ Քամիներն առավել ուժեղ են նոյեմբերից մարտ ամիսներին, իսկ հունիսից օգոստոս քամիների ուժը նվազագույնն է։ Օդային զանգվածների ուղությունը հիմնականում հարավարևելյան է[25]։

Էքսմուրում գործում է երկու օդերևութաբանական կայան՝ Լիսքմբը և Նեթլքոմբը (անգլ.՝ Liscombe, Nettlecombe)[26]:

Էքսմուրի 1971–2000 թվականների կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 7.9
(46.2)
8.0
(46.4)
10.2
(50.4)
12.2
(54)
15.6
(60.1)
18.3
(64.9)
20.7
(69.3)
20.5
(68.9)
17.8
(64)
14.2
(57.6)
10.8
(51.4)
8.8
(47.8)
13.8
(56.8)
Միջին ցածր °C (°F) 1.9
(35.4)
1.8
(35.2)
3.0
(37.4)
3.6
(38.5)
6.2
(43.2)
8.8
(47.8)
10.9
(51.6)
10.8
(51.4)
9.0
(48.2)
6.7
(44.1)
4.1
(39.4)
2.9
(37.2)
5.8
(42.4)
Տեղումներ մմ (դյույմ) 123.6
(4.866)
87.6
(3.449)
80.6
(3.173)
66.3
(2.61)
62.6
(2.465)
58.7
(2.311)
43.4
(1.709)
66.5
(2.618)
85.4
(3.362)
108.6
(4.276)
106.6
(4.197)
128.7
(5.067)
1018,6
(40,102)
աղբյուր: MetOffice[27]

Պատմություն խմբագրել

 
Քարե կամրջակներ «Թարր-սթեփս»

Մարդիկ ապրել են Էքսմուրի տարածքում, ծայրահեղ դեպքում, մեզոլիթի ժամանակաշրջանից։ Նեոլիթի ժամանակաշրջանում տեղի բնակիչները սկսեցին զբաղվել նստակյաց հողագործությամբ և անասնապահությամբ՝ դադարելով զբաղվել որսորդությամբ և հավաքչությամբ[28]։ Հավանաբար՝ մետաղի մշակումը, էքսմուրցիները սկսել են ուշ նեոլիթում։ Մետաղյա գործիքների, զենքի, բեռնարկղերի և զարդերի պատրաստումը շարունակվեց բրոնզի և երկաթի դարաշրջաններում[29]։

Պարակոմբայում գտնված հողագործական օղակի տարիքը ենթադրվում է մոտավորապես 5000-4000 տարի, իսկ «կովի ամրոցը» (անգլ.՝ Cow Castle), որը գտնվում է Ուայթ Ուոթերի Բարլ թափվելու մասում, համարվում է երկաթի դարաշրջանի նավահանգիստ՝ կառուցված կոնաձև բլրի վրա[30]։ Թարր-սթեփս հնագույն կամուրջները, որոնք կառուցվել են Բարլ գետի վրա մեր թվարկությունից առաջ 1000-ական թվականներին, գտնվում են Ուիթիփուլից 4 կիլոմետր հարավ-արևելք և 6 կիլոմետր հյուսիս-արևմուտք Դալբերթոնից։ Քարերից յուրաքանչյուրը՝ որոնցով կառուցվել են կամուրջները, ունի մինչև 5 տոննա քաշ։ Թարր-սթեփսն իր մշակութային, ճարտարապետական և պատմական կարևորության շնորհիվ ստացել է, որպես ճարտարապետական I-ին աստիճանի կոթող՝ «Անգլիայի ժառանգություն» տիտղոսը[31]։

Էքսմուրում՝ բացի 2 ոչ մեծ ափամերձ ամրոցներից, գրեթե չկան Հռոմեական արշավանքի ապացույցներ[29]։

