Ֆրենկ Բենսոն

ամերիկացի նկարիչ

Ֆրենկ Բենսոն (անգլ.՝ Frank Weston Benson, մարտի 24, 1862(1862-03-24)[1][2][3][…], Սեյլեմ, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] - նոյեմբերի 15, 1951(1951-11-15)[5][6][7], Սեյլեմ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի իմպրեսիոնիստ նկարիչ[8] և մանկավարժ։ 10 ամերիկացի նկարիչներից մեկն էր, ինչպես նաև` Ամերիկյան արվեստի և գրականության ակադեմիայի անդամ, նաև` The Guild of Boston Artists կազմակերպության անդամ։ Հայտնի է իր նկարներով, ջրանկարներով և օֆորտներով։ Նրա նկարների ամենաբարձր արժեքը վճարվել է 1995 թվականին կայացած Sotheby’s աճուրդում` կազմելով 0,4.1 մլն դոլար[9]։

Ֆրենկ Բենսոն
Ծնվել էմարտի 24, 1862(1862-03-24)[1][2][3][…]
ԾննդավայրՍեյլեմ, Մասաչուսեթս, ԱՄՆ[4]
Վախճանվել էնոյեմբերի 15, 1951(1951-11-15)[5][6][7] (89 տարեկան)
Մահվան վայրՍեյլեմ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա և Գեղեցիկ արվեստների Բոստոնի թանգարանի դպրոց
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
Ոճիմպրեսիոնիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներիմպրեսիոնիզմ
Ուշագրավ աշխատանքներSunlight?
ԱշակերտներBertha Coolidge?
Պարգևներ
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, 10 ամերիկացի նկարիչներ և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
 Frank Weston Benson Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1862 թվականի մարտի 24-ին, Մասաչուսեթս նահանգի Սեյլեմ քաղաքում։ Ծնվել է բրոքեր Ջորջ Վիգին Բենսոնի և նրա կնոջ` Էլիզաբեթ Փոլլիի ընտանիքում։ Նրանք իրենց հերթին Սեյլեմ քաղաքի հիմնադիրներից են։ Նրա պապիկը` Սամուել Բենսոնը, ծովային նավապետ էր։ Նրա եղբայրը` Ջոն Բենսոնը, եղել է ճարտարապետ և նկարիչ։ Մանկուց հետաքրքրվելով թռչնաբանությամբ և որսորդությամբ, Ֆրենկը ցսնկանում էր դառնալ թռչնաբան պատկերազարդող։ Այդ նպատակով 1880 թվականին նա սկսում է սովորել գեղարվեստի թանգարան(Բոստոն)ում, աշակերտելով Էմիլ Օտտո Գրունդմանին։ Այստեղ նա ծանոթացել է ապագա նկարիչ Ջոզեֆ Սմիթի, Ռոբերտ Ռիդի և Էդմոնդ Տարբելի հետ։ Երբ Ֆրանկը 21 տարեկան էր, ծնողները նրան նվիրում են 2000 դոլար` Եվրոպայում սովորելու համար, և նա մեկնում է Փարիզ, որտեղ սովորում է Ժյուլիանի ակադեմիայում` հետագայում, 1883-1884 թվականներին` իր ընկերների` Ջոզեֆ Սմթի և Էդմունդ Տարբելի հետ։ Ակադեմիայում նրա ուսուցիչներն էին Գուստավ Բուլանժեն և Ժիլ Լեֆեվրը։ Բացի գեղարվեստական գործունեությունից, Բենսոնը զբաղվում է մանկավարժությամբ։ 1886 թվականին սովորում է Մեյն նահանգի Փորթլանդ քաղաքի արվեստի դպրոցում։ 1889 թվականի գարնանը նա Բոսթոնի Գեղեցիկ արվեստների դպրոցի թանգարանում սկսում է ուսուցանել անտիկ գեղանկարչություն, որտեղ 1890 թվականին սկսում է ղեկավարել նկարչական բաժինը։ Այստեղ նա աշխատում է մինչև 1913 թվականը։ Մահանում է 1951 թվականի նոյեմբերի 15-ն Մասսաչուսեթս նահանգի Սեյլեմ քաղաքում։ Թաղվել է տեղի գերեզմանատանը[10]։

Ընտանիք խմբագրել

1884 թվականի ամռանը Բենսոնը Կոնկարնոյում նկարել է Էդվարդ Սիմոնսի և Վիլիարդ Մետկալֆի հետ։ Այստեղ նա հանդիպում է մի ամերիկուհու` Էլեն Փերի Փեյսոնին իր հայրենի քաղաքից և 1888 թվականին ամուսնանում է նրա հետ։ Նրանք չորս երեխաներ են ունենում` Էլիզավետը, Սիլվիան, Ժորժը և Էլեոնորը։

Որոշ աշխատանքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել