Դմիտրի Լևիցկի

ռուս-ուկրաինացի դիմանկարիչ

Դմիտրի Գրիգորևիչ Լևիցկի (ռուս.՝ Дми́трий Григо́рьевич Леви́цкий, 1735[1][2][3][…], Կիև, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 4 (16), 1822, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս գեղանկարիչ, Եկատերինա II-ի գահակալության շրջանի ռուսական կլասիցիզմի պետերբուրգյան խոշորագույն դիմանկարիչ։ Ակադեմիկոս (1770), դիմանկարային դասարանի ղեկավար (1771-1787), Կայսերական արվեստի ակադեմիայի խորհրդական (1776) և խորհրդի անդամ (1780-1787 և 1807)։

Դմիտրի Լևիցկի
Ծնվել է1735[1][2][3][…]
ԾննդավայրԿիև, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 4 (16), 1822
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Կազակական հետմանություն և  Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1769)
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր և դիմանկար
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչԱլեքսեյ Անտրոպով և Գրիգոր Լևիցկի
ԱշակերտներՎլադիմիր Լուկիչ և Lavrenty Kalinovsky?
Ներշնչվել էԱլեքսեյ Անտրոպով[4]
Պաշտոնպալատական նկարիչ
ՀայրԳրիգոր Լևիցկի
 Dmitry Grigorievich Levitzky Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կիևում, քահանա, փորագրիչ և գեղանկարիչ Գրիգորի Կիրիլովիչ Լևիցկու ընտանիքում։ Կերպարվեստ է սովորել հոր և գեղանկարիչ Ալեքսեյ Անտրոպովի մոտ (1758)։ Հոր հետ մասնակցել է Կիևի Սուրբ Անդրեևսկի տաճարի նկարազարդմանը (1750-ականների կեսեր)։ Մոտավորապես 1758 թվականին Լևիցկին տեղափոխվել է Պետերբուրգ։ Կայսերական արվեստների ակադեմիայում սովորել է Անտրոպովի մոտ, հաճախել է նաև Լուի Ժան-Ֆրանսուա Լագրենեի, Ջուզեպպե Վալերիանիի դասարաններ[5]։ Ենթարկվել է Ջ. Բ. Լամպ Ավագի ազդեցությանը[6]։

Սանկտ Պետերբուրգում Լևիցկին շարունակել է սովորել Անտրոպովի մոտ։ Լևիցկուն համբավ են բերել Արվեստի ակադեմիայում ցուցադրված նկարները (1770)։ Նույն թվականին երեսունհինգամյա Լևիցկուն շնորհվել է ակադեմիկոսի կոչում Ալեքսանդր Կոկորինովի դիմանկարի գերազանց կատարման համար։ Դասավանդել է Արվեստների ակադեմիայում (1771-1788), ղեկավարել դիմանկարի դասարանը։ Ընտրվել է Գեղարվեստի ակադեմիայի խորհրդի անդամ (1786), թոշակի է անցել (1788), բայց ինը տարի անց կրկին ընտրվել է ակադեմիայի խորհրդում։

Արդեն իր վաղ շրջանի ստեղծագործություններում իրեն դրսևորել է որպես տոնահանդեսային դիմանկարի առաջնակարգ վարպետ, ունակ գտնելու արտահայտիչ կեցվածք և ժեստ՝ զուգակցելով գույնի ինտենսիվությունը երանգային միասնության և նրբերանգների հարստության հետ (Ն. Սեզեմովի, 1770 և Պրոկոֆի Դեմիդովի, 1773, դիմանկարները)։ Հայտնի մեծահարուստ Պրոկոֆի Անկիֆիևիչ Դեմիդովը նրա կողմից պատկերված է ամբողջ հասակով, մեծ կտավի, վեհ ճարտարապետական ֆոնի վրա, կարմիր շքեղ հանդերձանքով (Պրոկոֆի Դեմիդովի դիմանկարը, 1773)։ Լևիցկու ստեղծագործության և 18-րդ դարի ռուսական դիմանկարչության գագաթնակետը դարձավ Սմոլնիի ազնվազարմ օրիորդների ինստիտուտի ուսանողուհիների դիմանկարների շարքը, որը նկարվել է 1773-1776 թվականներին։ «Սմոլյանոկ» շարքը համաշխարհային արվեստի գլուխգործոց է (բոլոր դիմանկարները գտնվում են Ռուսական թանգարանում

Եկատերինա II-ի «սենյակային գումարի» հաշիվների մեջ հանդիպում է դիմանկարչի անունը՝ «Նկարիչ Լևիցկուն Նորին կայսերական մեծության երկու դիմանկարների համար՝ 1000 ռուբլի» (1773), «Նկարիչ Լևիցկուն Պրուսիայի թագավորի դիմանկարի համար՝ 800 ռուբլի» (1778), «Նկարիչ Լևիցկուն 1000 ռուբլի մեր մեծ դիմանկարի համար» (1778)։

 
Իվան Յակովլև, Դմիտրի Լևիցկու դիմանկարը, 1812, կտավ/յուղաներկ, 132 × 107 սմ, Ռուսական պետական թանգարան[7]

Լևիցկու ստեղծած դիմանկարների ընդարձակ պատկերասրահում ընդգրկված են՝ վեհասքանչ Եկատերինա II-ը (1783), ով ներկայացված է որպես իմաստուն և կրթված օրենսդիր ( հենց այդ դիմանկարն էր, ոգեշնչել Գավրիլ Դերժավինին ստեղծելու «Մուրզայի տեսիլքը» հայտնի ներբողը), Դենի Դիդրոն (1773), ֆրանսիացի փիլիսոփա-հանրագիտարանագետ, գրող, ում էներգիան, ստեղծագործական անհանգստությունը, հոգևոր վեհությունը այնքան վառ և անմիջականորեն էին ներկայացվել ռուս նկարչի և նկարչի հոր կողմից (1779), համեստ, իմաստուն և զառամյալ ծերունին, ով ժամանակին եղել էր ուկրաինացի լավագույն փորագրիչներից մեկը, Արվեստի ակադեմիայի շենքի շինարարը, ճարտարապետ Ա. Կոկորինովը (1769-1770), մեծահարուստ վաճառական-կապալառու Ն. Սեզեմովը (1770), հրապարակախոս, մանկավարժ և հրատարակիչ Նիկոլայ Նովիկովը։ Լևիցկին մոտիկից ծանոթ էր իր ժամանակի բազմաթիվ կարկառուն մարդկանց՝ Նիկոլայ Լվովի, Գ.Դերժավինի, Վասիլի Կապնիստի, Իվան Դմիտրիևի, Իվան Դոլգոռուկովի, Նիկոլայ Նովիկովի հետ։ Կոմս Արտեմի Իվանովիչ Վորոնցովը (1748-1813) Լևիցկուն պատվիրել էր նկարել իր ընտանիքի անդամներին՝ Սանկտ Պետերբուրգում գտնվող իր նոր տան պատերը զարդարելու համար։ Ընտանեկան դիմանկարների պատկերասրահի համար նախատեսված էին Արտեմի Վորոնցովի, նրա կնոջ՝ Պ. Ֆ. Վորոնցովայի և նրանց դուստրերի՝ Եկատերինայի, Աննայի, Մարիայի, Պրասկովյայի դիմանկարները (1780-ական թվականներ, Ռուսական պետական թանգարան, Սանկտ Պետերբուրգ), որոնք նախատեսված էին ընտանեկան դիմանկարների պատկերասրահի համար։ Անհատական դիմանկարներում նկարիչը առանձնացրել էր ընտանիքի յուրաքանչյուր անդամի ֆիզիկական և հոգևոր արտաքինի առանձնահատկությունները։