 
Էքսմուրի դրոշը

Պարակոմբայում գտնվող Հոլուել նորմանդական «մոթթ և բեյլ» տեսակի ամրոցը, հավանաբար կառուցվել է առևտրական ճանապարհների խաչմերուկի պաշտպանության նպատակով։ Ճանապարհներն անցնում էին արևելքից արևմուտք և հյուսիսից հարավ[30]։ Մյուս հավանական բաացատրությունն այն է, որ ամրոցը կառուցել են Հեդոն գետի հարկերը հավաքելու կամ Կում Մարտինի շուրջ գտնվող արծաթի հանքերի պաշտպանության համար[32]։ Ամրոցն ուներ 40 մետր տրամագիծ և քարե հիմքից 6,2 մետր բարձրություն։ Հիմքը տարածվում էր 2,7 մետր խորության վրա[33]։ Հոլուելը կառուցվել է XI-րդ դարի վերջին կամ XII-րդ դարի սկզբին, սրա մասին է վկայում այնտեղ գտնված փայտյա ցցապատնեշը և մեկ կամ երկու հարկանի բնակելի շինությունը։ Հավանաբար ամրոցը պատկանել է, կամ Պարակոմբայի առաջին սեփականատեր Մարտին դե Տուրսին (անգլ.՝ Martin de Tours), կամ Ուիլյամ դե Ֆալեյզին (անգլ.՝ William de Falaise), կամ էլ Ֆից-Մարտինին, սակայն հաստատող փաստաթղթեր չեն պահպանվել։ Հոլուելլ ամրոցի մոտով անցնող արահետից պարզ երևում են հողային ամրությունները, բայց լայն հասարակության համար դեպի ներս մուտք չկա։

Թագավորական անտառի ստեղծում խմբագրել

 

Սոթենի ձեռագրերի (XIII-րդ դարի վերջ) համաձայն Հենրի II Պլանտագենետ (անգլ.՝ Henry II Curtmantle, 1133 թ. մարտի 5 - 1189 թ. հուլիսի 6) թագավորը Ուիլյամ Ռոտեմացուն շնորհեց Էքսմուրի ստյուարդի տիտղոս։ «Ստյուարդ» «տեսուչ» և «անտառապետ» տերմիններն ամենայն հավանականությամբ թագավորական անտառի ղեկավարի հոմանիշներն են[34]։

Տեսուչներ խմբագրել

Փաստաթղթերում առաջինը հանդիպում է Դոդո, Ալմեր և Գոդրիկ (անգլ.՝ Dodo, Almer & Godric) տեսուչների անունները։ Նրանք գրանցված էին «Վերջին դատաստանի օրվա գրքում» (1087), որպես «անտառային Ուիդեպոլներ» (անգլ.՝ foresters of Widepolla): Վերջինս ծագել է անտառի այդ ժամանակվա գլխավոր քաղաքի՝ Ուիտիպուլի անունից։ Ուիլյամ Դակուսը («The Dane» կամ «Le Denys» բառերի լատինական տարբերակը) տեսուչ է եղել 12-րդ դարում[35]։ Դենիս ընտանիքն ապրել է Իլչեսթերում[36] և Հյուսիսային Պեթերթոնում։ Ուիլյամ Ռոտեմացին Էքսմուրի ստյուարդ է եղել Հյուսիսային Պեթերթոնում։ Նեկտո Ուոլթերը և Ռոբերտը Էքսմուրի տեսուչներ էին, ովքեր ներկա էին եղել XIII-րդ դարում Ֆորդ աբայությանը պարգևի փոխանցմանը[37]։ Էլիզաբեթ Լուկարի եղբայր՝ Ուիլյամ Լուկարը, անտառապետ է եղել 1422-1461 թվականներին։ Ուիլյամ դե Բոտրո բարոնը 1435 թվականին՝ Ռիչարդ Պլանտեգենետից, ստացավ Էքսմուրի և Ներոշի ամրոցի ցմահ տեսուչի կոչումը։ Շախմատաին տախտակի պալատի որոշմամբ՝ 1608 թվականին, սեր Հյու Փոլարդը դարձավ գլխավոր անտառապետը[38]։ Ջեյմս Բաթլերը Էքսմուրի անտառի պահապանն էր 1660-1661 թվականներին[39]։ Ջեյմս Բուվեն անտառապետ էր XVII-րդ դարում։ Անտառի վերջին տեսուչը եղել է, կամ Ռիչարդ Աքլենդը (անգլ.՝ Sir Richard Acland), կամ սըր Թոմաս Դայկ Աքլենդը (անգլ.՝ Sir Thomas Dyke Acland), ով այդ պաշտոնին էր մինչև 1818 թվականը։

Բրդի առևտուր խմբագրել

 
Դանսթերի մանվածքի շուկան (կառուցվել է 1609 թվականին) և Դանսթերի ամրոցը

Էքսմուրը Ուիլլիթոնի և Ֆրիմաններզի մասն է եղել[40]։

Միջնադարում բուրդ ստանալու նպատակով ոչխարաբուծությունը ու բրդի առևտուրը դարձան այս տարածաշրջանի տնտեսության գերիշխող ուղղությունները։ Բուրդը մանում էին հեռավոր ֆերմաներում, իսկ առևտրականները մանված բուրդը տալիս էին ներկելու, քաղաքներում բացելով հատուկ բրդի վերամշակման արհեստանոցներ, մասնավորապես Դանսթեր քաղաքում։ Հողատարածքները սկսեցին ցանկապատել և 17-րդ դարից սկսեցին առաջանալ ոչխարաբուծական խոշոր ֆերմաներ[41]։ 16-17-րդ դարերում հեռավոր տարածքների ֆերմերներին տվեցին բազմաթիվ արոտավայրեր։ Սրա պատճառով ծագեցին վեճեր. օրինակ՝ ինչ քանակությամբ կենդանիներ է թույլատրվում պահել տվյալ տեղամասում։ 17-րդ դարում, երբ Անտառապետը Ջեյմս Բուվեն էր, նրա տունը միակն էր ամբողջ անտառում և այդպիսին մնաց հաջորդ 150 տարիներին[42]։ 1818 թվականին՝ երբ թագավորական անտառը վաճառվեց, Ջոն Նայթը (անգլ.՝ John Knight) գնեց այդ տունն ու ֆերման 50 0000 ֆունտ ստերլինգով։ Նա այս տեղամասը վերածեց գյուղատնտեսական հանդավայրի[41]։ Ջոնն իր բարեկամների հետ տարածքի կենտրոնական մասերում կառուցեց բազմաթիվ ֆերմաներ։ Նա կառուցեց նաև 35,4 կիլոմետր երկարությամբ խճաքարային ճանապարհ, որը ձգվում էր մինչև Սիմոնսբատ։ Տեղանքի շուրջ՝ կառուցեց նաև 46,7 կիլոմետրանոց պատ, որի մեծ մասը պահպանվել է առ այսօր[43]։

19-րդ դարի կեսերին Բարլ գետի մոտ հանքահոր բացվեց, որը ստացավ Ուիլ-Մարիա (անգլ.՝ Wheal Maria) անունը։ Հետագայում այս անունը փոխարինվեց Ուիլ-Էլայզա (անգլ.՝ Wheal Eliza) անունով[44]։ 1845-1854 թվականներին այստեղից պղինձ էին արդյունահանում, այնուհետև երեք տարի երկաթ, սակայն առաջին նամանտիպ աշխատանքները կարող էին եղած լինել դեռ 1552 թվականին։ Սիմոնսբատում մինչ այսօր էլ գործում է Վիկտորիայի դարաշրջանի վերականգնված փայտասղոցարանը։ 1992 թվականի ջրհեղեղից հետո, այն գնեց ազգային պարկը և այսօր այնտեղ պատրաստվում են նշաններ, դարպասներ, կամուրջներ և այլ իրեր[45]։

Էկոլոգիա խմբագրել

 
Կեդդոու Կումի առվակներ

Բացի բնական անմշակ հողատարածքներից՝ Էքսմուրում հատուկ կարգավիճակ ունի ևս 2 տարածաշրջան։ Առաջինը Հյուսիսիային Էքսմուրն է, որն ունի 12005 հեկտար տարածք[46]։ Սրա մեջ մտնում են Դանքերի-բիկոնը և Հանիկատը, Հորներ գետը (ըստ«Nature Conservation Review»-ի Մեծ Բրիտանիայի՝ պահպանման համար, առավել կարևոր տեղերից)։ Երկրորդը Չայնզն է, որը մտնում է «Geological Conservation Review»-ի մեջ։ Չայնզն իրենից ներկայացնում է յուրօրինակ հարավարևմտյան լանդշաֆտ։ Նրա տարածքում կա նախնադարյան անտառ, չմշակվող ամայի տարածքներ և բարձրադիր ճահիճներ[47]։ Սարահարթում բնակվում են բազմաթիվ թռչուններ, ինչպես նաև այստեղ են ապրում Մեծ Բրիտանիայում հազվագյուտ թիթեռի կաշվեկեր ատալի տեսակը։ Չայնզը յուրօրինակ է իր քարաքոսային բուսականությամբ և տորֆով, որն իր մեջ պարունակում է պալինոլոգիայի համար կարևոր նմուշներ[47]։

