Էքս (անգլ.՝ Eхе), գետ Անգլիայում։ Հոսում է Սոմերսեթ և Դևոն կոմսությունների տարածքում։ Երկարությունը 88 կմ է։

Էքս
Բնութագիր
Երկարություն88
Ավազանի մակերես1500 կմ²
ԱվազանԼա Մանշ
Ջրի ծախս15,89
Ջրահոսք
ԱկունքԷքս Հեդ
Ակունքի տեղակայում51.1592/-3.7867
Բարձրություն440 մ
ԳետաբերանԼայմ
Գետաբերանի տեղակայումԷքսմուտ
Բարձրություն0 մ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերRiver Batherm?, Բարլ, River Creedy?, River Culm? և River Haddeo?
ԵրկիրՄեծ Բրիտանիա
ԵրկրամասԴևոն կոմսություն
ՋրահավաքEnglish Channel basin?

Սկիզբ է առնում Էքսմուտի բարձունքից, Բրիստոլի ծոցից 8,4 կմ հարավ։ Սկզբում հոսում է հարավ-արևելք, ապա՝ հարավ։ Էքսմուտի հարավային ափից գետը թափվում է Լա Մանշ ծովածով։ Ձախ վտակներն են՝ Կալմը, Կլիստը։ Աջ վտակները՝ Բարլն ու Կրիդին։

Պատմություն խմբագրել

Գետի անվանումը առաջացել է կելատական «Isca» բառից, որը թարգմանվում է որպես «ջուր»[1]։ Գետի անունից է առաջացել Էքստեր, Էքսմուտ, Էքսֆորդ, Էքսվիկ, Էքստոն, Էքսբրիջ և շատ այլ քաղաքների անվանումները։

Միջին դարում գետը ունեցել կարևոր տնտեսական նշանակություն։ Շրջանի առաջին արդյունաբերական քաղաքը գտնվում է գետի արևտյան մասում։ Այդ շրջանում կառուցված են արդյունաբերությունը խթանող բազմաթիվ կառույցներ՝ ջրաղացներ և այլն։ 1563 թվականին գետի վրա է կառուցվել Էքստեր քաղաքը։

Գետի բնակիչներ խմբագրել

Մակընթացությունների և տեղատվություների ժամանակ գետի լայնարձակ ափերին մնում է շատ մեծ քանակությամբ տիղմ, որը ճահճային թռչունների սնուցման կարևոր աղբյուր է։ Գետի գետաբերանը տեղի քարադրանմաններ ձմեռման վայրն է։ Գետում են բնակվում Կումժա և Հարիուս ձկնատեդակները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Eilert Ekwall. The Concise Oxford Dictionary of English Place-names. — Oxford, 1981. — ISBN 0-19-869103-3.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էքս (գետ)» հոդվածին։