Սարատովի Ա. Ն. Ռադիշչևի անվան գեղարվեստի թանգարան

Սարատովի Ա. Ն. Ռադիշչևի անվան գեղարվեստի թանգարան (ռուս.՝ Сара́товский худо́жественный музе́й и́мени А. Н. Ради́щева), ճարտարապետական ​​հուշարձան, թանգարան Սարատովում, Ռուսաստանի մարզերի ամենանշանակալի գեղարվեստի թանգարաններից մեկը[3]։

Սարատովի Ա. Ն. Ռադիշչևի անվան գեղարվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Ռուսաստան[1]
ՏեղագրությունՍարատով[1]
Հասցե410600[2]
Հիմնադրվել էհունիսի 29, 1885[1]
Կայքradmuseumart.ru
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանը բացվել է 1885 թվականին և հանդիսացել է հանրությանը հասանելի առաջին գեղարվեստի թանգարանը Ռուսական կայսրությունում։ Ցուցադրության հիմքում ընկած է գրող-մանկավարժ Ալեքսանդր Նիկոլաևիչ Ռադիշչևի թոռան՝ նկարիչ Ալեքսեյ Պետրովիչ Բոգոլյուբովի հավաքածուն։ Ալեքսեյ Բոգոլյուբովի համար թանգարանի ստեղծումը դարձել է իր ողջ կյանքի կարևորագույն գործը, որը նրանից պահանջել է մեծ ջանքեր և միջոցներ[4]։

Ռադիշչևի անվան գեղարվեստի թանգարան, հուշատախտակ

Թանգարանն ունի գրադարան, որն ունի հին և ժամանակակից հրատարակությունների, ձեռագրերի հարուստ հավաքածու, որի սկիզբը դրել է Ալեքսեյ Բոգոլյուբովը։

Թանգարանի մեծ դահլիճում տեղի են ունենում երաժշտական ​​համերգներ և գրական-գեղարվեստական ​​երեկոներ։ Թանգարանի լսասրահում դասախոսություններ են անցկացվում համաշխարհային կերպարվեստի պատմության, գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության տարբեր ոճերի ու ուղղությունների, արվեստի գործերի ընկալման մշակույթի վերաբերյալ։

Պատմություն խմբագրել

1877 թվականին Սարատովի բնակիչներին հայտնի դարձավ, որ Փարիզում բնակվող գեղանկարչության պրոֆեսոր Ալեքսեյ Պետրովիչ Բոգոլյուբովը (1824-1896) ցանկանում է քաղաքին նվիրաբերել իր արվեստի գործերի հավաքածուն և քաղաքում հիմնել թանգարան և այն անվանակոչել ի հիշատակ իր պապի՝ Ալեքսանդր Ռադիշչևի։ Ենթադրվում էր, որ թանգարանը պետք է գործեր անվճար հիմունքներով։

Սակայն, քաղաքից պահանջվեց թանգարանի համար տրամադրել «մշտական, անփոփոխ, ամուր և հարմար» շինություն։ Քաղաքային իշխանությունները պատրաստ չէին շենքի կառուցման համար գումար հատկացնել և այդ պատճառով Ալեքսեյ Բոգոլյուբովը պատասխան ստացավ միայն մեկ տարի անց։ Բայց դրանից հետո էլ թանգարանի հիմնադրումը երկար տարիներ առաջ չէր շարժվում։ Միայն 1883 թվականի մայիսին Սարատովում՝ Թատերական հրապարակում, դրվեց նոր շենքի հիմքը[4][5]։ Թանգարանի կազմակերպման հարցում օգնություն է ցուցաբերել Սուրբ Սինոդի գլխավոր դատախազ Կոնստանտին Պոբեդոնոսցևը։ Ապագա կայսր Ալեքսանդր III-ն անձամբ է հաստատել շենքի նախագիծը և նվիրաբերել բազմաթիվ նկարներ իր հավաքածուից[6]։

Նախագծի հեղինակը Սանկտ Պետերբուրգի ճարտարապետ Իվան Շտրոմն էր։ Շինարարական աշխատանքները ղեկավարում էր ճարտարապետ Ալեքսեյ Սալկոն։ Համեմատաբար արագ, քաղաքի կենտրոնում կառուցվեց երկհարկանի քարե շենք, որի հարդարումն ու ներքին տարածքի ձևավորումը շարունակվեց մոտ մեկ տարի[4]։