Հարավային Էքսմուրն ավելի փոքր է տարածքով՝ 3132,7 հեկտար։ Սրա մեջ մտնում է Բարլ գետը և իր վտակները, որոնց մեջ ապրում են ստորջրյա բույսեր, օրինակ՝ բյուրատերևուկը (լատին․՝ Myriophyllum)[48]: Հարավային Էքսմուրում կան ոչ մեծ կիսաբնական անտառներ, այդ թվում նաև նախնադարյան անտառներ։ Ամենից տարածված ծառատեսակներից է ոսկեգույն կաղնին։ Կան հազվադեպ հանդիպող թփեր։ Գետնային ֆլորայի տեսակներն են՝ բյուրատերևուկ, հապալասի մրտենական (լատին․՝ Vaccinium myrtillus) և մամուռների տարբեր տեսակներ։ Չմշակվող հողատարածքներում բնակվում են բազմաթիվ թռչուններ, դրանցից են՝ սևագլուխ և մարգագետնային չքչանը (լատին․՝ Saxicola rubetra): Մամուռներն աճում են քարե պատերին և քարերի վրա։ Թռչունների որոշ տեսակներ բնակվում են թփուտներում և հավամրգու մացառուտներում։ Ծառերի վրա ապրում են շեգլին, կանեփնուկը, մեծ ճուռակը և սև ագռավը[49]։

Բուսականություն խմբագրել

Վայրի հավամրգին և մամուները ծածկում են Էքսմուրի մոտ քառորդ մասը[12]։ Որոշ ճահճացած տեղամասեր ծածկված են խոտերով և բոշխերով, մյուս տեղամասերում գերակշռում է հավամրգին։ Որոշ տեղամասերում հավամրգին նաև մշակում են։ Անտառների տարածքը 3000 հեկտար է, որտեղ աճում են լայնատերև ծառեր՝ կաղնի, հացենի, տիզենի և մերկասերմեր[50]։ Մեծ Բրիտանիայի ամենաբարձր կեչին, որն ունի ծովի մակարդակից 350 մետր բարձրություն, աճում է Սիմոնսբատում[2]։ Այստեղ աճում է նաև սնձի ամենաքիչը երկու տեսակ՝ Sorbus subcuneata և Sorbus 'Taxon D', որոնք ուրիշ ոչ մի տեղ չեն հանդիպում[13]։ Անտառներում աճում են բազմաթիվ քարաքոսեր, մամուռներ և պտերներ։ Էքսմուրը միակ տեղն է, որտեղ աճում են Biatoridium delitescens, Rinodina fimbriata և Rinodina flavosoralifera, իսկ վերջինը աճում է միայն մի ծառի վրա[51]։

Ծաղկած հավամրգիներ
Քարաքոս քարի վրա
Գնարբուկներ գետի ափին
Անտառ Ուիսթլանդպաունդսկի ջրամաբարի մոտակայքում
Պտերանման

Կենդանական աշխարհ խմբագրել

Էքսմուրում ոչխարաբուծությամբ են զբաղվում դեռևս 3000 տարի առաջվանից, այս կենդանիներն արածում են տարածքի մեծ մասում։ Ավանդական ցեղատեսակներն են՝ էքսմուրյան կոտոշավոր, չեվիոտ, մոխրագլուխ և սպիտակագլուխ դարտմուրյան ոչխարները։ Այստեղ բուծում են նաև դևոնյան մսատու կովեր։ Էքսմուրում ազատության մեջ ապրում են պոնիների աշխարհի ամենահին ցեղատեսակներից մեկը՝ կիսավայրի էքսմուրյան պոնիների տեսակ։ Սա անշուշտ ձևավորված ցեղատեսակ է, որը կարող է եվրոպական վայրի ձիու ամենամոտ ազգականը լինել։ Տարին մեկ անգամ պոնիներին բռնում են, նշումներ և հետազոտություններ կատարում։ Էքսմուրի վերջին տեսուչ՝ Ռիչարդ Աքլենդը հրամայում է բռնել 30 առանձնյակներ և ստեղծում է Ակլենդյան հոտը, որն այսօր կոչվում է Յակորային (անգլ.՝ Anchor Herd)[52]: Սրանց անմիջական հետնորդներն ապրում են ազատության մեջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Էքսմուրը դարձավ ուսումնական պալիգոն և պոնիները գրեթե վերացան։ Ընդամենը 50 առանձնյակ վերապրեց պատերազմը[53]։ Պոնիները համարվում են վերացող տեսակ։ 2011 թվականին Մեծ Բրիտանիայում ապրում էր 390 հատ պոնի, որոնք կարող էին բազմանալ։ 2006 թվականին Աշուիկայում սկսվեց կառուցվել Կենտրոն էքսմուրյան պոնիների համար, որն ուներ 60 հեկտար տարածք[54]։

Հանդերում բնակվում են եղնիկներ, որոնց կարելի է վաղ առավոտյան նկատել հեռավոր բլուրներում։ Էքսմուրի կայսրը Մեծ Բրիտանիայի ամենամեծ գազանն էր, մինչև 2010 թվականը երբ նրան սպանվեց որսորդի գնդակից[55][56][57][58]։ Չմշակվող հողատարածքներում բնակվում են բազմաթիվ թռչուններ՝ աղավնաբազե, սապսան, մեծ կրոնշնեպ, օլյապ, սպիտակախածի կեռնեխ և այլն։ Lagopus lagopus scotica և Lyrurus tetrix տեսակները Էքսմուրում վերացել են։ Հավանաբար այն պատճառով, որ բնակության համար հարմար տարածքները պակասել են, ինչպես նաև մարդկանց հասցրած անհանգստության հետևանքով[59][60]։

Էքսմուրյան պոնիներ
Ազնվացեղ եղնիկներ
Ոչխարներ Տվայնֆորդում
Ճանճը ծաղկի վրա։ Դանսթեր

Գազան

Էքսմուրի գազանը իբր Էքսմուրում ապրող հսկայական կատվազգիների ներկայացուցիչ է[61]։ Խոշոր կատվազգու մասին լուրերը առաջին անգամ գրանցվել են 1970-ական թվականներին, բայց այս պատմությունը զանգվածային հնչեղություն ստացավ 1983 թվականին, երբ Սաուտ Մոլթոնից մի ֆերմեր հայտարարեց, որ իր հոտից անցած ամսվա ընթացքում 100 ոչխար է անհետացել և բոլորի դեպքում վնասված է եղել կոկորդը։ Հավանական է, որ «Գազանը» ազատ արձակված հովազ կամ կատվառյուծ է, որից ազատվեցին այն բանից հետո, երբ ուժի մեջ մտավ խոշոր կատվազգիներ պահելն արգելող օրենքը։ «Բրիտանական մեծ կատվազգիներ» միությունը 2006 թվականին հայտարարեց, որ Դևոնից մի ֆերմեր գտել է կատվառյուծի գանգ։ Այնուամենայնիվ Շրջակա միջավայրի, պարենամթերքի և գյուղատնտեսության նախարարությունը հաղորդեց այն մասին, որ նմանատիպ հայտարարությունները չունեն լուրջ հիմք[62]։

Ղեկավարում խմբագրել

Ազգային պարկում, որի տարածքի 71 տոկոսը գտնվում է Սոմերսեթում, իսկ 29 տոկոսը Դևոնում[63], մշտապես ապրում է 10 600 մարդ[13]։ Տարածքի մոտ 3/4-ը գտնվում է մասնավոր սեփականության տակ, իսկ սեփականատերերը ապրում են այս տարածքներում՝ ոչ մեծ կալվածքներում։ Խոշոր հողատերերից են՝ Ազգային ֆոնդը (տարածքի 10 %-ը) և Ազգային պարկերի գործակալությունը (անգլ.՝ National Park Authority) (7 %): Մնացած տարածքները պատկանում են Անտառային տնտեսության հանձնաժողովին և «Crown Estate»-ին։ Խոշորագույն մասնավոր սեփականատերը «Badgworthy Land Company» կազմակերպությունն է, որը զբաղվում է նաև եղնիկների պոպուլյացիայով[64]։

1954 թվականից տեղի ղեկավարումն իրականացվում է շրջանային խորհուրդների ուժերով, որոնք Էքսմուրի սոցիալական և տնտեսական բարեկեցության պատասխանատուն են։ 1997 թվականից բնության և մշակութային ժառանգության պահպանությունը, այդ թվում պատմական տեսքի պահպանությունը, իր վրա վերցրեց «Exmoor National Park Authority»[65][66]:

«Park Authority»-ը պետության դրամաշնորհների տեսքով ստանում է ֆինանսավորման 80 %-ը։ «Park Authority» կոմիտեի մեջ մտնում են ծխական և շրջանային խորհուրդներ, սրա մեջ ներառվում են նաև տեսուչները, կամավորները և տեղի մի քանի աշխատակիցներ։ Նրանք իրականացնում են տարբեր աշխատանքներ, որի մեջ մտնում են ճանապարհների սպասարկումը, ցանկապատերի կառուցումը, մաքրությունը, պատերի կառուցումը, մոլախոտերի դեմ պայքարը և անվտանգության ապահովումը[67]։ Ֆերմերները պնդում են, որ պայմանավորված՝ հատուկ գիտական նշանակություն ստացած կարգավիճակի հետ, որոշ սահմանափակումներ անօգուտ կամ անարդյունավետ են։ Սրա պատճառով վեճեր են առաջանում նրանց և անձնակազմի միջև[68]։

Սպորտ և զվարճալիքներ խմբագրել

Չնայած նրան, որ 2004 թվականին Մեծ Բրիտանիայում արգելվեց շներով որսը, Էքսմուրի որսորդները պայքարում են այդ արգելքը հանելու համար[69]։ Բրեթթոն Ֆլեմինգում և Հանիկատ տեղամասի մոտ գարնանը անց են կացվում սիրողական արգելքներով ձիարշավներ։ Բացի ագելքներով ձիարշավներից, Էքսմուրում անցկացվում են նաև ազնվացեղ հեծկան ձիերի մրցումներ և պոնիների մրցարշավներ[70]։

Հետիոտն զբոսանքների սիրահարների համար, Էքսմուրում ստեղծվել է մի քանի արահետ, օրինակ՝ Քոլրիջը, որը կրկնում է պոետ Սամուել Քոլրիջի ճանապարհը իր տնից Փորլոք[71]։ Արահետը սկսվում է Կունտոկ հիլզում, գնում է Բրենդոն հիլզ և հատվում է ազգային պարկի հետ Դանկերի բիկոնի մոտ, իսկ հետո վերջանում է Փորլոքում։ «Two Moors Way» արահետը ընկած է Այվիբրիջից (հարավային Դևոն) մինչև Լինմաութ (կոմսության հյուսիսային ափամերձ մաս)։ Արահետը հատում է և Դարտմուրը, և Էքսմուրը[72]։ Վերը նշված արահետները հատվում են «South West Coast Path» արահետի հետ, որը երկրի ամենաերկար հետիոտն արահետն է։

Տեսարժան վայրեր խմբագրել

Էքսմուրում կան ազգային նշանակության 208 կոթող և 16 արգելոց[73]։ Մեկ տարվա ընթացքում այստեղ այցելում է մետ 1,4 միլիոն մարդ։ Բազմաթիվ այցելուներ Էքսմուր են գալիս անցնելու հավամրգիի հանդերով և հետիոտն արահետներով։ Լինթոնից Լինմութ ափով գնում է Ֆունիկուլյորը, իսկ Լինթոնից մինչև Վուդի բեյ կա երկաթուղի[74]։ Ափով ավելի հեռու տեղակայված է Փորլոք ծովափնյա հանգիստ քաղաքը, որի մոտ գտնվում են ճահճային աղուտը և «Porlock Weir» նավահանգիստը։ Հին Ուոտչեթ քաղաքում կա նավակների նավահանգիստ, իսկ հուլիս ամսին այնտեղ անց է կացվում դիմակահանդես[75][76]։

Ցամաքային տեսարժան վայրերը սովորաբար գտնվում են փոքր քաղաքների, գյուղերի կամ գետահովիտների մոտ, օրինակ՝ Թարր սթեփսը և Կաթկումի մոտ գտնվող Ձնծաղիկի հովիտը (անգլ.՝ Snowdrop Valley), որը փետրվարին ամբողջությամբ ծածկվում է ձնծաղիկներով[77]։ Ութիփուլը նույնպես տեղակայված է գետահովտում, այս գյուղով է անցնում «Two Moors Way» արահետը[78]։ Դանսթերի տեսարժան վայրերից են[79]՝ ամրոցը, մենաստանը[80], աղավնատունը, մանվածքի շուկան[81], իջևանատունը[82], կամուրջը, հողմաղացը և երկաթուղու կայարանը։

