Վլադիմիր Բորովիկովսկի
Վլադիմիր Լուկիչ Բորովիկովսկի (հուլիսի 24 (օգոստոսի 4), 1757[1], Միրգորոդ, Կազակական հետմանություն[2][3][4] - ապրիլի 6 (18), 1825[5], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]), ռուս նկարիչ, դիմանկարի վարպետ։
Վլադիմիր Բորովիկովսկի ռուս.՝ Владимир Лукич Боровиковский | |
---|---|
![]() Բուգաևսկի-Բլագոդարնու աշխատանքը՝ դիմանկար (1825) | |
Ծնվել է | հուլիսի 24 (օգոստոսի 4), 1757[1] |
Ծննդավայր | Միրգորոդ, Կազակական հետմանություն[2][3][4] |
Վախճանվել է | ապրիլի 6 (18), 1825[5] (67 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
Ազգություն | ուկրաինացի |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և սրբանկարիչ |
Ոճ | օրիենտալիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն[6] |
Ուշագրավ աշխատանքներ | Եկատերինա Արսենիևա, Արքայազն Ա. Բ. Կուրակինի դիմանկարը, Catherine II during a walk in the Tsarskosyelsky Park? և Ա. Ն. Աստաֆևի դիմանկարը |
Ուսուցիչ | Դմիտրի Լևիցկի |
Պարգևներ | |
Հայր | Luka Borovik? |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՎլադիմիր Բորովիկովսկին ծնվել է 1757 թվականի հուլիսի 4-ին Գետմանշչինայի Միրգորոդ քաղաքում, կազակ Լուկա Իվանովիչի (1720—1775) ընտանիքում։ Ապագա նկարչի հայրը, եղբայրն ու հորեղբայրը եղել են սրբանկարիչներ։ Երիտասարդ տարիներին Բորովիկովսկին սրբանկարչություն սովորել է հորից։ 1774 թվականից ծառայել է Միրգորոդի կազակական գնդում, միաժամանակ զբաղվելով գեղանկարչությամբ։ 1780- ական թվականների առաջին կեսին Բորովիկովսկին պորուչիկի (ռազմ.) պաշտոնով անցնում է թոշակի և նվիրվում գեղանկարչությանը։ Նկարում է կերպարներ տեղի եկեղեցիների համար։
Ստեղծագործություն
խմբագրելՀամեմատաբար ուշ, 1790-ական թվականներին, Բորովիկովսկին հայտնի է դառնում որպես դիմանկարիչ։ Նրա ստեղծագործության մեջ գերակշռում է կամերային դիմանկարը։ Կանացի կերպարներում Բորովիկովսկին մարմնավորում է իր դարաշրջանի գեղեցկության գաղափարը։ «Լիզոնկան և Դաշենկան» (1794) դիմանկարում նկարիչը սիրով ու համբերությամբ ցայտունորեն պատկերել է Լվովների ընտանիքի աղախիններին՝ մազերի նուրբ խոպոպները, դեմքի ճերմակությունը։ Նկարիչը նրբանկատորեն հաղորդում է իր կողմից պատկերված մարդկանց ներքնաշխարհը։ Նա ձգտում է մարդու ինքնագնահատման և բարոյական մաքրության հաստատմանը։ 1810-ական թվականներին Բորովիկովսկուն հետաքրքրում են ուժեղ, եռանդուն անհատականությունները, նա ուշադրությունը կենտրոնացնում է պատկերվողների քաղաքացիության, նրբագեղության, արժանիքների վրա։ Բորովիկովսկին մի շարք շքահանդեսային դիմանկարների հեղինակ է։ Դրանցից ամենահայտնիներն են՝ «Портрет Павла I в белом далматике», «Իշխանի փոխկանցլեր Ա. Բ. Կուրակինի դիմանկարը» (1801—1802)։ Բորովիկովսկու շքահանդեսային դիմանկարներ առավել պարզ են ցույց տալիս նկարչի կատարյալ տիրապետումը վրձնին նյութի բնույթը՝ թանկարժեք քարերի փայլը, թավշի փափկությունը հաղորդելիս։ Բորովիկովսկու ստեղծագործությունը միաժամանակ զարգացող ոճերի՝ կլասիցիզմի և սենտիմենտալիզմի միավորում է։ Կյանքի վերջին տարիներին Բորովիկովսկին վերադարձավ կրոնական գեղանկարչությանը, ստեղծեց սրբանկարներ Կազանի տաճարի,Պետերբուրգի Սմոլենյան գերեզմանատան համար։ Գեղանկարչության դասեր տվեց այն ժամանակ սկսնակ նկարիչ Ալեքսեյ Վենենցիանովին։
Պատկերասրահ
խմբագրել-
Լիզոնկան և Դաշենկան
-
Գեներալ-մայոր Ֆ.Ա. Բորովսկու դիմանակարը, 1799
-
Ա.Գ.-ի և Ա.Ա. Լոբանով-Ռոստովսկու դիմանկարը , 1814
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://bigenc.ru/fine_art/text/1878869
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Боровиковский Владимир Лукич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.artfortune.com/vladimir-lukich-borovikovsky/artist-20994/
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.wumag.kiev.ua/index2.php?param=pgs20082/26
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.britannica.com/biography/Vladimir-Lukich-Borovikovsky
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Գրականություն
խմբագրել- Алексеева Т. В. Владимир Лукич Боровиковский и русская культура на рубеже XVIII—XIX веков. — М., 1975.
- Маркина Л. А. «… Красоту её Боровиковский спас»: Владимир Лукич Боровиковский. 1757—1825: К 250-летию со дня рождения художника. — М., 2008.
- Владимир Лукич Боровиковский. 1757—1825. Религиозная живопись. Авт.-сост. Е. Столбова, А. Максимова. — СПб., 2009. — (Альманах / Русский музей; вып. 232).
- Ильина Т. В., Станюкович-Денисова Е. Ю. Русское искусство XVIII века. + CD. Учебник для бакалавриата и магистратуры. Москва: Юрайт, 2015. с. 513—526. ISBN 978-5-9916-3527-1
- Петрушевский Ф. Ф. (1890–1907). «Боровиковский, Владимир Лукич». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 533)։ |