Սանտյագո Ռամոն ի Կախալ՝ (իսպ.՝ Santiago Ramón y Cajal [sanˈtjaɣo raˈmon i kaˈxal]), մայիսի 1, 1852(1852-05-01)[1][2][3][…], Պետիլյա դե Արագոն, Նավառա[4][5] - հոկտեմբերի 17, 1934(1934-10-17)[6][7][8][…], Մադրիդ, Իսպանիա[9][5]իսպանացի հայտնի ախտաբան, հյուսվածքաբան, նյարդաբան։

Սանտյագո Ռամոն ի Կախալ
իսպ.՝ Santiago Felipe Ramón y Cajal
Դիմանկար
Ծնվել էմայիսի 1, 1852(1852-05-01)[1][2][3][…]
ԾննդավայրՊետիլյա դե Արագոն, Նավառա[4][5]
Մահացել էհոկտեմբերի 17, 1934(1934-10-17)[6][7][8][…] (82 տարեկան)
Մահվան վայրՄադրիդ, Իսպանիա[9][5]
ԳերեզմանԱլմուդենի գերեզմանոց
Քաղաքացիություն Իսպանիա[10][11]
Մայրենի լեզուAragonese Spanish?
ԿրթությունFaculty of Medicine of the University of Zaragoza? (1873), Մադրիդի կենտրոնական համալսարան և Colegio Escuelas Pías of Jaca?
Մասնագիտությունբժիշկ, նյարդաբան, քիմիկոս, պրոֆեսոր, լուսանկարիչ, ախտաբան, անատոմ, քաղաքական գործիչ և ակնարկագիր
ԱշխատավայրՄադրիդի կենտրոնական համալսարան, Բարսելոնայի համալսարան և Վալենսիայի համալսարան[12]
ԱմուսինSilveria Fañanás?[13]
Ծնողներհայր՝ Justo Ramón Casasús?, մայր՝ Antonia Cajal Amigas?
Զբաղեցրած պաշտոններընկերության նախագահ, Իսպանիայի սենատի անդամ, Vocal de la Junta per a l'Ampliació d'Estudis i Investigacions científiques և պրոֆեսոր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Բավարիական գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Իսպանիայի Գիտությունների արքայական ակադեմիա[22], Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Royal Spanish Society of Natural History?[23], Գյոթեբորգի գիտությունների և գրականության թագավորական ակադեմիա, Բժշկության թագավորական ազգային ակադեմիա[24], Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա[25], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Royal Academy of Sciences and Arts of Barcelona?, Թուրինի գիտությունների ակադեմիա[5], Իսպանիայի արքայական ակադեմիա, Reial Acadèmia de Medicina de Catalunya? և Valencian institute of medicine?
Ստորագրություն
Изображение автографа
 Santiago Ramón y Cajal Վիքիպահեստում

1906 թ. Կախալին շնորհվել է Նոբելյան մրցանակ Ֆիզիոլոգիայի և բժշկության ասպարեզում։

Կենսագրություն խմբագրել

Սանտյագո Ռամոն ի Կախալը ծնվել է 1852 թ., Արագոն համայնքի Պետիյա գլուղում՝ Իսպանիայի հարավ-արևելքում։ Հայրը գյուղական վիրաբույժ էր, որին 1870 թ. Սարագոսայի համալսարանի պրոֆեսորի կոչում է շնորհվել։ Նա պատանի Կախալին միառժամանակ աշակերտելու է ուղարկում կոշկակարի և սափրիչի մոտ։ Ըմբոստ Կախալը, սակայն, որոշել էր դառնալ նկարիչ։ Այս երազանքը հետագայում հետք է թողնում նաև վերջինիս գիտական գործունեության մեջ։ Կախալն, այնուամենայնիվ, գնում է հոր հետքերով և 1873 թ. ավարտում Սարագոսայի բժշկական համալսարանը։ Կարճ ժամանակ անց զորակոչվում է և մեկնում Կուբա։ 1875 թ. սկսում է իր ակադեմիական գործունեությունը Սարագոսայի համալսարանում՝ որպես օգնական պրոֆեսոր ("Auxiliary Professor")։ 1879 թ. ամուսնանում է Սիլվերիա Ֆանյանաս Գարսիայի հետ։ Ունենում են յոթ երեխա, որոնցից երկուսը մահանում են մանուկ հասակում։

