Քո ձեռքերի ջերմությունը
Քո ձեռքերի ջերմությունը, 1971 թվականին «Վրացֆիլմ» կինոստուդիայում նկարահանված գեղարվեստական ֆիլմ։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | դրամա մելոդրամա ռազմական |
Թվական | 1971 |
Պրեմիերա | 21 դեկտեմբերի, 1972 |
Լեզու | վրացերեն |
Ռեժիսոր | Նոդար Մանագաձե Շոթա Մանագաձե |
Սցենարի հեղինակ | Սուլիկո Ժղենտի |
Դերակատարներ | Սոֆիկո Ճիաուրելի Գրիգոլ Ցիտայշվիլի Մանուչար Շերվաշիձե |
Օպերատոր | Գիվի Ռաչվելիշվիլի |
Երաժշտություն | Ռեզո Լոգիձե |
Նկարիչներ | Շոթա Գոգալիշվիլի Ագի Դևդարիանի Նիկոլայ Զանդուկելի |
Կինոընկերություն | Վրացֆիլմ |
Տևողություն | 75 րոպե |
Սյուժե
խմբագրելՖիլմի գլխավոր հերոսուհին ութսունամյա Սիդոնիան է։ Նա ապրում է լեռնային խուլ մի գյուղում։ Արդեն տարիներ շարունակ Սեդոնիան նույն արահետով իջնում է աղբյուրից ջուր բերելու։ Մի օր նա աղբյուրի մոտ է իջնում ամուսնու՝ ծեր Յասոնի հետ։ Վերջինս զգում է, որ ուժերը լքում են իրեն, ու հրաժեշտ է տալիս կնոջը։ Նրանք զրուցում են կյանքի, սիրո, մահվան, իրենց երեխաների ու թոռների մասին։
Դերերում
խմբագրելՄրցանակներ
խմբագրել- 1972 – Մրցանակ ժամանակակից մարդու մասին լավագույն ֆիլմի համար – Համամիութենական V կինոփառատոն Թբիլիսիում[1]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с.82
Արտաքին հղումներ
խմբագրել- «Քո ձեռքերի ջերմությունը» ֆիլմը youtube.com կայքում
- «Քո ձեռքերի ջերմությունը» ֆիլմը kinopoisk.ru կայքում