1780-ական թվականներին նկարիչը ստեղծել է ռուս մշակույթի գործիչների յուրօրինակ դիմանկարների պատկերասրահ։ Լևիցկու անհատական դիմանկարները, որոնք ստեղծվել են նկարչի ստեղծագործության ծաղկման շրջանում (1770-ականների կեսեր - 1780-ականների սկիզբ), առանձնանում են իրենց առանձնահատուկ ջերմությամբ։ Դեռևս 1773 թվականին վարպետը նկարել էր Դենի Դիդրոյի դիմանկարը, որը ապշեցրել էր իր ժամանակակիցներին փիլիսոփայի արտաքինը վերստեղծելու իր կենսական համոզչությամբ և բացառիկ ճշմարտացիությամբ։ Լևիցկու լավագույն ստեղծագործություններից է երիտասարդ Մարիա Դյակովայի դիմանկարը (1778), բանաստեղծական, կենսուրախ, նկարված հարուստ և ջերմ նրբերաններով։

Մասոնը, 1797 թվականի վերջին Ալեքսանդր Լաբզինի կողմից նվիրվել է մասոնական առաջին երեք աստիճաններին Նիկոլայ Նովիկովի հանձնարարությամբ։ Այնուհետև նա մտավ պետերբուրգյան մասոնական ժողովարան, Ալեքսանդր Լաբզինի «Մահացող Սֆինքսը»։ Վերջինիս պնդմամբ 1807 թվականին կրկին դարձավ Արվեստների ակադեմիայի խորհրդի անդամ[8]։ Մեծ ազդեցություն է ունեցել նկարիչներ՝ Պյոտր Սոկոլովի, Վլադիմիր Բորովիկովսկու, Լեոնտի Միրոպոլսկու և Գրիգորի Ուգրյումովի կայացման գործում։

Թաղվել է Սմոլենսկի ուղղափառ գերեզմանատանը[9], գերեզմանը կորել է դեռևս 19-րդ դարում[10]։

Կինը՝ Անաստասիա Յակովլևնա Լևիցկայան (1744-05/10/1832[11]), մահացել է 88 տարեկանում Սանկտ Պետերբուրգում, թաղված է Սմոլենսկի ուղղափառ գերեզմանատանը[12]։ Ամուսիններն ունեցել են մեկ երեխա, նրանց դուստրը՝ Ագաֆիան, որի դիմանկարը գտնվում է Ռուսական թանգարանում։