1885 թվականի սկզբին սկսեցին հայտնվել ապագա թանգարանի առաջին ցուցանմուշները։ 1885 թվականի հունիսի 29-ին (հին տոմարով) տեղի ունեցավ թանգարանի հանդիսավոր բացումը։

Բացումից հետո առաջին տարում թանգարան է հաճախել 62 հազար այցելու[7]։

Թանգարանի հավաքածուն համալրվել է Սանկտ Պետերբուրգի արվեստների ակադեմիայից և Էրմիտաժից[3] փոխանցված մի շարք ցուցանմուշներով։ Պետական ​​Էրմիտաժից փոխանցված ամենաարժեքավոր գործերից են Ջորջո Վազարիի «Բաքոսի խրախճանքը» մեծ կտավը և ֆլամանդացի Թեոդոր Ռոմբոուտսի «Հովհաննես Մկրտիչը» կտավը, որը թանգարան է հասել 1885 թվականին՝ Ալեքսեյ Բոգոլյուբովի միջնորդությամբ։

Խորհրդային իշխանության առաջին տարիներին թանգարանի հավաքածուն համալրվել է Պետական թանգարանի ֆոնդից[3]։

1917 թվականին թանգարանի ֆոնդերում պահվել են 6738 արվեստի գործեր՝ ռուսական և արևմտաեվրոպական գեղանկարչության և քանդակի հավաքածուն, կահույքի և կիրառական արվեստի հավաքածուն։ Թանգարանի գրադարանում հաշվառված է եղել մոտ 4000 կտոր գիրք։ Տեղի համալսարանում պատմա-բանասիրական ֆակուլտետ բացելով ժամանակավոր կառավարությունը հույս է ունեցել թանգարանից համապատասխան օժանդակություն ստանալ ֆակուլտետին գիտական ​​և օժանդակ միջոցներով ապահովելու համար։ Սակայն, չնայած ֆոնդի հարստությանը, ինչպես գրել է „Художественные известия“-ն 1918 թվականին, «թանգարանը չուներ որոշակի դիրքորոշում, այլ այն համարվում էր իր մոտ մուտք եղած բոլոր տեսակի արժեքավոր և ոչ արժեքավոր իրերի պահոց։ Նման տարատեսակության և բացարձակ ոչ համակարգվածության օրինակ են Սարատովի նախկին նահանգապետերի, փոխնահանգապետերի, քաղաքների ղեկավարների լուսանկարների հավաքածուները, բյուրեղապակյա արտադրանքի հավաքածուները, գործարանային քանդակները և այլն։ Թանգարանը նման էր ծեր տատիկի սնդուկին, որտեղ բրյուսելյան ժանյակների և օպալների հետ միասին պահվում էին սիրելի դայակի վալենկաները»[8]։ Խորհրդային իշխանության առաջին տարիներին թանգարանի ֆոնդերը համալրվել են Համառուսաստանյան կոոպերատիվ կոնգրեսների խորհրդին առընթեր գեղարվեստական ​​գանձերի պաշտպանության կոմիտեի, ՌԽՖՍՀ Լուսժողկոմի կերպարվեստի բաժնի, Սարատովի նահանգային Պրոլետկուլտի և Սարատովի պատմահնագիտական ​​ընկերության կողմից հատկացված արվեստի գործերով։

Մինչև 1923 թվականը թանգարանը ղեկավարել է Ալեքսեյ Դմիտրիևիչ Սկալդինը (1889-1943), այնուհետև նրան փոխարինել է Վադիմ Ապոլոնովիչ Բուտենկոն (1877-1931)[9]։ Նրա ժամանակ նկարներ են ստացվել ​​Տրետյակովյան պատկերասրահից (1926), Օտրադինո կալվածքից (1927), Ռուսական թանգարանից (1928), Լենինգրադի թանգարանային ֆոնդից (1928)։ 1927-1928 թվականներին զգալիորեն ընդլայնվել է դեկորատիվ կիրառական արվեստի հավաքածուն։ 1920-ական թվականների վերջին Ռադիշչևյան թանգարանը դարձել է երկրի ռուսական և արևմտաեվրոպական արվեստի ամենամեծ հավաքածու ունեցող թանգարաններից մեկը։

