Դանիայի ազգային պատկերասրահ

Դանիայի ազգային պատկերասրահ (դան․՝ Statens Museum for Kunst, SMK), ազգային պատկերասրահ Դանիայում, գտնվում է Կոպենհագենի կենտրոնում[3]։

Դանիայի ազգային պատկերասրահ
Statens Museum for Kunst, København.jpg
Տեսակպատկերասրահ
ԵրկիրFlag of Denmark.svg Դանիա
ՏեղագրությունԿոպենհագեն
Կազմված էThe Royal Collection of Graphic Art? և Royal Cast Collection?
ՀասցեSølvgade 48-50, 1307 København K1307Sølvgade? (48-50)
Հիմնադրվել է1896
Այցելուներ451 195 մարդ (2015)[1]
ՏնօրենMikkel Bogh?[2]
Կայքsmk.dk(դան.) և smk.dk/en(անգլ.)
Map
Map

Թանգարանը հավաքում, գրանցում, պահպանում, հետազոտում և ուսումնասիրում է 14-րդ դարից մինչև մեր օրեր դանիական, ինչպես նաև օտարերկրյա արվեստի նմուշները։

ՊատմությունԽմբագրել

Դանիայի ազգային պատկերասրահի հավաքածուի հենքը եղել է դանիական միապետերի արվեստի պալատը (դան․՝ Kunstkammeret): Երբ գերմանացի Գերհարդ Մորելը 1750 թվականին դարձավ Ֆրեդերիկ V-ի Արվեստի պալատի պահապանը, նա թագավորին առաջարկեց ստեղծել նկարների առանձին հավաքածու։ Համոզված լինելու համար, որ իր հավաքածուն չի զիջում այլ թագավորական ընտանիքների և տեղական կոմսերի հավաքածուներին, թագավորը գնեց բազում իտալական, հոլանդական և գերմանական նկարներ։ Հավաքածուն համալրվեց նաև ֆլամանդական և հոլանդական արվեստի լավագույն նմուշներով։ Մորելի օրոք ձեռք բերվեց Անդրեա Մանտենյայի «Քրիստոսը որպես տառապանքի փրկիչ» կտավը։ Թագավորական արվեստի պատկերասրահը (Det Kongelige Billedgalleri) մինչև 1884 թվականը գտնվել է Քրիստիանսբորգ պալատում[4], մինչև 1896 թվականին թանգարանի բացմամբ ունեցավ նոր շենք[5]։

Այդ ժամանակից ի վեր մի շարք մեծ գնումներ արվեցին։ XIX դարում գերիշխում էր դանիացի արվեստագետների գործերը, ուստի թանգարանն ունի Դանիայի ոսկե դարաշրջանի անզուգական հավաքածու։ Երկրում ստեղծվում էին բարձր գեղարվեստական որակի գործեր, և 1754 թվականին ստեղծվեց Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիան։

 
Հին և նոր շենքերի հանդիպում

Վերջին տարիներին հավաքածուն համալրվել է նվիրատվություններով և երկարաժամկետ փոխառություններով։ 1928 թվականին թանգարանին է նվիրաբերվել Յոհանես Թամփսի վաղ ֆրանսիացի ժամանակակից նկարիչների կտավների հավաքածուն, որին հաջորդել է ֆրանսիական ավանդույթով քանդակների ու կտավների գնումը[6]։

ՃարտարապետությունԽմբագրել

Թանգարանի նախնական շենքը նախագծել է դանիացի ճարտարապետ Վիլհելմ Դահլերուպը և Գ. Ե. Ու. Մյոլերը։ Շենքը կառուցվել է 1889-1896 թվականներին Իտալական Վերածննդի ճարտարապետական ոճով[7]։

Թանգարանի հետևի մասի ժամանակակից նոր ընդլայնումը նախագծել է ճարտարապետ Աննա Մարիա Ինդրիոն և Arkitektfirmaet C. F. Møller ճարտարապետական ընկերությունից Մադս Մյոլլերը։ 1998 թվականին թանգարանն ընդլայնվեց և այնտեղ տեղավորվեց ժամանակակից արվեստի հավաքածուն։ Երկու շինությունները միմյանց կապված են «Քանդակների փողոց» ապակեպատ ճեմուղով և թատրոնով[8]։

ՀավաքածուԽմբագրել

Թանգարանի հավաքածուն կազմում է գրեթե 9000 նկար և քանդակ, ինչպես նաև 240000 արվեստի գործեր թղթի վրա, հնագույն ժամանակների, միջին դարերի և Վերածննդի դարաշրջանի ավելի քան 2600 գիպսե ֆիգուրներ։ Թանգարանի հիմնական հավաքածուի գերակշիռ մասը Դանիայի թագավորների պալատների արվեստի գործերն են։

Հավաքածուում ներառված են՝

  • Եվրոպական արվեստ 1300-1800 թվականներ
  • Դանիական և սկանդինավյան արվեստ 1750-1900 թվականներ
  • Ֆրանսիական արվեստ 1900-1930 թվականներ
  • Դանիական և միջազգային արվեստ 1900 թվականից հետո
  • Գրաֆիկական արվեստի թագավորական հավաքածու
  • Թագավորական գիպսե հավաքածու

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.dkmuseer.dk/content/enest%C3%A5ende-bes%C3%B8gstal
  2. http://www.smk.dk/om-museet/kontakt-os/direktionen/
  3. «Visiting Information»։ SMK։ Statens Museum for Kunst 
  4. Villadsen Villads (1998)։ Statens Museum for Kunst 1827 - 1952։ Gyldendal։ էջ 13։ ISBN 87-00-34756-6 
  5. Villadsen Villads (1998)։ Statens Museum for Kunst 1827 - 1952։ Gyldendal։ էջ 100։ ISBN 87-00-34756-6 
  6. Top Marianne, Aagesen Dorthe, Larsen Berhit Anne։ «Danish and International art after 1900»։ SMK։ Statens Museum for Kunst 
  7. Villadsen Villads (1998)։ Statens Museum for Kunst 1827 - 1952։ Gyldendal։ էջ 99։ ISBN 87-00-34756-6 
  8. «National Gallery of Denmark - Extension»։ C. F Møller 

Արտաքին հղումներԽմբագրել