Պորտալ Ընտրված հոդվածներ Նախագիծ:ԱՄՆ Նախագծի քննարկում Նախագծի մասնակիցներ
310357 usa-flag-usa p.jpg
US Portal Sign-hy.png



ԱՄՆ-ի զինանշանը

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնակցային սահմանադրական հանրապետություն է՝ բաղկացած 50 նահանգներից։ Երկիրը մեծ մասամբ գտնվում է արևմտյան կիսագնդում։ 48 նահանգները գտնվում են Կանադայից հարավից, Ալյասկան գտնվում է Կանադայի հյուսիս-արևմուտքում, իսկ Հավայան կղզիները գտնվում են Խաղաղ օվկիանոսում։

Ամերիկան 9,6 միլիոն կմ² տարածք՝ ավելի քան 300 միլիոնանոց բնակչությամբ։ Այն աշխարհում 3-րդ կամ 4-րդ ամենամեծ երկիրն է իր տարածքով։ Աշխարհի 4 կողմերից եկած զանանզան ազգեր ապրում են այստեղ և դարձնում այն մի բազմազգ պետություն։ Նաև ունի աշխարհի ամենահզոր տնտեսությունը։ (մանրամասն...)

Խմբագրել

Ընտրված հոդված

Los Alamos aerial view.jpeg

Լոս Ալամոսի Ազգային Լաբորատորիան (ԼԱԱԼ) (անգլերեն՝ Los Alamos National Laboratory կամ LANL) ազգային գիտնական կենտրոն է ԱՄՆՆյու Մեքսիկո նահանգում: Նրա նախկին անվանումներից են եղել Վայր Վայ (Site Y), Լոս Ալամոս Լաբորատորիա (Los Alamos Laboratory), և Լոս Ալամոսի Գիտական Լաբորատորիա (Los Alamos Scientific Laboratory): Լաբորատորիան աշխարհի ամենամեծ գիտական և տեխնոլոգիայի հաստատություններից է, որ բազմակարգ ուսումնասիրություն է վարում ազգային անվտանգության, տիեզերքի, նորացող էներգիայի, բժշկության, նանոտեխնոլոգիայի, և գերհաշվարկման բնագավառներում:

Լաբորատորիան ամենամեծ հիմնարկություն և ամենամեծ գործատուն է հյուսիսային Նյու Մեքսիկոյում, մոտավորապես 12,500 աշխատողնենրով գումարած մոտ 3,300 կապալառու անձնակազմով: Ավելին, մոտ 120 Ամերիկայի Միացյալ Նահանգների Էներգիայի նախարարության ծառայողներ կամ լաբորատորիայում: Լաբորատորիայի տեխնիկական աշխատողների մոտավորապես մեկ երրորդը ֆիզիկոսներ են, մեկ չորրորդ ճարտարագետներ, մեկ վեցերրորդը քիմիկոսներ և նյութերի գիտնականներ, և մյուսները աշխատում են մաթեմատիկայում և հաշվողական գիտությունում, կենսաբանությունում, երկրագիտությունում, և ուրիշ բնագավառներում: Պրոֆեցիոնալ գիտնականները և ուսանողները նաև այցելում են լաբորատորիան նրա գիտական նախագծերում մասնակցելու համար: Աշխատողները նաև համագործակցում են համալսարանների և արդյունաբերության հետ թե հիմնական և թե կիրառական հետազոտության մեջ՝ ապագայի համար ռեսուրսներ զարգացնելու համար: Լաբորատորիայի տարեկան բյուջեն 2.2 բիլիոն դոլար է: (մանրաման...)

Խմբագրել

Ընտրված անձ

Բարաք Օբաման

Բարաք Հուսեյն Օբամա II (անգ՝ Barack Hussein Obama, ծ. օգոստոսի 4, 1961) 44-րդ և ընթացիկ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն է։ Նա առաջին սևամորթ ԱՄՆ-ի նախագահն է։ Օբաման կրտսեր Միացյալ Նահանգների սենատորն էր Իլինոյսից հունվարի 2005-ից նոյեմբեր 2008, երբ հրաժարվել է իր պաշտոնից իր նախագահ ընտրությունից ետք։

Օբաման առաջին սևամորթ ամերիկացին է որ առաջադրվել է որպես նախագահական թեկնածու որևէ ամերիկյան կուսակցությունից։ Կոլումբիա համալսարանի և Հարվարդի օրենսգիտության դպրոցի շրջանավարտ, ուր նա եղել է առաջին սևամորթ անձը որ նախագահել է Harvard Law Review-ին՝ Օբաման աշխատել է որպես համայնքի կազմակերպիչ և աշխատել է որպես քաղաքացիական իրավունքների դատախազ առաջ որ աշխատել է Իլինոյսի սենատում երեք ժամկետների համար՝ 1997-ից 2004 թթ.։ Օբամա ուսուցանել է սահմանադրական օրենք՝ Չիկագոյի համալսարանի օրենսգիտության դպրոցում, 1992-ից մինչև 2004։ Նա առաջին փորձը դառնալ ԱՄՆի ներկայացուցիչների պալատի անդամ ձախողվել է 2000 թ.-ին։ Այս դեպքից հետո, Օբաման հայտարարել է իր արշավը ԱՄՆ-ի սենատի համար հունվարի 2003-ում և ընտրվել է սենատում նոյեմբերի 2004 թ.-ին, շահելով քվեների 70 տոկոսը։ (մանրամասն...)

Խմբագրել

Ընտրված վայր

Մետրոպոլիտեն օպերայի նոր շենքը Լինքոկլնի կենտրոնում

Մետրոպոլիտեն օպերա (անգլ.՝ Metropolitan Opera) - Առաջատար օպերային թատրոն ԱՄՆ-ում՝ Նյու-Յորք քաղաքի Լինքոլնի կենտրոնում ։ Հաճախ կրճատ անվանում են «Մետ»։ Թատրոնը աշխարհի ամենահայտնի օպերային բեմերից մեկն է։ Գեղարվեստական ղեկավար Ջեյմս Լեվայն, գլխավոր տնօրեն Պիտեր Գելբ։ բացվել է 1883 թվականին Շարլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի ներկայացումով։ Ստեղծվել է «Մետրոպոլիտեն օպերա հաուզ քամփնի» (անգլ.՝ Metropolitan Opera House company) բաժնետիրական ընկերության միջոցներով։

Մետրոպոլիտեն օպերան ԱՄՆ-ում միակ մշտական օպերային թատրոնն է։ Գործում է տարեկան 7 ամիս՝ սեպտեմբերից մինչև ապրիլ։ Ներկայացումները ամեն օր են։ Երգչախումբը, նվագախումբը և օժանդակ կոլեկտիվները կայուն են։ Առաջատար մենակատարներն ու դիրիժորները հրավիրվում են առանձին թատերաշրջանների և ներկայացումների։ Օպերաները կատարվում են բնագրի լեզվով։ Այդ սկզբունքը ձևավորվել է 1910-ական թվականներին։ Երկացանկը կազմում են հիմնականում դասական գործեր՝ Ջուզեպպե Վերդիի, Ջակոմո Պուչչինիի, Գաետանո Դոնիցետտիի, Ռիխարդ Վագների, Շարլ Գունոյի, Ժորժ Բիզեի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ռիխարդ Շտրաուսի և այլոց օպերաները։ (մանրամասն...)

Խմբագրել

Ուրիշ նախագծեր


Commons-logo.svg Flag of the United States.svg
Վիքիպահեստ:ԱՄՆ Նախագիծ:ԱՄՆ
Խմբագրել

Թեմաներ…

Խմբագրել

Նոր հոդվածներ

Խմբագրել

Կատեգորիաներ

Խմբագրել

Հոդվածներ

Խմբագրել

ՄՆ-ի շրջաններ

Պորտալ:ԱՄՆ/Ն-ի շրջաններ

Խմբագրել


Ընտրված պատկեր

Chicago Skyline Hi-Res.jpg
Խմբագրել

Եղբայրական պորտալներ

Խմբագրել