Ֆիցվիլյամի թանգարան (անգլ.՝ Fitzwilliam Museum), արվեստի և պատմության թանգարան Քեմբրիջ քաղաքի համանուն համալսարանում (Մեծ Բրիտանիա)։

Ֆիցվիլյամի թանգարան
Տեսակպատկերասրահ, պատմության թանգարան, համալսարանական թանգարան և տեսարժան վայր
Երկիր Միացյալ Թագավորություն[1][2][3]
ՏեղագրությունՔեմբրիջ[2]
ՎայրՔեմբրիջ[2]
Կազմված էFounder's Building? և Fitzwilliam Museum - Room 32?
Ղեկավարության նստավայրՔեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՀասցեTrumpington Street, Cambridge CB2 1RB[2]CB1 – CB5
Հիմնադրվել է1816[2]
Այցելուներ364 269 մարդ
Կայքfitzmuseum.cam.ac.uk(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Ընդհանուր տեղեկություն խմբագրել

Թանգարանը կազմավորվել է 1816 թվականին Ռիչարդ Ֆիցվիլյամի գրական ժառանգության հիման վրա՝ կազմված հազվագյուտ գրքերի և արվեստի ստեղծագործությունների հավաքածուներից, որոնք նա կտակել էր համալսարանին, ինչպես նաև 100 հազար ֆունտ ստերլինգ։ Թանգարանի շենքը վերակառուցվել է 1848 թվականին՝ ճարտարապետ Չարլզ Կոկերելլիի կողմից։ Ամեն տարի Ֆիցվիլյամի թանգարան է այցելում մոտ 300 հազար մարդ։ Թանգարանի մուտքն անվճար է։

Հավաքածու խմբագրել

Թանգարանի հավաքածուն բաժանված է 5 բաժինների.

  • Հին արվեստ
  • Կիրառական արվեստ
  • Մետաղադրամներ և մեդալներ
  • Ձեռագրեր և գրքեր
  • Նկարչություն և գրաֆիկա

Հին արվեստի բաժնում կարելի է տեսնել ցուցանմուշներ Հին Եգիպտոսից, Հին Հունաստանից և Հռոմից, Միջին Արևելքի երկրներից և Կիպրոսի հնագիտական և հելլենիստական դարաշրջաններից։

Կիրառական արվեստի բաժնում կարելի է տեսնել անգլիական և եվրոպական կենցաղային իրեր, սպասք և բյուրեղապակի, կահույք, ժամացույցներ, Միջնադարյան և նոր ժամանակների զենքեր, ինչպես նաև արվեստի նմուշներ Չինաստանից, Ճապոնիայից և Կորեայից։ Մետաղադրամների և մեդալների հավաքածուն ունի ավելի քան 190 հազար ապրանքներ ամբողջ աշխարհից՝ սկսած մետաղադրամների հատման սկզբից մինչ մեր օրեր։ Սակայն թանգարանում առանձին մետաղադրամների ցուցասրահ չկա. մետաղադրամներն ու մեդալները ցուցադրվում են այլ բաժիններում։

Հավաքածուն ներառում է նաև պատմության և արվեստի մեդալներ, զինվորական և քաղաքացիական պարգևներ, ակնեղեններ։ Ձեռագրերի և գրքերի բաժինը ներառում է հին և միջնադարյան ձեռագրեր, հազվագյուտ տպագիր գրքեր, ձեռագրեր, այդ թվում նաև Ֆիցվիլյամայի Վիրջինական գիրքը, որը Էլիզաբեթյան շրջանի գործիքային երաժշտության գլխավոր աղբյուրներից մեկն է (երաժշտական հավաքածուի պահապանն է բրիտանական խոշոր երաժշտագետ Իեն Ֆենլոն)։ Արվեստի պատկերասրահում պահվում են XIII-XX դարերի եվրոպական վարպետների կտավներն ու գրաֆիկները, ներառյալ այնպիսի վարպետների գործեր, ինչպիսիք են Ջամբատտիստա Պիտոնին, Տիցիանը, Վերոնեզը, Ռուբենսը, Վան Դեյքը, Դեգան, Մոնեն, Սեզանը, Ռենուարը, Պիկասոն և ուրիշներ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիցվիլյամի թանգարան» հոդվածին։