1877 թ. սեփական միջոցներով գնում է հնաոճ մի մանրադիտակ և սկսում գիտական ուսումնասիրությունները։ Առաջին հետազոտություններն ուղղված էին բորբոքմանն ու մկանաթելերի կառուցվածքին։ 1883 թ. հրավիրվում է Վալենսիայի համալսարանի Անատոմիայի ամբիոն։ 1885 թ. Սարագոսայի մարզային կառավարության կողմից պարգևատրվում է ժամանակակից Zeiss մանրադիտակով՝ խոլերայի համաճարակի ժամանակ ներդրած ջանքերի համար։ 1887 թ. տեղափոխվում է Բարսելոնա՝ աշխատելու Նորմալ և ախտաբանական հյուսվածքաբանության ամբիոնում։ 1892 թ. Մադրիդի համալսարանի կողմից ստանում է հյուսվածքաբանության և ախտաբանական անատոմիայի պրոֆեսորի կոչում, որտեղ էլ գիտական բեղուն գործունեություն է ծավալում մինչև իր մահը[26]։

Գիտական նվաճումներ խմբագրել

Կախալի գիտական գործունեության մեջ բեկումնային դեր ունեցավ Կամիլո Գոլջիի հայտնաբերած քրոմարծաթային ներկի հետ ծանոթությունը։ Այս նոր մեթոդով հնարավոր էր բջիջների ճշգրիտ պատկերներ ստանալ, ինչը զարմացնում և հիացնում է Կախալին։ Այս տեխնիկայի կիրառմամբ Կախալն ուսումնասիրում է ցանցաթաղանթի, ուղեղիկի և ողնուղեղի նեյրոնները։ 1889 թ. մեկնում է Բեռլին՝ իր բացահայտումները Գերմանական անատոմիական կոնգրեսում ներկայացնելու։ Ի տարբերություն Գոլջիի՝ իր ուսումնասիրությունների հենց սկզբից Կախալը ոգեշնչված էր այն գաղափարով, որ նեյրոնները նյարդային համակարգի առանձին ֆունկցիոնալ միավորներն են։ Այս գաղափարն այժմ համարվում է նյարդային համակարգի կառուցվածքային հիմնարար սկզբունքներից մեկը։ Կախալի "Textura del Sistema Nervioso del Hombre y los Vertebrados" («Մարդու և ողնաշարավորների նյարդային համակարգի կառուցվածքը/հյուսվածքը») աշխատությունը (1894-1904) ժամանակակից նեյրոանատոմիայի հիմնաքարն է, որ ներառում է տարբեր կենդանիների կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի մանրամասն նկարագրություններ։ Կախալի հայտնի նկարազարդումները մինչ օրս շարունակում են տեղ գտնել դասագրքերում։

 
Ուղեղիկի Պուրկինյե բջջի պատկեր՝արված Կախալի կողմից
 
Ճակատային գլխակեղևի վերին շերտերը

Բացի դրանից Կախալը սահմանել է «դինամիկ բևեռացման օրենքը», համաձայն որի՝ նեյրոնները բևեռացված են, քանի որ ազդակները ստանում են իրենց մարմնի և դենդրիտների միջոցով, իսկ ուղարկելու համար օգտագործում աքսոնը։ Դիտարկումներ է կատարել նաև նյարդային համակարգի զարգացման մասին։[1]

