Սալվատորե Ռոզա (իտալ.՝ Salvator Rosa, հունիսի 20, 1615(1615-06-20)[1][2][3][…], Նեապոլ, Նեապոլի թագավորություն[4][5] - մարտի 15, 1673(1673-03-15)[1][6][2][…], Հռոմ, Պապական մարզ[5]), իտալացի նկարիչ և բանաստեղծ։ Ստեղծագործել է Նեապոլում, Ֆլորենցիայում և Հռոմում։ Սոցիալական առկա նորմերի դեմ ռոմանտիկ բողոքի տարրերով տոգորված Ռոզայի արվեստը հակադրվել է իտալական բարոկկոյի ակադեմիական ուղղությանը։ Ռոզայի կրոնական, և դիցաբանական («Աստրեայի հրաժեշտը գյուղացիներին», Պատմագեղարվեստական թանգարան, Վիեննա), ինչպես և հեծելազորի ճակատամարտեր և ծովափնյա տեսարաններ պատկերող նրա նկարներն ու դիմանկարները առանձնանում են լուսաստվերային սուր հակադրություններով։

Սալվատորե Ռոզա
Salvator Rosa
Ծնվել էհունիսի 20, 1615(1615-06-20)[1][2][3][…]
ԾննդավայրՆեապոլ, Նեապոլի թագավորություն[4][5]
Վախճանվել էմարտի 15, 1673(1673-03-15)[1][6][2][…] (57 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ[5]
ՔաղաքացիությունԻտալիա[7]
Մասնագիտություննկարիչ, բանաստեղծ, թատրոնի դերասան, նկարիչ-փորագրող, երաժիշտ, գծանկարիչ և գրող
Ոճբարոկկո[8]
Ժանրպատմական գեղանկարչություն[8], կրոնական նկարչություն[8] և բնանկար[8]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներJason Charming the Dragon?, Heroic Battle? և Saul and the Witch of Endor?
ԱմուսինLucrezia Paolini?
Համատեղ ապրողLucrezia Paolini?
 Salvator Rosa Վիքիպահեստում

Գրական երկերում դիմել է բարդ այլաբանությունների և արտասովոր դրամատիկականացված կերպարների, սուր ծաղրել իր ժամանակի իտալական գրական ուղղությունները, խարազանել տիրող դասակարգերի արատները։ «Պատերազմ» երգիծանքում Ռոզան համակրանքով է պատկերել Նեապոլի 1647 թվականի ժողովրդական հակաֆեոդալական ապստամբությունը։

Երկեր Ս. Ռոզայի մասին խմբագրել

 
Նկարչի շիրիմը

Մի շարք կենսագրական ու գեղարվեստական ստեղծագործություններում հիշատակություններ կան Սալվատոր Ռոզայի մասին։

  • Դոմենիկո Պասերին նրա մասին պատմում է Vite de Pittori-ում։
  • Salvini, Satire e Vita di Salvator Rosa
  • Bernardo de' Dominici, Vita di Rosa (1742, Նեապոլ)
  • Անգլիայում Lady Morgan-ը The Life and Times of Salvator Rosa-ում և Ալբերտ Քոթթոնը (Albert Cotton) A Company of Death երկում ստեղծել են Ս. Ռոզայի կյանքի ռոմանտիկ պատմությունը։
  • Ս. Ռոզան Է. Հոֆմանի 1819 թվականին հրատարակված Signor Formica (հայտնի է նաև «Սալվատոր Ռոզա» վերնագրով) վիպակի հերոսն է։
  • 19-րդ դարի իտալացի կոմպոզիտոր Անտոնիո Կառլոս Գոմեսը հեղինակել է «Սալվատոր Ռոզա» վերնագրով օպերա՝ Էժեն դը Միրակուրի Masaniello վեպի հիման վրա։
  • 1846 թվականին Լոնդոնի Նորին գերազանցության թատրոնում ներկայացվել է կոմպոզիտոր Ցեզար Պունյիի «Կատարինա» բալետը Սալվատոր Ռոզայի և Աբրուցցիի բրիգադների հարաբերությունների մասին[9]
  • Ֆերենց Լիստի դաշնամուրային ժողովածուի մաս է կազմում Canzonetta del Salvator Rosa երկը, որի հավանական հեղինակը Ջովաննի Բանոչինին է[10]։

Պատկերասրահ խմբագրել

Յուղաներկ աշխատանքներ խմբագրել

Բնանկարներ խմբագրել

Գծանկարեր խմբագրել

Գծանկարները թվագրված չեն, արված են թղթի վրա, գրիչով, թանաքով, կավիճով։

Դրոշմապատկերներ խմբագրել

Բոլոր դրոշմապատկերները փորագրանկարներ են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Salvator Rosa (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 Waterhouse E. Italian Baroque PaintingLondon: Phaidon Press, 1962. — P. 183.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://rkd.nl/explore/artists/68204
  6. 6,0 6,1 6,2 Salvator Rosa (դան.)
  7. https://www.kulturarv.dk/kid/VisKunstner.do?kunstnerId=1776
  8. 8,0 8,1 8,2 8,3 https://www.britannica.com/biography/Salvator-Rosa
  9. Au, Susan (1978). «The Bandit Ballerina: Some Sources of Jules Perrot's Catarina». Dance Research Journal. 10 (2): 2–5. doi:10.2307/1477997. ISSN 0149-7677. JSTOR 1477997.
  10. «Naxos Direct - Buy Performing Arts Media Online - Free US Delivery». naxosdirect.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։