Թանգարանային ցուցանմուշների հաշվառման և գույքագրման աշխատանքները ղեկավարել է Կլաուդիա Իվանովնա Ռուդոլֆին (Սանկտ Պետերբուրգի հնագիտական ​​ինստիտուտի դասընթացների Շտիգլիցի ուսումնարանի շրջանավարտ), որը շատ էր հետաքրքրվում ռուսական գեղանկարչությամբ։ 1924 թվականին Ռադիշչևյան թանգարան է եկել հայտնի եգիպտագետ Ֆ. Բ. Բալլոդայի աշակերտուհի Կիրա Նիկոլաևնա Պապա-Աֆանասոպուլոն, ով հայտնի է իր «Ոսկե հորդա կերամիկան։ Ոսկե Հորդայի սպասքների համակարգման և նկարագրության փորձ» աշխատությամբ և գիտահետազոտական ​​գործունեություն է իրականացրել համալսարանում։ Կ. Ն. Պապա-Աֆանասոպուլոն զբաղվել է հին արևմտաեվրոպական վարպետների գործերի, ճենապակու պատմության, ազնվականա-ճորտական ​​մշակույթի հուշարձանների մասին նյութեր հավաքելով (Կ. Ի. Ռուդոլֆին և Կ. Ն. Պապա-Աֆանասոպուլոն ազատվել են աշխատանքից 1931 թվականի գարնանը «թանգարանի գաղափարական խնդիրներին չհամապատասխանելու համար»)։ 1925 թվականին թանգարանը որպես էքսկուրսավար աշխատանքի է ընդունել Ֆ. Վ. Բալոդի մեկ այլ աշակերտուհու՝ Նատալյա Իվանովնա Օբոլենսկայային։

1926 թվականին թանգարանի գիտաշխատողները մասնակցել են մարզային թանգարանային համաժողովին։ «Ռադիշչևյան թանգարանի աճը և զարգացումը» զեկույցով հանդես է եկել Կ. Ի. Ռուդոլֆինը։ Վադիմ Բուտենկոն ավելի մոտ է եղել թանգարանային գործերի կազմակերպման հարցերին։ Այդ հարցի վերաբերյալ նա իր մտքերն արտահայտել է «Խնդիրներ գավառական արվեստի թանգարանների կառուցման գործում» հատուկ հոդվածում, այն զեկույցով ներկայացնելով համաժողովում։ Պատմաբանի այդ աշխատությունը չի հրապարակվել, իսկ դրա ձեռագիրն առ այսօր համարվում է կորած։ 1928 թվականին Վադիմ Բուտենկոն հեռացել է Սարատովից և մեկնել Լենինգրադ, որտեղ 1930 թվականին ձերբակալվել է այսպես կոչված «Ակադեմիական գործ»-ով, դատապարտվել և ուղարկվել Բելոմոր-Բալթիական ջրանցքի շինարարություն, որտեղ էլ շուտով մահացել է[10]։

1980 թվականին թանգարանին պատկանող 19-րդ դարի երկրորդ կեսի ռուս նկարիչների գործերը ցուցադրվել են Դույսբուրգ քաղաքի ցուցահանդեսում «Ռուսական պերեդվիժնիկ նկարիչներ» ցուցահանդեսի շրջանակներում[11]։

1998 թվականից թանգարանը ներառվել է Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների մշակութային ժառանգության հատկապես արժեքավոր օբյեկտների պետական ​​հավաքածուի ցանկում։

Արևմտյան Եվրոպայի արվեստը թանգարանի հավաքածուում խմբագրել

Ռադիշչևյան թանգարանը տիրապետում է 19-րդ դարի արևմտաեվրոպական գեղանկարչության երրորդ ամենակարևոր հավաքածուին՝ Պետական ​​Էրմիտաժից և Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանից հետո։ Այդ հավաքածուի մեծ մասը թանգարան է մուտք եղել նրա հիմնադիր Ալեքսեյ Բոգոլյուբովի հավաքածուից։ Հավաքածուի հպարտությունն են համարվում Կամիլ Կորոյի, Շառլ Ֆրանսուա Դոբինյիի, Ադոլֆ Թոմ Ժոզեֆ Մոնտիչելիի և այն ժամանակվա այլ ականավոր նկարիչների գործերը։

Ցուցադրություն խմբագրել

Թանգարանային ցուցադրությունում ներառված են՝ Վլադիմիր Բորովիկովսկու, Կառլ Բրյուլովի, Վասիլի Պերովի, Իլյա Ռեպինի, Վասիլի Սուրիկովի, Ալեքսանդր Բենուայի, Վիկտոր Բորիսով-Մուսատովի, Արիստարխ Լենտուլովի, Հովհաննես Այվազովսկու, Պ. Պ. Կոնչալովսկու, Մարտիրոս Սարյանի, Պավել Կուզնեցովի, Էթիեն Մորիս Ֆալկոնեի, Ֆեոդոր Ռոկոտովի, Դմիտրի Լևիցկու, Ֆեոդոր Մատվեևի, Սիլվեստր Շչեդրինի, Օրեստ Կիպրենսկու, Հենրիկ Սեմիրադսկու, Ալեքսանդր Իվանովի, Նիկոլայ Սվերչկովի, Ալեքսեյ Բոգոլյուբովի, Իվան Շիշկինի[6]], Կուզմա Պետրով-Վոդկին[12], Կազիմիր Մալևիչի, Ալեքսանդրա Էքստերի, Ռոբերտ Ֆալկի, Միխայիլ Արժանովի, Նիկոլայ Գուշչինի, Ալեքսանդր Բեգրովի, Սերգեյ և Ալեքսեյ Տկաչովների («Երեխաներ» նկարի հեղինակային կրկնությունը)[13], Վասիլի Ֆոմիչովի, Լեոնիդ Պետրուշինի[14] և շատ այլ նկարիչների ու քանդակագործների աշխատանքներ, ովքեր իրենց հետքն են թողել համաշխարհային արվեստի պատմության մեջ։

Հասցե խմբագրել

  • Թանգարանը տեղակայված է հետևյալ հասցեներում՝
  • 1-ին մասնաշենք՝ Ռադիշչևի փողոց 39։ Ցուցադրության տարածքը՝ 839,8 մ2, Ֆոնդերի մակերեսը 594,7 մ2,
  • 2-րդ մասնաշենք՝ Պերվոմայսկայա փողոց 75։ Ցուցադրության տարածքը, ներառյալ ժամանակավոր ցուցադրությունները, 1103,3 մ2 է։ Ֆոնդերի մակերեսը կազմում է 539,1 մ2։[14]
  • 3-րդ մասնաշենք՝ Մոսկովսկայա փողոց 61 / Ռադիշչևի փողոց 41։

Մասնաճյուղեր խմբագրել

Իրադարձություններ խմբագրել

2012 թվականի ապրիլին թանգարանում տեղի է ունեցել հանդիպում Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի և Ռուսաստանի խոշորագույն թանգարանների ղեկավարների միջև, որի ընթացքում քննարկվել են թանգարանների ֆինանսավորման ավելացման, պահոցների կառուցման և վերակառուցման հարցերը։ Բարձրացվել են թանգարանների արտաբյուջետային գործունեության ընդլայնման, հարկային արտոնությունների վերանայման և արվեստի գործերը Ռուսաստան ներմուծելու հարցերը։ Հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը ստուգել է գրաֆիկայի և նկարների պահոցը, ծանոթացել առանձին ​​աշխատանքների և սրբապատկերների հավաքածուին[15]։

Ղեկավարություն խմբագրել

1977-1987 և 1999-2016 թվականներին՝ Թամարա Վիկտորովնա Գրոդսկովա (2016-2019 թվականներին՝ պատվավոր նախագահ)

Մրցանակներ խմբագրել

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1985 թվական)[16]։
  • Շնորհակալություն Ռուսաստանի Դաշնության մշակույթի և զանգվածային հաղորդակցության նախարարից (2005 թվականի հունիսի 3)՝ ազգային մշակույթի պահպանման և զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և «Սարատովի Ա. Ն. Ռադիշչևի անվան գեղ​​արվեստի պետական թանգարան» մշակույթի դաշնային պետական ​​հաստատության բացման 120-ամյակի կապակցությամբ[17]։

