Ռոբերտ Ֆալկ (ռուս.՝ Роберт Рафаилович Фальк, հոկտեմբերի 15 (27), 1886[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2][3][4][…] - հոկտեմբերի 1, 1958(1958-10-01)[5][6][7][…], Մոսկվա, ԽՍՀՄ[5]), ռուս խորհրդային նկարիչ։

Ռոբերտ Ֆալկ
Ի ծնեРоберт Рафаилович Фальк
Ծնվել էհոկտեմբերի 15 (27), 1886[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[2][3][4][…]
Վախճանվել էհոկտեմբերի 1, 1958(1958-10-01)[5][6][7][…] (71 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[5]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Մասնագիտություննկարիչ, վիզուալ արտիստ և գծանկարիչ
Ժանրդիմապատկեր, նատյուրմորտ և բնանկար
ԹեմաներԿերպարվեստ[8] և գեղանկարչություն[8]
ԱշակերտներHieorhij Niski?
 Robert Falk Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռոբերտ Ֆալկը ծնվել է 1886 թվականին Մոսկվայում, հայրը իրավաբան և շախմատիստ էր՝ Ռաֆայիլ Ալեքսանդրի Ֆալկ (1856-1913), մայրը՝ Մարիա Բորիսի Ֆալկ (1866-1940)։

Սովորել է Մոսկվայում, 1903-1904 թվականներին՝ Կ. Յուոնի և Ի. Մաշկովի ստուդիաներում, 1905-1909 թվականներին՝ գեղանկարչության, քանդակագործության ու ճարտապետական ուսումնարանում, աշակերտելով Վալենտին Սերովին և Կոնստանտին Կորովինին։ Եղել է «Միր իսկուսստվա», «Բուբնովի վալետ» և այլ խմբավորումների անդամ։

1928-1938 թթ.-ն ապրել է Փարիզում։ 1918-28 թվականներին դասավանդել է Մոսկվայի Ազատ գեղարվեստական արվեստանոցներում և Վխուտեմասում, 1941-1942 թվականներին՝ Սամարղանդի գեղարվեստական ուսումնարանում և 1942-1944 թվականներին՝ դեկորատիվ-կիրառական ինստիտուտում։

Ամուսնացած է եղել 4 անգամ, ունեցել է մեկ տղա և մեկ աղջիկ։

Աշխատանքներ խմբագրել

Նշանավոր գործերից են.

  • «Նատյուրմորտ սպիտակ սփռոցի վրա» (1914, մասնավոր հավաքածու, Մոսկվա),
  • «Կարմիր կահույք» (1920),
  • «Ծովախորշ Բալակլավայում» (1927),
  • «Սպիտակ շալով կինը» (1947), երեքն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա),
  • «Ա. Գ. Գաբրիչևսկու դիմանկարը (1950-1951),
  • «Ինքնանկար կարմիր ֆեսով» (1957),
  • «Փարիզի բնանկարներ» (1930-ական թթ., բոլորը՝ մասնավոր հավաքածուներ, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ

Կատարել է ներկայացումների ձևավորումներ Մոսկվայի հրեական թատրոնում։

Ֆալկի «Նեգր» (1917), «Ծառեր ցանկապատի մոտ» (1920), «Սև նատյուրմորտ» (1920), «Բանվորուհի» (1925), «Փողոց Փարիզում», «Ինքնանկար ծխամորճով», «Ծեր հայուհին։ Փարիզ» (երեքն էլ՝ 1930-ական թթ.) գործերը գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահ

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Ֆալկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։