Սեմիպալատինսկի պայմանագիր

Կենտրոնական Ասիայի միջուկային զենքից ազատ գոտի (անգլ.՝ Central Asian Nuclear-Weapon-Free Zone - CANWFZ), միջուկային զենքից ազատ գոտու պայմանագիր Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի կողմից միջուկային զենք չարտադրելու, ձեռք չբերելու, չփորձարկելու կամ չտիրապետելու պարտավորություն։ Պայմանագիրը ստորագրվել է 2006 թվականի սեպտեմբերի 8-ին Ղազախստանի Սեմիպալատինսկի միջուկային զենքի փորձարկման պալիգոնում և հայտնի է նաև որպես Սեմիպալատինսկի պայմանագիր, Սեմեյի պայմանագիր կամ Սեմիի պայմանագիր (անգլ.՝ Treaty of Semipalatinsk, Treaty of Semei կամ Treaty of Semey):

Կենտրոնական Ասիայի միջուկային զենքից զերծ գոտու պայմանագրի երկրներ
     2008 թվականի նոյեմբերի դրությամբ ստորագրված և վավերացված

Պայմանագիրը վավերացվել է Ղրղզստանի, Ուզբեկստանի[1], Թուրքմենստանի[2], Տաջիկստանի[3] և Ղազախստանի կողմից և ուժի մեջ է մտել 2009 թվականի մարտի 21-ին[4]։

Պատմություն

խմբագրել
 
     Միջուկային զենքից ազատ գոտիներ
     Միջուկային երկրներ
     Միջուկային զենքի համատեղման գոտիներ
     Չտարածման մասին պայմանագիր ունեցող գոտիներ
Միջուկային զենքից ազատ գոտիների միջազգային համաձայնագրեր[5]
Անվանում Տարածք Մակերես
( կմ2)
Մանակից
երկրներ
Վավերացված
Անտարկտիկայի Անտարկտիդա 14,000,000 45 1961-06-23[6]
Տիեզերքի Տիեզերք 1967-10-10[7]
Տլատելոլկոյի Լատ․ Ամերիկա
Վեստ Ինդիա
21,069,501 33 1969-04-25[8]
Օվկիանոսի Օվկիանոսի հատակ 1972-05-18[9]
Ռարոտոնգայի Խաղաղ օվկիանոս 9,008,458 13 1986-12-11[10]
Բանգկոկի ASEAN 4,465,501 10 1997-03-28[11]
Մոնղոլիայի
(MNWFS)
Մոնղոլիա 1,564,116 1 2000-02-28[12]
Սեմիի
(CANWFZ)
Կենտր․ Ասիա 4,003,451 5 2009-03-21[13]
Պելինդաբայի Աֆրիկա 30,221,532 53 / 40 2009-07-15[14]
Ընդամենը:


Կենտրոնական Ասիայի միջուկային զենքից ազատ գոտու ստեղծմանն ուղղված քայլերը սկսվել են Ալմաթիայի հռչակագրով, 1992 թվականին[15]։ Նման գոտի ստեղծելու մասին բանաձևը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունել է միաձայն, 1997 թվականին[16] և վերահաստատել է 2000 թվականին[17]։

Տեղեկանալով Հարավարևելյան Ասիայի միջուկային զենքից զերծ գոտու նմանատիպ համաձայնագրի նկատմամբ միջուկային տերությունների աջակցության բացակայության մասին՝ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները ներգրավվեցին բանակցություններում։

Ռուսաստանն ու Չինաստանը հավանություն տվեցին պայմանագրին, իսկ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը մի կետի վերաբերյալ առարկություն ունեին․ այդ կետում ասվում էր, որ Պայմանագիրը չի ազդի նախորդ միջազգային պայմանագրերով ստորագրած կողմերի իրավունքների և պարտականությունների վրա, քանի որ արդեն գոյություն ունի Տաշքենդի պայմանագիրը, որում ներգրավված է Ռուսաստանը[18]։

ԱՄՆ-ը նաև սկզբունքորեն դեմ էր որևէ գոտու ստեղծմանը, որը խոչընդոտում է «գոյություն ունեցող անվտանգության պայմանավորվածությունները՝ ի վնաս տարածաշրջանային և միջազգային անվտանգության կամ այլ կերպ խոչընդոտում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ երաշխավորված անհատական կամ հավաքական ինքնապաշտպանության իրավունքը»[19]։

ԱՄՆ-ը առարկություն ուներ նաև այն պատճառով, որ Իրանը կարող է դիմել Պայմանագրին միանալու ցանկությամբ, ուստի այդ դրույթը հեռացվեց[18]։

Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան ոչ պակաս մտահոգված էին նաև այն հնարավորությամբ, որ Պայմանագիրը կարող է արգելել տարածքով միջուկային զենքի տարանցումը[18]։

Չնայած Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության և Ֆրանսիայի կողմից պայմանագիրը արգելափակելու փորձերին, այն վերջապես ստորագրվեց 2006 թվականի սեպտեմբերին, չնայած նրանք դեմ քվեարկեցին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բանաձևին, որը ողջունում էր պայմանագրի ստորագրումը 2006-ի դեկտեմբերին[20]։

Անվտանգության խորհրդի բոլոր հինգ մշտական անդամները (որոնք նաև՝ միջուկային զենք ունեցող ևմիջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հինգ տերություններն են) ստորագրել են պայմանագրի Արձանագրությունը 2014 թվականի մայիսի 6-ին, որը տրամադրում է իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքներ CANWFZ դաշնագրի կողմերի դեմ միջուկային զենք չօգտագործելու կամ այն օգտագործելու սպառնալիքի մասին[21][22]։

2016 թվականի մայիսի դրությամբ Անվտանգության խորհրդի բոլոր մշտական անդամները, բացառությամբ Միացյալ Նահանգների, վավերացրել են արձանագրությունները[23]։

Երկրներ

խմբագրել
 
Միջուկային զենքից ազատ գոտի կազմող Կենտրոնական Ասիայի երկրներ

Անդամներ

խմբագրել
Երկիր Ստորագրում Ի պահ հանձնում
  Ղազախստան 2006 սեպտեմբերի 8 2008 նոյեմբերի 26
  Ղրղզստան 2006 սեպտեմբերի 8 2007 մարտի 22
  Տաջիկստան 2006 սեպտեմբերի 8 2008 նոյեմբերի 12
  Թուրքմենստան 2006 սեպտեմբերի 8 2008 ապրիլի 19
  Ուզբեկստան 2006 սեպտեմբերի 8 2007 ապրիլի 2

Արձանագրություն

խմբագրել
Երկիր Ստորագրում Ի պահ հանձնում
  Չինաստան 2014 մայիսի 6 2015 օգոստոսի 17
  Ֆրանսիա 2014 մայիսի 6 2014 նոյեմբերի 17
  Ռուսաստան 2014 մայիսի 6 Jun|22
  Միացյալ Թագավորություն 2014 մայիսի 6 2015 հունվարի 30
  ԱՄՆ 2014 մայիսի 6

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Peter Crail and Daryl G. Kimball (2007 թ․ նոյեմբեր). «Nuclear-Weapon-Free Zones (NWFZ) At a Glance». Arms Control Association. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
  2. The Central Asian Nwfz Initiative Արխիվացված Փետրվար 21, 2007 Wayback Machine
  3. «Parliament ratifies CANWFZ treaty, endorse external borrowing program». asiaplus.tj. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 24-ին.
  4. «Nuclear | the Earth Times | Encyclopaedia».(չաշխատող հղում)
  5. «Captain Mark E. Rosen, Nuclear Weapons Free Zones: Time For A Fresh Look, 8 Duke J. of Comp. & Int'l L. 29 (1997)». web.archive.org. 2005 թ․ մարտի 6. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  6. «01. Antarctic Treaty, done at Washington December 1, 1959». United States Department of State (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  7. «The Outer Space Treaty». www.unoosa.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  8. «The Nobel Peace Prize 1982». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  9. «3. Treaty on the Prohibition of the Emplacement of Nuclear Weapons and Other Weapons of Mass Destruction on the Seabed and the Ocean Floor and in the Subsoil Thereof, done at London, Moscow, and Washington February 11, 1971». United States Department of State (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  10. «SOUTH PACIFIC NUCLEAR FREE ZONE TREATY [TREATY OF RAROTONGA]» (PDF). web.archive.org. 2011 թ․ հուլիսի 16. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  11. «SEANWFZ Enters Into Force; U.S. Considers Signing Protocol - Arms Control Association». Armscontrol.org. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  12. «Nuclear-Weapon-Free Status of Mongolia». www.nti.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին. {{cite web}}: Text "NTI" ignored (օգնություն); Text "Treaties & Regimes" ignored (օգնություն)
  13. Evans, Michael. «Nuclear - The Earth Times - Encyclopaedia». Earthtimes.org. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  14. «African Nuclear-Weapon-Free-Zone (ANWFZ) Treaty (Pelindaba Treaty)». www.nti.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին. {{cite web}}: Text "NTI" ignored (օգնություն); Text "Treaties & Regimes" ignored (օգնություն)
  15. «Almaty Declaration 28 February 1997». web.archive.org. 2008 թ․ օգոստոսի 20. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
  16. United Nations General Assembly Session 52 Resolution 38. A/RES/52/38 էջ 29. 9 December 1997. Retrieved 2007-10-20.
  17. United Nations General Assembly Session 55 Resolution 33. A/RES/55/33 էջ 39. 20 December 2000. Retrieved 2007-10-20.
  18. 18,0 18,1 18,2 Scott Parrish and William Potter (2006 թ․ սեպտեմբերի 5). «Central Asian States Establish Nuclear-Weapon-Free-Zone Despite U.S. Opposition». James Martin Center for Nonproliferation Studies.
  19. «Remarks of U. S. Delegation to the Central Asian Nuclear Weapon Free Zone Conference Tashkent, Uzbekistan». The Nuclear Threat Initiative. 1997 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 20-ին.
  20. United Nations General Assembly Session 61 Verbotim Report 67. A/61/PV.67 էջ 29. 6 December 2006 15:00. Retrieved 2007-10-20.
  21. United States Department of State
  22. «A New Step Forward to Greater Regional and Global Security». 2014 թ․ մայիսի 13.
  23. «Disarmament Treaties Database: Protocol to the Treaty on a Nuclear-Weapon-Free Zone in Central Asia (CANWFZ)».

Արտաքին հղումներ

խմբագրել