Դաթա Թութաշխիա (ֆիլմ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դաթա Թութաշխիա (այլ կիրառումներ)
Դաթա Թութաշխիա (վրաց.՝ დათა თუთაშხია), 1977 թվականին «Վրացֆիլմ» կինոստուդիայում նկարահանված բազմասերիանոց (7 սերիա) գեղարվեստական հեռուստաֆիլմ։ Ֆիլմի սցենարը գրել է Ճաբուա Ամիրեջիբին իր համանուն վեպի հիման վրա[1][2]։
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա |
Թվական | 1977 |
Լեզու | վրացերեն |
Ռեժիսոր | Գիզո Գաբեսկիրիա Գիգա Լորթքիփանիձե |
Սցենարի հեղինակ | Ճաբուա Ամիրեջիբի |
Դերակատարներ | Օթար Մեգվինետուխուցեսի Նոդար Մգալոբլիշվիլի |
Օպերատոր | Տատյանա Լոգինովա Լևան Նամգալաշվիլի |
Երաժշտություն | Ջանսուգ Կախիձե Բիձինա Կվերնաձե |
Նկարիչներ | Կախի Խուցիշվիլի |
Կինոընկերություն | Վրացֆիլմ |
Տևողություն | 341 րոպե |
ՍյուժեԽմբագրել
Ֆիլմն էպիկական դրամա է ժողովրդական վրիժառու, աբրեկ Դաթա Թութաշխիայի մասին։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում մինչհեղափոխական Վրաստանում (մոտավորապես 1900-1910 թվականներին)։ Դաթա Թութաշխիան գյուղացի է։ Նա վիճում է իշխանությունների հետ ու դառնում ավազակ։ Դաթան թալանում է հարուստներին ու պաշտպանում աղքատներին։ Դաթա Թութաշխիայի հակապատկերն է նրա զարմիկը՝ գնդապետ Մուշնի Զարանդիան, ով զինվորականի ու պետական ծառայողի փայլուն կարիերա ունի։ Նրանց հակամարտությունն էլ վեպի հիմնական սյուժետային գիծն է։ Տարբեր մարդիկ ու ուժեր փորձում են Դաթային գրավել իրենց կողմը, ստիպել զբաղվել քաղաքականությամբ, սակայն Դաթան ամեն կերպ ձգտում է պահպանել իր ազատությունն այս դաժան աշխարհում։
ԴերերումԽմբագրել
- Օթար Մեգվինետուխուցեսի - Դաթա Թութաշխիա
- Գեորգի Խարաբաձե - Կազա Չխեթիա
- Օթար Զաուտաշվիլի - կալանավոր
- Բուխուտի Զաքարիաձե - Դուրու
- Սեսիլիա Թաղայշվիլի - Ասինետա
- Դավիթ Աբաշիձե - Սետուրի
- Լևան Պիլպանի - Բոդգո Կվալտավա
- Իպոլիտ Խվիչիա - Բուլավա
- Լիա Էլիավա - Թիկո Օրբելիանի
- Օթար Կոբերիձե - Սախնով
- Գիվի Բերիքաշվիլի - Կոստա Դաստուրիձե
- Նոդար Մգալոբլիշվիլի - Չալա Սագանելիձե (6-րդ սերիա)
- Թենգիզ Արչվաձե - Մուշնի Զարանդիա
- Զուրաբ Կապիանիձե - Բեքար Ջեյրանիշվիլի
- Յուրի Յարվետ - կոմս Սեգեդի
- Ակակի Վասաձե - Կանդուրի
- Գուրամ Փիրցխվալա - Ռաժա Սարչիմելիա
- Իմեդա Կախիանի - Գոգի Ցուլաձե
- Եֆիմ Բայկովսկի - փոխարքա
- Սոֆիկո Ճիաուրելի - Նանո Տավկելիշվիլի
- Կառլո Սականդելիձե - Նիկանդրո Կիլիա
- Ռուսլան Միքաբերիձե - ժանդարմ Շվանգիրաձե
- Վասիլի Չխիաձե - Տաբագարի
- Գեորգի Գեգեճկորի - Սանդրո Կարիձե
- Վլադիմիր Գուլյաև - Կոմոդով
- Գեորգի Դանելիա - ժանդարմերիայի գործակալ
- Քեթևան Կիկնաձե - Բեչունի Պերտիա
- Գուրամ Սաղարաձե - Իրակլի Խուրցիձե, փաստաբան, իշխան (4-րդ սերիա)
- Գեորգի Սաղարաձե - Մագալի Զարանդիա, Կոստայի ու Մուշնիի հայրը (1-ին, 5-րդ ու 6-րդ սերիաներ)
Նկարահանող անձնակազմԽմբագրել
- Ռեժիսորներ՝ Գիզո Գաբեսկիրիա, Գրիգորի Լորդկիպանիձե
- Սցենարիստ՝ Չաբուա Ամիրեջիբի
- Օպերատորներ՝ Տատյանա Լոգինովա, Լևան Նամգալաշվիլի
- Կոմպոզիտորներ՝ Ջանսուգ Կախիձե, Բիձինա Կվերնաձե
- Նկարիչ՝ Կախի Խուցիշվիլի
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ Ֆիլմի մասին vokrug.tv կայքում
Արտաքին հղումներԽմբագրել
- Ֆիլմը imdb.com կայքում (անգլ.)
- Ֆիլմը geocinema.ge կայքում Archived 2016-03-17 at the Wayback Machine. (վրաց.)
- „დათა თუთაშხია“ - ფილმი, რომელმაც ბევრი ადამიანის ცხოვრება შეცვალა (վրաց.)