Մի շարք գրական ստեղծագործություններում նկարագրվող իրադարձությունները Էքսմուրում են տեղի ունենում, օրինակ՝ Լորանի Դուն նովելում և Մարգարթ Դրեբբլի «Witch of Exmoor» հեքիաթում։ Ազգային պարկը երկու անգամ ցուցադրվել է «Seven Natural Wonders» հաղորդման շրջանակներում։

Նշումներ խմբագրել

  1. Ի դեպ դևոնյան անվանումը գալիս է համանուն կոմսության անունից, որտեղ տեղակայված է Էքսմուրը:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Rawle, Edwin John. Annals of the Ancient Royal Forest of Exmoor, Taunton, 1893, стр. 102(անգլ.)
  2. 2,0 2,1 2,2 «Moor Facts». Exmoor-nationalpark.gov.uk. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
  3. Карта Юго-Западных Характерных природных областей на www.naturalengland.org.uk (անգլ.)
  4. Эксмур на www.naturalengland.org.uk (անգլ.)
  5. 145 Эксмур на www.naturalengland.org.uk (անգլ.)
  6. «Exmoor National Park Authority». Everything Exmoor. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 31-ին.
  7. «Geology» (PDF). Exmoor National Park. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 31-ին.
  8. «Exmoor and the Quantocks» (PDF). Natural England. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30-ին.
  9. «Somerset Geology» (PDF). Good Rock Guide. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 6-ին.
  10. «Glenthorne» (PDF). Natural England. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30-ին.
  11. «Geology». Exmoor National Park. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30-ին.
  12. 12,0 12,1 «Landscape of Exmoor National Park». Everything Exmoor. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 31-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 «Moor Facts». Exmoor National Park. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30-ին.
  14. «Exmoor Coast». Exmoor Park. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 31-ին.
  15. «Exmoor Coastal Heaths» (PDF). English Nature. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 12-ին.
  16. «Flying High». BBC. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 3-ին.
  17. «The Exmoor Coast Traverse». Exmoor Walker. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 28-ին.
  18. «Long distance footpaths in Britain: Southwest England». Xs4all.nl. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 1-ին.
  19. «South West Coast Path National Trail». Britainexpress.com. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 1-ին.
  20. «Coastline close to Exmoor National Park». Exmoor Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 31-ին.
  21. 21,0 21,1 «Water on Exmoor – Filex 7». Exmoor National Park. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30-ին.
  22. «Exmoor National Park». Equine Tourism. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 7-ին.
  23. «Coastal walk – Heddon Valley & Woody Bay, Exmoor, North Devon Coast» (PDF). National Trust. Վերցված է 2008 թ․ հունվարի 1-ին.
  24. «Watersmeet». National Trust. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 1-ին.
  25. «About south-west England». Met Office. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 21-ին.
  26. «Weather Stations». UKMO. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  27. «Nettlecombe Climate». UKMO. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 9-ին.
  28. Fyfe, R.M.; Brown, A. G.; Rippon, S. J. (2003). «Mid- to late-Holocene vegetation history of Greater Exmoor, UK: estimating the spatial extent of human-induced vegetation change». Vegetation History and Archaeobotany. 12 (4): 215–232. doi:10.1007/s00334-003-0018-3. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 29-ին.(չաշխատող հղում)
  29. 29,0 29,1 «The history of Exmoor». Exmoor National Park. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 31-ին.
  30. 30,0 30,1 «Ancient Exmoor». Holiday Exmoor. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 29-ին.
  31. «Tarr Steps». Images of England. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 9-ին.
  32. «Holwell Castle». North Devon Archaeological Society. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 3-ին.
  33. «Holwell Castle, Parracombe». The Gatehouse. Վերցված է 2008 թ․ հունվարի 3-ին.
  34. Golding «Wrotham, William of (d. 1217/18)» Oxford Dictionary of National Biography
  35. Tustian, Brian, The Manor of Bolham(չաշխատող հղում) (Blackdown Hills
  36. «Victoria County History, Somerset, Vol.3, 1974, Ilchester, pp.179–203».
  37. Cartulary of Forde Abbey, 1998
  38. For an explanation of the Duke of York’s tenure, inherited from the Mortimers, see Hamilton, Archibald. The Red Deer of Exmoor, 1906, Chapter 12, The Forest of Exmoor under the Plantagenets and Tudors Արխիվացված 2014-03-09 Wayback Machine, pp.190-210
  39. «Cracroft's Peerage». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  40. «Somerset Hundreds». GENUKI. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 23-ին.
  41. 41,0 41,1 Havinden, Michael (1982). The Somerset Landscape. The making of the English landscape. London: Hodder and Stoughton. էջեր 126–129. ISBN 0-340-20116-9.