Գրականություն խմբագրել

  • Дорогина, Е. А., Беляева, Г. А., Авдеева, Е. П. Русское искусство XX-XXI веков. Живопись : каталог / Саратовский государственный художественный музей им. А. Н. Радищева / Под ред. Л. В. Пашковой. — Саратов: Сарат. гос. худож. музей им. А. Н. Радищева, 2010. — Т. 3. — 555 с. — ISBN 9785943700224.
  • Саратовский государственный художественный музей имени А. Н. Радищева : материалы и сообщения. — Саратов: Слово, 1999. — Т. Вып. 8. — 140 с. — ISBN 5-85571-080-7.
  • Саратовский художественный музей имени А. Н. Радищева: Альбом / Сост.: Л. В. Пашкова, Л. П. Красноперова, Е. К. Савельева. — Москва: Советский художник, 1991. — 130 с. — 40 000 экз. — ISBN 5269004180.
  • Западноевропейское искусство в собрании саратовского государственного художественного музея имени А. Н. Радищева. — Саратов: Полиграфист, 1989. — 22 с. — (Методическая разработка экскурсии).
  • По залам Радищевского музея : Рассказ о коллекции Саратов. гос. худож. музея им. А. Н. Радищева: [альбом]. — Саратов: Приволжское кн. изд-во, 1985. — 192 с.
  • Саратовский государственный художественный музей имени А. Н. Радищева = The Radishchev state art museum in Saratov : Альбом / Сост. и авторы вступ. ст. Г. М. Кармакулина, Г. Е. Федорова ; Пер. на англ. Б. А. Неймана. — Ленинград: Художник РСФСР, 1984. — 220 с.
  • Саратовский государственный художественный музей им. А. Н. Радищева : альбом / Сост., вступ. ст. Э. Арбитман ; Под ред. М. Бойко. — Москва ; Ленинград: Сов. художник, 1965. — 40 л. ил., 12 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://arthive.com/places/228~The_Saratov_art_Museum_named_after_A_N_Radishchev
  2. Государственный каталог Музейного фонда Российской Федерации (ռուս.)
  3. 3,0 3,1 3,2 Большая советская энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 22. Ремень — Сафи. 1975. 628 стр., илл.; 37 л. илл. и карт.
  4. 4,0 4,1 4,2 По залам Радищевского музея: Альбом. — Саратов: Приволжское книжное издательство 1985 г. — 192 с., ил.
  5. «Газета «Саратовский листок». 1882 год. № 69». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
  6. 6,0 6,1 Вардугин В. И. Хранители времени. Музеи Саратова и Саратовской области. — Саратов: Приволжское книжное издательство 2000—208 с, ил.
  7. Городские этюды. Саратов. Литьё, ковка:- Саратов: ИП Везметинова, А. Н., 2009—120.:фото
  8. Саратовский государственный художественный музей имени А. Н. Радищева /Авт. вст. ст. и сост. Г. М. Кармакулина, Г. Е. Федорова. Л.: Художник РСФСР, 1984. С.6.
  9. Егорова С. Л. Профессор В. А. Бутенко — заведующий Радищевского музея (1923—1928 гг.) // Музеи и краеведение. Сыктывкар, 2007. Вып.6 (Труды Национального музея Республики Коми). С. 25-30.
  10. Егорова С. Л. Радищевский музей в 1920-е годы // Гуманитарные научные исследования. — Январь, 2012. . URL: http://human.snauka.ru/2012/01/516
  11. Открытые сокровищницы. Т. Гродскова «Коммунист» от 18 мая 1982 г.
  12. Саратовский государственный художественный музей имени А. Н. Радищева. Русская и советская живопись. Каталог. Выпуск 1. М.: Советский художник, 1956
  13. «На палубе фрегата «Светлана»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 31-ին.
  14. «Дар музею». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
  15. «Владимир Путин в Радищевском музее провёл совещание с директорами российских музеев». Интернет-портал «Музеи России». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
  16. «Ведомости Верховного Совета СССР. – М.: Издание Верховного Совета СССР, 1985. – № 28 (10 июля). – 441 – 456 с. – [Статьи 498 – 528]». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 25-ին.
  17. «Об объявлении благодарности Министра культуры и массовых коммуникаций Российской Федерации». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարատովի Ա. Ն. Ռադիշչևի անվան գեղարվեստի թանգարան» հոդվածին։