Բացել գլխավոր ցանկը
Տիզենի
Corylus avellana 0001.JPG
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Հաճարածաղկավորներ (Fagales)
Ընտանիք Կեչազգիներ (Betulaceae)
Ցեղ Տիզենի (Corylus)
L., 1753

Տիզենի կամ Տխլենի, տկողենի, պնդուկենի (լատ.՝ Corylus), կեչազգիների, տխիլազգիների ընտանիքին պատկանող թփեր, ավելի հազվադեպ՝ ծառեր։ Ստվերասեր են, բավականին պահանջկոտ հողի խոնավության նկատմամբ։ Բազմանում են սերմերով, վեգետատիվ ճանապարհով, մացառներով և անդալիսով։ Հայաստանում վայրի ձևով հանդիպում են երկու տեսակ՝ սովորական տխլենի և արջատխլենի։

ՆկարագրությունԽմբագրել

Ցողունի բարձրությունը հասնում է 4-8 մ-ի։ Բունը և կմախքային ճյուղերը հարթ են, մոխրագույն։ Տերևները խոշոր են, կլորավուն, թավոտ, մուգ կանաչ, ամբողջաեզր կամ մանր ատամնավոր, հերթադիր։ Ծաղիկները միատուն են։ Առէջային (արական) ծաղիկները երկար կատվիկներ են, վարսանդայինները (իգական)՝ երկծաղիկ ծաղկաբույլեր։ Ծաղկում է վաղ գարնանը։ Պտուղը միասերմ ընկույզ է՝ ծածկված բաց կանաչ պտղաբաժակով։ Տխլենին ջերմախոնավասեր է։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Ապրում է մինչև 80 տարի։ Տերևները հերթադիր և պարզ են։ Սերմն ունի էնդոսպերմ, շաքիլները յուղառատ են։

ՏարածվածությունԽմբագրել

Աճում է լեռնային գոտիների անտառներում, թփուտներում, գետափերին և ձորերում[1]։

ՆշանակությունԽմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են պտուղները, տերևներն ու ճյուղերի կեղևը[1]։ Պտղի թարմ միջուկը կիրառվում է հրուշակեղենի, քաղցրավենիքի արտադրության մեջ։ Պարունակում է ճարպեր (50-70 %), սպիտակուցներ (15-20 %), վիտամիններ, երկաթ և այլն։ Տխլենու կեղևում կան աղաղանյութեր (օգտագործվում է կաշվի աղաղման ժամանակ), փայտանյութից ստանում են նկարչական ածխամատիտ։

ԴասակարգումԽմբագրել

ՏաքսոնոմիաԽմբագրել
  ավելի շատ 7 ընտանիք (համաձայն APG II Համակարգի)   Ավելին 3 տեսակ  
         
  կարգ
Հաճարծաղկավորներ
    Ենթաընտանիք
'Պնդուկազգիներ
    f1
               
  բաժին
Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր
    Ընտանիք
Կեչազգիներ
    род
Տխլենի
   
             
  ավելի շատ 44 կարգի ծաղկավոր բույսեր
(համաձայնAPG II Համակարգի)
  1 ենթաըտանիք
(Համաձայն APG II Համակարգի)
  f2
     

ՏեսակներԽմբագրել

Հայտնի է 20, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ արջատխլենի (C. colurna) և տխլենի սովորական (C. avellana)։ Վայրի վիճակում տարածված է Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերում, իսկ մշակության մեջ Տխլենի սովորականի Աշտարակ և Ողջաբերդ սորտերը՝ Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում։ Տեսակներից են՝

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689