  42. «Simonsbath House Hotel». Images of England. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 27-ին.
  43. «Simonsbath». Whatsonexmoor. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30-ին.
  44. «Wheal Eliza mine, NE of Simonsbath, Exmoor». Somerset Historic Environment Record. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 27-ին.
  45. «Exmoor National Park: Simonsbath sawmill» (PDF). A Landscape Legacy: National Parks and the historic environment: English Heritage. էջ 14. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 31-ին.
  46. «North Exmoor» (PDF). English Nature. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 19-ին.
  47. 47,0 47,1 «North Exmoor» (PDF). English Nature. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 19-ին.
  48. «South Exmoor» (PDF). English Nature. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 20-ին.
  49. «South Exmoor» (PDF). English Nature. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 20-ին.
  50. «Working Woods and Forests». Exmoor National Park. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 31-ին.
  51. «EXMOOR: DID YOU KNOW?». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին. «A lichen, Opegrapha fumosa, is also thought to be endemic. Exmoor is the only national location for the lichens Biatoridium delitescens, Rinodina fimbriata and Rinodina flavosoralifera, the latter having been found only on one individual tree.»
  52. «History». Exmoor Pony Centre. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 31-ին.
  53. «Exmoor Ponies- a dying breed?». BBC Somerset. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 3-ին.
  54. «New pony centre to support preservation of Exmoor ponies». Department for Environment, Food And Rural Affairs (South West). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 31-ին.
  55. Exmoor, Emperor Stag, shot dead. The Guardian, 25 October 2010.
  56. «Fury over Britain's largest wild animal shot dead». The Daily Express. 2010 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30-ին.
  57. U.K. furious over killing of majestic stag. The Toronto Star (Canada), 25 October 2010.
  58. Exmoor Emperor, Britain’s Largest Animal, Gunned Down In 'Trophy Hunt'. The Huffington Post (U.S.), 25 October 2010.
  59. «Good and bad news on Exmoor's birds». BBC. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 3-ին.
  60. Ballance, David K. and Gibbs, Brian D. (2003) The birds of Exmoor and the Quantocks
  61. «Exmoor National Park». BBC Science and Nature: Animals. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 15-ին.
  62. «Exclusive BBCS report reveals startling new evidence for big cats in Britain». British Big Cats Society. Վերցված է 2008 թ․ հունվարի 1-ին.
  63. «Somerset & Exmoor National Park Joint Structure Plan». Somerset County Council. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 31-ին.
  64. «Geography of Exmoor – Filex 4». Exmoor National Park. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30-ին.
  65. «Who runs the authority». Exmoor National Park. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 31-ին.
  66. «Exmoor National Park NMP». English Heritage. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30-ին.
  67. «Working with us». Exmoor National Park. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 31-ին.
  68. «Exmoor Moorland Landscape Partnership». Exmoor National Park. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 31-ին.
  69. O'Rourke, PJ (2007 թ․ օգոստոսի 17). «Goodwill Hunting». The Guardian. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 7-ին.
  70. «Exmoor huntsman case delayed». Horse and Hound. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 7-ին.
  71. MKH Computer Services Ltd. «Coleridge Way — LDWA Long Distance Paths». Ldwa.org.uk. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 1-ին.
  72. «The Coleridge Way». The Coleridge Way. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 3-ին.
  73. «National Park Facts and Figures». National Parks. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 5-ին.
  74. The Lynton & Barnstaple Railway Magazine published by The L&BR Trust. Various editions
  75. «Carnival is given 2006 reprieve». BBC. 2005 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 21-ին.
  76. «Watchet Carnival (Homepage)». Watchet Carnival. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 8-ին.
  77. BBC. «Exmoor's Snowdrop Valley». Վերցված է 2008 թ․ հունվարի 1-ին.
  78. «Two Moors Way». Devon County Council. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 1-ին.
  79. «Dunster Castle and gatehouse». Images of England. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 28-ին.
  80. «Priory Church of St George». Images of England. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 28-ին.
  81. «Yarn Market». Images of England. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 28-ին.
  82. «The Luttrell Arms Hotel». Images of England. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էքսմուր» հոդվածին։