Հիմա ժամանակներն ուրիշ են
Հիմա ժամանակներն ուրիշ են, 1965 թվականին «Վրացֆիլմ» կինոստուդիայում նկարահանված գեղարվեստական կատակերգություն։ Ֆիլմի ռեժիսորն է Միխայիլ Ճիաուրելին, բեմադրող նկարիչն է Սերապիոն Վացաձեն։
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | կատակերգություն |
Թվական | 1965 |
Լեզու | վրացերեն |
Ռեժիսոր | Միխայիլ Ճիաուրելի |
Պրոդյուսեր | Միխայիլ Ճիաուրելի |
Սցենարի հեղինակ | Միխայիլ Ճիաուրելի Նոդար Ցուլեյսկիրի |
Դերակատարներ | Սոֆիկո Ճիաուրելի Գեորգի Շենգելայա Ակակի Խորավա Վասիլ Գոձիաշվիլի |
Օպերատոր | Դուդար Մարգիև |
Երաժշտություն | Ռևազ Լագիձե |
Տևողություն | 85 րոպե |
IMDb | ID 0170487 |
Վիլմը նկարահանվել է Ավքսենտի Ցագարելիի համանուն պիեսի հիման վրա։ Այն հեղինակի առաջին պիեսն էր, իսկ ֆիլմը դարձավ Միխայիլ Ճիաուրելիի նկարահանած վերջին ֆիլմը։
ՍյուժեԽմբագրել
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1861 թվականին Թիֆլիսում։ Պատկերված է վրացական անկրկնելի կոլորիտը՝ վարպետ արհեստավորներ, հովանոցներով տիկիններ, կինտոներ։ Քիչ առաջ քաղաքային հրապարակում հայտարարվել է, որ Ռուսական կայսրությունում չեղյալ են համարվել ճորտատիրական կարգերը։
Երիտասարդ արհեստավոր Գոգիան (Գեորգի Շենգելայա) սիրահարված է Տասիային (Սոֆիկո Ճիաուրելի), ով հասարակ գյուղացու աղջիկ է։ Նրանց երջանկությամբ ուրախանում են նաև նրանց ընկերներն ու հարևանները, սակայն ծեր կոմսն ուզում է կնության վերցնել Տասիային։
ԴերերումԽմբագրել
- Սոֆիկո Ճիաուրելի - Տասիա
- Գեորգի Շենգելայա - Գոգիա
- Ակակի Խորավա - Գիա
- Վասիլ Գոձիաշվիլի - Ավետիք
- Արչիլ Գոմիաշվիլի - Կախտա
- Եկատերինա Վերուլաշվիլի
- Ակակի Կվանտալիանի - Լազար
- Սերգեյ Մարտինսոն - կոմս Մարտինսոն
- Վերիկո Անջափարիձե - կոմսուհի
- Վախթանգ Նինուա - կոմս
- Կախի Կավսաձե - կոմս
- Մարիա Դավիթաշվիլի
- Կոտե Դադուշվիլի
- Նինա Չխեիձե - կոմսուհի
- Էդիշեր Մագալաշվիլի
- Կոտե Տոլորայա
- Էմանուիլ Ապխաիձե
- Էդիշեր Զաքարիաձե
- Դմիտրի Կիպիանի - կոմս
- Գիվի Թոխաձե
ԱղբյուրներԽմբագրել
- «Հիմա ժամանակներն ուրիշ են» Archived 2016-03-07 at the Wayback Machine. ֆիլմը russiancinema.ru կայքում (ռուս.)
- «Հիմա ժամանակներն ուրիշ են» ֆիլմը kino-teatr.ru կայքում (ռուս.)
- «Հիմա ժամանակներն ուրիշ են» ֆիլմը kinopoisk.ru կայքում (ռուս.)