Ծայրամասային նյարդային համակարգ

Ծայրամասային նյարդային համակարգ, նյարդային համակարգի պայմանականորեն բաժանված մաս, որը գտնվում է գլխուղեղի և ողնուղեղի (ԿՆՀ) սահմաններից դուրս[1]։ Այն ձևավորվում է գանգուղեղային և ողնուղեղային նյարդերից, ինչպես նաև վեգետատիվ նյարդային համակարգի նյարդերից և նյարդային հյուսակներից՝ կապ հաստատելով կենտրոնական նյարդային համակարգի և օրգանների ու հյուսվածքների միջև։ Ի տարբերույուն ԿՆՀ-ի, ծայրամասային նյարդայի համակարգը պաշտպանված չէ ոսկրային կմախքով, ինչն էլ բարձրացնում է մեխանիկական վնասվածքների հավանականությունը։ Բացի այդ, այն մեկուսացված չէ արյուն-ուղեղային պատնեշով (ԱՈւՊ կամ ՀԷՊ՝ հեմատոէնցեֆալիկ պատնեշ), ուստի և ավելի հասանելի է տոքսինների համար։ Ծայրամասային նյարդային համակարգն իր հեդին ստորաբաժանվում է սոմատիկ (մարմնական) և վեգետատիվ նյարդային համակարգի։ Մի շարք գիտնականներ առանձնացնում են նաև զգայական նյարդային համակարգը, որպես ԾՆՀ-ի առանձին ենթամիավոր։

Դասակարգում

խմբագրել

Ընդհանրապես ծայրամասային նյարդային համակարգում տարբերում են երկու ֆունկցիոնալ բաժիններ՝ զգայական կամ աֆերենտ և շարժիչ կամ էֆերենտ ուղիներ։ Աֆերենտ ուղղու առաջին նեյրոնները միջողնային հանգույցների կամ ուղղեաբնի տարբեր հատվածներում տեղակայված կորիզների (մենավոր ուղղու կորիզ - nucleus tractus solitarius և այլն) երկբևեռ նեյրոններ են, որոնք էլ օրգանզմի տարբեր մասերում տեղակայված ընդհանուր ընկալիչներից և հատուկ զգայարաններից ընկալված արտաքին և ներքին միջավայրի տարաբնույթ ազդակները հաղորդում են դեպի ԿՆՀ, և կամ ձևավորում ռեֆլեկտոր աղեղի առաջին, զգացող մասը։ Էֆերենտ ուղղու վերջին նեյրոնները տեղակայված են ողնուղեղի առաջային եղջյուրների կորիզներում և ուղեղաբնի շարժիչ կորիզներում (երկվորյակ կորիզ - nucleus ambiguus) և ԿՆՀ-ից եկած գրգիռները հաղորդում են ներքին օրգանների հարթ և կմախքային միջաձիգ զոլավոր մկաններին, ինչպես նաև ձևավորում ռեֆլեկտոր աղեղի վերջնական բաժինը։

Գործառույթային (ֆունկցիոնալ) և ձևաբանական (մորֆոլոգիական) դասակարգում

խմբագրել
 
Վեգետատիվ նյարդային համակարգ

Մորֆոֆունկցիոնալ և կառուցվածքային տեսանկյունից ԾՆՀ-ն բաժանվում է Սոմատիկ և Վեգետատիվ նյարդային համակարգերի։ Վերջինս երբեմն անվանում են նաև ընդերային, իսկ ավելի հաճախ Ինքանավար նյարդային համակարգ։ Սոմատիկ նյարդային համակարգը նյարդավորում է գլխավորապես կմախքային մկանները, նեյրո-նեյրոնալ սինապսները գտնվում են ԿՆՀ սահմաններում, նյարդային վերջույթները միելինապատ են, հիմնական նյարդագրգռափոխանցիչը (նեյրոմեդիատոր)՝ ացետիլխոլինը։ Հսկվելով գիտակցության կողմից՝ այն կարգավորում է մի շարք ֆունկցիաներ, ինչպիսիք են կեցվածքի պահպանումը, շարժողական ֆունկցիաները, շնչառական շարժումները և այլն։ Ինքնավար նյարդային համակարգը գործում է առավելապես ավտոնոմ կերպով։ Վերջինս իհարկե հարաբերական է, քանզի ԿՆՀ-ն և բարձրագույն նյարդային կենտրոններն ունեն իրենց կարգավորող ազդեցություն ՎՆՀ-ի վրա, այդուհանդերձ վերջինիս ակտիվությունն անմիջապես չի կառավարվում գիտակցության կողմից։ Վեգետատիվ նյարդային համակարգի գործունեությունն ուղղված է պահպանելու օրգանիզմի հոմեոստազը, իսկ վերջինիս շեղման դեպքում պահպաել օրգանիզմի նորմալ կենագործունեությունը և կայունությունը նոր պայմաններում, ապահովել հարմարողականությունը և, ի վերջո, վերադարձնել շեղված հոմեոստազը։ ՎՆՀ էֆերենտ ուղին, ի տարբերություն սոմատիկի, ունի ԿՆՀ սահմաներից դուրս տեղակայված սինապսներ, այսպիսով ձևավորելով ծայրամասային վեգետատիվ հանգույցները և նյարդային հյուսակները։ Նախահանգույցային նյարդաթելերը միելինապատ են, իսկ հետհանգույցային նյարդաթելերը միելինազուրկ և նյարդավորում են առավելապես ներքին օրգանները, որտեղից էլ ծագում է վերոնշյալ Ընդերային նյարդային համակարգ անվանումը։ ՎՆՀ հիմնական գրգռափոխանցիչներն են Նորադրենալինը, որոշակիորեն նաև Ադրենալինը, ինչպես նաև ացետիլխոլինը, իսկ որոշ դեպքերում նաև սերոտոնինը, հիստամինը և այլն։

Վեգետատիվ նյարդային համակարգն իր հերթին ստորաբաժանվում է Սիմպաթիկ կամ Ադրեներգիկ, պարասիմպաթիկ կամ Խոլիներգիկ և Մետասիմպաթիկ կամ Աղիքային (Էնտերալ) բաժինների։ Սիմպաթիկ նյարդային համակարգն ակտիվանում է առավելապես սթրեսային և էմոցիոնալ երանգավորման իրավիճակներում՝ պայմանավորելով հարմարողական ռեակցիաների դրսևորումը կոչված ապահովելու օրգանիզմի կայունություն ու կենսագործունեությունը նոր պայմաններում։ Այսպես, սթրեսի ժամանակ ակտիվացած Սիմպաթո-Ադրենալային և Հիպոթալամո-Հիպոֆիզար-Մակերիկամային առանցնքերի ազդեցությամբ մեծանում է արյան մեջ մակերիկամային ադրենալինի և այլ սթրես հորմոնների (ադենոկորտիկոտրոպ հորմոն՝ ԱԿՏՀ, գլյուկոկորտիկոիդներ, գլյուկագոն և այլն) կոնցենտրացիան և բերում բազմապիսի ֆիզիոլոգիական փոփոխությունների, ինչպիսիք են անոթազարկի (պուլսի) հաճախացումը, զարկերակային ճնշման բարձրացումը, թոքերի օդահարության (վինտիլյացիաի) մեծացումը, անոթների կծկումը (անոթասպազմ) և շրջանառող արյան վերաբաշխումը։ Պարասիմպաթիկ նյարդային համակարգը, ընդհակառակը, ակտիվանում է օրգանիզմի հանգստի պայմաններում ՝ մակածելով ֆիզիոլոգիական պրոցեսներ, ինչպիսիք են բբի նեղացումը, արյունատար անոթների լայնացումը (վազոդիլատացիա), անոթազարկի և սրտի կծկման հաճախականության նվազումը, ինչպես նաև աղեստամոքսային (մարսողական) և միզասեռական համակարգերի գործունեության խթանումը։ Ըստ էության յուրաքանչյուր օրգան ստանում է միաժամանակ և սիմպաթիկ և պարասիմպաթիկ նյարդավորում, որոնք էլ հիմնականում դրսևորում են հակոտնյա (անտագոնիստական) ազդեցություն։ Որպես բացառություն կարելի է նշել թքագեղձերը, որոնք երկու համակարգերի ազդեցությամբ էլ դրսևորում են թքարտադրության ակտիվացում։ Սակայն պարասիմպաթիկ դրդման դեպքում դրսևորվում է առավելապես սպիտակուցներով հարուստ, իսկ սիմպաթիկի դեպքում՝ ավելի ջրիկ թքի արտադրություն։ Բացի այդ որոշ օրգաններ ստանում են գերազանցապես այս կամ այն համակարգի նյարդային վերջույթներ։ Այսպես, արյունատար անոթների մեծամասնությունը, փայծաղը, քրտնագեղձերը և մազապարկերը նյարդավորվում են բացառապես Սիմպաթիկ, իսկ թարթչային մկանը, ստամոքսի գեղձային համակարգը, ենթաստամոքսագեղձը գերազանցապես պարասիմպաթիկ նյարդային համակարգերով։ Աղիքային նյարդային համակարգը ներկայացած է մարսողական օրգանների ներպատային Աուէրբախյան և Մեյսներյան հյուսակների նախահանգուցային և հետհանգուցային նյարդաթելերից և կոխված է կարգավորելու մարսողության բոլոր գործառույթները, սկսած կերակրափողից ընդհուպ մինչև ուղիղ աղիք։

Կառուցվածքային միավորները

խմբագրել

Այսպիսով, մարդու նյարդային համակարգը տարաբաժանվում է Կենտրոնական և Ծայրամասային նյարդային համակարգերի, որն էլ բաղկացած ԿՆՀ սահմաններից դուրս եկող նյարդային ցողուններից՝ գանգուղեղային, պարանոցային, կրծքային, գոտկային և սրբանային բաժինների ողնուղեղային նյարդերից և դրանցով ձևավորվող հանգույցներից ու հյուսակներից, հետհանգույցային նյարդաթելերից։

Գանգուղեղային նյարդեր

խմբագրել

Պարանոցային բաժնի ողնուղեղային նյարդեր

խմբագրել

Կրծքային բաժնի ողնուղեղային նյարդեր

խմբագրել

Գոտկասրբանային բաժնի ողնուղեղային նյարդեր

խմբագրել

Բազկային հյուսակ (բազկահյուսակ)

խմբագրել

Տե՛ս Բազկային հյուսակ (բազկահյուսակ)

Գոտկային հյուսակ

խմբագրել

Ազդրային հյուսակ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Alberts, Daniel (2012). Dorland's illustrated medical dictionary (32nd ed.). Philadelphia, PA: Saunders/Elsevier. էջ 1862. ISBN 9781416062578.