Հասցեներ Սանկտ Պետերբուրգում խմբագրել

  • Սյեզդովսկայա մայրուղի ВО, 23

Պատկերասրահ խմբագրել

Հիշատակ խմբագրել

Գրականություն խմբագրել

Էսսեներ կյանքի և ստեղծագործական գործունեության մասին
  • Гершензон-Чегодаева Н. М. Дмитрий Григорьевич Левицкий / Н. М. Гершензон-Чегодаева; [Ин-т истории искусств М-ва культуры СССР]. — М. : Искусство, 1964. — 458 с., 18 л. ил. : ил.
  • Григорий Наумович Голдовский и др. Д. Г. Левицкий, 1735–1822 : сборник научных трудов / Гос. Рус. музей ; [Науч. ред. Г. Н. Голдовский]. — Л. : ГРМ, 1987. — 112, [1] с. : ил. — 1500 экз.
  • Сергей Павлович Дягилев и др. Д. Г. Левицкий, 1735–1822 / составил С. П. Дягилев. — СПб. : Тип. Спб. о-ва печ. дела в России Е. Евдокимов, 1902. — [6], 94, 35 с., 64 л. портр., факс.;. : ил., портр. — (Русская живопись в XVIII веке ; т. 1).
  • Кузнецов С. О. Неизвестный Левицкий : Портретное творчество живописца в контексте петербургского мифа / Сергей Кузнецов. — СПб. : Логос-СПб, 1996. — 159 с. : ил., портр. — 1000 экз. — ISBN 5-87832-019-8.
  • Маркина Л. А. Дмитрий Левицкий : Жизнь и творчество / Авт. текста Л. Маркина]. — М. : Белый город, 2001. — 47, [1] с. : цв. ил. — (Мастера живописи). — 5000 экз. — ISBN 5-7793-0288-X.
  • Молева Н. М. Дмитрий Григорьевич Левицкий / Н. М. Молева. — М. : Искусство, 1980. — (Жизнь в искусстве). — 50 000 экз.
Այլ աշխատանքներ
  • Татьяна Валериановна Ильина, Станюкович-Денисова Е. Ю. Русское искусство XVIII века : учебник для бакалавриата и магистратуры / Т. В. Ильина, Е. Ю. Станюкович-Денисова; С.-Петерб. гос. ун-т. — М. : Юрайт, 2015. — С. 495—513. — 611 с. — (Бакалавр и магистр. Академический курс). — 1000 экз. — ISBN 978-5-9916-3527-1. — OCLC 898185853.
  • Карев А. А. Классицизм в русской живописи / Андрей Карев. — М. : Белый город, 2003. — 319 с. : ил., цв. ил., портр. — 3000 экз. — ISBN 5-7793-0688-5. — OCLC 56013927.
Բառարաններ և հանրագիտարաններ
  • Кондаков C. Н. Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764–1914 : в 2 т. / составил С. Н. Кондаков. — СПб. : Товарищество Р. Голике и А. Вильборг, 1915. — Т. 2 : Часть биографическая. — С. 112. — [4], VI, 454, [5] с. : ил., портр. — OCLC 707072219.
  • Коновалов Э. Г. Словарь русских художников : новый полный биографический : [дополненный и переработанный] / Э. Г. Коновалов. — М. : Эксмо, 2012. — С. 339. — 618, [1] с. — 2000 экз. — ISBN 978-5-699-53614-6. — OCLC 926878270.
  • Левицкий, Дмитрий Григорьевич // Русский биографический словарь : в 25 томах. — СПб., 1914. — Т. 10: Лабзина — Ляшенко. — С. 149–150.
  • Левицкий Дмитрий Григорьевич / Т. В. Алексеева // Лас-Тунас — Ломонос. — М. : Большая российская энциклопедия, 2011. — С. 124–125. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 17). — ISBN 978-5-85270-350-7.
  • Андрей Иванович Сомов (1890–1907). «Левицкий, Дмитрий Григорьевич». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Dmitry Levitsky
  2. 2,0 2,1 Sarabianov A. D. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Athenaeum
  4. https://www.britannica.com/biography/Dmitry-Grigoryevich-Levitsky
  5. РБС, 1914, էջ 149
  6. Виктор Георгиевич Власов Левицкий, Дмитрий Григорьевич // Стили в искусстве. В 3-х т. — СПб.: Кольна. — Т. 2. — Словарь имён, 1996. — С. 488. — ISBN 5-88737-005-X
  7. Опис. в изд.: Живопись. Первая половина XIX века : К — Я : каталог / Гос. Рус. музей; [Авт.-сост.: Л. Вихорева и др.; науч. ред. изд. Е. Петрова; науч. ред. тома Г. Голдовский]. — СПб. : Palace Editions, 2007. — С. 239. — 271 с. : цв. ил., портр. — (Государственный Русский музей. Живопись XVIII–XX века : каталог : в 15 т. ; т. 3). — № 720. — ISBN 978-5-93332-263-4.
  8. Андрей Иванович Серков  Русское масонство. 1731-2000 гг. Энциклопедический словарь. М., 2001
  9. «ЦГИА СПб, ф.457, оп.1, д.16, л.156а об, запись от 7 апр. 1822 г.». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  10. Геннадий Васильевич Пирожков, Александр Валерьевич Кобак, Юрий Минаевич Пирютко. Смоленское православное кладбище / Г. В. Пирожков, А. В. Кобак, Ю. М. Пирютко // Исторические кладбища Санкт-Петербурга / А. В. Кобак, Ю. М. Пирютко. — М. : Центрполиграф, 2009. — С. 315. — 797, [3] с. — 1600 экз. — ISBN 978-5-9524-4025-8. — OCLC 436358708.
  11. ЦГИА СПб. ф.19. оп.111. д.250. с. 191. Метрические книги церкви Св. Екатерины на Васильевском острове.
  12. «ЦГИА СПб, ф.457, оп.1, д.23, л.207, запись от 11 мая 1832 г.». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Լևիցկի» հոդվածին։