Ցանկությունների ծառ (Պատկերներ մինչհեղափոխական վրացական գյուղի կյանքից, վրաց.՝ ნატვრის ხე), 1976 թվականին Վրացֆիլմ կինոստուդիայում նկարահանված գեղարվեստական ֆիլմ, դրամա։

Ցանկությունների ծառ
վրաց.՝ ნატვრის ხე և ռուս.՝ Древо желания
Կադր «Ցանկությունների ծառ» ֆիլմից
Երկիր ԽՍՀՄ
Վրացական ԽՍՀ
Ժանրդրամա
Թվական1976
Լեզուվրացերեն
ՌեժիսորԹենգիզ Աբուլաձե[1]
Սցենարի հեղինակՌևազ Ինանիշվիլի
Թենգիզ Աբուլաձե
ԴերակատարներՍոֆիկո Ճիաուրելի, Կախի Կավսաձե, Ռամազ Չխիկվաձե, Լիկա Կավջարաձե, Զազա Կոլելիշվիլի և Գիվի Բերիկաշվիլի
ՕպերատորԼոմեր Ախվլեդիանի
ԵրաժշտությունԲիձինա Կվեռնաձե և Jakob Bobokhidze?
ԿինոընկերությունՎրացֆիլմ
Տևողություն108 րոպե
IMDbID 0075963
ԿինոՊոիսկID 46354

Թենգիզ Աբուլաձեի ֆիլմերի եռագրության երկրորդ ֆիլմն է («Աղոթք» - «Ցանկությունների ծառ» - «Զղջում»

Սյուժե խմբագրել

ՖԻլմը նկարահանվել է Գեորգի Լեոնիձեի նովելի մոտիվներով և պատմում է մինչհեղափոխական Վրաստանի գյուղի մասին։ Մարիտան սիրահարվում է իր համագյուղացուն՝ աղքատ Գեդիային։ Սակայն աղջկա հարազատներն ու գյուղի տանուտերը որոշում են աղջկան իր կամքին հակառակ ամուսնացնել հարուստ նախրապանի հետ։ Գեդիան վերադառնում է իր սիրելիի մոտ, և նրանք նորից հանդիպում են։ Այդ հանդիպման մասին իմանում են Մարիտայի ամուսնու ազգականները, և տանուտիրոջ կարգադրությամբ Մարիտային նստեցնում են ավանակի վրա, տանում գյուղի փողոցներով ու ցեխ շպրտում նրա վրա։ Չտանելով այդ անպատվությունը՝ աղջիկը մահանում է։ Մահանում է նաև Գեդիան։

Ֆիլմում նշանակալի դեր ունեն մինչհեղափոխական Վրաստանի գյուղի բնակիչների կենցաղը, գյուղի խելագարների ու կախարդների վառ կերպարները՝ «արիստոկրատ» Ֆուֆալան ու «փիլիսոփա» Բուբալան, ում ծաղրում են երեխաները։ Ֆիլմի վերնագիրը գալիս է խենթ Էլիոզից, ով ձմռային անտառում փորձում է գտնել կախարդական «ցանկությունների ծառը»։

Մրցանակներ խմբագրել

  • 1977 – Համամիութենական կինոփառատոնի գլխավոր մրցանակ
  • 1977 – «Ոսկե բիզոն» մրցանակ ռեժիսուրայի համար Թեհրանի VI միջազգային կինոփառատոնում[2]
  • 1978 – Հատուկ մրցանակ Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնում
  • 1979 – Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ[3]
  • 1979 – «Դավիթ դի Դոնատելլո» մրցանակ – արտասահմանյան լավագույն ֆիլմի համար, որ ցուցադրվել է Իտալիայում
  • 1988 – Լենինյան Մրցանակ – Թենգիզ Աբուլաձե

Դերերում խմբագրել

Քաղվածք խմբագրել

  • Երեք բան չկա աշխարհում. սանդուղք դեպի երկինք, կամուրջ՝ ձգված ծովերի վրա, և արդարություն մարդկային սրտում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել