Սեյլեմ (Մասաչուսեթս)

Սեյլեմ կամ Սալեմ (անգլ.՝ Salem), քաղաք Մասաչուսեթս նահանգի Էսեքս շրջանում, մինչև 1999 թվականը շրջանի վարչական կենտրոններից մեկը։ Բոստոնի արվարձաններից է և ընդգրկված է Մեծ Բոստոնի ագլոմերացիայի մեջ։

Քաղաք
Սալեմ, Մասաչուսեթս
անգլ.՝ Salem
Դրոշ Զինանշան
Flag of Salem, Massachusetts.png Seal of Salem, Massachusetts.png


Divitis Indiæ usque ad ultimum sinum
Veterans Memorial Bridge.JPGPlaza at Salem station, December 2018.jpg
Peabody Branch and Bell at Salem Station, December 2018.jpgBell at Salem Station from MBTA garage (1), December 2018.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՆահանգՄասաչուսեթս
ՇրջանԷսեքս շրջան
Հիմնադրված է1626 թ.
Առաջին հիշատակում1626
Այլ անվանումներՍեյլեմ, Կախարդ քաղաք, Կախարդների քաղաք
Տվյալ կարգավիճակում1836 թվականից
Մակերես46,8 կմ²
ԲԾՄ4 մ
Բնակչություն40 407 մարդ (2010)
Ժամային գոտիUTC-5
Հեռախոսային կոդ351, 978
Փոստային ինդեքս01970, 01971
Փոստային դասիչ01970
Պաշտոնական կայքsalem.com(անգլ.)
##Սեյլեմ (Մասաչուսեթս) (ԱՄՆ)
Red pog.png
##Սեյլեմ (Մասաչուսեթս) (Մասաչուսեթս)
Red pog.png

ԺողովրդագրությունԽմբագրել

Պատմական բնակչություն
Տարի Բնակչություն
1635900
17654,427+391.9%
17907,921+78.9%
18009,457+19.4%
181012,613+33.4%
182012,731+0.9%
183013,895+9.1%
184015,082+8.5%
185020,264+34.4%
186022,252+9.8%
187024,117+8.4%
188027,563+14.3%
189030,801+11.7%
190035,956+16.7%
191043,697+21.5%
192042,529−2.7%
193043,353+1.9%
194041,213−4.9%
195041,880+1.6%
196039,211−6.4%
197040,556+3.4%
198038,220−5.8%
199038,091−0.3%
200040,407+6.1%
201041,340+2.3%
201843,559+5.4%
* Բնակչության թվաքանակի գնահատում [1]։

Բնակչությունը՝ 40 407 մարդ (2000 թ․ մարդահամարի տվյալներով), որոնցից 85,37%-ը սպիտակամորթներ, 3,15 %-ը աֆրոամերիկացիներ, բնակիչների մոտ 2%-ն էլ ունեն ասիական ծագում։ Բնակչության 24,2 %-ը մինչև 18 տարեկան են, 11,5 %-ը՝ մեծահասակներ։ Քաղքացիների 9,7%-ն ապրում է աղքատության մակարդակից էլ ցածր կենսակերպով։

ՊատմությունԽմբագրել

 
1820 թվականի Սեյլեմի քարտեզը

Սեյլեմը Նոր Անգլիայի ամենահին քաղաքներից մեկն է, բնակավայրը հիմնադրվել է 1626 թվականին Քեյփ Էնն թերակղզու հարավ-արևմուտքում։ Անվանվել է Երուսաղեմի պատվին։ Երեք տարի անց քաղաքում հիմնադրվեց Նոր ախարհում առաջին միաբանական եկեղեցին, որտեղ որպես հոգևոր հովիվ ծառայեց Ռոդ Այլենդյան գաղութի հիմնադիր Ռոջեր Վիլյամսը։

Հին Սեյլեմը հայտնի էր իր պուրիտանական հայացքների խստությամբ։ Պուրիտանական անհանդուրժողականության ամենավառ դրսևորումը դարձան «վհուկների» դեմ հաշվեհարդարները, որը կատարվել է տեղի բնիկների կողմից՝ 1692-1693 թվականներին։ Այսպիսով, քաղաքի գլխավոր խնդիրը հայտարարվեց «վհուկների որսը», որը տևեց մոտ մեկ ու կես դար։ Այս ժամանակաշրջանում սալեմցիների բարքերի մասին պատմում է այս քաղաքում ծնված գրող Նաթանիել Հոթորնն իր "Ալ-նամակ" վեպում (1850

18-րդ և 19-րդ դարերում Սալեմը Նոր Անգլիայի ծովային առևտրի և նավաշինության խոշորագույն կենտրոնն էր։ Անգլիայի հետ կոնֆլիկտի ժամանակ այն դարձավ կապերական գործունեության կենտրոն։ Քաղաքի բարեկեցությանը լուրջ հարված հասցրեց Մեծ Բրիտանիայի հետ առևտրային կապերի խզումը և նավահանգստի չափազանց նեղությունը։

1914 թվականին քաղաքում խոշոր հրդեհ բռնկվեց։

Այսօր քաղաքում զարգանում է զբոսաշրջությունը (հիմնականում զբոսաշրջիկներին գրավում է "Սալեմյան Վհուկների" նկատմամբ պատմական գործընթացի շուրջ ստեղծված առեղծվածային լուսապսակը։ Որպես ժառանգություն, քաղաքում այժմ կան մոտ 15 հազար "վհուկներ"։)։ Սալեմում է գտնվում Սալեմ Սթեյթ քոլեջը՝ նահանգի խոշորագույն պետական քոլեջը։

ՏրանսպորտԽմբագրել

 
Սեյլեմի երկաթուղին

ՃանապարհներԽմբագրել

Սեյլեմի և Բեվերլիի միջև կապը իրականացվում է Դանվեր գետի և Բեվերլի նավահանգստի ողջ տարածքով, երեք կամուրջներով ՝ Քերնվուդով, Էսեքսով և Կոլինս Կովայով։

ԵրկաթուղիԽմբագրել

 
Մասաչուսեթսի Ծոցի Տրանսպորտային Վարչության 455-րդ ավտոբուսը Սեյլեմում

Սեյլեմն նաև ունի երկաթուղային կայան։ Երկաթուղային գծերը միացված են բեռնափոխադրման գծերի կիսավեր լքված հատվածին, իսկ Մարբլեհեդի նախկին գիծն այժմ վերափոխվել է հեծանիվների ճանապարհի։

ԱվտոբուսԽմբագրել

Մասաչուսեթսի Ծոցի Տրանսպորտային Վարչության ավտոբուսների մի քանի երթուղիներ անցնում են քաղաքով։

ՕդանավակայանԽմբագրել

Մոտակա ընդհանուր ավիացիոն օդանավակայանը Բևեռլի քաղաքային օդանավակայանն է, իսկ ազգային և միջազգային թռիչքների համար ամենամոտ առևտրային ավիաընկերությունը գտնվում է Բոստոնի Լոգանի միջազգային օդանավակայանում։

 
Վետերանների հուշահամալիր կամուրջը Սեյլեմի և Բեվերլիի միջև

Ծովային տրանսպորտ, Սեյլեմի լաստանավըԽմբագրել

Նաթանիել Բոուդիչը 92 ֆուտ (28 մ) երկարությամբ արագընթաց կատամարան է, որը մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում 50 րոպեում ուղևորվում է Սալեմից Բոստոն, իսկ իր առաջին ուղևորությունը կատարել է 2006 թվականի հունիսի 22-ին։ Սալեմի լաստանավը անվանվել է Նաթանիել Բոուդիչի պատվին, որը ծնունդով Սալեմից էր և գրել է «Ամերիկացի Գործնական Ծովագնաց» գիրքը[2]։ Լաստանավը ձեռք է բերվել Սեյլեմ քաղաքի դրամաշնորհային գումարներով, որոնք ծածկում էին 2,1 միլիոն դոլարի գնման գնի 90 տոկոսը[3]։

2011 թվականի ընթացքում կատարված ծառայությունների կրճատումների պատճառով, այժմ քաղաքապետ Քիմ Դրիսքոլն այժմ փնտրում է նոր օպերատոր, ով կկարողանա մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում շաբաթը 7 օր լաստանավը վարել[4]։

Տեսարժան վայրերԽմբագրել

Սեյլեմում պահպանվել են գաղութային և վաղ դաշնային դարաշրջանի մեծ թվով հին շենքեր և այլ կառույցներ․

  • Վհուկների տուն (մոտ 1670), որտեղ կատարվել է «Վհուկների դատավարությունը»;
  • Պիկերքինգի տունը (1651), ԱՄՆ-ի ամենահին տունը որն այժմ զբաղեցնում է հենց Պիկերքինգի ընտանիքը;
  • Հոթորնի տուն թանգարանը, դա հենց այն տունն է որտեղ նա ծնվել ու մեծացել է (կառուցվել է մոտ 1740 թվականին);
  • Յոթ ֆրոնտոնների մասին տունը (1668)՝ փառավորվում է Հոթորնի նույնանուն վեպում;
  • Պալլադական ոճի շինությունները, որոնք նախագծվել են 1780-ական թվականներից 1810-ական թվականներին, Սալեմ քաղաքի ճարտարապետ Սամուել Մաքինթայրի կողմից;
  • Պիոներների գյուղը(Pioneer Village) ՝ քաղաքի այն մանրակերտն է, ինչպիսիսն նա եղել է իր գոյության առաջին տասնամյակում;
  • Էսեքսի Պիբոդի թանգարանը՝ նախկին Սեյլեմի Պիբոդի թանգարանը;
  • Սեյլեմի ուռենիների պարկը;
  • Ֆիլիպսի գրադարանը Էսեքսի Պիբոդի թանգարանում։

Նշանավոր մարդիկԽմբագրել

Սեյլեմում է ծնվել նկարչուհի Ֆիդելյա Բիջեսը, Սթիվեն Հենրի Ֆիլիպսը, իրավաբան, քաղաքական գործիչ, պետական գործիչ, Մասաչուսեթս նահանգի գլխավոր դատախազը։

Քույր քաղաքներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «1950 Census of Population»։ 1: Number of Inhabitants։ Bureau of the Census։ 1952։ Section 6, Pages 21-7 through 21-09, Massachusetts Table 4. Population of Urban Places of 10,000 or more from Earliest Census to 1920։ Վերցված է July 12, 2011 
  2. «The Salem Harbor Plan»։ The Salem Partnership։ 2006-06-22։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-03-ին։ Վերցված է 2012-09-03 
  3. «Salem ferry operator: 'It's not working out' » Local News » SalemNews.com, Salem, MA»։ Salemnews.com։ 2012-08-30։ Վերցված է 2012-09-03 
  4. «The Salem Ferry»։ The Salem Ferry։ Վերցված է 2012-11-10 
  5. «Величайшие художники мира XVIII—XXI вв.»։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-28-ին։ Վերցված է 2020-05-25 
  6. About John Benson.
  7. Bedford (2000), p. 13.
  8. Bedford (2000), pp. 16-17.
  9. «Chico considers establishing permanent sister city guidelines - Chico Enterprise Record»։ Chicoer.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-27-ին։ Վերցված է 2012-11-10 
  10. City of Salem, MA (2008-06-17)։ «This resulted from the affiliation between Salem's Peabody Essex Museum (PEM) and the Ota Folk Museum in Japan»։ Salem.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-15-ին։ Վերցված է 2012-11-10 

Արտաքին հղումներԽմբագրել