Ռատատույ (ուտեստ)

ուտեստ

Ռատատույ (ֆր.՝ ratatouille, «rata» խոսակցական լեզվում կերակուր բառից և «touiller» խառնել, շուռումուռ տալ բայից), պրովանսյան խոհանոցի ավադական բանջարեղենային ուտեստ՝ պատրաստված պղպեղից, սմբուկից և դդմիկից, շատ առումներով նման հունգարական լեչոյին։

Ռատատույ
ratatouille
Ռատատույի բաղադրիչները
Ֆրանսիա Ֆրանսիա
Ծագում
Տեսակխավարտ
Ենթատեսակստյու և կերակուր
Առաջացման երկիրՊրովանս
Ստեղծման տարեթիվ1778
 Ratatouille Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ռատատույի առաջին բաղադրատոմսը հանդիպում է 1778 թվականի խոհարարական գրքում[1]։ Սկզբնականում առաջանալով ժամանակակից Նիսի շրջանում ռատատույը համարվում էր ոչ հարուստ քրիստոնյաների կերակուր, ովքեր այն պատրաստում էին ամռանը թարմ բանջարեղեններից։ Բնօրինակ բաղադրատոմսը բաղկացած է դդմիկից, լոլիկից, պղպեղից, սոխից և սխտորից։ Ուտեստի ժամանակակից տարբերակի մեջ ավելացնում են նաև սմբուկ։

Պրովանսյան խոհանոցում օգտագործում են տեղի համեմունքները, պրովանսյան կանաչիները՝ գետնասունկը, սամիթը, հազրեվարդը, ուրցը, դաղձը, ռեհանը, որոնք առակա են յուրաքանչյուր ավագ խոհարարի խոհանոցում։ Այս համեմունքների շնորհիվ յուրաքանչյուր ուտեստ պրովանսյան խոհանոցում վերափոխվում է անճանաչելիորեն։ Մասնավորապես «Ռատատույ» մուլտֆիլմի ճոճհավի համը հիմնված է այս համեմունքների վրա։ Իտալամիջերկրածովային ռատատույը ըստ բաղադրության ու ձևի բացարձակապես ֆրանսիական ճաշատեսակին է նման[2]։

Այլ երկրներում նույնպես կարելի է հանդիպել նույն կամ նման ուտեստներ, բայց այլ անվանումներով։ Օրինակ՝ իտալական խոհանոցում այս կերակուրը կոչվում է կապոնատո, իսպանականում՝ պիստո, թուրքականում՝ իմամ բայալդի[3], կատալոնականում՝ սամֆայինա[4], իսկ հունգարական խոհանոցում՝ լեչո։ Ռուսաստանում այն անվանում են բանջարեղենային ռագու։

Եվ նույնիսկ, եթե այս բոլոր ուտեստները պատրաստվում են նույն բաղադրիչներից, միևնույնն է նրանք ունեն նկատելի համային տարբերություններ։ Պատրաստման ընթացքում մեծ դեր են խաղում բանջարեղենների սորտերը, կանաչիները և համեմունքները, ինչպես նաև ուտեստի ստեղծման տեխնոլոգիան։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «История одного блюда: рататуй». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  2. Margarita — Рататуй из «Рататуя»
  3. «Ресторанные мифы: Рататуй». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Рататуй - история, рецепт и советы шеф-повара из Прованса».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռատատույ (ուտեստ)» հոդվածին։