Բացել գլխավոր ցանկը


Triassic Utah.JPG

Մթնոլորտի և ջրի հետ շփվող ապարները, անգամ կարծր լավան և գրանիտը, աստիճանաբար հողմահարվում են։ Ջուրը թափանցում է հանքաքարի հատիկների արանքներն ու քիմիական ռեակցիայի մեջ մտնելով ապարի հետ՝ քայքայում այն։ Հողմահարված ապարի մասնիկները քշվում են անձրևաջրով կամ քամիներով և ընկնում այլ վայրեր։ Նոր տեղում ձևավորվում են նստվածքների շերտեր, որոնց վրա կարող են ավելանալ նորերը։ Դրանց մեջ կարող են պարունակվել նաև օրգանական նյութեր՝ բույսերի և մեռած կենդանիների մնացորդներ։ Ի վերջո, նստվածքները կարծրանում և խտանում են։ Ստորգետնյա ջուրը ներծծվում է նստվածքի մեջ և ձևավորում հանքաքարեր, որոնք նստվածքի մասնիկները սոսնձում են իրար։ Այդպես նստվածքը քարանում է (դառնում է ապար)։ Այժմյան նստվածքների կազմավորումը հասկանալով՝ հնարավոր է վերականգնել անցած ժամանակների միջավայրի հնամիջավայրի պատկերը և ստեղծել հնաշխարհագրական քարտեզներ, որոնք պատկերում են միլիոնավոր տարիներ առաջ գոյություն ունեցած ցամաքային զանգվածների աշխարհագրությունը։

ԱվազահանքԽմբագրել

Անգլիայում գտնվող այս ավազահանքի շերտերը շուրջ 100 միլիոն տարեկան են և նստել են ծովի ծանծաղուտում՝ ալիքի բարձրությունից փոքր-ինչ ցածր։ Ավազաքարի շերտերը ծածկվել են մոխրագույն գլաքարային կավով։ Արդյունահանված ավազն օգտագործվում է որպես վազքուղիների և գոլֆի հրապարակների ծածկույթ, ինչպես նաև՝ խմելու ջրի զտանյութ։

ԱվազաքարԽմբագրել

Այս ավազաքարը կազմող ավազահատիկները նման են ժամանակակից անապատների ավազի հատիկներին։ Հատիկները տեսանելի են նույնիսկ առանց խոշորացույցի։ Ավազաքարի նմուշի մեջ կարող են լինել տարբեր գույներ և զանազան շերտեր։ Սկզբնական ավազի շերտերը կարող են ձևավորված լինել անապատային քամու շնորհիվ, որն ավազահատիկները տեսակավորում է ըստ չափերի և խտությունների։ Որոշ ավազաքարերի գունավոր շերտերում երևում են հանքաքարերի հատիկներ։ Այդ հանքաքարերն ավելի ծանր են սովորական ավազահատիկներից, և երբեմն կուտակվում են առանձին շերտերում։

Ինչպես է գոյանում նստվածքըԽմբագրել

Հին ապարների բեկորները նստվածք են կազմում։ Հեղեղի ժամանակ հորդ անձրևը թուլացնում է լեռնալանջերի հողմահարված ավազը և մանրախիճը։ Հողին խառնված՝ այս փուխր նստվածքը հեղեղի հետ քշվում է և նստում, երբ ջրի հոսքը թուլանում է։ Հեղեղի ժամանակ գետի ջուրը միշտ պղտոր է և գունավորված նստվածքներով, որոնք տիղմի, ավազի, գետաքարի խառնուրդ են։

Արտաքին հղումներԽմբագրել