Սեդրակ Ավետի Մանդինյան (հոկտեմբերի 22 , 1844 (1844-10-22 ) [ 1] , սեպտեմբերի 10 (22) , 1844 [ 2] կամ սեպտեմբերի 22 , 1844 (1844-09-22 ) [ 2] , Թիֆլիս , Ռուսական կայսրություն [ 1] - նոյեմբերի 28 , 1915 (1915-11-28 ) [ 1] [ 2] կամ նոյեմբերի 15 (28) , 1915 [ 2] , Թիֆլիս , Ռուսական կայսրություն [ 1] , Թիֆլիս ), հայ մանկավարժ , դերասան , հասարակական, գրական-թատերական գործիչ։
Սեդրակ Մանդինյան
Ծնվել է հոկտեմբերի 22 , 1844 (1844-10-22 ) [ 1] , սեպտեմբերի 10 (22) , 1844 [ 2] կամ սեպտեմբերի 22 , 1844 (1844-09-22 ) [ 2] Ծննդավայր Թիֆլիս , Ռուսական կայսրություն [ 1] Մահացել է նոյեմբերի 28 , 1915 (1915-11-28 ) [ 1] [ 2] (71 տարեկան) կամ նոյեմբերի 15 (28) , 1915 [ 2] (71 տարեկան) Մահվան վայր Թիֆլիս , Ռուսական կայսրություն [ 1] Քաղաքացիություն Ռուսական կայսրություն Ազգություն հայ Կրթություն Լազարյան ճեմարան (1863 )[ 1] և Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան (1869 )[ 1] Մասնագիտություն ուսուցիչ , դերասան , հասարակական գործիչ և թատերական գործիչ Աշխատավայր Ներսիսյան դպրոց [ 1] , Շուշիի թեմական հոգևոր դպրոց [ 1] և Գևորգյան հոգևոր ճեմարան [ 1]
Կրթությունն ստացել է Թիֆլիսում , Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1857-1863), Պետերբուրգի համալսարանում (1869 ), ապա՝ Գռթայի (Գերմանիա ) ուսուցչական սեմինարիայում, Հայդելբերգի , Լայպցիգի և Վիեննայի համալսարաններում։ Խորացել է մանկավարժական և հոգեբանական գիտություններում։ 1864 -1868 թվականներին աշխատել է Թիֆլիսի հայկական թատրոնում , Գևորգ Չմշկյանի , Միհրդատ Ամրիկյանի հետ շրջագայել Շուշիում , Ալեքսանդրապոլում և Երևանում (1865 )։ 1879 -1880 թվականներին եղել է Թիֆլիսի Հայոց դերասանական մշտական խմբի դերասան ու ռեժիսոր ։ Որպես տեսուչ աշխատել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1874 -1878 ), դասավանդել՝ Շուշիի թեմական դպրոցներում։ 1881-1900 թվականներին (ընդհատումով) եղել է էջմիածնի Գևորգյան ճեմարանի մանկավարժության և հոգեբանության դասատու։ Մանդինյանը զբաղվել է դիդակտիկայի հարցերի ուսումնասիրությամբ, կարևորել դպրոցականի տարիքային և հոգեկան զարգացման առանձնահատկությունները, հանդես է եկել սխոլաստիկ մանկավարժության դեմ։ Գրել է կրթությանն ու դաստիարակությանը նվիրված մոտ 200 հոդված։ Կազմել է «Դպրոցական սահմանադրություն» (1875), «Նահապետական ու հայրենի աշխարհ» (1878 ), «Ազգային ընտանեկան աշխարհ» (1880 ), «Համառոտ մանկավարժություն» (1878 ), «Կյանքի հանգամանքների համեմատ թվաբանություն» (1881 ), «Ռուսաց լեզվի դասատվության եղանակ» (1886 ), «Ռուսերենի տարրական քրեստոմատիա հայերի համար» (1906 ) և բազմաթիվ այլ դասագրքեր ու ձեռնարկներ։ Գրախոսել է Ռեթեոս Պերպերյանի , Սմբատ Շահազիզի , Հովհաննես Հովհաննիսյանի , Ղազարոս Աղայանի , Հովհաննես Թումանյանի և ուրիշների գրքերը։ Կատարել է թարգմանություններ։
Դանիելյան Ա., Սեդրակ Մանդինյան, Երևան, 1964։
↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան , Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 1974.
↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 219 )։