Մորմ (բույս)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մորմ (այլ կիրառումներ)
Մորմ (բույս) | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Solanum | ||||||||||||
|
Մորմ (լատին․՝ Solanum), մորմազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, թփերի, կիսաթփերի, երբեմն՝ փաթաթվող բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 1700, Հայաստանում՝ 4 տեսակ՝
- մորմ քաղցրադառն (Solanum dulcamara),
- մորմ սև (Solanum nigrum),
- մորմ թևավոր (Solanum alatum)
- մորմ Վորոնովի (Solanum woronowii)։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Տավուշի, Լոռու մարզերում։ Աճում է գետերի և առվակների ափերին, անտառներում, թփուտներում, այգիներում, բանջարանոցներում, ճամփեզրերին։
Երևանի պայմաններում մորմը լավ է աճում նաև բաց տարածքներում, ուղիղ արևի կիզիչ ճառագայթների տակ։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելՑողունի բարձրությունը մինչև 2 մ է։ Տերևներն ամբողջական են կամ կենտ-փետրաձև։ Ծաղկաբույլը հովանոցանման է, ծաղիկները՝ կարմրավուն, սպիտակ, կապույտ։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը հյութալի կամ մսալի, երկբուն, բազմասերմ հատապտուղ է։
Նշանակություն և կիրառում
խմբագրելԹունավոր է։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ստերոիդներ, ալկալոիդներ, ֆլավոնոիդներ, ճարպաթթուներ, եթերայուղեր, ածխաջրեր, օրգանական թթուներ։ Բժշկության մեջ կիրառվում է շնչառական օրգանների, մաշկավեներային, ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, կատաղության և էպիլեպսիայի բուժման համար։ Որոշ տեսակներ միջատասպան են։ Մեղրատու է։ Աճեցնում են նաև որպես գեղազարդիչ բույս։
Մշակություն
խմբագրելՇատ են տարածված S pseudocapsicum S-ը և capsicastrum Link-ը։ Առաջինի պտուղները կարմրավուն են կամ դեղին, ունենում է մինչև 1,2 մ բարձրություն։ Երկրորդ տեսակը մանր է, կեռասանման կարմիր պտուղներով։ Թփի բարձրությունը լինում է մինչև 60 սմ։ Երկու տեսակն էլ թունավոր է։ Բազմանում է սերմերներով։ Ցանքը կատարում են հունվար-փետրվար ամիսներին, ցանկարկղերի մեջ։ Մեկ անգամ նախածլելուց հետո սերմնաբույսերը նախապես դնում են 7սմ-անոց ծաղկամանների մեջ, որտեղ մնում են մինչև բաց տարածքում դնելը։ Մինչ տնկելը խորհուրդ է տրվում մարգագետիննները պարարտացնել գոմաղբով և տորֆահողով։ Տնկելու ամենալավ ժամանակը մայիսի առաջին տասնօրյակն է։ Լավ արդյունք կստացվի, եթե բույսերը տնկվեն իրարից 30-40 սմ հեռավորության վրա[1]։
Որոշ տեսակներ
խմբագրելԸստ The Plant List կայքի դասը ընդգրկում է 747 տեսակ[2].
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հովհաննես Նարինջյան, Ծաղկաբուծություն, Երևան, «Հայաստան», 1954 — 362, էջեր 362 — 456 էջ։
- ↑ Паслён : информация на сайте The Plant List
Գրականություն
խմբագրել- Бернардино де Саагун, Куприенко С.А. Общая история о делах Новой Испании. Книги X-XI: Познания астеков в медицине и ботанике / Ред. и пер. С. А. Куприенко.. — К.: Видавець Купрієнко С.А., 2013. — 218 с. — (Месоамерика. Источники. История. Человек). — ISBN 978-617-7085-07-1
Արտաքին հղումներ
խմբագրել- Solanaceae Source — A worldwide taxonomic monograph of all species in the genus Solanum.
- Паслён на сайте USDA NRCS(անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորմ (բույս)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորմ (բույս)» հոդվածին։ |