«Slipknot», ամերիկյան նու մետալ խումբ, ստեղծվել է 1995 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ի Այովա քաղաքում։ Խմբի ալբոմները ստացել են պլատինե կարգավիճակ, ընդհանուր առմամբ վաճառվել է ավելի քան 30 միլիոն օրինակ ամբողջ աշխարհում[1], որից 6 միլիոնը՝ ԱՄՆ-ում[2]։ 2006 թվականին խումբը ստացել է այս պահի իր միակ Գրեմմի մրցանակը։ Հայտնի է նրանով, որ համերգների, ֆոտոսեսիաների և հարցազրույցների ժամանակ նրա մասնակիցները կրում են դիմակներ և հատուկ կոմբինեզոններ։ Դիմակները ձևափոխվում են ամեն նոր ալբոմի թողարկմամբ։ Մինչ այժմ խումբը թողարկել է յոթ պաշտոնական ստուդիական ալբոմ։ Այս պահին խմբի վերջին ալբոմը՝ «The End, So Far»-ն է, որը թողարկվել է 2022 թվականի սեպտեմբերի 30-ին[3]։

Slipknot
ԺանրերՆու մետալ, ալտերնատիվ մետալ և գրուվ-մետալ
Գործունեություն1993
ԼեյբլRoadrunner Records
Կայքslipknot1.com
 Slipknot Վիքիպահեստում

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ

  • Slipknot (1999)
  • Iowa (2001)
  • Vol. 3: (The Subliminal Verses) (2004)
  • All Hope Is Gone (2008)
  • .5: The Gray Chapter (2014)
  • We Are Not Your Kind (2019)
  • The End, So Far (2022)

Կազմ խմբագրել

Հիմնական կազմ

  • (#6) Շոն Կրեյեն, հարվածային գործիքներ, բեք վոկալ (1995–ներկա)
  • (#7) Միկ Թոմսոն, կիթառ (1996–ներկա)
  • (#8) Կորի Թեյլոր, գլխավոր վոկալ (1997–ներկա)
  • (#0) Սիդ Ուիլսոն, դիջեյ (1998–ներկա)
  • (#4) Ջեյմս Ռուտ, կիթառ (1999–ներկա)
  • Ալեսանդրո Վենտուրելլա, բաս կիթառ (2014–ներկա)
  • Ջեյ Վայնբերգ, հարվածային (2014–ներկա)
  • Մայքլ Պֆաֆ, հարվածային, բեք վոկալ (2022–ներկա)
  • Անհայտ մասնակից, սեմփլի, ստեղնաշարային (2023–ներկա)

Նախկին մասնակիցներ

  • Անդերս Կոլսեֆնի, գլխավոր վոկալ, հարվածային (1995–1997)
  • (#2) Փոլ Գրեյ, բաս կիթառ, բեք վոկալ (1995–2010, մահացել է 2010 թվականին)
  • (#1) Ջոի Ջորդիսոն, հարվածային (1995–2013, մահացել է 2021 թվականին)
  • Դոննի Ստիլ, կիթառ (1995–1996), բաս կիթառ (որպես համերգային մասնակից 2011–2014)
  • (#4) Ջոշ Բրեյնարդ, կիթառ, բեք վոկալ (1995–1999)
  • (#5) Կրեյգ Ջոնս, կիթառ (1996), սեմփլի, ստեղնաշարային (1996–2023)
  • (#3) Գրեգ Ուելտս, հարվածային, բեք վոկալ (1997–1998)
  • Բրենդոն Դարներ, հարվածային, բեք վոկալ (1998)
  • (#3) Քրիս Ֆեն, հարվածային, բեք վոկալ (1998–2019)

Ժամանակագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Knotfest Roadkill 2019». www.knotfestroadshow.com/. 2019 թ․ մարտի 3. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  2. «Gold & Platinum». RIAA. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
  3. Rob Arcand (2022 թ․ հուլիսի 19). «Slipknot Announce New Album The End, So Far, Share New Video». Pitchfork (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 20-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Slipknot» հոդվածին։