Կանեփնուկ (լատին․՝ Carduelis cannabina), սերինոսների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։ Մարմնի երկարությունը 13,5 սմ է, թևերի բացվածքը՝ 21-25,5 սմ։ Կտուցը մոխրավուն է։ Բնադրման շրջանում հասուն արուի ճակատին և կրծքին կան կարմիր հատվածներ։ Գլուխը բաց մոխրագույն է, մեջքը, թևավերևը՝ դարչնագույն-նարնջագույն։ Էգի փետրածածկն ավելի դարչնագույն ու խայտավոր է, կարմիր հատվածները բացակայում են։

Կանեփնուկ
Կանեփնուկ
Carduelis cannabina
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Սերինոսներ
Լատիներեն անվանում
Carduelis cannabina
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Արտաքին տեսք խմբագրել

Երիտասարդը վերևից նարնջագույն-դարչնագույն է, ներքևից՝ աղոտ սպիտակ, գլուխը, մեջքը, կուրծքը և մարմնի կողքերը՝ մուգ խայտերով։ Հետբնադրման շրջանում վարքը երամային է։ Գարնանը արուները մեծ «երգչախմբեր» են կազմում արշալույսին։ Ամռանն առանձին անհատներ երգում են՝ թփուտների ծայրերին նստած։ Բնակվում է բաց թփուտային լանջերին և գետաձորերում՝ մինչև ենթալպյան գոտի, չուի ընթացքում՝ եղեգնուտներում, արհեստ, ծառատունկերում։ Սնվում է սերմերով, մանր անողնաշարավորներով։ Գարնանային վերադարձը, հարսանեկան զույգերը և արուների ակտիվ երգը՝ մարտի կեսերից մայիսի վերջ։

Բույն խմբագրել

Բույնը կառուցում է էգը՝ մարտի վերջից մայիսի ընթացքում (6-8 օր)։ Անբարենպաստ եղանակին կառուցումը ձգձգվում է։ Բույնը գավաթաձև է՝ ցողուններից, փետուրներից, բրդից, մազից, բուսական նրբախավից։

Բնադրում խմբագրել

Բնադրում է խիտ թփուտներում։ Ձվերը բներում հայտնվում են մարտի վերջից մինչև հունիսի վերջը։ Դնում է 18 մմ տրամագծով, բաց կապույտ՝ վարդագույն պտերով 4-6 ձու։ Թխսակալում է էգը՝ 13-14 օր։

Ձագեր խմբագրել

Ձագերը բներում հայտնվում են մայիսի 2-րդ տասնօրյակին։ Թռիչքին տիրապետող ձագերը գրանցվում են մայիսի 2-րդ տասնօրյակից մինչև հուլիսի սկիզբը։ Ձագերը հաճախ օձերի զոհ են դառնում։ Աշնանային երամները ձևավորվում են հուլիսի վերջից հոկտեմբեր։ Աշնանը խառը երամներում (200-300 թռչուն) մոլախոտերի և այլ բույսերի սերմեր են հավաքում հնձած դաշտերում։ Աշնանային չուն՝ մինչև նոյեմբերի առաջին օրերը։

Պատկերասրահ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանեփնուկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանեփնուկ» հոդվածին։