Ռեթեոս Պերպերյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պերպերյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Ռեթեոս Հակոբի Պերպերյան (հոկտեմբերի 10, 1848, Hasköy, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - ապրիլի 6, 1907, Սկյուտար, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), հայ բանաստեղծ, մանկավարժ, հրապարակախոս, տնտեսագետ։
Ռեթեոս Պերպերյան արմտ. հայ.՝ Ռեթէոս Պէրպէրեան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1848 հոկտեմբերի 10 |
Ծննդավայր | Hasköy, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] |
Վախճանվել է | ապրիլի 7, 1907 | (տարիքը 58)
Վախճանի վայր | Կ. Պոլիս |
Մասնագիտություն | մանկավարժ, լրագրող, գրող, բանաստեղծ, տնտեսագետ և հրապարակախոս |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ներսեսյան վարժարան |
Աշխատավայր | Պերպերյան վարժարան և Երկրագունտ |
Զավակներ | Օննիկ Պերպերյան, Շահան Պերպերյան և Մաննիկ Պերպերյան |
Ռեթեոս Պերպերյան Վիքիդարանում | |
![]() |
Օննիկ և Շահան Պերպերյանների հայրը։
Կենսագրություն Խմբագրել
Ռեթեոս Պերպերյանը ծնվել է Կոստանդնուպոլսի Խասգյուղ թաղամասում։ 1866 թվականին ավարտել է Կ. Պոլսի Ներսեսյան վարժարանը, զբաղվել ուսուցչությամբ։ 1876 թվականին հիմնել է Պերպերյան վարժարանը։ Պերպերյանի «Առաջին տերեւք» (1877), «Խոհք ևւ յուշք» (1904) ժողովածուները կրում են ֆրանսիական ռոմանտիզմի ազդեցությունը, մասնավորապես Լամարթինի ազդեցությունը։ Վերջինիս մի շարք բանաստեղծությունները թարգմանել է հայերեն՝ «Մահ Սոկրատա», «Լիճ» և այլն։ Անդրանիկ բանաստեղծությունները սիրո և բնության երգեր են, վերջին շրջանի գործերում իշխում է փիլիսոփայական խոհը։
Պերպերյանի մանկավարժական-բարոյագիտական հայացքները («Դաստիարակի մը խօսքերը», 1901, «Դպրոց եւ Դպրութիւն», 1907[2]) հիմնված են գեղեցիկի, բարու և ճշմարիտի սկզբունքների վրա։ Կարևորել է կնոջ դերը հասարակության մեջ։ Ըստ նրա՝ բարոյական դաստիարակության ամենազորեղ միջոցը դաստիարակի անձնական օրինակն է։
Պերպերյանը գրել է նաև հրապարակախոսական-փիլիսոփայական աշխատություններ։ Տնտեսագիտության հիմնական խնդիրներին մոտեցել է դասական քաղաքատնտեսության դիրքերից։ Հարստության ստեղծման, ապրանքի արժեքի, փողի մասին դատել է՝ ելնելով արժեքի աշխատանքային տեսության սկզբունքներից։ Վերլուծելով աշխատավարձի էությունը՝ աշխատավորի համար գլխավորը համարել է իրական աշխատավարձը և այն անմիջականորեն կապել կենսամիջոցների գների հետ։ Կապիտալը բնորոշել է որպես «խնայված» հարստություն և ոչ թե շահագործման արդյունք։
Հանդես է եկել նաև Հրաչյա կեղծանունով[3]։ Մահացել է Սկյութարում։
Տես նաև Խմբագրել
Երկեր Խմբագրել
- Երկու բանախօսութիւնք, ԿՊ, 1880
- Համառօտ քաղաքական տնտեսուիւն...ԿՊ, 1883
- Դրամ, ԿՊ, 1886
Գրականություն Խմբագրել
- Կարապետյան Պ, Մեծ դաստիարական և ուսոցչապետ Ռեթէոս Յ. Պէրպէրյան /ԿՊ, 1933/
- Թևոսյան Ա. Ռեթեոս Պերպերյան։ Փիլիսոփայական և հասարակական-քաղաքական հայացքները, Երևան, 1989։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #1049775554 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Ռեթէոս Յ. Պէրպէրեան
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
Արտաքին հղումներ Խմբագրել
- Ռեթեոս Պերպերյան Archived 2021-01-23 at the Wayback Machine.