Ալի Բաբայի և քառասուն ավազակների արկածները
«Ալի Բաբայի և քառասուն ավազակների արկածները» (հինդի՝ अलीबाबा और चलीस चोर, Alibaba Aur 40 Chor), գեղարվեստական ֆիլմ, որը 1979 թվականին համատեղ նկարահանվել է ԽՍՀՄ-ի և Հնդկաստանի կինեմատոգրաֆների կողմից։ Ֆիլմի հիմքում ընկած են արևելյան հեքիաթները։ Առաջին համատեղ աշխատանքն է ռեժիսորներ ազգությամբ ուզբեկ Լատիֆ Ֆեյզիևի և հնդիկ Ումեշ Մեխրայի (երկրորդ ֆիլմը 1984 թվականին նկարահանված «Լեգենդ սիրո մասին» ֆիլմն է)։
Ալի Բաբայի և քառասուն ավազակների արկածները հինդի՝ अलीबाबा और चलीस चोर | |
---|---|
![]() «Ալի Բաբայի և քառասուն ավազակների արկածները» ֆիլմի պաստառը | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | դրամա[1], ֆիլմ-հեքիաթ, արկածային ֆիլմ, ընտանեկան ֆիլմ և մարտաֆիլմ |
Հիմք | Ալի Բաբան և 40 ավազակները |
Թվական | 1980 և մայիս 1980 |
Լեզու | հինդի և ռուսերեն |
Ռեժիսոր | Umesh Mehra?[2] և Latif Fayziyev?[3] |
Դերակատարներ | Դհարմենդրա[2], Հեմա Մալինի[2], Prem Chopra?[2], Ռոլան Բիկով[2], Սոֆիկո Ճիաուրելի[2], Զինատ Աման[2], Konstantin Voinov?[3] և Մհեր Մկրտչյան |
Երաժշտություն | Ռահուլ Դև Բուրման |
Պատմվածքի վայր | Ասիա |
Կինոընկերություն | Ուզբեկֆիլմ |
Տևողություն | 153 րոպե |
ՍյուժեԽմբագրել
Ֆիլմ-հեքիաթը համեմված է մելոդրամայի, կատակերգության և մյուզիքլի տարրերով։ Այն նկարահանված է «1000 ու մի գիշեր» հեքիաթի մոտիվներով։ Լեգենդի հիմքում ընկած է աղքատ փայտահատ Ալի Բաբայի պատմությունը, որը գտավ աննկարագրելի մի հարստություն հեքիաթային անձավում, որտեղ բնակվում էին ավազակները։ Հեքիաթի գլխավոր թեման հարազատ եղբայրների միջև ծառացած կոնֆլիկտն է՝ անշահախնդիր ու ազնվաբարո Ալի Բաբայի և ընչաքաղց ու հիմար Քասիմի[4]:
Ֆիլմում գործողությունները կատարվում են մտացածին արևելյան Գուլաբադ քաղաքում, լեռներում, անապատներում[5]:
Ֆիլմի ստեղծումԽմբագրել
Ֆիլմը նկարահանվել է Հնդկաստանում և մի շարք խորհրդային երկրներում։ Բնապայման նկարահանությունները կատարվում են Սամարղանդում, Դուշանբեում և Տաշքենդում[6][7]: Գլխավոր դերերում ներառվեցին տարբեր ազգերի աստեղեր՝ հնդիկ, ռուս, հայ, ուզբեկ, վրացի, թուրքմեն, ղրղըզ:
Ձիերի հետ հնարքների տեսարանում նկարահանվեցին «Ղրղըզստանի ջիգիթներ» արտիստական խումբը, ղրղըզական կրկեսի դերասան Ուսեն Կուդայբերգենովը, մարզիկ Սուլթան Դիյկանբաևը և այլ կասկադյորներ Ղրղըզստանից[8][9]:
1980 թվականին ֆիլմը ԽՍՀՄ կինովարձույթում գլխավոր ֆիլմներից էր և զբաղեցնում էր 5-րդ տեղը. ֆիլմը այստեղ դիտեց շուրջ 52.8 միլիոն մարդ[10][11]: Հնդկաստանում ֆիլմը էկրաններին մնաց կես տարի անընդմեջ և մեծ բյուջե ապահովեց[12]: ԽՍՀՄ ամենամյա կինոփառատոնին Դուշանբեում ֆիլմն ստացավ մրցանակ՝ նկարչի աշխատանք անվանակարգում։
Հետաքրքիր փաստերԽմբագրել
- Դերասաններ Դհարմենդրան և Հեմա Մալինին, որոնք համապատասխանաբար խաղացին Ալի Բաբայի և Մարջինայի դերերը, իրական կյանքում ամուսիններ են[5][13]:
- Դերասան Ռոլան Բիկովը, ով ավազակի կերպար էր խաղում, և դերասանուհի Ելենա Սանեևան, ով անձավի հոգի էր խաղում, կրկին ամուսիններ էին իրական կյանքում։
- Չնայած ֆիլմը ընտանեկան է համարվում, սակայն նրանում առկա են սպանության և բռնության տեսարաններ։ Ի դեպ, ֆիլմում ոչ մի երեխա հանդես չի գալիս, միայն մի էպիզոդում նորածին է երևում ավազակներից մեկի ձեռքին։
ԴերերումԽմբագրել
Դերասան | Դերը |
---|---|
Դհարմենդրա | Ալի Բաբա |
Հեմա Մալինի | Մարջինա |
Ռոլան Բիկով | Աբու Հասան |
Զակիր Մուխամեջանով | Յուսուֆ |
Սոֆիկո Ճիաուրելի | Զամիրա |
Յակուբ Ախմեդով | Քասիմ |
Զինատ Աման | Ֆատիմա |
Խոջադուրդի Նարլիև | Համիդ |
Մհեր Մկրտչյան | Քարավանապետ Մուստաֆա |
Խամզա Ումարով | Ահմեդ |
Ջավլոն Խամրաև | Մուհամեդ |
Ելենա Սանեևա | Անձավի հոգին |
Մադան Պուրի | Ֆատիմայի հայրը |
Պրեմ Չոպրա | Շամշիր |
Պինչու Կապուր | Մարջինայի հայրը |
Ռ. Անանադ | Բժիշկ |
Ս. Դիվանով, Կ. Աբդուրեիմով | Ալիի բարեկամները |
Նկարահանող խումբԽմբագրել
- Սցենարիստներ՝ Շանտի Պրակաշ Բակշի, Բորիս Սաակով
- Ռեժիսորներ՝ Լատիֆ Ֆայզիև, Ումեշ Մեխրա[6][7]
- Օպերատորներ՝ Պիտեր Պերեյրա, Լեոնիդ Տրավիցկի
- Կոմպոզիտորներ՝ Ռահուլ Դև Բուրման, Վլադիմիր Միլով
- Նկարիչներ՝ Էմանուիլ Քալանթարով, Բաբուրաո Պոդար[14]
- Պարերի բեմադրիչ՝ Պ. Լ. Ռաջ
- Երգերի հեղինակ՝ Անանդ Բակշի
- Կադրից դուրս երգերը կատարում են՝ Աշա Բհոսլե, Լատա Մանգեշկար
ՍաունդթրեքԽմբագրել
# | Անվանում | Երգիչներ | Տևողություն |
---|---|---|---|
1. | «Jadugar Jadoo Kar Jayega» | Կիշոր Կումար , Աշա Բհոսլե | 5:25 |
2. | «Khatouba» | Աշա Բհոսլե | 6:29 |
3. | «Sare Shahar Mein» | Լատա Մանգեշկար, Աշա Բհոսլե | 4:45 |
4. | «Aaja Sar-E-Bazar» | Լատա Մանգեշկար | 5:04 |
5. | «Qayamat» | Լատա Մանգեշկար | 5:21 |
Տեխնիկական տվյալներԽմբագրել
- Գունավոր, լայնէկրան (հնդկական տարբերակ), սովորական ֆորմատ (խորհրդային տարբերակ), հնչյունային
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.imdb.com/title/tt0075653/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://www.imdb.com/title/tt0079749/
- ↑ 3,0 3,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Али-Баба и сорок разбойников. Арабская народная сказка
- ↑ 5,0 5,1 Приключения Али-Бабы и сорока разбойников — в Багдаде все спокойно
- ↑ 6,0 6,1 Умеш Мехра
- ↑ 7,0 7,1 2INDIA.RU / Искусство Индии / Умеш Мехра — 2india.ru
- ↑ Каскадеры — «Спецназ кино» " МЫ знаем — Gde.kg! афиша Бишкека, клубы Бишкека, досуг и отдых в Бишкеке
- ↑ «Агым», 01.10.07 — 15-бет: «Алты катын алган эмесмин»…•
- ↑ Приключения Али-Бабы и сорока разбойников — скачать бесплатно мультфильм
- ↑ Приключения Али-Бабы и сорока разбойников
- ↑ Латиф Файзиев / Latif Faiziyev фильмы, биография, фото и видео, обои — актеры и актрисы на сайте Видео.ru
- ↑ Хема Малини / Hema Malini: Краткая биография
- ↑ Km.Ru Энциклопедия Кино. Приключения Али-Бабы И Сорока Разбойников