Միհրդատ Ամրիկյան
Միհրդատ Հովհաննեսի Ամրիկյան (Հովհաննես Ամերիկյան) (1843, մայիսի 1 (13), գ. Ծինուբան (այժմ՝ Վրաստանի Ախալցխայի շրջանում) - 1879, փետրվարի 5 (17), Թիֆլիս), հայ դերասան, գրող։ Արևելահայ պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից։
Միհրդատ Ամրիկյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 1, 1843 |
Ծննդավայր | Ծինուբան, Ախմետայի մունիցիպալիտետ, Վրաստան |
Մահացել է | փետրվարի 5, 1879 (35 տարեկան) |
Մահվան վայր | Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Կրթություն | Ներսիսեան դպրոց (1858) |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան և գրող |
ԿենսագրությունԽմբագրել
Միհրդատ Ամրիկյանը ծնվել է Ախալցխայի Ծինուբան գյուղում։ Սովորել է տեղի ծխական դպրոցում, 1853-1858 թվականներին՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Եղել է Ներսիսյան դպրոցի աշակերտական ներկայացումների կազմակերպիչներից։ 1860 թվականին Սարգիս Վանանդեցու «Միհրդատ» ողբերգության գլխավոր դերը հաջողությամբ կատարելու համար, ստացել է «Միհրդատ» անունը։ 1863 թվականից աշխատել է Պերճ Պռոշյանի, 1864 թվականից՝ Գևորգ Չմշկյանի թատերախմբերում։ Եղել է արևելահայ պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից, Գաբրիել Սունդուկյանի կերպարների առաջին և լավագույն մարմնավորողներից[1]։
Եղել է թատերական քննադատ, երգիծաբան, հրապարակախոս։ Հետևել է Վ. Բելինսկու գեղագիտական սկզբունքներին։ Եղել է «Մշակ» թերթի առաջին աշխատակիցներից։ 1872-1873 թվականներին ղեկավարել է երգիծանքի բաժինը «Չաքուճ» ստորագրությամբ, տպագրել է ֆելիետոնների շարք։
Գրել է ոտանավորներ, կատարել թարգմանություններ։
Հյուրախաղերով հանդես է եկել Ախալցխայում, Գորիսում, Քութայիսում, Գանձակում, Շուշիում, Ալեքսանդրապոլում, Երևանում։ 1874-1877 թվականներին գործել է Կ. Պոլսում, բեմադրել է Շիլլերի «Ավազակներ», Սունդուկյանի «Պեպո» և այլ ներկայացումներ[2]։
ՄահըԽմբագրել
Նյութական ծանր վիճակի պատճառով վերադարձել է Թիֆլիս, ուր հիվանդացել և ինքնասպան է եղել[3]։
ԴերերԽմբագրել
- Զամբախով՝ Սունդուկյանի «Խաթաբալա»
- Սարգիս՝ Սունդուկյանի «էլի մեկ զոհ»
- Զիմզիմով՝ Սունդուկյանի Պեպո»
- Ֆրանց Սոոր՝ Շիլլերի «Ավազակներ»
- Կիվկիվ՝ Ն. Փուղինյանի «Դալալ Ղաղո»
- Կարապետ, Գասպար՝ Ս. Տեր-Գրիգորյանի «Էս էլ քի մոցիքլութին»
- Գասպար՝ Ս. Տեր-Գրիգորյանի «Նինոյին շնվիլը»
- Մեծ սատանա՝ Սունդուկյանի «Օսկան Պետրովիչը էն կինքումը»
ԳրականությունԽմբագրել
- Սուրեն Հարությունյան, Միհրդատ Ամրիկյան, Երևան, 1959 թ.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 21
- ↑ «AV Production - Միհրդատ Ամրիկյան»։ avproduction.am։ Վերցված է 2018-08-21
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 333)։ |