Նոբելյան մրցանակի շնորհում խմբագրել

Հետաքրքրական է, որ չնայած իրենց հայացքների արմատական տարբերություններին՝ 1906 թ. Գոլջիին և Կախալին համատեղ Նոբելյան մրցանակ է շնորհվում Ֆիզիոլոգիայի և բժշկության ասպարեզում։ Առաջինը ելույթ է ունենում Գոլջին և ներկայացնում նյարդային համակարգի կառուցվածքի մասին իր տեսակետը, այն է՝ նյարդային համակարգը բաղկացած է շարունակական, միմյանց հաջորդող տարրերից, որոնք ձևավորում են խճճված նյարդային ցանց։ Նրան հաջորդում է Կախալը, որն իր նոբելյան դասախոսության մեջ նշում է իր բեկումնային «նեյրոնալ դոկտրինայի» մասին։ Գոլջին համարվում էր տիպիկ սառը գիտնական, իսկ Կախալն առանձնանում էր իր խանդավառությամբ։ Այնուամենայնիվ, երկու գիտնականներն էլ նվիրված էին գիտությանն ու իրենց անգնահատելի ներդրումն ունեցան վերջինիս զարգացման գործում[2]:

Հավելյալ տեղեկություններ խմբագրել

Կախալը նաև կայացած լուսանկարիչ էր. նրա կողմից արված լուսանկարները պահվում են Մադրիդում՝ Կախալի թանգարանում։ Նրա գրչին են պատկանում նաև լայն շրջանակների համար նախատեսված մի շարք գրքեր, այդ թվում՝ «Հիշողություններ իմ կյանքից» ("Recuerdos de mi vida") ինքնակենսագրականը, աֆորիզմների մի հատորյակ՝ «Զրույցներ սրճարանում» ("Charlas de Café") վերնագրով, ինչպես նաև «Աշխարհը ութսունամյա աչքերով » ("El mundo visto a los ochenta años") գիրքը[3]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Who Named It?
  4. 4,0 4,1 4,2 Martínez A. The contributions of Santiago Ramón y Cajal to cancer research — 100 years on | Nature Reviews Cancer // Nature Reviews CancerNPG, Springer Science+Business Media, 2005. — ISSN 1474-175X; 1474-1768
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
  6. 6,0 6,1 6,2 Կոնգրեսի գրադարան — 1800.
  7. 7,0 7,1 7,2 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
  8. 8,0 8,1 8,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  9. 9,0 9,1 9,2 Santiago Ramón y Cajal // Biography: Historical & Celebrity Profiles — 2014.
  10. Altman L. K. Psychiatrist Is Among Five Chosen for Medical Award // The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2006. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  11. https://datos.gob.es/es/catalogo/e00123904-autores-espanoles-en-dominio-publico-fallecidos-desde-1900
  12. https://www.miravalencia.com/ramon-y-cajal-un-premio-nobel-de-medicina-que-empezo-su-carrera-en-valencia/
  13. https://www.zaragoza.es/sede/portal/mujer/legados
  14. The Nobel Prize in Physiology or Medicine 1906 // nobelprize.orgNobel Foundation.
  15. The Nobel Prize amounts // nobelprize.orgNobel Foundation.
  16. http://biblioteca.ucm.es/BUCM/med/Helmholtz-11.pdf
  17. https://boe.es/datos/pdfs/BOE//1901/191/A00153-00154.pdf
  18. Real decreto concediendo la Gran Cruz de Alfonso XII á D. Santiago Ramón y Cajal. (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 1902. — ISSN 0212-033X
  19. Real decreto concediendo la Medalla de oro "Plus Ultra" a D. Santiago Ramón y Cajal, Doctor en Medicina. (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 1926. — ISSN 0212-033X
  20. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 295.
  21. https://www.heraldo.es/noticias/opinion/2022/05/06/cajal-aragones-jose-maria-serrano-sanz-1572073.html
  22. Excmo. Sr. D. SANTIAGO RAMÓN Y CAJALSpanish Royal Academy of Sciences.
  23. http://historia.bio.ucm.es/rsehn/index.php?d=23
  24. www.ranm.es (իսպ.)
  25. https://www.academie-sciences.fr/fr/Liste-des-membres-depuis-la-creation-de-l-Academie-des-sciences/les-membres-du-passe-dont-le-nom-commence-par-r.html
  26. "Life and Discoveries of Santiago Ramón y Cajal". Nobelprize.org. Nobel Media AB 2014. Web. 8 Oct 2015.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտյագո Ռամոն ի Կախալ» հոդվածին։