Բացել գլխավոր ցանկը

Ալեքսանդր Կարլովիչ Բեգրով (ռուս.՝ Александр Карлович Беггров, գերմ.՝ Alexander Beggrow, դեկտեմբերի 17 (29), 1841[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 14 (27), 1914, Գատչինա, Tsarskoselskiy Uyezd, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս գեղանկարիչ, ծովանկարիչ, ջրանկարիչ, Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս և պատվավոր անդամ, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ[2]:

Ալեքսանդր Բեգրով
Александр Беггров
Beggrow 000.jpeg
Ծնվել էդեկտեմբերի 17 (29), 1841[1]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 14 (27), 1914 (72 տարեկանում)
Մահվան վայրԳատչինա, Tsarskoselskiy Uyezd, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԿրթությունՖ․ Ձերժինսկու անվան բարձրագույն ռազմածովային ինժեներական ուսումնարան և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար, ծովանկար
Ներշնչվել էԱլեքսանդր Բոգոլյուբով
Լեոն Բոննա
ԱնդամակցությունԳեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն
Alexander Karlovich Beggrov Վիքիպահեստում

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

 
«Պետերբուրգի բորսան», (1891) - Տրետյակովյան պատկերասրահ
 
«Սվետլանա» ֆրեգատի տախտակամածին, (1884) - Կենտրոնական ռազմածովային թանգարան

Ալեքսանդր Բեգրովը ծնվել է 1841 թվականի դեկտեմբերի 17-ին (դեկտեմբերի 29-ին) Սանկտ Պետերբուրգում՝ նկարիչ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս Կարլ Բեգրովի ընտանիքում։

1853-1863 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի Նիկոլաևյան ինժեներական և Ծովային ինժեներական-հրետանային ուսումնարաններում[2]:

Ուսումնարանն ավարտելուց հետո՝ 1863 թվականին, որպես ինժեներ-մեխանիկների կորպուսի պրապորշչիկ ծառայության է անցել Կայսերական Բալթիական նավատորմում [3]: Մասնակցել է «Ослябя» և «Ալեքսանդր Նևսկի» ֆրեգատների նավարկություններին։ Մինչ 1870 թվականը ծովակալությունում ունեցել է գծագրատուն-արվեստանոց։

Ալեքսանդր Բեգրովը, ով ականատես էր եղել «Ալեքսանդր Նևսկի» ֆրեգատի խորտակմանը, ծանոթանում է իր ապագա ուսուցիչ, ծովային ուժերի գլխավոր շտաբի նկարիչ Ալեքսեյ Բոգոլյուբովի հետ, ում հանձնարարված էր ստեղծել ֆրեգատի կործանումը պատկերող երկու կտավ։

Լինելով «Սվետլանա» պտուտակավոր ֆրեգատի սպա՝ Ալեքսանդր Բեգրովն ուղեկցել է Մեծ իշխան Ալեքսեյ Ալեքսանդրովիչին 1871-1872 թվականների շուրջերկրյա նավարկության ժամանակ[4]:

1870-1873 թվականներին որպես ազատ ունկնդիր սովորել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիայի բնանկարչության դասարանում՝ աշակերտելով պրոֆեսոր Միխայիլ Կլոդտին[5]:

1873 թվականին «Կանդեայի Կանեա քաղաքը» (ռուս.՝ «Вид города Канеа в Кандии»), «Կայսերական «Դերժավա» զբոսանավը» (ռուս.՝ «Императорская яхта „Держава“») և «Մեծ իշխան Կոնստանտին» շոգենավը (ռուս.՝ «Пароход „Великий князь Константин“») նկարների համար Ալեքսանդր Բեգրովը պարգևատրվել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի փոքր արծաթե մեդալով[6]:

1874 թվականին Բեգրովը թողնում է ծառայությունը[7] և մեկնում Փարիզ, որտեղ շարունակում է կրթությունը ֆրանսիացի նկարիչ Լեոն Բոննայի ու Ալեքսեյ Բոգոլյուբովի մոտ, ով Ֆրանսիա էր տեղափոխվել 1873 թվականին։ Ֆրանսիայում Բեգրովը ծանոթանում է ռուս պերեդվիժնիկների խմբի հետ (այդ թվում՝ Իլյա Ռեպին, Կոնստանտին Սավիցկի և այլք)։

1875 թվականին մահանում է Ալեքսանդր Բեգրովի հայրը, և նա վերադառնում է Ռուսաստան։ 1879 թվականին «Սվետլանա» ֆրեգատով ճանապարհորդել է Եվրոպայի շուրջը՝ Կրոնշտադտից մինչև Հունաստան: Ճանապարհորդությունից հետո շուրջ երկու տարի ապրել և աշխատել է Ֆրանսիայում։

1874 թվականից Ալեքսանդր Բեգրովը մասնակցել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության ցուցահանդեսներին, իսկ 1876 թվականին դարձել է ընկերության լիիրավ անդամ[3]:

Ալեքսանդր Բեգրովը 1878 թվականին նշանակվել է Ծովային նախարարության նկարիչ և այդ պաշտոնում աշխատել մինչև կյանքի վերջ։

Մասնակցել է Վիեննայում (1873) ու Փարիզում (1878, 1900) կայացած համաշխարհային ցուցահանդեսներին, «Вид Невы и Стрелки Васильевского острова с Фондовой биржей» նկարի համար մրցանակի է արժանացել 1878 թվականի Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում[8]:

1885 թվականին Ալեքսանդր Բեգրովը դառնում է Ռուս ջրանկարիչների միության հիմնադիրներից մեկը։ 1899 թվականին նրան շնորհվում է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի պատվավոր անդամի կոչում[9]:

1892 թվականին բնակություն է հաստատել Գատչինայում, որտեղ տուն է կառուցել ու այգի տնկել։ 1903 թվականին կնոջ մահից հետո բնակարան է վարձել Գատչինա քաղաքի Սբորնայա փողոցում, 1906 թվականից հետո քաղաքից դուրս չի եկել։ Կյանքի վերջին մեկուկես տարում հիվանդության պատճառով ստիպված է եղել հրաժարվել գեղանկարչությամբ զբաղվելուց։ 1912 թվականին Գեղարվեստի կայսերական ակադեմիային է նվիրաբերել 63900 ռուբլի՝ «աղքատ նկարիչներին, նրանց այրիներին ու որբերին» օգնելու համար[10]:

Տառապելով անբուժելի հիվանդությամբ՝ Ալեքսանդր Բեգրովը 1914 թվականի ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերն ինքնասպանություն է գործել՝ կրակելով սրտին[11]: Թաղվել է 1914 թվականի ապրիլի 17-ին Գատչինայի քաղաքային գերեզմանատանը՝ կնոջ՝ Լյուսիա Բեգրովայի կողքին[12]:

2001 թվականին Կենտրոնական ռազմածովային թանգարանում անցկացվել է նկարչի ծննդյան 160-ամյակին նվիրված ցուցահանդես[13]:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists
  2. 2,0 2,1 Лейкинд О.Л., Северюхин Д.Я.։ «Беггров А.К. (1841-1914), художник»։ Историко-культурный интернет-портал «Энциклопедия Санкт-Петербурга» (ռուսերեն)։ Международный благотворительный фонд им. Д.С. Лихачева.։ Վերցված է 2010-06-20 
  3. 3,0 3,1 «Новости Радищевского музея. 29 декабря - день рождения А.К. Беггрова» (ռուսերեն)։ Саратовский государственный художественный музей имени А.Н. Радищева.։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-28-ին։ Վերցված է 2010-06-22 
  4. Беггровъ // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах = Энциклопедическій словарь / под редакцией профессора И. Е. Андреевскаго. — СПб.: Ф.А. Брокгауз (Лейпциг), И.А. Ефрон (Санкт-Петербург), 1891. — Т. III (31) «Банки – Бергеръ». — С. 256. — 480 с.
  5. Марголис А.Д.։ «БЕГГРОВ Александр Карлович (1841 – 1914), художник»։ Электронная энциклопедия «Культура Ленинградской области» (ռուսերեն)։ Վերցված է 2010-06-22 
  6. Якуты. Вид на Лене(ռուս.) // Историко-географический, культурологический журнал «ИЛИН». —Якутск, 2007. — № 5 (48).
  7. Беггров, Александр Карлович // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого [и др.]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. В. Сытина, 1911—1915.
  8. История создания музея // Морская слава России. Центральный военно-морской музей / Под редакцией Корчагина Е. Н. — М.: Белый город, 2003. — С. 5. — 384 с. — 3000 экз. — ISBN 5-7793-0681-8
  9. ««Русская маринистика XIX века. Шедевры Морского музея России»» (ռուսերեն)։ museum.ru։ Վերցված է 14 փետրվարի, 2016 
  10. «Беггров Александр Карлович» (ռուսերեն)։ Информационный портал "Artru.info"։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-28-ին։ Վերցված է 2010-06-22 
  11. Бурлаков А.В.։ «Художник Александр Беггров» (ռուսերեն)։ Историко-краеведческий портал «Гатчина сквозь столетия»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-28-ին։ Վերցված է 2010-06-22 
  12. «Список захоронений Нового кладбища»։ Гатчинский некрополь (ռուսերեն)։ Историко-краеведческий портал «Гатчина сквозь столетия»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-28-ին։ Վերցված է 2010-06-22 
  13. «Выставка, посвящённая 160-летию А.К.Беггрова» (ռուսերեն)։ Центр петербургских искусств «Авит»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-28-ին։ Վերցված է 2010-06-22 

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել